Մամուլի տեսություն 04.12.2021
Հաղորդումները վկայում են, որ ամերիկյան կոալիցիան Սիրիայում սպանել է 3 հազար խաղաղ քաղաքացու՝ այդ թվում հազար երեխայի:
Քեյհան օրաթերթ
Ամերիկյան կոալիցիան Սիրիայում սպանել է 3 հազար խաղաղ բնակիչների, այդ թվում՝ հազար երեխաների
*****
Սիրիայի ընդդիմադիրներին մոտ կանգնած մի լրատվական կայք բացահայտել է, որ պատերազմի թոհուբոհում ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիան հրի ու սրի է մատնել այդ երկրների 3 հազար խաղաղ քաղաքացիների, այդ թվում հազար երեխաների: 2014թ. ԱՄՆ-ն ԻԼԻՊ-ի դեմ պատերազմի պատրվակով ձևավորեց մի կոալիցիա և սկսեց ռմբակոծել Սիրիայի ենթակառույցները: Այս ընթացքում նույնիսկ ռազմական ու սպառազինական օգնություններ ուղարկեց ԻԼԻՊ-ին, ինչի բացահայտումից ու տարածումից հետո հայտարարեց, որ մեկ երկու անգամ սխալմամբ առաքել է թաքֆիրական ահաբեկիչների համար:
Խորասան օրաթերթ
Տրվել է Իրանի դեղագործական ինքնաբավություն ռազմավարության մեկնարկը
*****
Իրանի նախագահի հետ կապված գիտության և տեխնոլոգիաների գծով տեսչության կենսատեխնոլոգիայի զարգացման շտաբը ներկայացրել է 10-ամյա փաթեթ՝ երկրի կենսաքիմիական դեղերի և բժշկական սարքավորումների ու պարագաների կարիքները բավարարելու համար, որպեսզի Իրանը կարողանա հենվելով ներքին կարողության վրա ինքնաբավ դառնալ դեղերի արտադրության մեջ: Կորոնավիրուսի և պատժամիջոցների դառը ժամանակները նույնպես կարևոր դեր են ունեցել այս որոշման կայացման համար, և ինչպես նշել է գիտության և տեխնոլոգիաների գծով փոխնախագահը, պետք է ինչ-որ բան անել, որպեսզի այս ճգնաժամերին և մարտահրավերներին դիմակայելու համար, որոնցում յուրաքանչյուր երկիր մտածում է միայն. իր սեփական կարիքները բավարարելու համար, երկրի դեղագործական շուկան ապահով լինի:
Վաթան Էմռուզ օրաթերթ
Թրամփիզմը ինչպե՞ս է վերադառնալու ԱՄՆ-ի ընտրություններ
*****
Ողջ ԱՄՆ-ում Թրամփի աջակիցները գործի են անցել, որպեսզի ամենամեծ ազդեցությունն ունենան 2022թ. ընտրություններին: Միչիգանում հանրապետական կուսակցության ղեկավարները փոխում են ընտրությունների անցկացման կամ էլ դրանց վերահսլման եղանակները և փորձում են զգայուն ու հիմնական պաշտոներում նշանակեն այնպիսիների, որոնք ավելի մոտ են Դոնալդ Թրամփի գաղափարներին:
Էթելաաթ օրաթերթ
ՄԱԿ. Սիրիայի Գոլանի բարձունքներում Իսրայելի ներկայությունը անօրիանական է
*****
ՄԱԿ-ը հայտարարել է, որ Սիրիայի Գոլանի բարձունքներում Իսրայելի ներկայությունը անօրինական է և ռեժիմը պետք է դուրս գա այդ վայրից:
Վավերացնելով մի բանաձև, ՄԱԿ-ի ԳԱ-ն Սիրիային կոչ է արել ԱԽ-ի հետ կապված բանաձևերի լիարժեք գործադրման համար լիովին դուրս գալ օկուպացված Գոլանի բարձունքներից և նահանջել մինչև 1967թ. հունիսի 4-ին ճշտված սահմանագիծը:
Ջավան օրաթերթ
Իրանը երկու լուրջ առաջարկ է ներկայացրել, Եվրոպան ժամանակ է պահանջել
*****
Իրանի և 4+1 խմբի միջև բանակցությունների յոթերորդ փուլը երեկ ավարտվեց, երբ եվրոպական կողմերը որպես ԱՄՆ հետևակ Իրանի առաջարկած փաթեթների մասին խորհրդակցելու համար այն տեղափոխեցին իրենց մայրաքաղաքներ որպեսզի Ժամանակ շահելով այս ոլորտում նաև ունենան իրենց արաբա-եբրայական դաշնակիցների կարծիքը: Վիեննայում իրանական պատվիրակությանը անլրջության մեջ մեղադրելու ԱՄՆ-ի և Եվրոպայի քայլով, ԱՄՆ և եվրոպացի պաշտոնյաները կասկածի տակ են դրել հնարավոր համաձայնության հասնելու Արևմուտքի բարի կամքը:
armenpress.am
