Մամուլի տեսություն 14-11-2021
Մոսադում հաճախակի հրաժարականներն ազդարարում են իսրայելական լրտեսական գործակալությունում ստեղծված խորը ճգնաժամի մասին:
Քեյհան օրաթերթ
Ճգնաժամ՝ Սիոնիստական ռեժիմի անվտանգության կազմակերպությունում, «Մոսադ» -ի բարձրաստիճան սպաները հրաժարական են տվել
Սիոնիստական ռեժիմը բախվում է տարբեր ճգնաժամերի։ Ռեժիմն իրեն անպաշտպան է դրսևորել դիմադրության խմբերի հրթիռների դիմաց։ Աղքատությունը օկուպացված տարածքներում վերածվել է ճգնաժամի և սրվել են քաղաքական տարաձայնությունները։ Եվ այս ամենի ֆոնին, հետախուզական գործակալության ճգնաժամը հերթական մարտահրավերն է: Սիոնիստական ռեժիմի «Մոսադ» լրտեսական կազմակերպության մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների հրաժարականի մասին լուրերի հրապարակումից հետո, ռեժիմի լրատվամիջոցներում նոր մանրամասներ են հրապարակվել այդ մասին։ Սիոնիստական լրատվամիջոցները հաղորդում են, որ «Մոսադ»-ի երեք բարձրաստիճան սպաներ, ովքեր պատասխանատու են մարդուժի հավաքագրման և վարձկանների ներգրավման, տեխնոլոգիաների և ահաբեկչության վարչությունների բաժնում, հրաժարական են տվել՝ ի պատասխան Մոսադի նոր ղեկավար Դեյվիդ Բարնիայի որոշումների:
Խորասան օրաթերթ
Բայդենի նավթային հռետորաբանությունը
Վիեննայում Իրանի և 4+1-ի միջև ԱՄՆ-ի պատժամիջոցների չեղարկման շուրջ բանակցություններից երկու շաբաթ առաջ, և Եվրոպա կատարած իր դիվանագիտական շրջագայությունից և Ֆրանսիայի, Գերմանիայի, Բրիտանիայի և Իսպանիայի պաշտոնյաների հետ հանդիպումից հետո. Ալի Բաղերին իր բանակցությունները որակել է որպես «լուրջ և կառուցողական»: Միևնույն ժամանակ, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարություններ է արել, որոնք հակասում են Վաշինգտոնի պնդումներին։ Նա հայտարարել է իրանական նավթի վաճառքի նոր սահմանափակումների մասին։ Ամերիկացիները, որոնք միաժամանակ լրատվամիջոցներով պնդում են բանակցություններ սկսելու և ՀԳՀԾ-ին վերադառնալու մասին, Իրանի որոշ քաղաքացիների նկատմամբ նոր պատժամիջոցներ սահմանելուց հետո, այս երկրի նախագահը բացահայտ սպառնում է ամբողջությամբ դադարեցնել Իրանի նավթի արտահանումը։ Գործողություն, որը կարող է լրջորեն սպառնալ Վիեննայի բանակցությունների արդյունքին։
Իրան օրաթերթ
Մեկ քայլ դեպի մեծ նվաճում
Եմենի պատերազմը գտնվում է կրիտիկական փուլում։ Եմենի բանակը և ժողովրդական կոմիտեները, Սաուդյան կոալիցիայի ներխուժումից 7 տարի անց, ղեկավարում են մարտադաշտը և երեք ռազմավարական կարևոր նահանգների քաղաքները մաքրում ԻԼԻՊ-ի և Ալ-Ղաիդայի ահաբեկիչներից և Մանսուր Հադիի ուժերից: Ալ-Բայդա նահանգն ամբողջությամբ մաքրվել է և բանակն ու ժողովրդական կոմիտեները մտել են Շաբվա նահանգ։ Մաարիբ նահանգում զորքերը գտնվում են կարևոր և ռազմավարական քաղաք մուտք գործելու շեմին, Եմենում ԱՄՆ բանագնացի խոսքերով. եթե քաղաքն ընկնի, ապա պետք է դա համարել Դիմադրության ու Անսարալլահի հաղթանակը, որով Եմենում պատերազմը կավարտվի։
