Մամուլի տեսություն 19.11.2021
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i156300-Մամուլի_տեսություն_19.11.2021
Ամերիկյան համալսարաններից մեկը, 500 դոլար արժողությամբ տոմսի դիմաց, հնարավորոթյուն է ընձեռում հյուրանոցներցի մեկի սրահում ներկա գտնվել կորոնավիրուսից մահացած անձի դիահերձմանը:
(last modified 2026-04-22T14:27:35+00:00 )
Նոյեմբեր 19, 2021 05:05 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 19.11.2021

Ամերիկյան համալսարաններից մեկը, 500 դոլար արժողությամբ տոմսի դիմաց, հնարավորոթյուն է ընձեռում հյուրանոցներցի մեկի սրահում ներկա գտնվել կորոնավիրուսից մահացած անձի դիահերձմանը:

Համշահրի օրաթերթ

ԱՄՆ-ն Իրանի հետ համաձայնության գալու նոր ծրագիր ունի

Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը Իսրայելի պաշտոնյաների հետ հանդիպման ժամանակ ներկայացրել է միջուկային բանակցություններում Իրանի հետ ժամանակավոր համաձայնագրերի առաջարկվող փաթեթը:

Ըւստ այդ նախագծի, Իրանի միջուկային ծրագրի որոշ հատվածների ժամանակավոր դադարեցման դիմաց, ԱՄՆ-ը կազատի Իրանի սառեցված ակտիվների մի մասը կամ  պատժամիջոցներից կազատի մարդասիրական որոշ ապրանքների վաճառքը:  

Որոշ տեղեկությունների համաձայն,  իսրայելական կողմն ամերիկացի գործընկերոջնա սել է, որ դեմ է Իրանի հետ ցանկացած ժամանակավոր համաձայնագրի, նշելով, որ Իրանի հետ ցանկացած ժամանակավոր համաձայնագիր կդառնա մշտական ​​համաձայնագիր, որը թույլ կտա Թեհրանին զարգացնել սեփական միջուկային ենթակառուցվածքը և ուրանի պաշարները:

 

Իրան օրաթերթ

«Դելթոն» հանցավոր խումբը խախտել է Ֆրանսիայի քաղաքացիների անդորրը

Արդեն երկու շաբաթ, Ֆրանսիայի Լիոն քաղաքի հանրախանութները  15:00-ից հետո փակ են՝ անապահովության պատճառով։

Լիոնի բնակիչներն ասում են, որ այս օրերին քաղաքում իրավիճակը քաոսայիօն է և իրականացվում են համատարած հանցագործություններ:

Իրավաբան և քաղաքական ակտիվիստ Ռոքել Գարիդոն ասում է. « Լիոնի կենտրոնում իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից: Օրեցօր ավելանում է հանցագործության  մակարդակը. Հայտնի հանցագործների խումբը, որը կրում է ռեփեր Դալթոնի անունը,  խուճապ է ստեղծել ամբողջ քաղաքում»։

Ոստիկանության անվտանգության գործիքները հասանելի են միայն որոշ հարուստ թաղամասերի համար: Այսինքն՝ անվտանգության իրավունքը որոշակի դասի սեփականությունն է։

Լրագրող. Փոլ Մելոն ասում է. «Մինչ այժմ ձերբակալվել է 4000 մարդ ձերբակալվել է, սակայն նրանցից որևէ մեկը չի պատժվել կամ բանտարկվել: կառավարության  արձագանքը անհամապատասխան է ու սառը»:

 

 

Էթեմադ օրաթերթ

Ամերիկյան համալսարանը դիահերձմանը ներկա գտնվելու  տոմսեր է վաճառել

Ամերիկյան համալսարաններից մեկը վաճառում է տոմսեր, որը գնելով, կարել;ի է ներկա գտնվել կորոնավիրուսից մահացած հիվանդի դիահերձմանը, ում ընտանիքը նվիրաբերել է մարմինը:

98-ամյա տղամարդու կինը պատմում է. «Ես համաձայնեցի ամուսնուս դիակի դիահերձմանը, որպեսզի օգնեմ գիտության զարգացմանը, բայց չգիտեի, որ ամուսնուս մարմինը պետք է դիահերձվի հանրային դահլիճում և հանրության ներկայությամբ: Դիահերձմանը մասնակցելու տոմսերի արժեքը տատանվում է 100-500 դոլարի սահմաններում»:

Դիահերձումն իրականացվել է ԱՄՆ-ի հյուսիս-արևմուտքում՝ Պորտլենդի հյուրանոցներից մեկի սրահում:

 

Ջամե Ջամ օրաթերթ

Հետազոտությունները ցույց են տվել, որ սուրճն ազդում է սրտի ռիթմի վրա

Հետազոտողները նշում են, որ սուրճ խմելն օգնում է մարդկանց ավելի ակտիվ մնալ, սակայն զգալիորեն փոխում է սրտի ռիթմը և քնի պակասի պատճառ դառնում։

Թեև սուրճն ըստ երևույթին, նախասրտերում չի առաջացնում անկանոն ռիթմեր , վերջին բացահայտումները ցույց են տալիս, որ այն կարող է մեծացնել  ստորին փորոքների զարկերի հաճախականությունը,  հաղորդում է Madisonnet-ը:

 

armenpress.am

Լիտվան պաշտպանում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Սեյմասի փոխնախագահը՝ ՀՀ ԱԺ փոխխոսնակին

 ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը նոյեմբերի 18-ին հանդիպել է Լիտվայի Սեյմասի փոխնախագահ Անդրիուս Մազուրոնիսի գլխավորած պատվիրակության հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Ազգային ժողովից, ողջունելով հյուրերին` Ռուբեն Ռուբինյանը բարձր է գնահատել հայ-լիտվական բարեկամական հարաբերությունների ներկա մակարդակը: ԱԺ փոխնախագահի գնահատմամբ` Լիտվան Եվրոպական միությունում Հայաստանի կարեւոր գործընկերներից է:

«Ռուբեն Ռուբինյանը խոսել է հայ-ադրբեջանական սահմանագծի արեւելյան հատվածում նոյեմբերի 16-ին ադրբեջանական ԶՈՒ հերթական սադրանքի մասին` այն որակելով ագրեսիա Հայաստանի ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության նկատմամբ:

Լիտվայի Սեյմասի փոխնախագահը նշել է, որ Լիտվան պաշտպանում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը եւ կողմ է ռազմական ուժի բացառմանը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ Անդրիուս Մազուրոնիսը տպավորիչ է գնահատել Հայաստանում տեղի ունեցող բարեփոխումները: Նա ընդգծել է, որ Լիտվան եւս անցել է այդ ճանապարհով եւ կարող է կիսվել իր փորձով:

ՀՀ ԱԺ-ից հայտնում են, որ հանդիպման ընթացքում կողմերը խոսել են նաեւ խորհրդարանական համագործակցությունն ակտիվացնելու անհրաժեշտությունից:

 

armenpress.am

Պեսկովը հնարավոր է համարել Պուտինի և Բայդենի միջև նոր շփումները մինչ Նոր տարի

 Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ջո Բայդենի նոր շփումները հնարավոր է և տեղի ունենան մինչ Նոր տարի, բայց կարող են տեղի ունենալ նաև դրանից հետո: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին ռուսական Առաջին ալիքին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:   

«Կոնկրետ ամսաթվեր դեռևս չկան, անհրաժեշտ է համբերությամբ լցվել: Իսկապես, երեկ տեղի է ունեցել ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի և ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ջեյք Սալիվանի խոսակցությունը՝ Ժնևի գագաթնաժողովում Պուտինի և Բայդենի կողմից քննարկված հիմնական հարցերի շուրջ «ժամերի ճշգրտման» և բարձր մակարդակի նոր շփումների հնարավորությունը դիտարկելու համատեքստում»,- ասել է Պեսկովը:

Պեսկովի խոսքով, թե շփումները երբ կլինեն, հստակ պատկերացում չունեն: «Պետք է սպասել: Հնարավո՞ր են արդյոք դրանք մինչ Նոր տարի: Այո, հնարավոր են: Բայց հնարավոր է նաև ավելի ուշ: Դա կախված կլինի նրանից, թե որքանով կհամապատասխանեն երկու նախագահների օրակարգերը և թե ինչպիսի ֆորմատ նրանք կնախընտրեն»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը:    

 

armenpress.am

այաստանը 2023-ին կունենա Առաջին կարգի արագ արձագանքման բժշկական թիմ

 ՀՀ արտակարգ իրավիճակների և առողջապահության նախարարությունների սերտ համագործակցության, Առողջապահության համաշխարհային կազմակերպության և Վրաստանի «Արբեյտեր-Սամարիտեր-Բանդ» միջազգային հասարակական կազմակերպության աջակցությամբ Հայաստանում մեկնարկում է Առաջին կարգի արագ արձագանքման բժշկական թիմի ձևավորման գործընթացը: Ծրագրի շրջանակում վերապատրաստվող բժշկական թիմը համապատասխան որակավորում կստանա 2023-ին: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից։

Ըստ աղբյուրի՝ Արագ արձագանքման թիմի ստեղծման պաշտոնական մեկնարկին մասնակցել են արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանը, առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, Վրաստանի արտակարգ իրավիճակների նախարար Դմիտրիե Տոդորովիչը, Հայաստանում ԱՀԿ տարածաշրջանային տնօրենի հատուկ ներկայացուցիչ Օլեգ Ստորոժենկոն, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինը:

«Հանդիպմանը քննարկվել են Առաջին կարգի արագ արձագանքման բժշկական թիմի ստեղծմանը վերաբերող հարցեր՝ հայեցակարգն ու ճանապարհային քարտեզը, շահագրգիռ կողմերի գործառույթներն ու պարտականությունները»,- հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից՝ հավելելով, որ միջոցառման ավարտին Հայաստանում Առաջին կարգի արագ արձագանքման բժշկական թիմի հայեցակարգի ձևավորումը հաստատվել է հուշագրի կնքմամբ:

 

panarmenian.net

Պուտին․ Աճում է ՌԴ դիվանագիտության դերը՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև վեճերը լուծելու ջանքերում

 ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ վերջին փոխհրաձգությունները հայ-ադրբեջանական սահմանին վկայում են, որ իրավիճակն այդ տարածաշրջանում դեռ վերջնական չի հանդարտվել և այդ պայմաններում հետագա կարգավորման համար աճում է ռուսական դիվանագիտության դերը։

«Ադրբեջանի և Հայաստանի միջև վիճահարույց հարցերի լուծմանն ուղղված ջանքերում, անկասկած, աճում է ռուսական դիվանագիտության դերը»,-ասել է նա, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին։

Նա հիշեցրել է, որ մեկ տարի առաջ Ռուսաստանի ակտիվ միջնորդական ջանքերի շնորհիվ դադարեցվեց հակամարտությունը Լեռնային Ղարաբաղում։

«Սակայն հայ-ադրբեջանական սահմանին վերջին կրակոցները ցույց տվեցին, որ իրավիճակը այս տարածաշրջանում դեռ վերջնական չի հանդարտվել։ Կայունության ապահովման համար չափազանց կարևոր են ռուսական խաղաղապահ զորակազմի ջանքերը՝ որպես հրադադարի և խաղաղ բնակիչների անվտանգության երաշխավորի», - ասել է նա ՌԴ ԱԳՆ կոլեգիայի նիստում։

Նոյեմբերի 16-ին ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հարձակվել են ՀՀ արևելյան սահմանագոտում ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի վրա և ներխուժել ՀՀ ինքնիշխան տարածք։ Հակառակորդը կիրառել է հրետանային միջոցներ, զրահատեխնիկա և տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ։ Հայկական կողմը դիմել է համարժեք գործողությունների։

Հայկական կողմն ունի զոհեր և 13 գերեվարված զինծառայող, ևս 24-ի հետ կապը կորել է մարտական գործողությունների ընթացքում և նրանց ճակատագիրն այս պահին անհայտ է։

  

panarmenian.net

Քերոբյան․ Իրանական ընկերությունները պատրաստվում են խոշոր ներդրումի «Մեղրի» ԱՏԳ-ում

 Իրանական խոշոր ընկերությունների խումբը պատրաստվում է մեծ ներդրում անել «Մեղրի» ազատ տնտեսական գոտում։ Այդ մասին կառավարության նիստից հետո ճեպազրույցում ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

Նա նաև նշել է, որ ներդրումային առաջարկը, ամենայն հավանականությամբ, կառավարությունը կքննարկի արդեն հաջորդ նիստում, գրում է Sputnik Արմենիան։

«Ծրագիրն անմիջապես հաստատվելուց հետո կսկսի իրագործվել»,– ասել է նախարարը։

Հունվարին Քերոբյանն այցելել էր Մեղրի և հայտնել, որ տեղի ազատ տնտեսական գոտում քննարկել ենք շուտափույթ գործարկման հնարավորությունները։

Նոյեմբերի 16-ին ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հարձակվել են ՀՀ արևելյան սահմանագոտում ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի վրա և ներխուժել ՀՀ ինքնիշխան տարածք։ Հայկական կողմն ունի զոհեր և 13 գերեվարված զինծառայող, ևս 24-ի հետ կապը կորել է մարտական գործողությունների ընթացքում, նրանց ճակատագիրն այս պահին անհայտ է։