Մամուլի տեսություն 02.12.2021
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i157518-Մամուլի_տեսություն_02.12.2021
Վիեննայում Իրանի նկատմամբ պատժամիջոցները չեղարկելու շուրջ բանակցություններին զուգահեռ, ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը ներկայացրել է ԻԻՀ անօդաչու թռչող սարքերի կարողությանը հակազդելու ծրագիր։
(last modified 2026-04-22T14:27:35+00:00 )
Դեկտեմբեր 02, 2021 11:06 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 02.12.2021

Վիեննայում Իրանի նկատմամբ պատժամիջոցները չեղարկելու շուրջ բանակցություններին զուգահեռ, ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը ներկայացրել է ԻԻՀ անօդաչու թռչող սարքերի կարողությանը հակազդելու ծրագիր։

Քեյհան օրաթերթ

Ներկայացուցիչների պալատը ներկայացրել է Իրանի անօդաչու թռչող սարքերի կարողությանը հակազդելու ծրագիր

Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Մայքլ Մըքքաուելը և մի քանի այլ կոնգրեսականներ, ներկայացրել են ծրագիրը՝ պնդելով, որ   CAATSA-ի օրենքի համաձայն սահմանված պատժամիջոցները ներառում են նաև անօդաչու թռչող սարքերի մատակարարում, վաճառք կամ փոխանցում: 

Ծրագրում ասվում է, որ Միացյալ Նահանգների նպատակն է թույլ չտալ Իրանին կամ նրա դաշնակից խմբերին հասանելիություն ունենալ անօդաչու թռչող սարքերի, որոնք կարող են վնասել Միացյալ Նահանգներին կամ նրա դաշնակիցներին:

 

Իրան օրաթերթ

Թուրքմենստանի հետ գազի փոխանակման ծրագիրն ապահովում է կրկնակի շահույթ

Անցած կիրակի Իրանի և Ադրբեջանի նախագահներն ECO-ի գագաթնաժողովի շրջանակներում ստորագրեցին Իրանի տարածքով Թուրքմենստանից Ադրբեջան  գազի փոխանակման եռակողմ պայմանագիր։ Երկրի տարածքի օգտագործումը սվափի, տարանցման և հարևան երկրների փոխադրումները դյուրացնելու համար, տնտեսապես շահավետ է: Դա նպաստում է քաղաքական հարաբերությունների ամրապնդմանը, և տարածաշրջանային լարվածության նվազեցմանը: Հատկապես գազի  «Սվափ» գործողության շրջանակներում, հաշվի առնելով Իրանի գազամատակարարման ցանցի մեծությունը, դա ընդհանուր առմամբ դրական քայլ է: Սակայն պայմանագրի կետերը ը նույնպես պետք է արդար լինեն։

Ընդհանուր առմամբ, նման համաձայնագրերը բխում են ինչպես արտաքին քաղաքականության, այնպես էլ էներգետիկ ոլորտի շահերից: Փոխանակումը նշանակում է, որ Իրանը գազ է գնում Թուրքմենստանից, այն սպառում շրջաններում, որտեղ դրա կարիքը կա, փոխարենն Ադրբեջանին նույն քանակությամբ գազ է տալիս  գազային ցանցի մեկ այլ վայրից: Սա «Սվափ» գործողության տարբերությունն է տրանզիտից: Այս դեպքում ֆինանսական խնդիրներ չկան:

Այս դեպքում հարցը կայանումէ նրանում, թե ինչ գնով է Իրանը գազը գնում Թուրքմենստանից և  վաճառվում Ադրբեջանին։ Կամ Իրանը կարող է ավելի շատ գազ վերցնել և ավելի քիչ գազ մատակարարել: Եթե ​​պայմանագրի մանրամասները ողջամիտ են ու արդար, դա բխում է երկրի շահերից՝ հաշվի առնելով երկրում գազամատակարարման ցանցի չափերը  և միաևնույն ժամանայկ օգնում է նավզեցնել  տրանսպորտային ծախսերը։

 

Էթեմադ օրաթերթ

Իրանն անտեսե՞լ է Հայաստանի հետ իր սահմանի հարցը

Իրանի  և Ադրբեջանի նախագահների հանդիպումից երեք օր անց, Հայաստանի և Ադրբեջանի  միջև տարածքային վեճերի վերաբերյալ Իրանի դիրքորոշման հարցը կրկին հայտնվել է լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում։

