Մեկնաբանություն.Պատժամիջոցների չեղարկումն Իրանի առաջնահերթությունն է Վիեննայի բանակցություններում
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i156038-Մեկնաբանություն.Պատժամիջոցների_չեղարկումն_Իրանի_առաջնահերթությունն_է_Վիեննայի_բանակցություններում
Նոյեմբերի 29-ին, Իրանի դեմ ԱՄՆ-ի միակողմանի պատժամիջոցները չեղարկելու շուրջ բանակցությունների մեկնարկին ընդառաջ,  ԻԻՀ ԱԳՆ պաշտոնյաները դիվանագիտական ​​խորհրդակցությունների ընթացքում ներկայացրել են բանակցությունների արդյունավետ լինելուն ուղղված անհրաժեշտ պայմանները։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 16, 2021 14:47 Asia/Tehran
  • Մեկնաբանություն.Պատժամիջոցների չեղարկումն Իրանի առաջնահերթությունն է Վիեննայի բանակցություններում

Նոյեմբերի 29-ին, Իրանի դեմ ԱՄՆ-ի միակողմանի պատժամիջոցները չեղարկելու շուրջ բանակցությունների մեկնարկին ընդառաջ,  ԻԻՀ ԱԳՆ պաշտոնյաները դիվանագիտական ​​խորհրդակցությունների ընթացքում ներկայացրել են բանակցությունների արդյունավետ լինելուն ուղղված անհրաժեշտ պայմանները։

ԻԻՀ ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանն Իտալիայի ԱԳ նախարար  Լուիջի Դի Մայոի հետ հեռախոսազրույցում,  անդրադառնալով Վիեննայում կայանալիք բանակցություններին, ընդգծել է, որ բոլոր կողմերը համակարծիք են այն հարցում, որ ԱՄՆ-ն է ստեղծված իրավիճակի գլխավոր մեղավորն ու պատասխանատուն:

ԻԻՀ ԱԳ նախարարի քաղաքական հարցերով տեղակալ  Ալի Բաղերի Քանին հանդիպել է  ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովի և Չինաստանի փոխարտգործնախարար Մա Ժաոսուի հետ և քննարկել  պատժամիջոցների չեղարկման շուրջ առաջիկա բանակցությունները:

Տեսակապի ձևաչափով կայացած հանդիպման ժամանակ, ԻԻՀ ԱԳ նախարարի քաղաքական հարցերով տեղակալն ասել է.«Առաջիկայում կայանալիք  բանակցությունների հաջողության նախապայմանը ՀԳՀԾ-ին և ՄԱԿ-ի ԱԽ-ի թիվ 2231 բանաձևին հակասող պատժամիջոցների վերացումն է»:

Ալի Բաղերի Քանին ավելի վաղ Ֆրանսիա, Գերմանիա, Բրիտանիա և Իսպանիա  կատարած այցի ընթացքում խորհրդակցել է այդ երկրների պաշտոնյաների հետ՝ ընդգծելով Իրանի դեմ ԱՄՆ անօրինական պատժամիջոցների արդյունավետ վերացման անհրաժեշտությունը՝ որպես առաջիկա բանակցությունների անհրաժեշտություն։

Ամերիկացի պաշտոնյաները մինչ այժմ հստակ և ուղղակի հայտարարություն չեն արել Իրանի պահանջների վերաբերյալ, սակայն հայտարարել են, որ ցանկանում են բանակցել և վերադառնալ ՀԳՀԾ։ Ջո Բայդենի կառավարությունը մինչ այժմ հրաժարվում է անհրաժեշտ քայլեր ձեռնարկել համաձայնագրին վերադառնալու համար՝ շարունակելով Սպիտակ տան նախկին հակաիրանական քաղաքականությունը։ Որպես օրինակ, Իրանի և 4+1 խմբի միջև բանակցությունների վերսկսման նախօրեին ԱՄՆ նախագահն իր երկրի Կոնգրեսին ուղղված նամակում ևս մեկ տարով երկարաձգել է Իրանի նկատմամբ «ազգային արտակարգ դրությունը»։ ԱՄՆ ֆինանսների նախարարությունը նաև պատժամիջոցներ է կիրառել չորս անձանց և երկու ընկերությունների նկատմամբ՝ Իրանի անօդաչու թռչող սարքերի արդյունաբերության ոլորտի հետ կապ ունենալու պատրվակով:

ԱՄՆ-ի միակողմանի քայլերը տեղի են ունենում այն ​​դեպքում, երբ Ռուսաստանը և Չինաստանը, որպես ՀԳՀԾ-ի, ինչպես նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներ, դեմ են դրան, և հակաիրանական պատժամիջոցների վերստին կիրառումը համարում են Իրանի ու ՀԳՀԾ-ն ստորագրած մյուս կողմերի միջև համաձայնագրի իրագործման ճանապարհին առկա խնդիրների ծագման գլխավոր պատճառը:

ՀԳՀԾ-ից  ԱՄՆ-ի միակողմանի ու անօրինական դուրս գալն ու խոստմնազանցությունը, և եվրոպական երկրների անգործությունը  պատճառ են դարձել, որ Իրանի Իսլամական Հանրապետությունն այս անգամ մեծ կարևորությամբ ներկայացնի այն պայմանները, որոնք անհրաժեշտ են առաջիկա բանակցությունների արդյունավետ լինելու համար և կերաշխավորեն Իրանի շահերը: 

Ուստի Միացյալ Նահանգները, որպես ՀԳՀԾ-ից դուրս եկած երկիր, պետք է ընդունի իր անօրինական քայլի պատասխանատվությունը և փոխհատուցելու համար  չեղարկի Իրանի դեմ սահմանած բոլոր միակողմանի պատժամիջոցները: Բացի այդ, Վաշինգտոնը նաև պետք է երաշխավորի, որ  ապագա հնարավոր ցանկացած համաձայնության դեպքում,  ԱՄՆ-ի հաջորդ վարչակազմը կրկին չի խախտի իր պարտավորությունները:

Միջազգային հարաբերությունների հետազոտող Սինա Ազոդին այդ մասին ասել է.«Եթե ուզում  ենք արդար կարծիք հայտնել, ապա կարելի է ասել, որ հաշվի առնելով ԱՄՆ-ի վարքագծի պատմությունը, Իրանի երեք նախապայմանները ոչ միայն մաքսիմալիստական պահանջներ չեն, այլև ճիշտ ու տրամաբանական են և բնական է, որ կառավարությունները առավելագույն պահանջներով են մտնում բանակցությունների մեջ»: