Մամուլի տեսություն 07.12.2021
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i157940-Մամուլի_տեսություն_07.12.2021
Իրանն Ադրբեջանին վերջնագիր է ներկայացրել՝ իր սահմանամերձ շրջաններում սիոնսիտների ներկայության ու ներթափանցման վերաբերյալ:
(last modified 2026-04-22T14:27:35+00:00 )
Դեկտեմբեր 07, 2021 05:58 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 07.12.2021

Իրանն Ադրբեջանին վերջնագիր է ներկայացրել՝ իր սահմանամերձ շրջաններում սիոնսիտների ներկայության ու ներթափանցման վերաբերյալ:

Համշահրի օրաթերթ

Զենքի համաշխարհային առևտուրը հասել է 531 մլրդ դոլարի

Չնայած կորոնավիրուսի ճգնաժամի հետևանքով առաջացած  տնետսական ճգնաժամին, աշխարհի ռազմական սպառազինության ընկերությունները նոր ռեկորդ են սահմանել՝ 2020 թվականին վաճառելով 531 միլիարդ դոլարի զենք։ Միացյալ Նահանգները շարունակում է մնալ աշխարհում զենքի վաճառքի ոլորտի առաջատարը:

 

Ջավան օրաթերթ

Միջանցք՝ Թել Ավիվին շրջապատող մաիսնություն ըդյուրացնելու նպատակով

Չնայած Իրանն ընգդգծում էր ղարաբաղյան պատերազմի հնարավորինս շուտ ավարտվելու կարևորությունը, Ադրբեջանն այժմ նոր խաղ է սկսել, որի առանցքն Իսրայելն ու ԱՄՆ-ն են և որին աջակցում է Թուրքիան:

«Զանգեզուրի միջանցքը», որն Ադրբեջանը կապում է Նախիջևանին, վերջապես իրականություն է դարձել»,- ասել է Ալիեւը ECO-ի գագաթնաժողովում ունեցած ելույթում։ Ադրբեջանում Սիոնիստական ​​ռեժիմի  ներկայությունը որևէ մեկի համար գաղտնիք չէ, և այդ պատճառով, Էբրահիմ Ռայիսին Ալիևի հետ հանդիպման ժամանակ, հայտարարել է, որ  Իրանը չի ընդունում իր սահմանի մոտ Իսրայելի ահաբեկիչների ներկայությունը, այդ կապակցությամբ վերջնագիր ներկայացնելով Բաքվին: Ադրբեջանում Թել Ավիվի ներկայությանն ուղղված սկսվել են մի քանի տասնամյակ առաջ, սակայն վերջին տասնամյակում հասել են գագաթնակետին:

«Իսրայելի շրջապատի» դոկտրինի համաձայն, Իսրայելը պետք է դաշնակիցներ ձեռք բերի ու ռազմաբազաներ կառուցի իր ու իր թշնամիների միջև։ Այս քաղաքականության մեջ դիտարկվել են Ադրբեջանը, Թուրքիան, իսկ վերջերս՝ Պարսից ծոցի երկրները։ Այս դոկտրինի առաջխաղացման կարևոր կետը տնտեսական և գիտական ​​հզորության և ազդեցության օգտագործումն է, որին հաջորդում է թիրախ պետություններում ռազմա-անվտանգության հանգույցների ստեղծումը։

 

Քեյհան օրաթերթ

National Interest. Եմենի ժողովուրդն իրավունք ուներ հարձակվել ԱՄՆ դեսպանատան վրա

Ամերիկյան հայտնի պարբերականը գրել է,  որ Սպիտակ տունը սխալմամբ պնդում է, որ Եմենում տեղի ունեցածօի պատճառն այդ երկրում իրանի ազդեցությունն է, սակայն եմենցիներն իրավուքն ունեն հարձակվել ԱՄՆ-ի դեսպանատան վրա,ք անի որ այդ երկիրն աջակցում է  Սաուդյան Արաբիայի հանցագործություններին:

«Ինչո՞ւ է հարձակում իրականացվել ԱՄՆ դեսպանատան վրա»,- հարրցին ի պատասխան, National Interest-ը, նշելով, որ Բայդենը հետևում է Թրամփի քաղաքականությանը և հավելում . «ԱՄՆ-ի և Սաուդյան Արաբիայի հարաբերությունները պետք է վերագնահատվեն՝ հաշվի առնելով Մուհամմադ Բեն Սալմանի լկտի քաղաքականությունը»:

 

Էթեմադ օրաթերթ

Իսրայելը հարձակում է իրականացրել Սիրիայի Լաթաքիայի վրա

Երեքշաբթի օրը, ժամը 01:23-ի սահմաններում, իսրայելական թշնամին մի քանի ավիահարված  է հասցրել Միջերկրական ծովից Լաթաքիայի հարավ-արևմուտքից՝ թիրախավորելով Սիրիայի Լաթաքիա առևտրային նավահանգիստը, հաղորդում է սիրիական պաշտոնական SANA գործակալությունը՝ վկայակոչելով սիրիական ռազմական աղբյուրը: Գործակալությունը հավելում է. «Հարձակման հետևանքով հրդեհ է բռնկվել տարածքում գտնվող մի շարք առևտրային կոնտեյներներում, սակայն զոհեր չկան»:

 

armenpress.am

Բայդենը Պուտինի հետ զրույցից առաջ խորհրդակցություն կանցկացնի եվրոպացի գործընկերների հետ

 Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը, մինչ Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ զրույցը, խորհրդակցություն կանցկացնի եվրոպացի գործընկերների հետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով ԱՄՆ վարչակազմի պաշտոնյաներից մեկին:

«Վաղը կկայանա տեսակոնֆերանս ԱՄՆ-ի և ՌԴ-ի նախագահների միջև: Մինչ այդ Բայդենը կանցկացնի խորհրդակցություն Եվրոպայի առանցքային գործընկերների հետ»,-հայտնել է աղբյուրը: Նրա խոսքով, խորհրդակցություններն անհրաժեշտ են «համակարգելու» այն ուղերձը, որը նա նախատեսում է փոխանցել Ռուսաստանի ղեկավարին։

 

armenpress.am

ՆԱՏՕ-ն չի ընդունում «կարմիր գծեր».Պեսկով

  ՆԱՏՕ-ն ցուցաբերում է ծայրահեղ ագրեսիվ դիրքորոշում է և չի ճանաչում «կարմիր գծեր»: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, «ՌԻԱ Նովոստի»-ն հայտնում է, որ այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

«Մենք տեսնում ենք, որ հիմա ՆԱՏՕ-ն ցուցաբերում է ագրեսիվ պահվածք: Մենք տեսնում ենք պարոն Ստոլտենբերգի (խմբ. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար) հռետորաբանությունը: Մենք տեսնում ենք ԱՄՆ-ի տարբեր ներկայացուցիչների հռետորաբանությունը: Դրանք բոլորը խոսում են այն մասին, որ չեն ընդունում որևէ կարմիր գիծ: Դրանք խոսում են այն մասին, որ ՆԱՏՕ-ն կանի այն ինչ ցանկանում է: Դա մեզ դուր չի գալիս: Մենք անում ենք այնպես, որ ապահովագրենք մեր շահերը»,-ասել է Պեսկովը:

 

armenpress.am

Թուրքիայի նախագահը պաշտոնական այցով մեկնել է Քաթար

 Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պաշտոնական այցով մեկնել է Քաթար:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:

Էրդողանի հետ Դոհայում են գտնվում նաև Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն, Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը, Թուրքիայի ազգային հետախուզական ծառայության ղեկավար Հաքան Ֆիդանը, Առևտրի նախարար Մեհմեդ Մուշը, գյուղատնտեսության և անտառային տնտեսության նախարար Բեքիր Փաքդեմիրլին, առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան, մշակույթի և զբոսաշրջության նախարար Մեհմեթ Նուրի Էրսոյը, Նախագահի աշխատակազմի կապի գրասենյակի ղեկավար Ֆահրեթթին Ալթունը, Նախագահին առընթեր պաշտպանական արդյունաբերության տնօրինության ղեկավար Իսմայիլ Դեմիրը, նախագահի մամուլի քարտուղար Իբրահիմ Քալընը, իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության փոխնախագահ Օմեր Չելիքը, կրոնական հարցերի դեպարտամենտի ղեկավար Ալի Էրբաշը։

Նշվում է, որ առաջնորդների մակարդակով հանդիպմանը  քննարկվելու է  Թուրքիա-Քաթար հարաբերությունների բոլոր ասպեկտները, ինչպես նաև  տարածաշրջանային զարգացումները, մասնավորապես՝ Աֆղանստանի, Սիրիայի եւ Լիբիայի շուրջ։

Տեղի է ունենալու նաև Թուրքիա-Քաթար բարձր ռազմավարական կոմիտեի 7-րդ հանդիպումը, որը նախագահելու են Էրդողանն ու Ալ Սանին:

Հանդիպման շրջանակներում ստորագրվելու են  տարբեր պայմանագրեր։

Թուրքիա-Քաթար բարձր ռազմավարական կոմիտեի  նիստերի արդյունքում, որոնցից առաջինը կայացել է 2015 թվականին երկու երկրների միջեւ ստորագրվել են 62 համաձայնագրեր բազմաթիվ ոլորտներում՝ առեւտրից էներգետիկա, պաշտպանությունից մինչեւ արդյունաբերություն։

 

panarmenian.net

ԱՆ․ ՀՀ-ում պատվաստանյութի 2-րդ դեղաչափը 516,989 քաղաքացի է ստացել

 Դեկտեմբերի 6-ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսի դեմ 1,352,805 պատվաստում է կատարվել, տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։

Առաջին դեղաչափով կատարվել է 835,816 պատվաստում, երկրորդով` 516,989:

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը և «Լիկվոր» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Սերգեյ Մաթևոսյանը հայտարարել են, որ Հայաստանում արտադրվող «Սպուտնիկ Լայթ» պատվաստանյութը դրվում է շրջանառության մեջ։ «Սպուտնիկ Լայթը» լինելու է մեր պատվաստանյութերի մեջ և մեր քաղաքացիները հենց երրորդ՝ խթանիչ դեղաչափը (բուսթեր) ստանալու համար կարող են դիմել և ստանալ «Սպուտնիկ Լայթ» տարբերակը»,-ասել է նախարարը։

 

panarmenian.net

Հունաստանում €100 տուգանք են սահմանել չպատվաստված տարեցների համար

 Հունաստանում €100 տուգանք են սահմանել չպատվաստված տարեցների՝ 60-ից բարձր տարիքային խմբի համար, որը հրաժարվել է կորոնավիրուսի դեմ պատվաստումից։ Այդ մասին Financial Times-ը հայտնում է երկրի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի հայտարարությանը հղումով։

«Մենք կենտրոնացնում ենք ջանքերը մեր համաքաղաքացիների պաշտպանության վրա, ուստի այսուհետ պատվաստումը պարտադիր կլինի»,-ասել է նա, գրում է Forbes.ru-ն։

Ըստ նրա, ամենամսյա տուգանքի են ենթակա տարիքային խմբի այն անձինք, որոնք մինչև հունվարի 16-ը ստացած չեն լինի պատվաստանյութի առաջին դեղաչափը։

Հավաքված գումարը նախատեսվում է ուղղել հիվանդանոցների ֆինանսավորմանը։

Հունաստանում 60-ից բարձր տարիքային խմբում դեռևս 580,000 մարդ պատվաստված չէ։

 

panarmenian.net

ԱՄՆ գլխավոր վարակաբանը վերապատվաստումը համարում է ամենալավ պաշտպանությունը օմիկրոնից

  ԱՄՆ Ալերգիկ և վարակիչ հիվանդությունների ազգային ինստիտուտի տնօրեն Էնթոնի Ֆաուչին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին տեղեկացրել է, որ վերապատվաստումն ամենահուսալի պաշտպանությունն է ապահովում կորոնավիրուսի նոր «օմիկրոն» շտամից։ Այդ մասին հայտնել է Սպիտակ տոնը։

Ինչպես ասվում է հայտարարության մեջ, կորոնավիրուսի դեմ պայքարի կառավարության խումբը խորհուրդ է տվել «բոլոր պատվաստված չափահաս անձանց որքան հնարավոր է արագ ևս մեկ պատվաստում ստանալ», գրում է ՏԱՍՍ-ը։

Նշվում է, որ ԱՄՆ բնակիչները վերապատվաստման իրավունք ունեն, եթե պատվաստվել են վեց կամ ավելի ամիս առաջ ամերիկյան Pfizer և Moderna ընկերությունների պատվաստանյութերի երկու դեղաչափով, կամ երկու կամ ավելի ամիս առաջ պատվաստվել են Johnson & Johnson-ի դեղաչափով։

Սպիտակ տունը նշել է նաև, որ բոլոր նրանք, ովքեր դեռ չեն պատվաստվել, պետք է անեն դա։

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, անդրադառնալով վերապատվաստումներին, ասել է, որ ՀՀ քաղաքացին կորոնավիրուսի դեմ պատվաստման 2-րդ դեղաչափը ստանալուց 6 ամիս հետո կարող է խթանիչ դեղաչափը` «բուսթերը» ստանալ։

«Արդեն իսկ սահմանվել են աղյուսակները, թե որ պատվաստման դեպքում որ խթանիչն է նախընտրելի կիրառել։ Այն քաղաքացիներին, որոնք պատվաստվել ենոչ ՌՆԹ հիմքով պատվաստանյութերով` (Moderna, Pfizer), խորհուրդ է տրվում նույն պատվաստանյութի խթանիչ կիրառել»,- ասել է նախարարը` հավելելով, որ կան քաղաքացիներ, որոնք երրորդ դեղաչափն արդեն իսկ ստացել են։