Աֆթաբե Յազդ օրաթերթ
Թուրքիայում Իլիսու ամբարտակի կառուցումը իրականացվել է Gap նախագծի շրջանակում
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը շաբաթ օրը վերջապես բացել է Տիգրիս գետի վրա վիճահարույց Իլիսու ամբարտակը։ Ամբարտակը, որը բացվել է վերջին տարիներին Իրաքի և Իրանի կառավարությունների պաշտոնական բողոքի պայմաններում, և այդ բողոքների նկատմամբ Իրանի կառավարության կողմից հետևողական չլինելու արդյունքում, բնապահպանական, սոցիալական և գուցե անվտանգության սպառնալիք է ներկայացնում հատկապես Իրաքի ժողովուրդի համար: Ի պատասխան Բաղդադի պաշտոնյաների մտահոգությունների՝ Թուրքիան հայտարարել է, որ ամբարտակը չի խանգարի ջրի մուտքն Իրաք և այն օգտագործվում է միայն էլեկտրաէներգիա արտադրելու համար։ Սակայն իրականությունն այլ է, քանի որ հազարավոր հեկտարներով գյուղատնտեսական նշանակության հողատարածքներ ամբարտակից ներքև են մշակվել։
armenpress.am
Բելառուսի հետ սահմանին փախստականների թիվը հասել է 1500-ի. Լեհաստանի ՆԳ նախարար
Լեհաստանի ու Բելառուսի սահմանին` Կուզնիցայի անցակետի մոտ փախստականների թիվը հասել է 1500-ի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին RMF ռադիոյին հայտնել է Լեհաստանի ներքին գործերի նախարար Մարիուշ Կամինսկին:
«Փախստականների ճամբարն անընդհատ աճում է»,- ասել է նախարարը՝ պնդելով, որ ճամբարն ամբողջությամբ գտնվում է բելառուսական կողմի վերահսկողության ներքո: «Մենք հետևում ենք, թե ինչպես են բելառուսական իշխանությունները փախստականներին հասցնում մթերք, քնապարկեր, վրաններ, փայտ, կացին, դանակներ»,- հայտարարել է Կամինսկին:
Նա հավաստիացրել է, որ լեհական կողմը բավարար ուժեր ուղարկել է սահման՝ իրավիճակը վերահսկելու նպատակով: Նրա խոսքով՝ այդ հատվածում ծառայության մեջ են գտնվում 13 հազար զինծառայող, 4500 սահմանապահ և 2000 ոստիկան:
Ընթացիկ տարվա մեջ Լեհաստանի սահմանապահները կանխել են Բելառուսի հետ սահմանն ապօրինի հատելու ավելի քան 33 հազար փորձ:
araratnews.am
Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 9 միլիոնը
Ռուսաստանում նոր կորոնավիրուսով մարդկանց վարակման հաստատված դեպքերի թիվը համավարակի բռնկումից ի վեր գերազանցել է 9 միլիոնը:
Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Ռուսաստանի Դաշնությունում COVID-19-ի ներմուծման և տարածման մասին տեղեկացնող օպերատիվ շտաբի հրապարակած տվյալները:
Ըստ վերջին տվյալների՝ Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսով վարակվել է 39 հազար 256 մարդ, մահացել է 1241-ը: Սա մահացության ամենամեծ ցուցանիշն է այդ երկրում համավարակի բռնկումից մինչ այսօր:
slim.am
Թnւրք քшղшքшկшն գnրծիչը խnստnվшնել է, որ Թnւրքիшն վш րձկшնների է Սիրիшյից Ղшրшբшղ է ուղшրկել պш տերшզմի ժшմшնшկ
Ինչպես հայտնի դարձավ SLIM news-ին ՝ Թուրքիшյի գլխшվnր ընդդիմшդիր քեմшլшկшն «Ժnղnվրդшհшնրшպետшկшն» կnւսшկցnւթյшն (ԺՀԿ) արտաքին հшրшբերությունների հшրցերnվ պшտшսխшնшտnւ Ահմեթ Ունшլ Չևիքյոզը uկ-шնդшլшյին հшյտшրшրnւթյшմբ է հшնդես եկել, nրը հшյտնվել թnւրքшկшն մшմnւլի ուշшդրnւթյшն կնետրnնnւմ:
Չևվիքյnզը шրցшխյшն երկրnրդ պшտերшզմի ժшմшնшկ մшսնшկցել էր, թnւրքшկшն հեռnւստшընկերnւթյшն հшղnրդnւմներից մեկին, nրի ժшմшնшկ հшյտшրшրել էր, nր Թnւրքիան ղшրшբшղյшն ճшկшտ է տեղшփnխnւմ ջիհ-шդիuտ шհ-шբեկիչների: Ըստ դրш՝ ջիհ-шդիuտներին Թnւրքիшն Սիրիшյից է nւղшրկել Ադրբեջшն:
Ուշшգրшվ է, թnւրքшկшն մшմnւլը այս տեղեկnւթյnւնը նոր է հրшպшրшկnւմ, չնшյшծ, nր հшղnրդnւմը տեղի էր nւնեցել шնցшծ տшրի:
Ըստ մի շшրք փnրձшգետների ՝ սրшնnվ Թnւրքիшյի իշխшնnւթյnւնները փnրձnւմ են սև քшրnզչnւթյnւն իրшկшնшցնել քեմшլшկшնների դեմ, nրպեսզի ընկնի նրшնց վшրկшնիշը բնшկչnւթյшն շրջшնnւմ:
yerevanlur.am
Մերկելը Գերմանիայի քաղաքացիներին պատվաստվելու կոչ է արել
Գերմանիայի կանցլերի պաշտոնակատար Անգելա Մերկելը նախազգուշացրել է քաղաքացիներին կորոնավիրուսի պատճառով սպասվող դժվարին օրերի մասին և կոչ արել բոլորին պատվաստվել: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Առաջիկայում դժվար շաբաթներ են, և ես շատ անհանգիստ եմ: Խնդրում եմ բոլորին, ով դեռ պատվաստված չէ, ևս մեկ անգամ մտածել»,- ասել է Մերկելը:
Իսպանիայի ու Պորտուգալիայի օրինակով նա նշել է բուսթերային պատվաստման կարևորությունը նրանց համար, ովքեր շուրջ կես տարի առաջ արդեն պատվաստում իրականացրել են:
Գերմանիայում վերջին շաբաթվա ընթացքում արագացված տեմպերով աճում է կորոնավիրուսով վարակվածների թիվը: Իշխանությունները սկսել են սահմանափակումներ կիրառել նրանց համար, ովքեր հրաժարվում են պատվաստվելուց:
armenpress.am
Լուկաշենկոն սպառնում է փակել ռուսական գազի տարանցումը դեպի Եվրոպա. Պուտինը հույս ունի, որ Բելառուսը դա չի անի
Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Կրեմլի հետ չի համաձայնեցրել իր այն հայտարարությունը, որ Բելառուսը կարող է փակել «Յամալ – Եվրոպա» գազախողովակը՝ Եվրամիության պատժամիջոցների ընդլայնմանն ի պատասխան: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին հայտնում է Russia Today-ը:
«Այո՛, Բելառուսը մեր դաշնակիցն է, բայց դա ինքնիշխան պետություն է», - ասել է Պեսկովը՝ նաև ընդգծելով, որ Ռուսաստանի Դաշնության հուսալիությունը, որպես վառելանյութի մատակարարի և գործընկերոջ, չի կարող կասկածի տակ դրվել:
Աղբյուրը հիշեցրել է, որ Բելառուսի նախագահի և այդ երկրի դեմ Եվրամիության պատժամիջոցների ընդլայնման հավանականության պատճառը Բելառուս-Լեհաստան սահմանին վերջին օրերին ստեղծված լարված իրավիճակն է մեծ թվով փախստականների կուտակման պատճառով: