Մամուլի տեսություն 15-11.2021
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i155914-Մամուլի_տեսություն_15_11.2021
Թուրքիայի արտգործնախարարի Իրան այցի համար կան բազմաթիվ նպատակներ, պատճառներ և օրակարգեր՝ սկսած Մերձավոր Արևելքի խնդիրներից մինչև երկկողմ համագործակցություն և նույնիսկ միջուկային գործարքի ապագան։
(last modified 2026-04-22T14:27:35+00:00 )
Նոյեմբեր 15, 2021 12:40 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 15-11.2021

Թուրքիայի արտգործնախարարի Իրան այցի համար կան բազմաթիվ նպատակներ, պատճառներ և օրակարգեր՝ սկսած Մերձավոր Արևելքի խնդիրներից մինչև երկկողմ համագործակցություն և նույնիսկ միջուկային գործարքի ապագան։

Քեյհան օրաթերթ

Հետախուզական հարված Սիոնիստական ​​ռեժիմին. Հաքերները հրապարակել են  22 տերաբայթ ինֆորմացիա

«Մովսեսի գավազան»  հաքերային խումբը, որի կարգախոսն է «Իսրայելի հանցագործությունները բացահայտումը». ժամանակ առ ժամանակ լուրեր է հրապարակում Սիոնիստական ​​ռեժիմի ենթակառուցվածքները կոտրելու մասին։

Ըստ որոշ լրատվական աղբյուրների,  այս անգամ խմբավորումը հայտարարել է, որ կարևոր ու արժեքավոր տեղեկություններ է ձեռք բերել Սիոնիստական ​​ռեժիմի մասին և աստիճանաբար հրապարակելու է այդ տեղեկությունները։ Ավելի վաղ, խումբը հրապարակել էր սիոնիստ զինյալների, այդ թվում՝ ռեժիմի ռազմական նախարարի նկարները։ «Դանեշջու» լրատվական թելեգրամային ալիքը հայտարարել է, որ հրապարակվել են Սիոնիստական ​​ռեժիմի տարբեր կարևոր վայրերի եռաչափ պատկերներ։

 

Շահրվանդ օրաթերթ

Իրանի աղջիկնեռի ֆոտբոլի հավաքականը մեծ հաձողություն է գրանցել

Իրանի կանանց ֆուտբոլի հավաքականը վերջին ամիսներին մեծ հաջողությունների է հասել և ուրախության ու հույսի ալիք է առաջացրել կանանց ու աղջիկների ֆուտբոլասերների շրջանում: Իրանցի կին ֆուտբոլիստները առաջընթացի ու զարգացման ուղղությամբ մեծ քայլեր են կատարել,  խոստումնալից ապագո ապահովելով կանանց ֆուտբվոլի համար։ Մարիամ Իրանդուստի սաները, Ասիայի գավաթի եզրափակիչ փուլին մասնակցելու թույլտվություն ստանալուց հետո, գրանցել է հերթական մեծ հաղթանակը:

 

Ջավան օրաթերթ

Իրանի խորհրդարանը կդիմակայի «Էրդողան ամբարտակ»-ին 

«Իլիսու» ամբարտակը, որը բացվել է Թուրքիայում, կարող է կանխել Տիգրիսի ջրի 60 տոկոսի մուտքը հարևան երկրների հարթավայրեր:

Իրանի խորհրդարանի բնապահպանական խմբակցության ղեկավարը, քննադատելով նախկին պաշտոնյաների անփութությունը, ասել է, որ խորհրդարանը չի արձագանքել Թուրքիայի այս քայլին:

Թուրքիան ֆինանսավորել է այս հակաբնապահպանական ծրագրի ծախսերի մեծ մասը զբոսաշրջության ոլորտից: Այսինքն՝ Թուրքիայի վնասակար ամբարտակների հիմնական հովանավորը իրանցի և օտարերկրյա զբոսաշրջիկների փողերն են, որոնք լցվել են Թուրքիայի գրպանները։

 

Էթեմադ օրաթերթ

Թուրքիան հեգեմոնիա հաստատելու փոխարեն պետք է հիմքը դնեի  համագործակցության վրա 

Թուրքիայի արտգործնախարարը երկուշաբթի օրը  ժամանել է Թեհրան՝ հանդիպելու Իրանի Իսլամական Հանրապետության ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանի հետ հետ։

Թուրքիայի արտգործնախարարի Իրան այցի համար կան տարբեր նպատակներ, պատճառներ ու օրակարգեր՝ սկսած Մերձավոր Արևելքի խնդիրներից մինչև երկկողմ համագործակցություն և միջուկային համաձայնագիր և այլն։ Հարավային Կովկասում և Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում զարգացումները Չավուշօղլուի Թեհրան կատարած այցի  պատճարներից են: Թուրք գործընկերոջն ուղղված ԻԻՀ ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանի հրավերն արտացոլում է 13-րդ կառավարության  արտաքին քաղաքականության կարգախոսը՝ հարևանների հետ հարաբերությունների խորացում ու ընդլայնում, ոչ թե  Անկարայի միջոցով Բաքվին վերահսկել:

Թուրքիան Ադրբեջանի Հանրապետության ավագ եղբայրն է և կանգնած էՀարավային Կովկասում ու Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում զարգացումների ետնաբեմում։ Ադրբեջանի Հանրապետությունը անկախ երկիր է, ուստի Թեհրան-Բաքու հարաբերությունները անկախ են այլ երկրների հետ Իրանի հարաբերություններից, ինչպես Թուրքիայի հետ Թեհրանի  հարաբերություններն են անկախ հարաբերություններ։

 

armenpress.am

ՀԱՊԿ-ը նոյեմբերի 17-19-ին հատուկ նշանակության ուժերի վարժանքներ կանցկացնի Տաջիկստանում

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) նոյեմբերի 17-19-ին Տաջիկստանում կանցկացնի հատուկ նշանակության ուժերի «Կոբալտ-2021» վարժանքները: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նոյեմբերի 15-ին հաղորդել Է Կենտրոնական ռազմական օկրուգը (ԿՌՕ):

«Վարժանքները նոյեմբերի 17-19-ին կանցկացվեն Տաջիկստանի Հանրապետության «Ֆահրաբադ» զինափորձարանում: Ռուսաստանի զորակազմը վարժանքներում ներկայացված Է ԿՌՕ-ի հատուկ նշանակության ստորաբաժանումների եւ 201-րդ ռազմաբազայի հետախուզական գումարտակի զինծառայողներով»,-ասվում Է մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:

Ռուսաստանցի զինվորականների խոսքով, զորաշարժերի ակտիվ փուլում կկատարելագործվի զինյալների կողմից պայմանականորեն նվաճված շենքի շրջափակման եւ գրոհի գործողության անցկացումը՝ հետախուզության տեխնիկական միջոցների եւ ուղղաթիռների կիրառմամբ:

yerevan-times.com

Ռուսաստանն ու Թուրքիան քննարկում են համատեղ սպառազինություններ մշակելու հարցը

 

ՌԴ-ն Թուրքիայի հետ քննարկում է ռուսական ռազմական արտադրանքի մատակարարումների և զենքի համատեղ մշակման հարցերը։ Այս մասին «Ինտերֆաքսի»-ին հայտնել է ՌԴ ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության տնօրեն Դմիտրի Շուգաևը։ «Շարունակվում են ռուսական ժամանակակից ռազմական արտադրանքի մատակարարման, ինչպես նաև սպառազինությունների համատեղ մշակման շուրջ բանակցությունները»,- ասել է Շուգաևը Dubai Airshow շրջանակում՝ պատասխանելով Թուրքիայի հետ ռազմատեխնիկական համագործակցության հեռանկարի ու Անկարային S-400 հակաօդային պաշտպանության համակարգերի նոր խմբաքանակի մատակարարման պայմանագրի ստորագրման հնարավոր ժամկետների մասին հարցին։

«Թուրքիայի Հանրապետության հետ ռազմատեխնիկական համագործակցությունը կայուն կերպով զարգանում է»,- ասել է Շուգաևը՝ նշելով, որ S-400 համակարգերի նկատմամբ տարածաշրջանի շատ երկրներ են հետաքրքրություն ցուցաբերում։ Թուրքիան ՌԴ-ից գնել է 2,5 միլիարդ դոլար արժողությամբ S-400 ՀՕՊ համակարգերի չորս դիվիզիոն: 2019 թվականի հոկտեմբերի 23-ին «Ռոսօբորոնէքսպորտը» հայտարարեց, որ Ռուսաստանը ժամկետից շուտ է կատարել պայմանագիրը՝ Թուրքիային մատակարարելով S-400 համակարգերի բոլոր տարրերը, այդ թվում՝ հրթիռները։

 

lragir.am

Համաշխարհային առաջնորդներից ամենափորձառուն ես եմ․ Էրդողան

Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ինքը ճանաչում է աշխարհը, քանի որ համաշխարհային առաջնորդներից ամենափորձառուն ինքն է, գրում է Le Figaron-ն։

«Ես գիտեմ աշխարհը: Այսօրվա առաջնորդներից ես ամենափորձառուն եմ: Սա ասում եմ ոչ թե պարծենալու, այլ իմ տեղը մյուս առաջնորդների մեջ որոշելու համար: Որովհետև իմ ժողովրդի համար կարևոր է իմանալ, թե ով ով է»,- ասել է Էրդողանը երիտասարդների հետ հանդիպման ժամանակ։

 

araratnews.am

Սև ծովում ՆԱՏՕ-ի ներկայությունը Ռուսաստանին չի սպառնում․ Ստոլտենբերգ

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Բրյուսելում Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբայի հետ բանակցություններից հետո հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի ներկայությունը դաշինքի արևելքում, ներառյալ Սևծովյան տարածաշրջանում, պաշտպանական բնույթ ունի և չի սպառնում Ռուսաստանին։«Մենք դաշինքի արևելքում ներկա ենք 2014 թվականից: Այս ներկայությունը զուտ պաշտպանական է և չի սպառնում Ռուսաստանին»,- ասել է նա:Միաժամանակ, Ստոլտենբերգն ընդգծել է, որ դաշինքը կարծում է, որ «Ռուսաստանի ռազմական անձնակազմի անսովոր կենտրոնացում է տեղի ունենում Ուկրաինայի հետ Ռուսաստանի սահմանների մոտ», ինչը մտահոգություն է առաջացնում։