Մամուլի տեսություն 25.11.2021
Թուրքիայի նախագահի աջակցությունը բյուջետայինք աղաքականությանը և լիրայի շարունակական արժեզրկումն Անկարայում ու Ստամբուլում բողոքի մեծ ալիք են բարձրացրել: Իսկ ընդդիմադիր կուսակցությունները կոչ են անում անհապաղ ընտրություններ անցկացնել:
Քեյհան օրաթերթ
Իրաքում 24 հազար հոգի կամավորագրվել է ամերիկյան ուժերին այդ երկրից արտաքսելու համար
*****
Fars News Agency գործակալության արաբական բաժնին տված հարցազրույցում, Իրաքի «Քաթաեբ Սայիդ ալ-Շոհադա» խմբավորման ռազմական տեղեկատվության ղեկավար Հասան Աբդուլ Հադին ընդգծել է, որ ԱՄՆ-ի միջամտությունն Իրաքի ներքին գործերին այլևս անտանելի է:
Նա նշել է. «Կամավորների թիվը մեկ օրում հասել է 24 հազարի և նրանք Իրաքի ամբողջ տարածքից են»:
Շարղ օրաթերթ
Էրդողանի կառավարությունը տապալվում է
*****
Թուրքիայի նախագահի աջակցությունը բյուջետայինք աղաքականությանը և լիրայի շարունակական արժեզրկումն Անկարայում ու Ստամբուլում բողոքի մեծ ալիք են բարձրացրել: Իսկ ընդդիմադիր կուսակցությունները կոչ են անում անհապաղ ընտրություններ անցկացնել:
Անկարայի փողոցներ դուսր եկած քաղաքացիներն Էրդողանին մեղադրում են երկրի տնտեսությունը սխալ կառավարելու մեջ և պահանջում նրա կառավարության հրաժարականը:
Ցուցարարները վանկարկել են «Պահանջում ենք «Արդարություն և զարգացում կուսակցության հրաժարականը», «Խեղդվում ենք», «Կառավարությունը պետք է հրաժարական տա» և «Մենք չենք կարողանում ապահովել մեր կյանքը» կարգախոսները։ Ստամբուլում ոստիկանությունը փակել է Թաքսիմ հրապարակը՝ ցուցարարների հավաքը կանխելու համար։
Էբթեքար օրաթերթ
Թրամփն ավենավատ քաղաքականությունն է վարել Իրանի դեմ: «Ստվերների պատերազմը» Բայդենի չարագուշակ ժառանգությունն է.
*****
Yahoo News րատվական գործակալությունը բացահայտումէ արել Թրամփի կառավարության կողմից մշակված՝ հակաիրանական «Ստվերների պատերազմը»: Նախագիծը մշակել է Պենտագոնը և դեռևս պարզ չէ, Բայդենի օրոք այդ ծրագիրը կշարունակվի՞, թե՝ ոչ:
ԻՌՆԱ-ի հաղորդմամբ,ԱՄՆ նախագահներից, Թրամփի կառավարությունն ամենավատ քաղաքականությունն է վարել Իրանի նկատմամբ:
Թրամփի վարչակազմը հետապնդում էր իրանաֆոբիայի քաղաքականությունը, քանի որ կարծում էր, որ առանց Իրանի տարածաշրջանային քաղաքականությունից առաջացած վախի, : չի կարողանա զենք վաճառել և ձեռք բերել Պարսից ծոցի երկրների հարստությունը: Իր նախագահության սկզբից նա հայտարարեց Իրանի հետ բացահայտ թշնամություն և նույնիսկ երազում էր Իրանում իշխանափոխության մասին։ Նախագահության վերջին մի քանի ամիսներին Դոնալդ Թրամփը Պենտագոնին հրամայել էր Իրանի դեմ գաղտնի արշավ սկսել, որը պաշտոնյաներն անվանեցին «Ստվերների պատերազմ»: Այդ մասին Yahoo News-ին հայտնել են ԱՄՆ պաշտպանության և կառավարության պաշտոնյաները:
ԱՄՆ բանակի հատուկ գործողությունների ստորաբաժանման գլխավորած այս գաղտնի ու լայնածավալ արշավի առանցքային կետերը հաստատվել; են Թրամփի կողմից:
Քեյհան օրաթերթ
Գրոսսի. Մենք չենք կարող կասեցնել տեղեկատվության արտահոսքը, սակայն Իրանը պետք է տեղեկատվություն տրամադրի.
*****
ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին Վիեննայում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է, որ Իրանի պաշտոնյաների հետ խորհրդակցություններն ապարդյուն են անցել, հավելելով. «Մենք չկարողացանք եզրակացության գալ, սակայն ես կանգ չեմ առնի լուծում գտնելու համար և կշարունակեմ իմ ջանքերը»:
armenpress.am
Ֆրանսիայի ՆԳՆ-ն ճշտել է Լե Մանում նավակի խորտակման հետեւանքով զոհվածների թվի վերաբերյալ տվյալները
*****
Ֆրանսիայի ներքին գործերի նախարարությունը (ՆԳՆ) հայտնել Է նորացված տվյալներ, որոնց համաձայն Ֆրանսիայի ափերի մոտ նավակի խորտակման հետեւանքով զոհված միգրանտների թիվը կազմել Է 27, նոյեմբերի 24-ին հաղորդել Է BFMTV հեռուստաալիքը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
ՆԳՆ-ի տվյալներով՝ երկու հոգու հաջողվել Է փրկել: Ավելի վաղ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտնել Էր 31 զոհվածների մասին: Նոյեմբերի 24-ին Կալեի շրջանում ջրասույզ Է եղել շուրջ 50 անօրինական միգրանտների տեղափոխող նավակը:
Նրանք մտադրվել Էին անցնել Լե Մանը՝ Մեծ Բրիտանիա հասնելու համար: Փրկարարները շարունակում են անհայտ կորած միգրանտների որոնումը: Դյունկերկ նավահանգստի դատախազությունը հայտարարել Է հետաքննություն սկսելու մասին՝ «չկանխամտածված սպանությունթյուն ծանրացուցիչ հանգամանքներով» հոդվածով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
armenpress.am
Սահակաշվիլիի փաստաբանը հայտնել է պաշտպանյալի հոգեբանական աջակցության անհրաժեշտության մասին
*****
Վրաստանի նախկին նախագահ Միխեյիլ Սահակաշվիլին, ով հացադուլից հետո ռեաբիլիտացիոն կուրս է անցնում Գորիի ռազմական հոսպիտալում, հոգեբանական օգնության կարիք ունի: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին լրագրողներին ասել է Սահակաշվիլիի փաստաբան Եվգենի Գրուշովեցը:
«Մենք 15 ժամ շարունակ փորձում էինք հանդիպել Միխեյիլ Սահակաշվիլիի հետ: Տարբերությունն ակնհայտ է: Սա այն Միխեյիլ Սահակաշվիլին չէ, ում հետ ես հանդիպել եմ Ուկրաինայում: Կա մեծ ֆիզիկական տարբերություն: Սահակաշվիլիին իսկապես հոգեբանական աջակցություն և ռեաբիլիտացիայի լիարժեք կուրս է անհրաժեշտ»,- ասել է փաստաբանը:
Սահակաշվիլիի առողջական վիճակի վատացման մասին հայտնել էր նրա մայրը՝ Գիուլի Ալասանիան՝ նշելով, որ նա ընկճված վիճակում է գտնվում
2013 թվականին Վրաստանը լքելուց հետո Միխեյիլ Սահակաշվիլիի դեմ հարուցվել է 4 քրեական գործ: 2021 թվականի նոյեմբերի 20-ին ավելացել էր ևս մեկը՝պետական սահմանի ապօրինի հատելը, որը նախատեսում է մինչև հինգ տարվա ազատազրկում:
armenpress.am
ԱՄԷ-ն 10 մլրդ դոլարի ներդրում կանի Թուրքիայում
*****
Միացյալ Արաբական Էմիրությունները 10 մլրդ ԱՄՆ դոլար է հատկացրել Թուրքիայում ներդրումների համար: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին Անկարայում կայացած ասուլիսի ժամանակ հայտարարել է Աբու Դաբիի Պետական ներդրումային հիմնադրամի ղեկավար Մուհամեդ Հասան աս-Սուվեյդին:
Թուրքական «Անադոլու» գործակալությունը հայտնել է, որ նոյեմբերի 24-ին Թուրքիայի և ԱՄԷ միջև ստորագրվել են մի շարք համաձայնագրեր տարբեր՝ այդ թվում և առևտրի, էներգետիկայի և շրջակա միջավայրի պահպանության ոլորտներում համագործակցության վերաբերյալ: Փաստաթղթերի ստորագրությունը տեղի է ունեցել նախագահական պալատում Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Աբու Դաբիի թագաժառանգ, երկրի Զինված ուժերի գերագույն հրամանատարի տեղակալ, շեյխ Մոհամմեդ բին Զայեդ Ալ Նահյանի միջև բանակցությունների արդյունքում: Սա 2012 թվականից ի վեր ԱՄԷ-ից առաջին բարձրաստիճան այցելությունն է Թուրքիա:
Մասնավորապես ֆինանսական ոլորտում համաձայնագրերի ստորագրումը դրական է ազդել թուրքական լիրայի վրա, որն ամրապնդվել է 7 տոկոսով:
panarmenian.net
Փաշինյանը ՌԴ փոխվարչապետի հետ քննարկել է տրանսպորտային կոմունիկացիաների վերականգնումը
*****
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկին և ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոյին` քննարկել են Հարավային Կովկասի տարածաշրջանում տրանսպորտային կոմունիկացիաների վերականգնման հեռանկարները։
Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:
Քննարկվել են Հայաստանի և Ռուսաստանի միջև երկկողմ համագործակցության օրակարգին, ինչպես նաև Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի եռակողմ աշխատանքային խմբի գործունեությանը վերաբերող հարցեր:
Անդրադարձ է կատարվել Հայաստանի վարչապետի, Ռուսաստանի նախագահի և Ադրբեջանի նախագահի հունվարի 11-ի հայտարարության շրջանակներում իրականացվող աշխատանքի հետագա ընթացքին:
Երևան այցից առաջ Օվերչուկը Բաքվում էր, որտեղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ կարծիքներ է փոխանակել ՌԴ, Ադրբեջանի և ՀՀ փոխվարչապետերի ղեկավարությամբ գործող եռակողմ աշխատանքային խմբի գործունեության վերաբերյալ, որը կոչված է զբաղվելու կոմունիկացիների ապաշրջափակմամբ։
panarmenian.net
Էրիկ Էսրաիլյանը Հռոմի պապից Benemerenti մեդալ ստացած առաջին հայն է
*****
Հայտնի ամերիկահայ բժիշկ, Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանի (UCLA) Դեյվիդ Գեֆենի անվան բժշկական քոլեջի համաղեկավար, Հայոց ցեղասպանության մասին պատմող հոլիվուդյան «Խոստումը» ֆիլմի պրոդյուսեր Էրիկ Էսրաիլյանն առաջին հայն է, որը Հռոմի պապ Ֆրանցիսկոսից ստացել է Benemerenti մեդալը՝ «Հռոմի կաթոլիկ եկեղեցուն մատուցած բացառիկ ծառայությունների համար»։ Մեդալը նրան է հանձնվել Հայոց ցեղասպանության մասին իրազեկման բարեգործական աշխատանքների համար, գրում է Variety-ն։
Էսրաիլյանը նաև ռեժիսոր Եվգենի Աֆինեևսկու «Ֆրանցիսկոսը» Discovery Plus-ի փաստագրական ֆիլմի պրոդյուսերներից մեկն է, որտեղ Պապն անկեղծորեն խոսում է այնպիսի սուր խնդիրների մասին, ինչպիսիք են միասեռական զույգերը, կանանց իրավունքները և սեռական բռնությունը եկեղեցում։ «Ֆրանցիսկոսում» նաև կադրեր կան Հռոմի պապի 2016-ին Հայաստան կատարած այցից , որի ժամանակ նա արտասանել է «ցեղասպանություն» եզրույթը՝ խոսելով Առաջին աշխարհամարտի տարիներին թուրքերի կողմից 1․5 մլն հայերի սպանության մասին, ինչը հարուցեց Թուրքիայի զայրույթը։
«Գրեթե 100 տարի Թուրքիայի կառավարությունն ազդում էր պատմության շարադրման վրա ԱՄՆ-ում՝ փորձելով լռության մատնել եղելությունը և ճնշում գործադրել ԱՄՆ Պետական դեպարտամենտի վրա։ Ես սիրում եմ աշխատել սոցիալական ազդեցություն ունեցող պատմությունների վրա»,-ասել է Էսրաիլյանը։
Այժմ Էսրաիլյանն աշխատում է «Հրադադար» հեռուստասերիալի վրա՝ Հյուսիսային Իռլանդիայում խաղաղ գործընթացի մասին։ Ռեժիսորը կլինի օսկարակիր գրող և ռեժիսոր Թերի Ջորջը, որը նաև Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմի ռեժիսորն էր։