Մամուլի տեսություն 17.11.2021
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i156138-Մամուլի_տեսություն_17.11.2021
Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) հայտարարել է, որ չնայած ԱՄՆ-ի տնտեսական պատժամիջոցների խստացմանն Իրանը ավելացրել է նավթի վաճառքի ծավալները:
(last modified 2026-04-22T14:27:35+00:00 )
Նոյեմբեր 17, 2021 12:59 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 17.11.2021

Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) հայտարարել է, որ չնայած ԱՄՆ-ի տնտեսական պատժամիջոցների խստացմանն Իրանը ավելացրել է նավթի վաճառքի ծավալները:

Քեյհան օրաթերթ

Իրանն ավելացրել է նավթի վաճառքի ծավալները և դրանից ստացվող եկամուտները

ԻԻՀ նախագահ այաթոլլահ Սեյյեդ Էբրահիմ Ռայիսին, ով երեկ  Իսլամական խորհրդարանում մասնակցել է  կրթության նախարարի թեկնածության քննարկման թեմայով հանդիպմանը, նշելով, որ երկրի խնդիրների լուծումն առավել քան երբևէ  հեշտացել է հայտարարել է. «Ֆինանսական, արժութային և ռիալային պահուստների համալրումն արդյունավետ է եղել,  և ռեսուրսների վերաբերյալ մտահոգությունները զգալիորեն նվազել են: Լուծվել են նաև հիմնական ապրանքների պահպանման և մատակարարման հետ կապված մտահոգությունների մեծ մասը»։

Հատկանշական է, որ Oil Price լրատվական գործակալությունը վերջերս հաստատեց Իրանի նավթի վաճառքի ծավալների աճի և արժութային եկամուտների ավելացման մասին, նշելով,  որ Իրանը մեծացրել է իր նավթի արտահանումը հատկապես վերջին ամիսներին՝ չնայած ԱՄՆ պատժամիջոցներին:

Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ)  վերջերս հայտարարեց, որ նավթի վաճառքից գոյացած Իրանի արժութային պահուստներն անցյալ տարվա 4 միլիարդ դոլարից այս տարի հասել են  31 միլիարդ դոլարի, ինչը ցույց է տալիս, որ Իրանը առաջընթաց է գրանցել ԱՄՆ-ի տնտեսական պատժամիջոցների պայմաններում:

 

Խորասան օրաթերթ

Իրակա՞ն է արդյոք Իրանի հետ հարաբերությունները զարգացնելու Թուրքիայի կամքը

 Թուրքիայի արտգործնախարար Չավուշօղլուի այցը Թեհրան, կարևոր էր հատկապես  երկու կողմերի միջև լարված լրատվական մթնոլորտի ֆոնին։ Այցը տեղի ունեցավ հարավկովկասյան տարածաշրջանում զարգացումներից և Բաքվի և Անկարայի և Թեհրանի միջև դիվանագիտական ​​լարվածությունից հետո՝ կապված իրանցի վարորդների ձերբակալության և Գորիս-Կապան երթուղու վրա իրանական պետհամարանիշներով բեռնատարների կանգնեցման ու զննման հետ: Իսկ քնաի որ ԼՂ զարգացումների կառավարողը Թուրքիան է, այս այս այցն անսպասելի էր: Սակայն կարծես թե  Չավուշօղլուի Թեհրան կատարած այցի վրա  ղարաբաղյան զարգացումների ստվերը չի ծանրացել: Թուրքիայի արտգործնախարարի մոտեցումը Թեհրան կատարած այցին բավականին դրական ու հեռանկարային էր։

 

Արման Մելլի օրաթերթ

Նախ՝ պատժամիջոցների վերացում, հետո՝  համաձայնություն

Թեև ՀԳՀԾ-ն կանգնած է  մարտահրավերների առջև, և եվրոպական եռյակն ու ԱՄՆ-ն ժամանակ առ ժամանակ հակասական հայտարարություններ են անում բանակցային պայմանների վերաբերյալ, հակառակ ուղղությամբ, Չինաստանն ու Ռուսատսանն Իրանին համահունչ դիրքորոշումներ են արտահայտում: Դա պատճառ է դարձել, որ ՀԳՀԾ-ի մյուս կողմերն ընդգծեն առաջիկա բանակցություններում ՀԳՀԾ-ն վերակենդանացնելու և համաձայնության գալու անհրաժեշտությունը: ՌԴ նախագահը միջուկային հարցում աջակցելով Իրանի ժողովրդի իրավունքներին, հույս է հայտնել, որ առաջիկա բանակցություններում կողմերը բավարար քաղաքական կամք կունենան ստեղծված իրավիճակից դուրս գալու համար։

 

Քեյհան օրաթերթ

Սիոնիստական ​​ռեժիմի հետախուզական ծառայության խոցելիությունը և հարյուրավոր գաղտնի փաստաթղթերի բացահայտումը

Իսրայելական ռազմական հետախուզության գաղտնի ստորաբաժանման հետ կապված փաստաթղթերը սխալմամբ հրապարակվել են իսրայելական դատարանի պաշտոնական կայքում և հասանելի են դարձել հանրությանը։

Անցած մի քանի շաբաթների ընթացքում Սիոնիստական ​​ռեժիմի դեմ մի քանի կիբեր գործողություններ են իրականացվել, և ռեժիմին աննախադեպ վնաս է հասցվել։

 

armenpress.am

Իրաքի ԱԳՆ-ն հայտնել Է բելառուսա-լեհական սահմանին ավելի քան 300 քաղաքացիների վերադառնալու ցանկության մասին

  Ավելի քան 300 իրաքցի քաղաքացիներ, որոնք գտնվում են բելառուսա-լեհական սահմանի մոտ, ամենամոտ ժամանակներս հայրենիք վերադառնալու ցանկություն են հայտնել: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտնել Է Իրաքի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Ահմեդ աս Սահաֆը:

«Մենք գրանցել ենք 300-ից ավելի իրաքցիների, որոնք հայտնվել են Լեհաստանի եւ Բելառուսի միջեւ (սահմանամերձ) շրջանում, հայրենիք վերադարձնելու խնդրանքով»,- նոյեմբերի 17-ին մեջբերել Է աս Սահաֆի խոսքն IRNA լրատվական գործակալությունը: Նա ճշտել Է, որ «240 մարդ դիմել Է գրանցման համար, 65 իրաքցիներ խնդրել են իրենց համար ձեւակերպել Իրաք մուտքի (ժամանակավոր) փաստաթղթեր»:

Աս Սահաֆը նաեւ հայտնել Է, որ «Իրաքի ԱԳՆ-ի ներկայացուցիչները մշտական հիման վրա աշխատում են Բելառուսում»: Նա հավելել Է, որ «Իրաքի կառավարությունը երաշխավորում Է բոլոր միգրանտների անվտանգությունը, որոնք հոժարակամ վերադառնում են հայրենիք»:

Նոյեմբերի 16-ին «Ալ Ջազիրա» հեռուստաալիքը, վկայակոչելով մի աղբյուր Մոսկվայում Իրաքի դեսպանությունում, տեղեկացրել Է, որ շուրջ 200 իրաքցի փախստականներ նոյեմբերի 18-ին Մինսկից կմեկենեն Բաղդադ: Նոյեմբերի 15-ին ՏԱՍՍ-ի աղբյուը հայտնել Է, որ իրաքցիներին դուրս տանող չվերթը, որոնք ցանկանում են մեկնել Բելառուսից, կկայանա նոյեմբերի 18-ին Մինսկ - Էրբիլ - Բաղդադ երթուղով: Ինչպես նշված Է Մոսկվայում Իրաքի դեսպանության կայքում, այդ չվերթը կլինի անվճար:

 

 

armenpress.am

Կրթության ոլորտում էական թափ կառնեն կապիտալ ծախսերը. նախարար

  Կրթության, գիտության, մշակույթի, երիտասարդության և սպորտի ոլորտներում 2022 թվականի պետբյուջեի նախագծով նախատեսվել է ծախսերի աննախադեպ աճ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ կրթության գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն ԱԺ նիստում:

«Կրթության, գիտության, մշակույթի, երիտասարդության և սպորտի ոլորտներում 2022-ի պետբյուջեի նախագծով նախատեսվել է ծախսերի աննախադեպ աճ՝ շուրջ 44 մլրդ դրամ, ինչը հիմնականում ուղղվելու է բովանդակային բարեփոխումներին, կրթական, մշակութային և մարզական հաստատությունների ենթակառուցվածքների արդիականացմանը, պետական աջակցություն ստացող շահառուների խմբերի ընդլայնմանը և գիտության զարգացմանը: Կրթության ոլորտում էական թափ կառնեն կապիտալ ծախսերը: Ընդհանուր առմամբ կառուցման, հիմնանորոգման և վերանորոգման աշխատանքներ կիրականացվեն 109 կրթական հաստատություններում, որոնցից 88-ում աշխատանքները կավարտվեն 2022 թվականին»,-ասաց Դումանյանը:

Միայն ԿԳՄՍ նախարարության բյուջեով 2022-ին կավարտվեն կառուցման և հիմնանորոգման աշխատանքներ 56 դպրոցներում և 10 մանկապարտեզներում: Իսկ սեյսմիկ անվտանգության ծրագրի շրջանակներում հիմնանորոգման աշխատանքները կավարտվեն ևս 8 դպրոցներում: Երևան քաղաքում հիմնանորոգման աշխատանքները կավարտվեն 16 մանկապարտեզներում:

Նախարարը վստահեցրեց, որ հանրակրթական ոլորտում կշարունակվեն բովանդակային բարեփոխումները:

Շուրջ 480 ուսուցիչներ կամավոր ատեստավորման արդյունքում այսօր արդեն կստանան 30, 40 և 50 տոկոս հավելավճարներ՝ 5 տարի ժամկետով: Գործուղման բարելավված պայմաններով շուրջ 260 ուսուցիչ կգործուղվի բարձր լեռնային և սահմանամերձ համայնքներ:

 

armenpress.am

Աֆղանստանում ափիոնի արտադրությունն այս տարի աճել է 8 տոկոսով. ՄԱԿ-ի ԹՀՎ

 Աֆղանստանում ափիոնի արտադրության ծավալն այս տարի աճել Է 8 տոկոսով եւ հասել 6,8 հազար տոննայի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նոյեմբերի 17-ին հաղորդել Է ՄԱԿ-ի թմրանյութերի եւ հանցավորության դեմ պայքարի վարչությունը (ՄԱԿ-ի ԹՀՎ):

«Այդ աճը նշանակում Է, որ ամբողջ աշխարհի շուկաներ կմտնի 320 տոննա զուտ հերոին»,-ասվում Է ՄԱԿ-ի նոր հաշվետվության մեջ, որը նվիրված Է Աֆղանստանում թմրանյութերի հետ կապված իրադրությանը:

Նշվում Է, որ Աֆղանստանը ներկայում ափիոնի ալկալոիդներ Է մատակարարում աշխարհի բոլոր սպառողների 80 տոկոսին: Անցյալ տարի ամբողջ ափիոնի 85 տոկոսն արտադրվել Է այս երկրում:

«Աֆղանստանում ստեղծված իրադրությունը պահանջում Է միջազգային հանրակցության շտապ միջամտությունը: Անհրաժեշտ Է Աֆղանստանի ժողովրդին ցուցաբերվող ՄԱԿ-ի աջակցության շրջանակներում ձգտել հասնել թմրանյութերի անօրինական աճեցման եւ արտադրության, ինչպես նաեւ աշխարհում այդ արտադրանքի պահանջարկի կայուն կրճատման»,-հայտարարել Է վարչության ղեկավար Գադա Վալին, որի խոսքը մեջբերվում Է ՄԱԿ-ի կայքում:

ՄԱԿ-ի ԹՀՎ-ի տվյալներով՝ ափիոնի ալկալոիդների արտադրությունից շահույթը 2021 թվականին կազմել Է 1,8 միլիարդ դոլարից մինչեւ 2,7 միլիարդ դոլար, իսկ երկրի սահմաններից դուրս դրանց վաճառքը բերել Է անհամեմատ ավելի մեծ եկամուտներ:

Քաղաքական անկայունությունն Աֆղանստանում հանգեցրել Է ափիոնի գների աճի, որոնք գրեթե կրկնապատկվել են մայիսյան ցուցանիշների համեմատությամբ: Ավելի բարձր գները կարող են ֆերմերներին դրդել ավելացնելու արտադրության ծավալները, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

 

panarmenian.net

Ավանեսյան․ Covid-19-ով հիվանդացության նվազման միտում կա՝ մահվան բարձր ցուցանիշները պահպանվում են

 Հայաստանում Covid-19-ով հիվանդացության նվազման միտում կա, մահվան բարձր ցուցանիշները դեռևս պահպանվում են։ Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

«Ծանր դեպքերի և մահվան դեպքերի նվազումը հիվանդացության ալիքի նվազումից 2-3 շաբաթ հետո է լինում։ Դեռ պահպանվում են մահվան համեմատաբար բարձր ցուցանիշներ։ Հույս ունենք, որ առաջիկա 1 շաբաթում այդ տվյալները նույնպես կնվազեն»,- նշել է Ավանեսյանը, գրում է Sputnik Արմենիան։

Նա ընդգծել է, որ ԲԿ-ներում կորոնավիրուսային հիվանդության ստացիոնար բուժում ստանալու համար սպասող անձ ներկա պահին չկա։

Հայաստանում նոյեմբերի 16-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 330,895-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 982-ով: Մահվան 55 դեպք է գրանցվել, 46-ը՝ կորոնավիրուսից, 9-ը՝ երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 7153 դեպք կա, այլ պատճառով՝ 1394։

 

 

panarmenian.net

 Հունաստանում կորոնավիրուսի մասին կեղծ լուրեր տարածողները քրհետապնդման կենթարկվեն
  Հունաստանում կորոնավիրուսի մասին կեղծ տեղեկություններ տարածողներին կենթարկեն քրեական հետապնդման։ Խորհրդարանը կողմ է քվեարկել օրինագծին։

Նվազագույն պատժաչափը կլինի 3 ամիս, գրում է ՌԻԱ Նովոստին։

Պատիժ է սահմանվում կեղծ լուրերի համար, որոնք «կարող են անհանգստություն կամ վախ առաջացնել քաղաքացիների շրջանում կամ սասանել հանրության վստահությունն ազգային տնտեսության, երկրի պաշտպանունակության կամ հանրային առողջապահության հանդեպ»։

Լրագրողներն ու իրավաբանները հայտարարում են խոսքի ազատության դեմ ոտնձգության և անձնական կարծիքի համար պատժի մասին՝ միայն այն հիման վրա, որ լուրերը «մտահոգում են քաղաքացիներին և խարխլում հանրության վստահությունը»։