Մեկնաբանություն- Ստեղծված իրավիճակի պատասխանատուն ԱՄՆ-ն է
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i156412-Մեկնաբանություն_Ստեղծված_իրավիճակի_պատասխանատուն_ԱՄՆ_ն_է
Նոյեմբերի 29-ին նախատեսված՝ Իրանի դեմ ԱՄՆ-ի անօրինական պատժամիջոցները չեղարկելու վերաբերյալ Վիեննայի բանակցությունների նոր փուլին ընդառաջ, ԱՄՆ-ը ոչ միայն որևէ կոնկրետ քայլ չի ձեռնարկել իր բարի կամքը դրսևորելու համար, այլ նոր հակաիրանական հայտարարություններ է հնչեցնում և պատժամիջոցներ կիրառում Իրանի դեմ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 20, 2021 08:30 Asia/Tehran
  • Մեկնաբանություն- Ստեղծված իրավիճակի պատասխանատուն ԱՄՆ-ն է

Նոյեմբերի 29-ին նախատեսված՝ Իրանի դեմ ԱՄՆ-ի անօրինական պատժամիջոցները չեղարկելու վերաբերյալ Վիեննայի բանակցությունների նոր փուլին ընդառաջ, ԱՄՆ-ը ոչ միայն որևէ կոնկրետ քայլ չի ձեռնարկել իր բարի կամքը դրսևորելու համար, այլ նոր հակաիրանական հայտարարություններ է հնչեցնում և պատժամիջոցներ կիրառում Իրանի դեմ:

ԱՄՆ-ի կառավարության Եվրոպայի և Եվրասիայի հարցերով պատասխանատու Ռոբերտ Մալին և Եվրոեռյակի ներկայացուցիչները, Ռիադում ահնդիպել են Պարսից ծոցի համագործակցության խորհրդի ներկայացուցիչների հետ և հանդիպման ժամանակ անհիմն մեղադրանքներ հնչեցրել  «տարածաշրջանում Իրանի ապակայունացնող գործունեության վերաբերյալ»:

Իրանի ԱԳՆ խոսնակ Սաիդ Խաթիբզադեն,  արձագանքելով այդ հայտարարություններին, գրել է, որ ի պատասխան հայտարարության, Թվիթերում արած գրառման մեջ նշել է, որ ԱՄՆ-ն խախտել է ՄԱԿ-ի ԱԽ 2231 բանաձևը և դուրա եկել ՀԳՀԾ-ից:

Իրանը մեծ վանսներ է կրել ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալու և ԱԽ 2231 բանաձևը խախտելու հետևանքով:  Իրանի փոխարտգործնախարար Ալի Բաղերին այս կետն ընդգծել է եվրոպական չորս երկրներ (Ֆրանսիա, Գերմանիա, Մեծ Բրիտանիա և Իսպանիա) կատարած իր վերջին այցի ժամանակ, ինչպես նաև ՌԴ և ՉԺՀ փոխարտգործնախարարներ Սերգեյ Ռյաբկովի և Մա Ժաոսուի հետ բանակցություններում։ Բաղերին ընդգծել է Իրանի դեմ ԱՄՆ-ի անօրինական պատժամիջոցների արդյունավետ վերացման անհրաժեշտությունը՝ որպես ապագա բանակցությունների անհրաժեշտություն։

ԱՄՆ-ն ու Եվրոեռյակը «ընդգծում են» ՀԳՀԾ-ի վերականգնմանն ուղղված բանակցությունների անհրաժեշտությունը, սակայն մյուս կողմից նրանց գործողությունները վկայում են, որ նրանք մշակել են  սցենար՝ ՄԱԳԱՏԷ-ի  միջոցով Իրանի վրա ճնշումը մեծացնելու համար:

Երաշխիքային պարտավորություններից դուրս պահանջների  և նոր պահանջների ներկայացումը ՄԱԳԱՏԷ-ի ու արևմտյան երկրների կողմից, մի իրավիճակում, երբ վերջիններս իրենք չեն կատարում իերցն պարտավորությունները, ՄԱԳԱՏԷ-ն որպես գործիք օգտագործելու վառ օրինակ է: Պարզ է, որ Իրանի և ՄԱԳԱՏԷ-ի համագործակցությանը վանսելու նպատակով հնչեցվող անհիմն հայտարարությունների միջոցով, հնարավոր չէ ծածկել ԱՄՆ-ի կողմից ՀԳՀԾ-ն խախտելու հետևանքով այդ երկրի նկատմամբ առկա անվստահությունը և միջուկային մեջ միջազգային մթնոլորտի ստեղծմամբ և մտացածին երկիմաստություններով հնարավոր չէ կոծկել Բորջամի խախտմամբ ԱՄՆ-ի նկատմամբ ստեղծված անվստահությունը և միջուկային գործարքի համար ընտրել միակողմանի ճանապարհ: 

Այս իրավիճակի շարունակությունն անշուշտ, չի օգնի վերականգնել կորցրած վստահությունը: Իսկ մյուս կողմի անպարտաճանաչության դեպքում Իրանի կողմից ՀԳՀԾ-ով ստանձնած պարտավորությունների լիարժեք գործադրումն անտրամաբանական է:  Իրանից ԱՄՆ-ի և Եվրոպայի անհիմն ու արտաօրինական պահանջների կրկնությունը հաստատում է այն համոզմունքը, որ համաձայնեցված քաղաքականություն է իրականացվում՝ Վիեննայի բանակցությունների մթնոլորտի վրա ազդելու համար։

Իրանի ԱԳՆ խոսնակը, քննադատելով ԱՄՆ-ի կողմից երկակի ստանդարտների կիրառումն,  այս կապակցությամբ հայտարարել է. «Երկրները, որոնք պետք է պատասխան տան տարածաշրջանում իրենց արկածախնդրության և ագրեսիայի համար, ներառյալ Եմեն յոթնամյա պատերազմը, իրավունք չունեն անհիմն մեղադրանքներ առաջադրել ուրիշների դեմ, փորձելով հասարակության ուշադրությունը շեղել իրենց հանցագործություններից: Միացյալ Նահանգները, որպես միջուկային զենքի կիրառման, այլ երկրների ներքին գործերին բազմաթիվ միջամտություններով հարուստ պատմություն ունեցող և աշխարհի տարբեր երկրներին զենք ու զինամթերք վաճառող հիմնական երկիր, փորձում է ձևավորել հակաիրանական մթնոլորտ»: 

Անկասկած, նման վարքագիծը ոչ միայն չի ազդի իր  օրինական շահերն ու իրավունքները պաշտպանելու Իրանի կամքի վրա, այլև կբարդացնի ստեղծված իրավիճակը: