Մամուլի տեսություն 18.11.2021
Իրանի Իսլամական հեղափոխության առաջնորդն ընդգծել է գիտակալ էլիտայի և երիտասարդության լուրջ դերակատարությունը՝ երկրի զարգացման հարցում:
Շահրվանդ օրաթերթ
Իրանի գերագույն առաջնորդ Երիտասարդների երկրից հեռանալը խրախուսելը դավաճանություն է
ԻԻՀ գերագույն առաջնորդի գրասենյակի տեղեկատվական բազայի հաղորդման համաձայն, այաթոլլահ Խամենեին չորեքշաբթի օրը հանդիպել է մի խում երիտասարդ գիտնականների հետ: Հանդիպման ժամանակ, առաջնորդը նշել է, որ գիտական էլիտան ազգի լույսն է և ընդգծել գիտական հանրության կենտրոնացման անհրաժեշտությունը՝ տարբեր խնդիրների գիտական լուծումներ գտնելու նպատակով:
ԻԻՀ գերագույն առաջնորդը նշել է.«Իրանի երիտասարդ գիտական էլիտայի հնարավորությունները կարող են ճանապարհ հարթել երկրի գիտական բացը համաշխարհային գիտությամբ լրացնելու, գիտության համաշխարհային սահմանները հատելու, իսլամական նոր քաղաքակրթություն ստեղծելու և երկրի պայծառ ապագայի համար»։
Նա հավելել է, որ երիտասարդների երկրից հեռանալը խրախուսելը դավաճանություն է:
Քեյհան օրաթերթ
Լեհական զորքերը հարձակվել են էմիգրանտների վրա
Լեհաստանի անվտանգության ուժերը, ուղղաթիռով թռիչք իրականացնելու ժամանակ, արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ են կիրառել ապաստան հայցողների նկատմամբ, նրանց թույլ չտալով հատել լեհ-բելառուսական սահմանը: Ապաստան հայցողները գտնվում են լեհ-բելառուսական սահմանին՝ զրոյից ցածր ջերմաստիճանի պայմաններում չունեն ճանապարհ ոչ դեպի առաջ և ոչ էլ դեպի հետ: Լեհ պաշտոնյաների տվյալներով՝ սահմանային անվտանգությունն ուժեղացնելու համար գործի են դրվել ավելի քան 200 հազար ոստիկաններ, սահմանապահներ և բանակի զինծառայողներ:
Խորասան օրաթերթ
Ժամանակավոր զինադադար Ղարաբաղում ռուսների միջնորդությամբ
Ադրբեջանի ու Հայաստանի միջև վերջին բախումներից հետո, կողմերն իրար մեղադրում են հրադադարի ռեժիմը խախտելու մեջ: Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Լեյլա Աբդուլաևան հայտարարել է, որ սույն թվականի նոյեմբերի 9-ին, 60 հայ զինվորներ շարժվել են ադրբեջանական բանակի դիրքերի ուղղությամբ, իսկ նոյեմբերի 13-ին հայկական զորքերը կրակ են բացել Քալբաջարում ադրբեջանական բանակի դիրքերի ուղղությամբ։
Մյուս կողմից, ՀՀ ՊՆ-ն ադրբեջանական ուժերին մեղադրել է Գեղարքունիքի մարզում հայկական դիրքերի ուղղությամբ կրակելու մեջ։
Նոյեմբերի 16-ին, Ադրբեջանի և Հայաստանի միջև նոր բախումներ են սրվել: Կողմերը միմյանց մեղադրում են նախահարձակ լինելու մեջ։ Եվրամիությունը երկու երկրներին կոչ է արել «անհապաղ նվազեցնել լարվածությունը», իսկ Հայաստանն օգնության հմար դիմել է Ռուսաստանին:
Իրան օրաթերթ
Պատժամիջոցների գագաթնակետի, Իրանի նավթային եկամուտներն աճում են
Իրազեկ աղբյուրները հայտնում են վերջին ամիսներին Իրանի նավթի արտահանման, ինչպես նաև նավթի արտահանումից ստացված եկամուտների աճի մասին։ Լուրը համահունչ է նախագահի և նավթի նախարարի հայտարարություններին, ինչպես նաև երկրորդական աղբյուրների հաղորդագրություններին և ցույց է տալիս, որ Իրանն այժմ ավելի մեծ մասնաբաժին ունի նավթի շուկայում։
armenpress.am
ԵԱՀԿ գործող նախագահը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հրադադարն ու դեէսկալացիայի կոչ արել
ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի արտգործնախարար Անն Լինդեն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ռուսական կողմի միջնորդությամբ հաստատված հրադադարը: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին նա գրառում է կատարել «Թվիթեր»-ի իր էջում:
«Խոսեցի Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ, ողջունեցի Հայաստանի և Ադրբեջանի միջև Ռուսաստանի միջնորդությամբ հաստատված հրադադարն ու դեէսկալացիայի կոչ արեցի: Խորապես ցավում եմ զոհերի համար: Վերահաստատում եմ իմ աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ու իմ անձնական ներկայացուցիչ շարունակական գործընթացին»,- գրել է Լինդեն:
Նոյեմբերի 16-ին՝ կեսօրից հետո, Ադրբեջանի զինված ուժերը հերթական անգամ հանցավոր կերպով ոտնահարել են Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը՝ հարձակում գործելով արևելյան սահմանագոտու ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի վրա և կիրառելով հրետանային միջոցներ, զրահատեխնիկա և տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ։
ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ նոյեմբերի 17-ի, ժամը 10։00-ի դրությամբ, հարաբերականորեն կայուն է, կրակի դադարեցման պայմանավորվածությունը հիմնականում պահպանվում է։ Նոյեմբերի 16-ի մարտական գործողությունների արդյունքում հակառակորդն ունի մինչև 70 զոհված և վիրավոր զինծառայող, ինչպես նաև զինտեխնիկայի զգալի կորուստներ, մասնավորապես՝ 4 БТР զրահափոխադրիչ, 1 Sandcat զրահամեքենա, 5 ավտոմոբիլային միջոց (Камаз, Урал, УАЗ)։
Հայկական կողմն ունի 1 զոհված և 13 գերեվարված զինծառայող։ Եվս 24 զինծառայողի հետ կապը կորել է մարտական գործողությունների ընթացքում և նրանց ճակատագիրն այս պահին անհայտ է։ Զինծառայողների հայտնաբերման ուղղությամբ ընթանում են ինտենսիվ աշխատանքներ։ Հակառակորդի վերահսկողության տակ է անցել երկու մարտական հենակետ։
armenpress.am
Ռուսաստանն ու Թուրքիան որոշել են մանրամասներ չհաղորդել С-400 համակարգերի համատեղ արտադրության վերաբերյալ
Ռուսաստանն ու Թուրքիան պայմանավորվել են որևէ հայտարարություն չանել С-400 զենիթային հրթիռային համակարգերի կոմպոնենտների համատեղ արտադրության վերաբերյալ: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է Անկարայում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ:
Նա ընդգծել է, որ տվյալ թեման երկու երկրների համար «զգայուն է»:
Ռուսաստանը և Թուրքիան 2017 թվականին համաձայնագիր են կնել Մոսկվայի կողմից Անկարային С-400 զենիթային հակահրթիռային համակարգեր մատակարարելու վերաբերյալ: Այդպիսով Թուրքիան առաջինը դարձավ ՆԱՏՕ-ի անդամ երկրներից, ով Ռուսաստանից գնեց այդ համակարգերը: Անկարայի այս որոշումը բացասական արձագանք հարուցեց ինչպես ԱՄՆ-ի, այնպես էլ Հյուսիսատլանտյան դաշինքի մոտ:2020 թվականի դեկտեմբերից ԱՄՆ-ն պատժամիջոցներ կիրառեց Թուրքիայի դեմ:
armenpress.am
Մերկելը Գերմանիայում կորոնավիրուսի հետ կապված իրադրությունը դրամատիկ է որակել
Գերմանիայի կանցլերի պաշտոնակատար Անգելա Մերկելը երկրում կորոնավիրուսով պայմանավորված իրադրությունը դրամատիկ է անվանել՝ կոչ անելով պատվաստման հետ կապված բոլոր թերահավատներին մտափոխվել: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Reuters-ը:
Գերմանիայում նոյեմբերի 17-ին գրանցվել է կորոնավիրուսի 52 հազար 826 նոր դեպք, որը օրական դեպքերի նոր ռեկորդ է համարվում, 294 մարդ մահացել է՝ ընդհանուր մահերի թիվը հասցնելով 98 հազար 274-ի:
«Ուշ չէ պատվաստվելու առաջին դեղաչափով: Ցանկացած ոք, ով պատվաստվում է, պաշտպանում է ինքն իրեն ու մյուսներին: Եվ եթե բավարար թվով մարդիկ պատվաստվեն, դա կլինի համավարակից ելքի ճանապարհը»,- ասել է Մերկելը քաղաքապետերի հետ հանդիպմանը:
Գերմանիայում պատվաստված է բնակչության միայն 68 տոկոսը՝ ավելի քիչ, քան Արևմտյան Եվրոպայի միջին ցուցանիշն է: Բնակչության 5 տոկոսը բուստերային պատվաստում է արել:
panarmenian.net
Գրիգորյանը Պատրուշևին է ներկայացրել Ադրբեջանի ռազմական գործողությունների արդյունքում ստեղծված իրավիճակը
ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ԱՊՀ մասնակից պետությունների Անվտանգության խորհուրդների քարտուղարների 9-րդ հանդիպման շրջանակում ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի հետ հանդիպմանը ներկայացրել է Ադրբեջանի կողմից նախաձեռնված ռազմական գործողությունների արդյունքում ստեղծված իրավիճակը:
Մասնավորապես, նա նշել է, որ ռազմական գործողություններն ընթանում են Հայաստանի սուվերեն տարածքում և ադրբեջանական զորքերը պետք է լքեն այն:
Պատրուշևը հույս է հայտնել, որ հայ-ադրբեջանական սահմանային լարվածությունը շուտ կլիցքաթափվի, և որ ռուսական կողմը պատրաստ է Հայաստանին և Ադրբեջանին տրամադրել համապատասխան աջակցություն հայ-ադրբեջանական սահմանի սահմանագծման և սահմանազատման համար:
Նոյեմբերի 16-ին ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հարձակվել էին ՀՀ արևելյան սահմանագոտում ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի վրա և ներխուժել ՀՀ ինքնիշխան տարածք։ Հակառակորդը կիրառել է հրետանային միջոցներ, զրահատեխնիկա և տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ։ Հայկական կողմը դիմել է համարժեք գործողությունների։
Նոյեմբերի 17-ի` ժամը 10։00-ի դրությամբ հարաբերական կայուն է, կրակի դադարեցման պայմանավորվածությունը հիմնականում պահպանվում է։ Հայկական կողմն ունի 1 զոհված և 13 գերեվարված զինծառայող։ Եվս 24 զինծառայողի հետ կապը կորել է մարտական գործողությունների ընթացքում և նրանց ճակատագիրն այս պահին անհայտ է։ Զինծառայողների հայտնաբերման ուղղությամբ ընթանում են ինտենսիվ աշխատանքներ։ Հակառակորդի վերահսկողության տակ է անցել երկու մարտական հենակետ։
panarmenian.net
Փաշինյան․ Ժամանակն է՝ գերեվարման յուրաքանչյուր դեպք պատշաճ հետաքննվի
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ազգային ժողովում խոսելով գերիների մասին, ասել է, թե ժամանակն է, որ գերեվարման յուրաքանչյուր դեպք պատշաճ հետաքննվի։
Նա նշել է՝ զինվորական կանոնագրքում հստակ սահմանվում է, թե որ դեպքում է, որ գերի ընկնելը չի համարվում հանցագործություն՝ երբ մարդը վիրավոր է, անգիտակից։
«Նման դեպքերում, իհարկե, ոչ մի պրետենզիա չի կարող լինել»,- ասել է Փաշինյանը։
Վարչապետը հավելել է, որ Զինված ուժերում ծառայության անցնող յուրաքանչյուր անձ ունի պարտականություններ։
«Ի՞նչ է նշանակում գերի ընկնել։ Գուցե այստեղ սխալ ենք վարվել էմոցիոնալ ֆոնի վրա։ Յուրաքանչյուր դեպքում պետք է քննենք՝ այդ դեպքի հետ գործ ունենք, թե ոչ»,- ասել է նա։
Պատասխանելով «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի հարցին, թե եղել է արդյոք չկրակելու հրաման՝ Փաշինյանն ասել է, որ «հնարավոր չէ չկրակելու հրաման տրվի՝ դա կլինի պետական դավաճանություն»։
Նոյեմբերի 16-ին ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հարձակվել էին ՀՀ արևելյան սահմանագոտում ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի վրա և ներխուժել ՀՀ ինքնիշխան տարածք։ Հակառակորդը կիրառել է հրետանային միջոցներ, զրահատեխնիկա և տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ։ Հայկական կողմը դիմել է համարժեք գործողությունների։
Նոյեմբերի 17-ի` ժամը 10։00-ի դրությամբ հարաբերական կայուն է, կրակի դադարեցման պայմանավորվածությունը հիմնականում պահպանվում է։ Հայկական կողմն ունի 1 զոհված և 13 գերեվարված զինծառայող։ Եվս 24 զինծառայողի հետ կապը կորել է մարտական գործողությունների ընթացքում և նրանց ճակատագիրն այս պահին անհայտ է։ Զինծառայողների հայտնաբերման ուղղությամբ ընթանում են ինտենսիվ աշխատանքներ։ Հակառակորդի վերահսկողության տակ է անցել երկու մարտական հենակետ։