Մամուլի տեսություն 27.11.2021
Փորձաետներն ասում են, որ ԱՄՆ-ն փորձում է պարտության մատնել Իրանի հետ միջուկային բանակցությունները, որպեսզի կարողանա շարունակել Թրամփի կողմից սահմանված պատժամիջոցները:
Քեյհան օրաթերթ
Բանակցությունների պարտությունը, Բայդենի նպատակը
*****
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի թիմը եկել է այն եզրակացության, որ Թեհրանը, ռազմական տարբերակի սպառնալիքը և պատժամիջոցները չեզոքացնելու նպատակով, հաշվի առնելով համապատասխան ներքին պայմանները և կանխարգելիչ ուժն ինչպես դիվանագիտական, այնպես էլ քաղաքական ու պաշտպանական առումով կարողացել է անվնաս դուրս գալ Թրամփի պատժամիջոցներից: Թեհրանը նաև կարող է չեղարկել Բայդենի պատժամիջոցները։ Ուստի Բայդենը գործադրել է բոլոր ջանքերը որպեսզի բանակցությունների ձախողմամբ շարունակի Թրամփի պատժամիջոցների քաղաքականությունը: Դա վկայում է, որ ԱՄՆ-ում Կոնգրեսի և Սենատի քաղաքականությունն անփոփոխ է, նույնիսկ եթե նախագահները փոխվեն։ Այս կապակցությամբ The American Conservative-ում տեղ գտած հոդվածը նույնպես ցույց է տալիս ամերիկյան քաղաքականության խորությունը։ Լրատվական կայքը գրում է, որ ԱՄՆ-ն ունի Իրանի նկատմամբ թշնամական բանավեճի կարիք՝ մի հարցի շուրջ, որը շատ զգայուն է և ոչ կարևոր և դա Իրանի միջուկային հարցն է:
Շահրվանդ օրաթերթ
Իրանի տիեզերական բարձրագույն խորհրդի առաջին նիստը՝ 11 տարի անց
*****
Իրանի նախագահը հայտարարել է.«Երեկ տիեզերական արդյունաբերությունը երկրների հզորության միակ դրսևորումն էր, բայց այսօր այն համարվում է տնտեսական խթաններից մեկը և մոտ ապագայում դառնալու է կառավարման ենթակառուցվածքի մաս՝ առևտրի, տնտեսության և անվտանգության տարբեր ոլորտներում»։
Այաթոլլահ Սեյյեդ Էբրահիմ Ռայիսին. 13-րդ կառավարությունում Տիեզերական բարձրագույն խորհրդի առաջին նիստում, որը տեղի ունեցավ մեկ տասնամյակ դադարից հետո, անդրադարձել է խորհրդի դերին՝ քաղաքականության մշակման և երկրի տիեզերական արդյունաբերության զարգացման ճանապարհային քարտեզ կազմելու գործում: Նա նշել է.«Այն, որ Տիեզերական բարձրագույն խորհրդի առաջին նիստը տեղի է ունենում գրեթե 11 տարի հետո, վկայում է տիեզերական արդյունաբերությունը զարգացնելու հարցում այս կառավարության վճռականության մասին»։
Էբթեքար օրաթերթ
Արդյոք ՀԳՀԾ-ի վերականգնման բանակցությունները կձախողվե՞ն. բանակցությունների նախօրեին հնչեցվող սպառնալիքները
*****
ՀԳՀԾ-ի շուրջ Իրանի և «4+1» խմբի բանակցություններին հաշված օրեր են մանցել: Բանակցությունների հիմնական հակամարտող կողմերը՝ այսինքն ԻԻՀ-ն ու ԱՄՆ-ն, միմյանց համար սահմաններ են ճշտում ու սպառնում են իրար: Թեև ամերիկյան կողմն է խախտել համաձայնությունը, սակայն Վաշինգտոնը իրեն պարումէ հետապնդում է պարտատիրոջ նման: Այնուամենայնիվ, երկու կողմերն էլ հավատարիմ են իրենց դիրքորոշումներին, թեև խոսվում է զիջումների մասին, Ալի Բաղերի Քանին ասել է, որ բոլոր պատժամիջոցները պետք է հանվեն:
Բրիտանական The Independent թերթին տված հարցազրույցում Իրանի ավագ բանակցող Ալի Բաղերի Քանին ասել է, որ Իրանի դեմ բոլոր պատժամիջոցների վերացումը նախապայման է Վիեննայի միջուկային բանակցությունների հաջողության համար:
Քեյհան օրաթերթ
Իրանի բոլոր քաղաքները 289 օր անց դուրս են եկել կորոնավիրուսային կարմիր վիճակից
*****
Իրանի առողջապահության նախարարությունը ուրբաթ օրը հայտարարել է.«Մինչ այժմ 57 մլն. 248 հազար 13 քաղաքացի ստացել է պատվաստանյութի առաջին դեղաչափը և 46 մլն. 115 հազար 125 քաղաքցի ստացել է երկրորդ դեղաչափը և 921 հազար 440 քաղաքցի՝ երորդ դեղաչափը: Երկրում ժողովրդի դտացած պատվաստանյութների ընդհանուր քանակը կազմում է 104 մլն. 2584 հազար 578 դեղաչափ: Անցած 24 ժամվա ընթացքում Իրանում 260 հազար 349 քաղաքցի պատվաստանյութ է ստացել»:
armenpress.am
ՄԻԵԴ-ը գերեվարված 4 զինծառայողի վերաբերյալ միջանկյալ միջոց կիրառելու մասին որոշում է կայացրել
*****
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Ադրբեջանի կողմից գերեվարված 4 զինծառայողի վերաբերյալ միջանկյալ միջոց կիրառելու մասին որոշում է կայացրել: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց իրավապաշպան Արտակ Զեյնալյանը:
Ադրբեջանի կողմից նոյեմբերի 16-ին սանձազերծված մարտական գործողությունների արդյունքում գերեվարված և անհետ կորած համարվող անձանց հարցով իրավապաշտպաններ Արտակ Զեյնալյանը և Սիրանուշ Սահակյանը դիմում էին ուղարկել Մարդու իրավունքների եվրոպական դատարան:
Իրավապաշտպանները առաջնային խնդիր են համարում անձանց ֆիզիկական անձեռնմխելիությունը և կյանքը պաշտպանության տակ վերցնելու հարցն է:
armenpress.am
Քաղաքական ղեկավարությունը կաջակցի զինված ուժերի մարտունակության բարձրացման համար անհրաժեշտ ցանկացած քայլի. Պապիկյան
*****
ՀՀ ՊՆ վարչական համալիրում նոյեմբերի 27-ին, պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ, անցկացվել է խորհրդակցություն ՊՆ, ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմի մասնակցությամբ։
Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ պաշտպանության նախարարությունից, պաշտպանության նախարարը կարևորել է բանակում սկիզբ առած լայնածավալ բարեփոխումների շարունակականությունն ու արդյունավետ ընթացքը և վստահեցրել, որ երկրի քաղաքական ղեկավարությունը վճռական է՝ զինված ուժերի մարտունակության բարձրացման համար անհրաժեշտ ցանկացած քայլի աջակցելու հարցում։
Միևնույն ժամանակ, Սուրեն Պապիկյանը պահանջել է գործադրել առավելագույն ջանք՝ զինված ուժերում կարգապահական խնդիրների լուծման համար։ Պաշտպանական գերատեսչության ղեկավարը կարևորել է զինվորական մասնագիտության գրավչության բարձրացումը, ինչպես նաև սպայի հանդեպ պետության հոգածության շեշտադրումը, համոզմունք հայտնելով, որ տեսանելի ապագայում այս ուղղությամբ էական քայլեր կիրականացվեն։
Խորհրդակցության ավարտին պաշտպանության նախարարի կողմից տրվել են համապատասխան ցուցումներ՝ կապված մարտական հերթապահության կրման, ընթացիկ խնդիրների լուծման և առաջիկա ծրագրերի հետ։
news.am
Մենք պետք է դառնանք այդ բուլդոզերը, որը պետք է մաքրի մեր քաղաքական դաշտը, ում վառելու է՝ վառի. Վազգեն Պետրոսյան
*****
Մենք ձեռք ձեռքի տալով դառնալու ենք ամուր մի պատնեշ բոլոր նրանց դեմ, որոնք ուզում են քանդել Հայաստանը. լինի այս կենդանակերպը (ձեռքով ցույց տվեց կառավարության շենքը-խմբ) կամ այն տրոկայան ձին, որ նստած է Երեւանում: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 24-ին, Հանրապետության հրապարակում Ազատագրական շարժման հավաքի ժամանակ նշեց ազատամարտիկ Վազգեն Պետրոսյանը:
«Բոլորին կարելի է հավաքել մի տեղ եւ այրել: Տրոյական ձին վառելու համար մեզ պետք է գիտակից սերունդ, գիտակից մարդիկ, մարդիկ, որոնք երկրորդ անգամ չեն խաբվելու: Մի անգամ արդեն խաբվեց ժողովուրդը 2018-ին՝ իրավացիորեն ատելով նախկիններին, եւ ընկավ կրակը: Հիմա մեր ժողովուրդը պետք է նորից հավատա ինքն իրեն:
Այսօր Հայաստանում տեղի է ունեցել երկրաշարժ, որի հետեւանքով կորցեցինք 5 հազար երիտասարդներ, մենք ունեցանք 11 հազար վիրավորները, կորցրեցինք մեր հայրենիքի 8 հազար քառակուսի կիլոմետր: Ժամանակն է, որ բուլդոզերը գա եւ այդ շինաղբը տանի թափի: Ում վառելու է՝ վառի, մնացածին պատասխանատվության ենթարկի: Արդեն դրա պահն է: Մենք պետք է դառնանք այդ բուլդոզերը, քաղաքական դաշտի մաքրողները: Մենք պետք է ստեղծենք այն էլիտան, որ պատրաստ է կրել այդ ամենը: Սա ամբողջ հայ ժողովրդի միասնական արտահայտությունն է»,-ընդգծեց նա:
news.am
Գերությունից վերադարձած Միհրան Մուսայելյանը հիվանդանոցում է
*****
Նոյեմբերի 23-ին մոլորվելու հետևանքով ադրբեջանցիների մոտ հայտնված Արցախի Հանրապետության քաղաքացի Միհրան Մուսայելյանը, որին Բաքուն երեկ վերադարձրեց Երևանին, գտնվում է բժիշկների վերահսկողության ներքո։
Մարտունու շրջանի Աշան համայնքի ղեկավար Արմեն Բալասանյանն ArmLur.am-ին ասել է, որ Միհրանի հարազատների հետ է խոսել, նրա վիճակը նորմալ է, գտնվում է հիվանդանոցում։
Բալասանյանի խոսքով, համագյուղացին մոլորվել է վաղ առավոտյան ժամերին։
«Էդ տարածքում խաղաղապահ չկա, առաջնագիծը չի նկատել»,-ասել է Բալասանյանը։