Մամուլի տեսություն 08.12.2021
ԿՀՎ-ի տնօրենը խոստովանել է, որ Իրանի միջուկային ծրագրում զենքի մասին որևէ ապացույց չկա։
Վաթան Էմռուզ օրաթերթ
Հրավառություն՝ Ռիադի երկնքում
*****
Wall Street Journal.-ը գրում է. «Ռիադի զինամթերքը սպառվում է Եմենի անօդաչու թռչող սարքերի ամենշաբաթյա հարվածներին հակազդելու ժամանակ»:
Հղում անելով ԱՄՆ-ի և Սաուդյան Արաբիայի պաշտոնյաներին, թերթը գրել է, որ Ռիադի զինամթերքը սպառվում է Սաուդյան Արաբիայի դեմ Եմենի անօդաչու թռչող սարքերի և հրթիռային հարվածներին հակազդելու պատճառով և որ Ռիադը դիմում է ԱՄՆ-ին, և Պարսից ծոցի ու եվրոպական երկրներին՝ վերազինվելու համար. Ըստ ԱՄՆ-ի և Սաուդյան Արաբիայի պաշտոնյաների, վերջին մի քանի ամիսների ընթացքում Սաուդյան Արաբիան Եմենի հուիսիների կողմից (Անսարալլահ) ամեն շաբաթ ենթարկվել է բալիստիկ հրթիռների և անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ ավելի քան 10 հարձակման:
Էթելաաթ օրաթերթ
Տեղի է ունեցել ԻՀՊԿ ռազմածովային ուժերի 91 ծանր և կիսածանր մեքենաների շնորհանդեսը
*****
ԻՀՊԿ ռազմածովային ուժերի հրամանատարի ներկայությամբ, տեղի է ունեվել վերակառուցված ծանր և կիսածանր 91 մեքենաների, ներառյալ՝ մարտական, ինժեներական և պասիվ պաշտպանության ոլորտներում կիրառվող տրակտորների և ծանր ու կիսածանր մեքենաների շնորհանդեսը:
Sepah News-ի հաղորդմամբ՝ արարողությունը տեղի է ունեցել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային ուժերի հրամանատար, ծովակալ Ալիռեզա Թանգսիրիի ներկայությամբ:
Ջավան օրաթերթ
ԱՄՆ-ի ԿՀՎ-ի տնօրենն ընդունում է, որ Իրանի միջուկային ծրագիրը խաղաղնպատակ է:
*****
Մինչ սիոնիստները դիմում են ամենատարբեր մարտավարությունների՝ Իրանի միջուկային ծրագիրը ոչ խաղաղանպատակ ներկայացնելու համար, նպատակ ունենալով Արևմուտքին հեռացնել բանակցությունների սեղանից, ամերիկացիներն իրենց ռազմավարական դաշնակցից տարբերվող կարծիք ունեն:
ԻՌՆԱ-ի տեղեկացմամբ ԱՄՆ-ի ԿՀՎ-ի տնօրեն Ուիլյամ Բեռնսն ասել է.«Ոչ մի ապացույց չկա, որ Իրանի բարձրաստիճան պաշտոնյաները որոշել են ռազմականացնել երկրի միջուկային ծրագիրը»:
Մյուս կողմից, Թեհրանի և ՀԳՀԾ-ի մյուս անդամների միջև խորհրդակցություններ են ընթանում մինչև Վիեննայի բանակցությունների ութերորդ փուլի մեկնարկը, և ռուսներն Արևմուտքին ասել են, որ համապարփակ լուծումն Իրանի իրավունքն է և Թեհրանը չի ընդունի միջանկյալ համաձայնագիր։
Քեյհան օրաթերթ
ԱՄՆ-ին մտահոգում է նորագույն տեխնոլոգիաներին Իրանի հասանելիությունը
*****
Իրանի նպատակահարմարության խորհրդի անդամը հայտարարել է. «Պաշտոնը ստանձնելուց մեկ ամիս անց, ԱՄՆ գորոծղ նախագահն Ազգային անվտանգության ժամանակավոր փաստաթղթում հայտարարեց, որ անհանգստացած է տեխնոլոգիայի ոլորտում Իրանի նոր ձեռքբերումների և այդ ոլորտ մուտք գործելու կապակցությամբ։
Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդում ԻԻՀ առաջնորդի ներկայացուցիչ Սաիդ Ջալիլին, Շարիֆի տեխնոլոգիական համալսարանի մի խումբ ուսանողների հետ հանդիպման ժամանակ ասել է. «Զարգացման և արդարության ու թռիչքչի ջիհադը պահանջում է անձնվեր աշխատանք»:
Իրան օրաթերթ
ՀԳՀԾ-ի ստորագրումից հետո ձեռք բերված ինքնաթիռների կեսը չի կարող թռիչք իրականցնել
*****
ՀԳՀԾ-ի ստորագրումից հետո գնված շահագործված և արտադրության հին թվական ունեցող ինքնաթիռները հնարավորություն տվեցին վերազինել օդային նավատորմը: Սակայն Airbus-ի, Boeing-ի և Etihad-ի հետ հետ 200 նոր ինքնաթիռի գնման շտապ պայմանագրի կնքումից հետո, Իրանին հանձնվել է միայն 16 օդանավ: Իսկ հիմա, պահեստամասեր ձեռք բերելու հնարավորության բացակայության պատճառով, դրանք չեն կարող թռիչք իրականացնել:
armenpress.am
Տարածաշրջանային կոմունիկացիաների հնարավոր ապաշրջափակումը կապված չէ հայ- ադրբեջանական սահմանի դելիմիտացիայի և դեմարկացիայի հետ. Մհեր Գրիգորյան
*****
Տարածաշրջանում կոմունիկացիաների հնարավոր ապաշրջափակումը կապված չէ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների դելիմիտացիայի և դեմարկացիայի հետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:
«Մենք հետևում ենք երեք երկրների ղեկավարների Սոչիի հայտարարությանը, համաձայն որի պայմանավորվածություն է ձեռք բերվել ձեռնարկել քայլեր հայ-ադրբեջանական սահմանին կայունության և անվտանգության մակարդակի բարձրացման ուղղությամբ, ինչպես նաև աշխատել Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի դելիմիտացիայի և դրա հետագա դեմարկացիայի վերաբերյալ երկկողմանի հանձնաժողովի ստեղծման ուղղությամբ՝ Ռուսաստանի Դաշնության խորհրդատվական աջակցությամբ: Սակայն այս հարցը որևէ կերպ փոխկապակցված չէ տարածաշրջանի տրանսպորտային հաղորդակցությունների հնարավոր բացման հետ»,- նշել է նա:
Մհեր Գրիգորյանը հավելել է նաև, որ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների՝ տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցով եռակողմ աշխատանքային խմբի շրջանակում ստեղծվել է փորձագիտական ենթախումբ, որը զբաղվում է սահմանների բացման դեպքում փոխադրումների ապահովման հարցերի մշակմամբ։ «Այս հարցերի վերջնական կարգավորման քննարկում դեռևս չի եղել»,- ասել է նա։
armenpress.am
Մասնագետները նախազգուշացնում են Վրաստանում տվինդեմիայի վտանգի մասին
*****
Վրաստանի բժիշկները ձմեռային տարեշրջանի գալով ազդարարում են երկրում տվինդեմիայի տարածման մասին եւ եւս մեկ անգամ բնակչությանը հորդորում են՝ պատվաստվել, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Տվինդեմիան երկու վարակների՝ կորոնավիրուսի եւ գրիպի հաստատումն Է:
Վրաստանի իշխանությունները եւ համաճարակաբանները միաձայն խոսում են կորոնավիրուսի դեմ պատվաստումների անհրաժեշտության մասին: «Իրադրությունը շարունակում Է մնալ բարդ: Դա պատվաստումից հրաժարվելու եւ հանձնարարականները չկատարելու արդյունքն Է: Անպայմանորեն, տվինդեմիայի հավանականությունն առկա Է, քանի որ արդեն շրջանառվում Է սեզոնային գրիպի վիրուսը… Անհրաժեշտ Է ժամանակին ընդգրկվել իմունացման գործընթացում՝ մահացու հետեւանքից խուսափելու համար»,-լրագրողներին ասել Է Ֆրիդոն Տոդուայի անվան բժշկական կենտրոնի իմունաբան Նաթիա Գորդաձեն:
Կորոնավիրուսով հիվանդացության ամենօրյա մակարդակը երկրում առաջվա պես մնում Է բարձր, իր հերթին նշել Է համաճարակաբան Օթար Չոկոշվիլին: Նրա խոսքով՝ չնայած այն բանին, որ պատվաստում ստացածների թվաքանակը փոքր-ինչ ավելացել Է, դա դեռեւս բավարար չԷ: Ներկա դրությամբ լիովին պատավաստվել Է բնակչության 35,8 տոկոսը: «Երկրում չի նշվում գրիպով հիվանդացության բարձր ցուցանիշ, գրանցվում են միայն եզակի դեպքեր: Սակայն արդեն սկսվում Է սեզոնը, երբ այդ վիրուսն առավել ակտիվանում Է եւ սպասվում Է, որ հիվանդացությունը որոշ չափով կաճի»,-նշել Է Չակոշվիլին: Համաճարակաբանական իրադրությունը Վրաստանում կտրուկ վատթարացել Է այս ամռանը: Արդեն հոկտեմբերին երկրում սկսեցին խոսել կորոնավիրուսի հինգերորդ ալիքի մասին: Հոկտեմբերի կեսերին ամեն օր գրանցվում Էր կորոնավիրուսով հիվանդացության 3-5 հազար նոր դեպք եւ 55-70 մահ, հաղորդել Է Sputnik-ը:
armenpress.am
Թուրքիայում սպանվել է PKK ղեկավարներից մեկը
*****
Թուրքիայի ԶՈՒ-ն հատուկ գործողության շրջանակներում սպանել է «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (PKK) ղեկավարներից Ֆերհաթ Թունչին, ով հայտնի է եղել Ռուբար կեղծանվամբ:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական Haberler-ը:
Նշվում է, որ Ֆերհաթ Թունչը Թուրքիայի Շանլըուրֆա նահանգում իրականացրել է PKK զինյալների ղեկավարումը:
Թուրքական իշխանությունների կողմից քրդական խնդիրը կարգավորելու գործընթացից հրաժարվելուց հետո «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» (PKK) հայտարարել էր, որ զինված ազատագրական պայքարը լեռներից տեղափոխելու է բնակավայրեր: 1980- ականներից PKK-ի սկսած պայքարի արդյունքում Թուրքիայի զինված ուժերի հետ բախումներում երկուստեք զոհվել են տասնյակ հազարավոր մարդիկ:
panarmenian.net
Բլինքենը, Լավրովն ու Լե Դրիանը կոչ են արել շարունակել Երևանի և Բաքվի երկխոսությունը
*****
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների արտաքին քաղաքականության գերատեսչությունների ղեկավարները՝ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը և Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լե Դրիանը, իրենց աջակցությունն են հայտնել Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ երկխոսության վերսկսմանը:
Համանախագահող երկրները կողմերին կոչ են անել շարունակել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև երկխոսությունը, որը սկսվել է սեպտեմբերին Նյու Յորքում և նոյեմբերին Փարիզում, ինչպես նաև շարունակել շփումները ղեկավարության մակարդակով՝ տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատմանը նպաստելու համար:
Համանախագահ երկրները կոչ են արել Հայաստանին և Ադրբեջանին ձեռնպահ մնալ սադրիչ հռետորաբանությունից և գործողություններից և ամբողջ ծավալով կատարել 2020 թվականի նոյեմբերի 9-ին ստանձնած և 2021-ի նոյեմբերի 26-ին եռակողմ հանդիպմանը հաստատված պարտավորությունները, ինչպես նաև հրադադարի մասին համատեղ համաձայնեցված այլ պայմանավորվածությունները:
Միջնորդները կոչ են արել Հայաստանին և Ադրբեջանին շարունակել իրենց փոխգործակցությունը համանախագահների հովանու ներքո՝ մարդասիրական հարցերում կոնկրետ առաջընթացի հասնելու համար, ներառյալ, մասնավորապես, գերիներին, անհետ կորածներին, տեղահանված անձանց կամավոր վերադարձին և պատմական ու մշակութային օբյեկտների պաշտպանությանը, ինչպես նաև այլ չլուծված հարցերի լուծման ուղղությամբ, ինչպիսիք են սահմանների սահմանազատումը և սահմանագծումը և տնտեսական ու տրանսպորտային կապերի վերականգնումը:
«Համանախագահ երկրները նաև մտահոգությամբ են նշել հայ-ադրբեջանական սահմանին վերջերս տեղի ունեցած միջադեպերը և հաստատել, որ ուժի կիրառումը կամ ուժի սպառնալիքը սահմանային վեճերի լուծման համար անթույլատրելի են: Համանախագահ երկրները նաև հիշեցնում են Հայաստանին և Ադրբեջանին միջազգային մարդասիրական իրավունքի պահանջները պահպանելու իրենց պարտավորության մասին և կողմերին կոչ են անում անհապաղ վերացնել հակամարտության հետևանքով տուժած շրջաններին և բնակչությանը միջազգային մարդասիրական կազմակերպությունների հասանելիության բոլոր սահմանափակումները»,-ասվում է հայտարարության մեջ։
Համանախագահ երկրները կողմերին կոչ են անում որքան հնարավոր է շուտ ընդունել համանախագահներին տարածաշրջանում՝ հնարավորություն տալով նրանց տեղում գնահատել իրավիճակը, զգալի առաջընթացի հասնելու համար վերոնշյալ հանդիպումներում քննարկված մարդասիրական նախաձեռնությունների իրականացման գործում, և համաձայնության հասնել ապագա քայլերի օրակարգի շուրջ: Համանախագահները կրկին հայտարարել են տարածաշրջանում ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի շարունակական աշխատանքին իրենց վճռական աջակցության մասին և կողմերին կոչ են արել լիարժեք համագործակցել նրա հետ:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները վերահաստատել են իրենց հավատարմությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված կամ դրանից բխող բոլոր մնացած հարցերի համապարփակ լուծումներ գտնելու հարցում կողմերի հետ համագործակցությանը, իրենց մանդատի համաձայն, նպաստելու համար Հարավային Կովկասի տարածաշրջանում անվտանգ, կայուն, բարեկեցիկ և խաղաղ ապագային:
panarmenian.net
ՀՀ ԱԳ նախարար կմեկնի Փարիզ
*****
Դեկտեմբերի 8-10-ը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կլինի Փարիզում։
Նա մասնակցելու է Հայ-ֆրանսիական տնտեսական համագործակցության զարգացման և ընդլայնման հարցերով աշխատանքային խմբի համատեղ նիստին:
Այցի ընթացքում ՀՀ ԱԳ նախարարը Փարիզի քաղաքապետի հետ միասին կմասնակցի «Հայաստանի էսպլանադի (այգու)» պաշտոնական բացման արարողությանը, տեղեկացնում է ԱԳՆ-ն:
Տեղի կունենան նաև հանդիպումներ այլ գործընկերների հետ:
panarmenian.net
Կիրակոսյան․ Հաագայի դատարանը բավարարել է Հայաստանի գրեթե բոլոր պահանջները
*****
Հաագայի՝ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը հրապարակել է Ադրբեջանի դեմ հրատապ միջոցներ կիրառելու մասին՝ Հայաստանի հայցի մասով որոշումը, ինչպես նաև ՀՀ դեմ՝ Ադրբեջանի հայցով որոշումը:
Դատարանը բավարարել է Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով գրեթե բոլոր միջանկյալ միջոցների վերաբերյալ պահանջները և մերժել Ադրբեջանի պահանջած միջոցների մեծ մասը։ Այդ մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։
Որոշման առաջին կետով Ադրբեջանը պետք է բռնությունից զերծ պահի 2020 թ. Արցախյան պատերազմի ընթացքում կամ դրա հետևանքով գերության մեջ հայտնված անձանց և ապահովի նրանց հավասարությունն օրենքի առջև:
2-րդ կետով Ադրբեջանը պետք է միջոցներ ձեռնարկի հայերի նկատմամբ ռասայական ատելության և խտրականության խթանումը կանխելու համար, այդ թվում պաշտոնյաների և պետական կառույցների ներկայացուցիչների կողմից:
3-րդ կետով Բաքուն պետք է բոլոր անհրաժեշտ միջոցները ձեռնարկի կանխելու համար և պատժելու համար հայկական մշակութային ժառանգության հանդեպ, այդ թվում՝ եկեղեցիների և պաշտամունքի այլ վայրերի, հուշարձանների, բնության վայրերի, գերեզմանների և այլ արտեֆակտերի հանդեպ վանդալիզմի և պղծման բոլոր գործողությունները:
Դատարանը նաև կոչ է արել ձեռնպահ մնալ ցանկացած գործողությունից, որը կարող է սրել կամ երկարացնել քննվող խնդիրները կամ ավելի դժվարացնել դրանց լուծումը:
Իրավաբան Տարոն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ դատարանը բավարարել է Ադրբեջանի պահանջների միայն մի փոքր հատվածը և որոշել Հայաստանին պարտավորեցնել՝
«կանխել կազմակերպությունների և այլ անձանց կողմից ադրբեջանցիների նկատմամբ ռասայական ատելության և խտրականության հրահրումը,
ձեռնպահ մնալ ցանկացած գործողությունից, որը կարող է սրել կամ երկարացնել քննվող խնդիրները կամ ավելի դժվարացնել դրանց լուծումը:
Ադրբեջանի պահանջն ականապատման քարտեզների հետ կապված մերժվել է»։