Մամուլի տեսություն 15-11.2021
Թուրքիայի արտգործնախարարի Իրան այցի համար կան բազմաթիվ նպատակներ, պատճառներ և օրակարգեր՝ սկսած Մերձավոր Արևելքի խնդիրներից մինչև երկկողմ համագործակցություն և նույնիսկ միջուկային գործարքի ապագան։
Քեյհան օրաթերթ
Հետախուզական հարված Սիոնիստական ռեժիմին. Հաքերները հրապարակել են 22 տերաբայթ ինֆորմացիա
«Մովսեսի գավազան» հաքերային խումբը, որի կարգախոսն է «Իսրայելի հանցագործությունները բացահայտումը». ժամանակ առ ժամանակ լուրեր է հրապարակում Սիոնիստական ռեժիմի ենթակառուցվածքները կոտրելու մասին։
Ըստ որոշ լրատվական աղբյուրների, այս անգամ խմբավորումը հայտարարել է, որ կարևոր ու արժեքավոր տեղեկություններ է ձեռք բերել Սիոնիստական ռեժիմի մասին և աստիճանաբար հրապարակելու է այդ տեղեկությունները։ Ավելի վաղ, խումբը հրապարակել էր սիոնիստ զինյալների, այդ թվում՝ ռեժիմի ռազմական նախարարի նկարները։ «Դանեշջու» լրատվական թելեգրամային ալիքը հայտարարել է, որ հրապարակվել են Սիոնիստական ռեժիմի տարբեր կարևոր վայրերի եռաչափ պատկերներ։
Շահրվանդ օրաթերթ
Իրանի աղջիկնեռի ֆոտբոլի հավաքականը մեծ հաձողություն է գրանցել
Իրանի կանանց ֆուտբոլի հավաքականը վերջին ամիսներին մեծ հաջողությունների է հասել և ուրախության ու հույսի ալիք է առաջացրել կանանց ու աղջիկների ֆուտբոլասերների շրջանում: Իրանցի կին ֆուտբոլիստները առաջընթացի ու զարգացման ուղղությամբ մեծ քայլեր են կատարել, խոստումնալից ապագո ապահովելով կանանց ֆուտբվոլի համար։ Մարիամ Իրանդուստի սաները, Ասիայի գավաթի եզրափակիչ փուլին մասնակցելու թույլտվություն ստանալուց հետո, գրանցել է հերթական մեծ հաղթանակը:
Ջավան օրաթերթ
Իրանի խորհրդարանը կդիմակայի «Էրդողան ամբարտակ»-ին
«Իլիսու» ամբարտակը, որը բացվել է Թուրքիայում, կարող է կանխել Տիգրիսի ջրի 60 տոկոսի մուտքը հարևան երկրների հարթավայրեր:
Իրանի խորհրդարանի բնապահպանական խմբակցության ղեկավարը, քննադատելով նախկին պաշտոնյաների անփութությունը, ասել է, որ խորհրդարանը չի արձագանքել Թուրքիայի այս քայլին:
Թուրքիան ֆինանսավորել է այս հակաբնապահպանական ծրագրի ծախսերի մեծ մասը զբոսաշրջության ոլորտից: Այսինքն՝ Թուրքիայի վնասակար ամբարտակների հիմնական հովանավորը իրանցի և օտարերկրյա զբոսաշրջիկների փողերն են, որոնք լցվել են Թուրքիայի գրպանները։
Էթեմադ օրաթերթ
Թուրքիան հեգեմոնիա հաստատելու փոխարեն պետք է հիմքը դնեի համագործակցության վրա
Թուրքիայի արտգործնախարարը երկուշաբթի օրը ժամանել է Թեհրան՝ հանդիպելու Իրանի Իսլամական Հանրապետության ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանի հետ հետ։
Թուրքիայի արտգործնախարարի Իրան այցի համար կան տարբեր նպատակներ, պատճառներ ու օրակարգեր՝ սկսած Մերձավոր Արևելքի խնդիրներից մինչև երկկողմ համագործակցություն և միջուկային համաձայնագիր և այլն։ Հարավային Կովկասում և Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում զարգացումները Չավուշօղլուի Թեհրան կատարած այցի պատճարներից են: Թուրք գործընկերոջն ուղղված ԻԻՀ ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանի հրավերն արտացոլում է 13-րդ կառավարության արտաքին քաղաքականության կարգախոսը՝ հարևանների հետ հարաբերությունների խորացում ու ընդլայնում, ոչ թե Անկարայի միջոցով Բաքվին վերահսկել:
Թուրքիան Ադրբեջանի Հանրապետության ավագ եղբայրն է և կանգնած էՀարավային Կովկասում ու Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում զարգացումների ետնաբեմում։ Ադրբեջանի Հանրապետությունը անկախ երկիր է, ուստի Թեհրան-Բաքու հարաբերությունները անկախ են այլ երկրների հետ Իրանի հարաբերություններից, ինչպես Թուրքիայի հետ Թեհրանի հարաբերություններն են անկախ հարաբերություններ։
armenpress.am
ՀԱՊԿ-ը նոյեմբերի 17-19-ին հատուկ նշանակության ուժերի վարժանքներ կանցկացնի Տաջիկստանում
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) նոյեմբերի 17-19-ին Տաջիկստանում կանցկացնի հատուկ նշանակության ուժերի «Կոբալտ-2021» վարժանքները: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նոյեմբերի 15-ին հաղորդել Է Կենտրոնական ռազմական օկրուգը (ԿՌՕ):
«Վարժանքները նոյեմբերի 17-19-ին կանցկացվեն Տաջիկստանի Հանրապետության «Ֆահրաբադ» զինափորձարանում: Ռուսաստանի զորակազմը վարժանքներում ներկայացված Է ԿՌՕ-ի հատուկ նշանակության ստորաբաժանումների եւ 201-րդ ռազմաբազայի հետախուզական գումարտակի զինծառայողներով»,-ասվում Է մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:
Ռուսաստանցի զինվորականների խոսքով, զորաշարժերի ակտիվ փուլում կկատարելագործվի զինյալների կողմից պայմանականորեն նվաճված շենքի շրջափակման եւ գրոհի գործողության անցկացումը՝ հետախուզության տեխնիկական միջոցների եւ ուղղաթիռների կիրառմամբ:
yerevan-times.com
Ռուսաստանն ու Թուրքիան քննարկում են համատեղ սպառազինություններ մշակելու հարցը
ՌԴ-ն Թուրքիայի հետ քննարկում է ռուսական ռազմական արտադրանքի մատակարարումների և զենքի համատեղ մշակման հարցերը։ Այս մասին «Ինտերֆաքսի»-ին հայտնել է ՌԴ ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության տնօրեն Դմիտրի Շուգաևը։ «Շարունակվում են ռուսական ժամանակակից ռազմական արտադրանքի մատակարարման, ինչպես նաև սպառազինությունների համատեղ մշակման շուրջ բանակցությունները»,- ասել է Շուգաևը Dubai Airshow շրջանակում՝ պատասխանելով Թուրքիայի հետ ռազմատեխնիկական համագործակցության հեռանկարի ու Անկարային S-400 հակաօդային պաշտպանության համակարգերի նոր խմբաքանակի մատակարարման պայմանագրի ստորագրման հնարավոր ժամկետների մասին հարցին։
«Թուրքիայի Հանրապետության հետ ռազմատեխնիկական համագործակցությունը կայուն կերպով զարգանում է»,- ասել է Շուգաևը՝ նշելով, որ S-400 համակարգերի նկատմամբ տարածաշրջանի շատ երկրներ են հետաքրքրություն ցուցաբերում։ Թուրքիան ՌԴ-ից գնել է 2,5 միլիարդ դոլար արժողությամբ S-400 ՀՕՊ համակարգերի չորս դիվիզիոն: 2019 թվականի հոկտեմբերի 23-ին «Ռոսօբորոնէքսպորտը» հայտարարեց, որ Ռուսաստանը ժամկետից շուտ է կատարել պայմանագիրը՝ Թուրքիային մատակարարելով S-400 համակարգերի բոլոր տարրերը, այդ թվում՝ հրթիռները։
lragir.am
Համաշխարհային առաջնորդներից ամենափորձառուն ես եմ․ Էրդողան
Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ինքը ճանաչում է աշխարհը, քանի որ համաշխարհային առաջնորդներից ամենափորձառուն ինքն է, գրում է Le Figaron-ն։
«Ես գիտեմ աշխարհը: Այսօրվա առաջնորդներից ես ամենափորձառուն եմ: Սա ասում եմ ոչ թե պարծենալու, այլ իմ տեղը մյուս առաջնորդների մեջ որոշելու համար: Որովհետև իմ ժողովրդի համար կարևոր է իմանալ, թե ով ով է»,- ասել է Էրդողանը երիտասարդների հետ հանդիպման ժամանակ։
araratnews.am
Սև ծովում ՆԱՏՕ-ի ներկայությունը Ռուսաստանին չի սպառնում․ Ստոլտենբերգ
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Բրյուսելում Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբայի հետ բանակցություններից հետո հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի ներկայությունը դաշինքի արևելքում, ներառյալ Սևծովյան տարածաշրջանում, պաշտպանական բնույթ ունի և չի սպառնում Ռուսաստանին։«Մենք դաշինքի արևելքում ներկա ենք 2014 թվականից: Այս ներկայությունը զուտ պաշտպանական է և չի սպառնում Ռուսաստանին»,- ասել է նա:Միաժամանակ, Ստոլտենբերգն ընդգծել է, որ դաշինքը կարծում է, որ «Ռուսաստանի ռազմական անձնակազմի անսովոր կենտրոնացում է տեղի ունենում Ուկրաինայի հետ Ռուսաստանի սահմանների մոտ», ինչը մտահոգություն է առաջացնում։