Հայտնի է Ճարտար քաղաքի բնակչի սպանությունն իրագործած ադրբեջանցու ինքնությունը. Արցախի դատախազություն
*****
Արցախի Հանրապետության դատախազությունը մանրամասներ է հայտնել Ադրբեջանի Զինված ուժերի զինվորականների կողմից Արցախի Ճարտար համայնքի բնակիչ Սեյրան Սարգսյանի սպանության գործի վերաբերյալ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Արցախի դատախազությունը հայտնում է, որ դեպքի առնչությամբ Արցախում ՌԴ խաղաղապահ ուժերի կազմում ընդգրկված դատախազների հետ փոխգործակցության շրջանակում պարզվել է, որ ԱՀ քաղաքացու սպանությունը կատարել է Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի, շարքային Ռահիմզադե Դավիդ Գաբիլ օղլըն:
«Սույն թվականի դեկտեմբերի 3-ին, ժամը 13:00-ի սահմաններում, Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի մի խումբ զինվորականներ ԱՀ Մարտունու շրջանի Ճարտար համայնքի վարչական տարածք հանդիսացող «Ղուրուսու» կոչվող տեղամասից կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով՝ զենքի գործադրմամբ բացահայտ առևանգել են նշված տեղանքում հայտնված՝ անասնապահությամբ զբաղվող նույն համայնքի բնակիչ Սեյրան Սմբատի Սարգսյանին և տեղափոխել «Կոհակ» կոչվող բարձունքի վրա տեղակայված մարտական դիրք, որտեղ ազգային ատելության շարժառիթով հրազենից կրակոց արձակելով դիտավորությամբ ապօրինաբար կյանքից զրկել են նրան: 03.12.2021թ. ԱՀ ոստիկանությունում դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ԱՀ քրեական օրենսգրքի 103-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 7-րդ և 14-րդ կետերով (սպանությունը), ինչպես նաև 129-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով (մարդուն առևանգելը) նախատեսված հանցանքների հատկանիշներով: Քրեական գործը դատախազության կողմից փոխանցվել է ԱՀ քննչական կոմիտե՝ նախաքննություն իրականացնելու համար: Դեպքի առնչությամբ Արցախի Հանրապետության և Արցախում ՌԴ խաղաղապահ ուժերի կազմում ընդգրկված դատախազների հետ փոխգործակցության շրջանակում պարզվել է, որ ԱՀ քաղաքացու սպանությունը կատարել է Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի, շարքային Ռահիմզադե Դավիդ Գաբիլ օղլըն: Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի և Ադրբեջանի գլխավոր դատախազների միջև ձեռք բերված պայմանավորվածության շրջանակում ՌԴ խաղաղապահ զորակազմի դատախազը ներկայացել է դեպքի վայր, լսել ադրբեջանական կողմի վկաներին, սպանություն կատարած անձին, հետազոտել ադրբեջանցիների վկայակոչած ենթադրյալ դեպքի վայրը: Այս պահին խաղաղապահները բանակցում են Սեյրան Սարգսյանի դիակը արցախյան կողմին հանձնելու շուրջ»,-ասված է հաղորդագրությունում:
Դատախազությունն ընդգծում է՝ ադրբեջանական կողմը հերթական անգամ աղավաղել է հանցավոր դեպքի հանգամանքները և դիտավորյալ սպանությունը ներկայացրել որպես Արցախի Հանրապետության քաղաքացու կողմից իրենց մարտական դիրքի ուղղությամբ հարձակման կասեցում: Արցախյան կողմը ունի համոզիչ ու անհերքելի բավարար ապացույցներ, այդ թվում՝ ամբողջական տեսագրություն, որը փաստում է ադրբեջանական մի խումբ զինվորականների կողմից Արցախի քաղաքացուն այս պահին որպես չեզոք գոտի դիտարկվող «Ղուրուսու» կոչվող տեղամասից հարկադրաբար և բռնություն գործադրելով առևանգելու, ոտքերից ու ձեռքերից բռնած վիճակում ադրբեջանական հենակետ տեղափոխելու գործողությունները: Տեսանյութը և մյուս ապացույցներն առաջիկայում կտրամադրվեն նաև ռուսական կողմին՝ դեպքի իրական հանգամանքների վերաբերյալ ճշգրիտ ու լիարժեք պատկերացում ձևավորելու համար:
Դեպքի առթիվ քրեական գործ հարուցելու մասին պաշտոնական տեղեկություն ադրբեջանական կողմը դեռևս չի հրապարակել:
armenpress.am
Ստոկհոլմում Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում տեղի չի ունեցել. ԱԳՆ խոսնակի մեկնաբանությունը
*****
Ստոկհոլմում ԵԱՀԿ նախարարական համաժողովի շրջանակներում Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում տեղի չի ունեցել։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Հայաստանի Հանրապետության ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը։
-Ստոկհոլմում կայացա՞վ արդյոք Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպում։
-ԵԱՀԿ 28֊րդ նախարարական համաժողովի շրջանակներում Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում տեղի չի ունեցել։ Ընդգծեմ, որ հայկական կողմը երբեք չի խուսափել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի շրջանակներում հանդիպումներից։
news.am
Արարատ Միրզոյանը հանդիպել է ԵԱՀԿ Մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Թերեզա Ռիբեյրոյի հետ
*****
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը դեկտեմբերի 3-ին ԵԱՀԿ նախարարական 28-րդ համաժողովի շրջանակներում հանդիպում է ունեցել ԵԱՀԿ Մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Թերեզա Ռիբեյրոյի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:
Արարատ Միրզոյանը կարևորել է մարդու իրավունքների, ներառյալ՝ խոսքի ազատության ու մամուլի ազատության պաշտպանության ուղղությամբ միջազգային ջանքերի համախմբումը։ Նա վերահաստատել է Հայաստանի աջակցությունը՝ ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցչի կողմից նախաձեռնված ծրագրերին ու գործունեությանը ԵԱՀԿ ամբողջ տարածքում: Անդրադարձ է կատարվել Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված պատերազմի հետևանքով ստեղծված իրավիճակին։
ՀՀ ԱԳ նախարարը ներկայացրել է ռազմական գործողությունների ժամանակ և կրակի դադարեցման ռեժիմի հաստատումից հետո ադրբեջանական զինված ուժերի կողմից իրականացված մարդու և միջազգային իրավունքի կոպիտ խախտումները։
panorama.am
Բելգիայում երկու գետաձի վարակվել է կորոնավիրուսով
*****
Բելգիայի Առողջապահության ազգային ինստիտուտի անասնաբուժական լաբորատորիան ուրբաթ երեկոյան հաստատել է Անտվերպենի կենդանաբանական այգում պահվող երկու գետաձիերի մոտ կորոնավիրուսի թեստը:Կենդանաբանական այգու հաղորդագրության համաձայն, 14,5 և 41 տարեկան երկու գետաձի վարակվել են կորոնավիրուսով. «Կենդանիների մոտ բացի գրիպային վիճակից այլ ախտանշաններ չկան: Նրանք իրենց լավ են զգում։ Նրանք մեկուսացման մեջ են, խնամակալները ուժեղացրել են անվտանգության միջոցառումները»։
Ռիա նովոստին գրում է, որ կենդանաբանական այգու ղեկավարությունը դեռևս չի կարողանում պատասխանել այն հարցին, թե ինչպես են վարակվել գետաձիերը՝ հաշվի առնելով խիստ սանիտարական միջոցառումները։
«Վերջերս խնամողներից որևէ մեկը չի վարակվել... Նրանք ամեն օր արագ թեստեր են անցնում և հետևում են արձանագրությանը», - ասված է հաղորդագրության մեջ։Կենդանաբանական այգում պարբերաբար ստուգում են բոլոր կաթնասուններին՝ որպես նախազգուշական միջոցառում, բայց սա առաջին անգամն է, որ թեստի դրական արդյունք է գրանցվել։Ներկայումս գետաձիերի մուտքը փակ է հանրության համար, կրկին կբացվի, երբ կորոնավիրուսի թեստի բացասական պատասխան լինի։