Մինչ որոշ լրատվամիջոցներ պնդում են, որ «Զանգեզուրի միջանցքի» կփակի Հայաստանի հետ Իրանի ցամաքային սահմանը որոշ փորձագետներ ընդգծում են, որ միջանցքն ըստ էության, հեռու է Իրանից, և   անցյալ տարվա Լեռնային Ղարաբաղի հակամարտության ժամանակ Իրանին մտահոգում էր այն հանգամանքը, որ Ադրբեջանը կարող էր գրավել ՀՀ Սյունիքի մարզը, այդպիսով փակելով այդ երկրի հետ Իրանիս ահմանը: 

Կովկասի հարցերով փորձագետ Ահմադ Քազեմին «Զանգեզուրի միջանցքի» հարցը համարում է  հակաիրանական նախագիծ և կարծում է, որ միջանցքի ստեղծման ոմանց պնդումը մի կողմից Իրանի ռազմավարական շահերին հարվածելու և Չինաստանին ու Ռուսաստանին զսպելու համար է:

Նա ասում է. ««Զանգզուրի միջանցքը» հակաիրանական նախագիծ է  տարածաշրջանային և միջազգային մակարդակով: Միջանցքի նպատակն է աշխարհաքաղաքական և աշխարհառազմավարական, ինչպես նաև աշխարհատնտեսական և աշխարհամշակութային խնդիրներ ստեղծել Իրանի համար: Սակայն Թեհրանն ինչպես միշտ է հայտարարել, դեմ է լինելու միջազգային սահմանների ցանկացած փոփոխության՝ լինի դա միջանցք, թե այլ բան»:

 

Քեյհան օրաթերթ

Սաուդյան կոալիցիայի շրջափակման հետևանքով, Եմենում ամեն տարի մահանում է 8 հազար հղի կին 

Եմենի ազգային փրկության կառավարության առողջապահության նախարարը հայտարարել է, որ  սաուդա-ամերիկյան կոալիցիայի կողմից Եմենի ժողովրդին պարտադրված շրջափակման պատճառով, պատերազմից տուժած երկրում տարեկան մահանում է 8 հազար հղի կին։ Սաուդյան ռեժիմը ռազմի դաշտում կրած պարտության համար վրեժ է լուծում եմենցի կանանցից ու երեխաներից։

 

armenpress.am

ԱԳՆ խոսնակը չի բացառում Ստոկհոլմում Միրզոյանի և Բայրամովի հանդիպումը

 ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղարը չի բացառում Ստոկհոլմում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման հնարավորությունը: Այդ մասին Վահան Հունանյանը հայտնել է «Արմենպրես»-ին՝ մեկնաբանելով մամուլում այդ հարցի վերաբերյալ հրապարակված տեղեկությունները:

«ԵԱՀԿ 28-րդ նախարարական համաժողովի շրջանակներում հանդիպում հնարավոր է», - ասել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը:

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը դեկտեմբերի 1-3-ը աշխատանքային այցով մեկնել է Ստոկհոլմ՝ մասնակցելու ԵԱՀԿ նախարարական 28-րդ համաժողովին։ Արտգործնախարարությունը նախապես տեղեկացրել էր, որ ԱԳ նախարարը այցի շրջանակներում մի շարք երկկողմ հանդիպումներ է ունենալու: Մասնավորապես, դեկտեմբերի 1-ին Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Շվեդիայի խորհրդարանի նախագահ Անդրեաս Նորլենի հետ:

Նույն օրը՝ դեկտեմբերի 1-ին, Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության ներկայացուցիչ Լյուկ Պիեռ Դեվինը, «Ազատություն» ռադիոկայանի հաղորդմամբ, Եվրախորհրդարանում հայտարարել էր, որ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները դեկտեմբերի 2-ին հանդիպելու են Շվեդիայում:

 

 

armenpress.am

Անահիտ Ավանեսյանը պնդում է` կորոնավիրուսի հետևանքով մահացածների թիվ չի թաքցվել

 ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն անդրադարձավ Ազգային վիճակագրական ծառայության և Առողջապահության նախարարության կորոնավիրուսի հետևանքով մահացածների թվերի տարբերությանը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ավանեսյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ վիճակագրական ծառայությունն ամփոփում է Հայաստանում գեներացվող բոլոր տեղեկատվական աղբյուրներից ինֆորմացիան և Հայաստանում իրավիճակի մասին թափանցիկ կերպով տվյալներ տալիս:

«Արմեդ» համակարգը ժամանակի ընթացքում, երբ ընդլայնել է իր տեղեկատվական շտեմարանի բովանդակությունը, ինչ-որ պահի ինֆորմացիայի կորուստ է եղել, բայց դա չի նշանակում, որ այն ինչ-որ առումով թաքցվել է կամ չի մտել մեր երկրում արձանագրված տվյալների մեջ»,- ասաց Ավանեսյանը:

Կառավարության նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին հանձնարարել է  ուսումնասիրել, թե ինչու են Ազգային վիճակագրական ծառայությունը և Առողջապահության նախարարությունը կորոնավիրուսի հետևանքով մահացածների տարբեր թվեր ներկայացրել:

 

armenpress.am

2021 թվականին ԵԱՏՄ-ի երկրների ՀՆԱ-ն 4 տոկոսով կաճի. Միշուստին

 2021 թվականին Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) համախառն ներքին արդյունքը կաճի 4 տոկոսով: Այս տվյալները հայտնել Է Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը՝ դեկտեմբերի 2-ին ելույթ ունենալով երկրորդ Եվրասիական կոնգրեսում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Հնգյակի» երկրները հաղթահարում են կորոնավիրուսի տարածման հետեւանքները:

Մենք տարին ավարտում ենք ոչ վատ ցուցանիշներով, որոնք գերազանցել են մինչհամավարակային մակարդակը: Եվրասիական բանկի գնահատումներով՝ ԵԱՏՄ-ի համախառն ներքին արդյունքն այս տարի կաճի 4 տոկոսով»,- նշել Է նա: «Արագ վերականգնում Է ցույց տալիս փոխադարձ առեւտուրը, հունվարից մինչեւ հոկտեմբեր այն գործնականում ավելացել Է մեկ երրորդով: Տարվա արդյունքներով ծավալները կարող են մեծանալ ավելի քան 10 տոկոսով, գերազանցել նախահամավարակային տարվա մեծությունը»,- հավելել Է Միշուստինը:

Միշուստինը հայտնել Է, որ ԵԱՏՄ-ի միասնական թվային տարածության ստեղծման համար հիմքը կառուցված Է: «Ընթանում Է միության ընդհանուր շուկաների՝ ֆինանսական, ԷլեկտրաԷներգետիկական, գազի, նավթի եւ նավթամթերքների շուկաների ձեւավորումը: Կառուցված Է ինստիտուցիոն հիմք ԵԱՏՄ-ի միասնական թվային տարածության ստեղծման համար»,- ասել Է Միշուստինը: Միշուստինը կարեւոր խնդիր Է համարել ԵԱՏՄ-ի շրջանակներում տարածքների տրանսպորտային կապվածության ապահովումը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

 

panarmenian.net

Մոտ 20 հայկական ստարտափ ԱՄԷ-ում կմրցի Team Telecom Armenia-ի գլխավոր մրցանակի համար

 Մոտ 20 հայկական ստարտափ թիմ և 400-ից ավելի ձեռներեց, անհատ և տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչ կմասնակցի Արաբական Միացյալ Էմիրություններում դեկտեմբերի 6-12-ը կայանալիք և ստարտափ էկոհամակարգին սատարող SSSholidays միջոցառմանը:

Ստարտափները հնարավորություն կունենան ներկայացնել իրենց գաղափարները, մասնակցել մենթորշիփի հիման վրա կառուցված կրթական ծրագրին, որից հետո վերջիններս կմրցեն Startup Battle-ում։ Հաղթող թիմը կստանա գլխավոր մրցանակը Team Telecom Armenia-ի կողմից, որը SSSholidays-ի գլխավոր հովանավորն է:

«Team Telecom Armenia-ի սոցիալական ծրագրերի շրջանակներում մենք մեծ ուշադրություն ենք դարձնում տեխնոլոգիական միջոցառումների կայացմանը և ստարտափ էկոհամակարգի զարգացմանը: Ուզում եմ հաջողություն մաղթել բոլոր ստարտափներին և ընդգծել, որ այս միջոցառումը ոչ միայն մրցանակ կամ ներդրում ստանալու հարթակ է, այլ նաև կրթվելու, զարգանալու և հաջողակ ձեռներեցների փորձը սեփական բիզնես գաղափարներում ներդնելու հիանալի հնարավորություն», - նշել է Team Telecom Armenia-ի համահիմնադիր, Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության նախագահ Ալեքսանդր Եսայանը։

Միջոցառման կազմակերպիչ Ստարտափ Արմենիա հիմնադրամի տնօրեն Արսեն Հարությունյանը նշել է․ «Ի տարբերություն Սևան Ստարտափ Սամմիթի՝ SSSholidays-ը նոր ձևաչափ է: Ընկերության հիմնադիրները մշակել են միջոցառման անցկացման նորացված ֆորմատ, որի ընթացքում հայաստանյան ողջ ստարտափ էկոհամակարգը հնարավորություն կունենա հավաքվել մեկ հարկի տակ: Ստարտափները իրենց բիզնես գաղափարները ներկայացնելու են նաև «Դուբայ Էքսպո 2020» ցուցահանդեսի ժամանակ»։

