Մամուլի տեսություն 30.11.2021
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i157300-Մամուլի_տեսություն_30.11.2021
Վիեննայի «Քոբուրգ» հյուրանոցում տեղի ունեցավ Իրանի և «4+1» խմբի բանակցությունների նոր փուլը՝ հակաիրանական պատժամիջոցների չեղարկման թեմայով:
(last modified 2026-04-22T14:27:35+00:00 )
Նոյեմբեր 30, 2021 11:07 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 30.11.2021

Վիեննայի «Քոբուրգ» հյուրանոցում տեղի ունեցավ Իրանի և «4+1» խմբի բանակցությունների նոր փուլը՝ հակաիրանական պատժամիջոցների չեղարկման թեմայով:

Քեյհան օրաթերթ

ԱՄՆ-ն ՀԳՀԾ վերադառնալու հնարավորություն կունենա միայնա միայն այն դեպքում, եթե բոլոր պատժամիջոցները չեղարկվեն

*****

Երկուշաբթի օրը Վիեննայի «Քոբուրգ» հյուրանոցում տեղի ունեցավ Իրանի և «4+1» խմբի (Գերմանիա, Ֆրանսիա, Ռուսաստան, Չինաստան և Մեծ Բրիտանիա)  բանակցությունների նոր փուլը:

Wall Street Journal-ը. «Իրանն ունի Բայդենի միջուկային համարը» հոդվածում գրել է. «Վաշինգտոնը և նրա եվրոպացի դաշնակիցները հույս ունեն, որ պատժամիջոցների չեղարկմանն ուղղված Վիեննայի բանակցություններն արդյունավետ կլինեն: պատժամիջոցների վերացումով։ Իրանցի դիվանագետները պնդում են, որ Բայդենի օրոք կնքված ցանկացած համաձայնություն պետք է պահպանվի և բանակցությունները չեն կարող վերաբերվել 2015թ Օբամայի օրոք կնքված համաձայնագրում ներառված թեմաների շրջանակից դուրս որևէ այլ հարցի:

Հոդվածում ասվում է. «Ամիսներ շարունակ Բայդենի կառավարությունը աղաչում է Իրանին վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ: Սեղան, որի շուրջ քննարկումներին ԱՄՆ-ը բառացիորեն նույնիսկ չի մասնակցում: Իրանը հրաժարվում է ուղղակիորեն բանակցել ԱՄՆ-ի հետ, ուստի ամերիկացի բանակցողները պետք է աշխատեն եվրոպացի միջնորդների միջոցով: Սակայն Իրանի կողմից Վաշինգտոնին նման կերպ նվաստացնելու քայլն ԱՄն-ին չի ստիպել հանձնվել: Չինաստանն այժմ բացահայտորեն գնում է իրանական նավթը և անտեսում ԱՄՆ-ի պատժամիջոցները, իսկ ԱՄՆ-ին դա կարծես թե   չի հետաքրքրում»:

 

Էթեմադ օրաթերթ

Իրանի հինգ հյուսիսային նահանգների գազամատակարարումը կապահովվի սվոփի միջոցով , (առևտրային ֆինանսական փոխանակային գործարք)

*****

Ըստ այս գործարքի, Իրանն տարանցիկ միջնորդավճարի փոխարեն, կապահովի Հյուսիսային և Հարավային Խորասան Ռազավի, Գոլեստան և Սեմնան նահանգների գազմատակարարումը:

Այս մասին համաձայնությունը կայացել է  ECO-ի գագաթնաժողովի շրջանակում՝ Իրանի, Ադրբեջանի և Թուրքմենստանի միջև:

Ըստ այդ համաձայնագրի՝ Թուրքմենստանից Իրանի տարածքով տարեկան 1,5-ից 2 միլիարդ խորանարդ մետր գազ  կտեղփոխվի  Ադրբեջան։ Համաձայն այս պայմանագրի՝ Իրանը, որպես տարանցման վճար,   կապահովի   Խորասան Ռազավի, Հյուսիսային և Հարավային, Գոլեստան և Սեմնան նահանգների գազամատակարարումը:

 

Իրան օրաթերթ

Իրանական «Սահանդը»՝ ամբարտավանության ետնաբակում

*****

Երեկ, ԻԻՀ ԶՈՒ և քաղաքական պաշտոնյանբերի ներկայությամբ, տեղի է ունեցել Իրանի ԶՈՒ գերագույն գլխավոր առաջնորդի կողմից ԻԻՀ  ՌԾՈՒ 75-րդ նավատորմի մեծարման արարողությունը, որը գործուղվել էր Ատլանտյան օվկիանոս:

Գնահատանքի տեքստում  ասված է. «75-րդ նավատորմի օվկիանոսային առաքելությունը լիարժեք հաջողությամբ իրականացնելը պատիվ է: Այս գնահատելի քայլը բարձր պահեց Իրանի ծովուժի, բանակի ու երկրի պատիվը: Այս առաքելության հրամանատարներին, անձնակազմը և բոլոր պատասխանատուները պետք է գնահատվեն ըստ արժանվույն: Ծովուժը պատրատս է  ավելի մեծացնել իր մասնագիտական, տեխնիկական և գիտական ​​պատրաստվածությունը։ Հաջող լինեք»:

 

Համշահրի օրաթերթ

Նոր վիորւսը, որը սարսափի է մատնել աշխարհը

*****

Գիտնականները դեռևս չգիտեն, թե որքան վտանգավոր է կորոնավիրուսի «օմիկրոն»  շտամը, սակայն դրա բազմաթիվ մուտացիաները նոև ահազանգ են հնչեցրել և տապալել կորոնավիրուսի համաճարակը հաղթահարելու հույսերը։ 

 

armenpress.am

Ադրբեջանում ռազմական ուղղաթիռ է կործանվել. կան զոհեր և վիրավորներ

*****

  Ադրբեջանի Խըզը շրջանում գտնվող «Ղարահեյբաթ» հրաձգարանում նոյեմբերի 30-ին ուսումնական թռիչքներ իրականացնելիս կործանվել է Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության ռազմական ուղղաթիռը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ այդ մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ վկայակոչելով Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության և գլխավոր դատախազության համատեղ հայտարարությունը:

Միջադեպը տեղի է ունեցել տեղական ժամանակով 10:40-ին: Նշվում է, որ ռազմական ուղղաթիռի վթարի հետևանքով կան զոհվածներ և վիրավորներ:

 

 

armenpress.am

Սահակաշվիլիի նկատմամբ դատն սկսվել է. նախկին նախագահը գտնվում է մեղադրյալների աթոռին

*****

 Թբիլիսիի քաղաքային դատարանում սկսվել Է առաջին գործընթացը՝ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի մասնակցությամբ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Այս անգամ քննվում Է 2007 թվականի նոյեմբերին ընդդիմության ակցիան ցրելու, «Իմեդի» հեռուստաընկերություն ներխուժելու ու ավերելու եւ նրա սեփականատեր՝ հանգուցյալ գործարար Բադրի Պատարկացիշվիլիի ունեցվածքը խլելու գործը:

Սահակաշվիլին մեղադրվում Է ծառայողական լիազորությունները չարաշահելու մեջ: Նրան սպառնում Է հինգից մինչեւ ութ տարի բանտարկություն: Սահակաշվիլիի փաստաբաններից մեկը՝ Բեկա Բասիլիան, հանդես Է եկել լրագրողներին դատական գործընթացը ուղիղ եթերով հեռարձակելու հնարավորություն տալու միջնորդությամբ:

Նա դատարանին հորդորել Է հաշվի առնել այն, որ նման նախադեպ եղել Է «Միասնական ազգային շարժման» առաջնորդ Նիկա Մելիայի գործը քննելու ժամանակ: Այս դատական նիստի ոչ մեծ մասն ուղիղ եթերով հեռարձակել Է Սահակաշվիլիի երկրորդ փաստաբանը՝ Շոթա Տուտբերիձեն:

Փաստաբանն անջատել Է տեսագրությունն այն բանից հետո, երբ դատավորը նախազգուշացրել Է, թե հակառակ դեպքում ստիպված կլինի դուրս գալ դատարանի դահլիճից: Զուգահեռ դատարանի շենքի մոտ անցկացվում Է Սահակաշվիլիի զինակիցների եւ կողմնակիցների ակցիան: Գործընթացի սկսվելուց առաջ տեղի ունեցած ակցիայի ժամանակ բախում Է տեղի ունեցել ցուցարարների եւ ոստիկանության միջեւ:

Նախկին նախագահն արդեն վեց տարվա բանտարկության Է դատապարտվել երկուական քրեական գործերով, որոնք վերաբերում են բանկի պաշտոնյա Սանդրո Գիրգվլիանիի սպանության համար դատապարտյալներին ներում շնորհելուն եւ պատգամավոր Վալերի Գելաշվիլիին ծեծելուն: Սահակաշվիլին դեմ եւս երկու գործ գտնվում Է հետաքննության փուլում՝ պետական միջոցները վատնելու եւ անօրինականորեն սահմանը հատելու վերաբերյալ:

Սահակաշվիլին Վրաստան Է վերադարձել 2013 թվականից ի վեր առաջին անգամ:

Հետաքննության տվյալներով՝ սեպտեմբերի 29-ին նա անօրինականորեն հատել Է սահմանը եւ հոկտեմբերի 1-ին՝ տեղական ինքնակառավարման մարմնների ընտրություններից մեկ օր առաջ, ձերբակալվել Է: Այդ նույն օրը նա հացադուլ Է հայտարարել, որը դադարեցրել Է միայն 50 օր անց այն բանից հետո, երբ նրան բանտարկյալների հիվանդանոցից տեղափոխել են Գորիի հոսպիտալ, հաղորդել Է Sputnik-ը:

 

armenpress.am

Թուրքիայի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները

*****

 Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն Թուրքմենստանում ադրբեջանցի գործընկերոջ հետ քննարկել է տարածաշրջանային զարգացումները: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին Չավուշօղլուն հայտնել է «Թվիթեր»-ի իր էջում:

«Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ քննարկեցինք տարածաշրջանային վերջին զարգացումները: Շարունակելու ենք համատեղ աշխատանքը»,- գրել է նա:  

 

 panarmenian.net

ՊՆ-ն ոչ հերքում, ոչ հաստատում է Իշխանասարի հատվածում ադրբեջանցիների հետ քաշվելու լուրը

*****

 ՀՀ պաշտպանության նախարարությունը, մեկնաբանելով տարածված լուրը, թե ադրբեջանական զորքերը հետ են քաշվել Իշխանասարի հատվածում ՀՀ սուվերեն տարածքից, ոչ հերքել, ոչ հաստատել է այն, տեղեկացնում է «Արմենպրեսը»։

Նախարարությունից հորդորել են սահմանային իրադրության, զինված ուժերի տեղաշարժի, զբաղեցրած բնագծերի կամ այլ գործողությունների մասին տեղեկությունները տարածել ոչ թե հիմնվելով համայնքների ղեկավարների խոսքի, այլ ՊՆ պաշտոնական հաղորդագրությունների վրա:

Ավելի վաղ Իշխանասար գյուղի վարչական ղեկավար Մարատ Պետրոսյանը հայտարարել էր, որ Ադրբեջանական զորքերն Իշխանասարի հատվածում հետ են քաշվել Հայաստանի սուվերեն տարածքից։ Պաշտոնյայի խոսքով՝ ադրբեջանական զինուժի ներկայացուցիչները հետ են քաշվել մինչև այն տարածք, որտեղով մինչ այդ անցնում էր Խորհրդային Ադրբեջանի սահմանը։

 

panarmenian.net

Ադրբեջանական SOCAR-ը Գորիս-Կապան ճանապարհին բենզալցակայան է բացել

*****

 Ադրբեջանական SOCAR Petroleum ընկերությունը բենզալցակայան է բացել Գորիս-Կապան ճանապարհին: Այդ մասին հայտարարել է SOCAR-ի հասարակության հետ կապերի դեպարտամենտի պետ Իբրահիմ Ահմեդովը։

Այդ լցակայանն ինքնասպասարկման եղանակով է աշխատելու, տեղեկացնում է Trend-ը։

Նա հայտնել է նաև, որ Ադրբեջանը 3 այդպիսի բենզալցակայան է տեղադրել Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում։

2021թ. սեպտեմբերի 9-ից Երևան-Կապան Մ2 միջպետական ճանապարհին՝ Գորիսի Որոտան բնակավայրի հատվածում, ադրբեջանական իշխանությունները տեղադրել են ոստիկանական հենակետ, որը սեպտեմբերի 11-ից սկսել է գործել: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ադրբեջանցիները կանգնեցնում են իրանական բեռնատարները և գումար գանձում։ Դա հաստատեց նաև պաշտոնական Բաքուն՝ հայտարարելով, որ «ճանապարհային հարկ է» գանձվում։