Մասնակից ստարտափ ընկերությունների գործունեության ոլորտները սահմանափակված չեն։ Միջոցառմանը մասնակցում են ստարտափներ կրիպտոարժույթի, առողջապահական և ծառայությունների մատուցման, ինչպես նաև տվյալների ավտոմատացման, ֆինանսական տեխնոլոգիաների, կրթության, արվեստի, 3D մոդելավորման և այլ ոլորտներից։

SSSholidays միջոցառման մանրամասներին և մասնակցության ձևաչափերին կարող եք ծանոթանալ կայքում:

 

panarmenian.net

Լավրով․ ՌԴ-ն առանցքային դերակատարություն ունի` ՀՀ և Ադրբեջանի միջև վիճելի հարցերի լուծումներ գտնելու

 ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է Հայաստանի և Ադրբեջանի միջև վիճելի հարցերի կայուն լուծումներ գտնելու գործում Ռուսաստանի առանցքային դերակատարության մասին; Այդ մասին նա ասել է ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդում դեկտեմբերի 1-ին ունեցած ելույթում, տեղեկացնում է ՌԴ ԱԳՆ կայքը։

Նա նշել է, որ Ռուսաստանը շարունակում է իր ուշադրության կենտրոնում պահել տարածաշրջանային տարբեր հակամարտությունների լուծմանն ուղղված ջանքերը՝ կոնկրետ ներդրում ունենալով դրանց կարգավորման մեջ:

«Ռուսաստանը հստակ ներդրում է ունենում նման ճգնաժամերի կարգավորման գործում։ Դա վերաբերում է և Սիրիայում ահաբեկիչների ջախջախմանն ու քաղաքական երկխոսության խթանմանն ուղղված մեր ջանքերին, և Լեռնային Ղարաբաղում արյունահեղությունը դադարեցնելու գործում և Հայաստանի և Ադրբեջանի միջև վիճելի հարցերի կայուն լուծումների որոնումներում մեր առանցքային դերակատարությանը»,- ասել է նա։

Նոյեմբերի 26-ին Սոչիում կայացած ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի ղեկավարներ Նիկոլ Փաշինյանի, Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպման արդյունքում կողմերը պայմանավորվել են քայլեր ձեռնարկել հայ-ադրբեջանական սահմանին անվտանգության և կայունության մակարդակի բարձրացման ուղղությամբ և աշխատել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման երկկողմ հանձնաժողովի ստեղծման ուղղությամբ։ Կողմերը նաև կարևորել են տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակման ուղղությամբ կոնկրետ նախագծերի շուտափույթ մեկնարկը։

 

panarmenian.net

Վրաստանում բուսթերային պատվաստանյութի կիրառման ժամկետը խորհուրդ կտրվի կրճատել մինչև 5 ամիս

 Վրաստանում կորոնավիրուսի դեմ բուսթերային պատվաստանյութի կիրառման ժամկետը խորհուրդ կտրվի 6 ամսից կրճատել մինչև 5 ամիս (խոսքը ամբողջական պատվաստումից հետո ընդունելի ժամկետի մասին է)։ Այդ մասին հայտարարել է Վրաստանի առողջապահության փոխնախարար Թամար Գաբունիան՝ հավելելով, որ արդեն դեկտեմբերի 2-ին նման հրահանգ կտրվի։

Նա նշել է, որ դա պայմանավորված է կորոնավիրուսի նոր «օմիկրոն» շտամի տարածման հետ կապված ռիսկերով, գրում է apsny.ge-ն։

Դեկտեմբերի 1-ից Վրաստանի ամբողջ տարածքում սկսելու է գործել «կանաչ անձնագրի» համակարգը։ Միայն «կանաչ կարգավիճակ» ունեցող անձինք կկարողանան այցելել հետևյալ հաստատություններ. հյուրանոցներ և կացության այլ վայրեր, սննդի կետեր (ռեստորանների, սրճարանների, բարերի բաց և փակ տարածքներ` ներառյալ առևտրի կենտրոնների), կինոթատրոններ, թատրոններ, համերգասրահներ, ժամանցի կենտրոններ։ «Կանաչ կարգավիճակի» պահանջը չի տարածվում մինչև 18 տարեկան անձանց վրա։

«Կանաչ կարգավիճակ» տրվում է, եթե անձն ամբողջությամբ պատվաստված է, ունի PCR թեստի բացասական պատասխան (այս դեպքում «կանաչ կարգավիճակը» տրվում է 72 ժամ տևողությամբ), ունի Antigen-rapid թեստի բացասական պատասխան (այս դեպքում «կանաչ կարգավիճակը» տրվում է 24 ժամ տևողությամբ), վերջին 6 ամսվա ընթացքում ապաքինվել է կորոնավիրուսից։