Մամուլի տեսություն 09.12.2021
Իրանի և Թուրքիայի նախագահները հեռախոսազրույցում նշել են, որ տարածաշրջանի խնդիրների միակ լուծումը տարածաշրջանային համագործակցությունն է։
Քեյհան օրաթերթ
Սաուդյան Արաբիայի հրթիռների պաշարը սպառվում է. Բին Սալմանը դիմում է ԱՄՆ-ին և Եվրոպային
Սաուդյան Արաբիայի դեմ «Անսարալլահ»-ի իրականացրած բազմաթիվ գործողությունների հետևանքով, Ալե Սաուդին հայտնվել է վատ վիճակում:
Երկուշաբթի երեկոյան, «դեկտեմբերի 7» գործողության ընթացքում, Եմենի բանակը թիրախավորեց 25 տարբեր քաղաքներ՝ օգտագործելով 25 անօդաչու թռչող սարքեր: հարձակման թիրախներցի էին Արամքո ընկերություը՝ Ջիդդայում և Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարությունը՝ Ռիադում: Նման հարձակումների հետևանքով, Սաուդյան Արաբիայի ՀՕՊ համակարգի հրթիռները սպառվել են: Այս մասին հայտնում է ամերիկյան Wall Street Journal-ը։
Թերթը մեջբերել է ԱՄՆ-ի և Սաուդյան Արաբիայի պաշտոնյաների խոսքերը, որոնք ասում են, որ Ռիադի հրթիռները սպառվում են Եմենի անօդաչու թռչող սարքերի և հրթիռային ամենշաբաթյա հարվածներին պատասխանելու պատճառով, և այդ երկիրը վերազինվելու նպատակով դիմում է ԱՄՆ-ին, և Պարսից ծոցի ափամերձ և եվրոպական երկրներին:
Ջավան օրաթերթ
Պատժամիջոցների պայմաններում Իրանն արտադրել է արբանյակակիր
Պատժամիջոցների պայմաններում Իրանն արբանյակներ և արբանյակակիրներ է կառուցում, որոնք ունեն հավաքվում են ավելի քան 64000 կտորից: Դա վկայում է, որ Իրանը գրանցել է շատ բարձր գիտական աճ, առանց որևէ արտաքին օգնության:
Հեղափոխությունից առաջ Իրանում առկա էին տեղեկություններ բոլոր տեսակի. արբանյակների մասին, սակայն որևէ մեկը չէր պատկերացնում, որ մի օր երկիրը ինքը կկարողանա դրանք կառուցել:
Իրան օրաթերթ
Իրանի և Թուրքիայի նախագահները հեռախոսազրույցում ընդգծել են տնտեսական և ահաբեկչության դեմ պայքարի ոլորտում լուրջ համագործակցության անհրաժեշտությունը։
Իրանի նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսին, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույցում, անդրադառնալով ահաբեկչության դեմ պայքարում երկու երկրների համագործակցության անհրաժեշտությանն ասել է. «Ահաբեկչության դեմ պայքարի հիմնական ճանապարհը երկրների ինքնիշխանության հարգումն է, և հաշվի առնելով ահաբեկչության դեմ պայքարում Իրանի փայլուն պատմությունը, մենք ողջունում ենք այդ ոլորտում բոլոր երկրների հետ համագործակցությունը»։
Ընդգծելով տնտեսական և առևտրային ոլորտներում Թեհրան-Անկարա հարաբերությունների կարևորությունը, Ռայիսին հավելել է. «Առաջիկայում Թեհրանում կայանալիք համատեղ գագաթնաժողովի անցկացմամբ, համագործակցությունը մուտք կգործի զարգացման նոր փուլ»։
Անդրադառնալով տարածաշրջանում իր վերջին հանդիպումներին ու խորհրդակցություններին, Ռայիսին հավելել է. «Տարածաշրջանի խնդիրները պետք է լուծվեն տարածաշրջանի երկրների համագործակցությամբ ու ակտիվ մասնակցությամբ, և առանց արտաքին միջամտության»։
Թուրքիայի նախագահը հեռախոսազրույցում ընդգծել է երկու երկրների միջև համագործակցության կարևորությունը, հատկապես տնտեսական և անվտանգության ոլորտներում: Նա հավելել է. «Տարածաշրջանի երկրների համագործակցության գաղափարը գերիշխող է դարձել»:
Էրդողանը նշել է, որ Թեհրան կատարած իր հաջորդ այցի ժամանակ երկու երկրների հարաբերությունները մուտք կգործեն զարգացման նոր փուլ:
Վաթան էմռուզ օրաթերթ
Ռուսաստանի հետ Հնդկաստանի պատմական ռազմական համաձայնագրի ստորագրումից երկու օր անց, այդ երկրի գեներալ Ռավաթը զոհվել է ավիավթարի հետևանքով: Ուշագրավ է, որ Վաշինգտոնի պաշտոնյաները Նորի Դելիին զգուշացրել էին ռուսական զենք գնելու կապակցությամբ:
Երեկ Հնդկաստանի հարավում, կասկածելի պայմաններում տեղի ունեցած ավիավթարի հետևանքով զոհվել է երկրի զինված ուժերի շտաբի պետը և 13 այլ զինվորականներ:
Ջավան օրաթերթ
Պաղեստինցիները 7 օր ժամանակ են սահմանել՝ Գազայի պաշարումը թուլացնելու համար
Պաղեստինյան Դիմադրության խմբերը Սիոնիստական ռեժիմին մեկ շաբաթ ժամանակ են տվել՝ Գազայի պաշարումը վերացնելու համար և սպառնացել հակառակ դեպքում դիմել ռազմական գործողությունների: Վերջնաժամկետի մասին հայտարարությունից հետո, Իսրայելի ռեժիմը դիմել է Եգիպտոսին, որը միջնորդի դեր է ստանձնել Գազայի պաշարումը թուլացնելու և տարածքը վերակառուցելու հարցում:
armenpress.am
Նիդեռլանդները 150 միլիոն եվրո Է հատկացրել Ռեմբրանդտի կտավը Ռոտշիլդներից գնելու համար
Նիդեռլանդների կառավարությունը հայտարարել Է, որ պլանավորում Է գնել 17-րդ դարի հոլանդացի նկարիչ Ռեմբրանդտ վան Ռեյնի «Դրոշակակիրը» հայտնի ինքնանկարը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է BBC News-ը:
Կառավարությունը ձգտում Է հասնել այն բանին, որպեսզի խորհրդարանը հավանություն տա կտավի գնմանը, որը չափազանց կարեւոր Է համարվում հոլանդական մշակույթի եւ պատմության համար: Ինքնանկարը գնելու համար հատկացվել Է 150 միլիոն եվրո (170 միլիոն դոլար) այն դեպքում, երբ թանգարանի հիմնադրամը եւս 10 միլիոն եվրո կավելացնի, իսկ Ռեմբրանդտի ասոցիացիան՝ 15 միլիոն եվրո:
Նիդեռլանդները որոշեց կտավը Ռոտշիլդների մասնավոր հավաքածուից գնել այն բանից հետո, երբ Ֆրանսիան հրաժարվեց ինքնանկարը գնելու իր իրավունքից եւ թույլ տվեց այն վաճառել բաց շուկայում: Հոլանդացի նկարչի կտավը Ռոտշիլդների ընտանիքի ֆրանսիական ճյուղին Է պատկանում 1844 թվականից: Ինքնանկարն ստեղծվել Է այն ժամանակ, երբ նկարիչը 30 տարեկան Էր: 1636 թվականի նկարում Ռեմբրանդտն իրեն պատկերել Է որպես դրոշակակիր, որը գլխավորում Է ութսունամյա պատերազմը, որի գագաթնակետը դարձել Է 1648 թվականին Նիդեռլանդների անկախությունը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
armenpress.am
ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը և կոնգրեսական Յանգ Քիմը քննարկել են ԼՂ 44- օրյա պատերազմից հետո ստեղծված իրավիճակը
ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը հեռավար հանդիպում է ունեցել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ, հանրապետական կոնգրեսական Յանգ Քիմի հետ։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ, ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը տեղեկացնում է, որ դեսպան Մակունցը և կոնգրեսական Քիմը քննարկել են Լեռնային Ղարաբաղի 44-օրյա պատերազմից հետո ստեղծված իրավիճակը։ Դեսպանն ընդգծել է, որ Ադրբեջանի ղեկավարության ռազմատենչ և ապակառուցողական հայտարարությունները խաթարում են տարածաշրջանում խաղաղության և կայունության վերականգնմանն ուղղված ջանքերը։
Դեսպան կարևորել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ կարգավորումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի շրջանակներում։ Դեսպան Մակունցն ընդգծել է Ադրբեջանի կողմից պահվող հայ ռազմագերիների անվերապահ հայրենադարձության անհրաժեշտությունը։
armenpress.am
Մեծ Բրիտանիայում օմիկրոն շտամով 1 միլիոն ախտահարում են կանխատեսել մինչեւ տարեվերջ
Մեծ Բրիտանիայում կորոնավիրուսի օմիկրոն շտամով ախտահարվածների թիվը մինչեւ դեկտեմբերի վերջը կարող Է գերազանցել 1 միլիոնը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է առողջապահության նախարար Սաջիդ Ջավիդը՝ հանդես գալով խորհրդարանում: Նրա խոսքով՝ թեեւ Մեծ Բրիտանիայում գրանցվել Է օմիկրոնով հիվանդության հաստատված ընդամենը 568 դեպք, բայց ախտահարվածների փաստական թիվն զգալիորեն ավելի մեծ Է:
Նա պարզաբանել Է, որ, Մեծ Բրիտանիայի առողջապահության գործակալության (UKHSA) գնահատումներով, վարակված անձանց թիվը մոտավորապես 20 անգամ գերազանցում Է հաստատված դեպքերի թվին՝ մոտենալով 10 հազարի: «UKHSA-ի գնահատումներով՝ 2,5-ից մինչեւ 3 օրվա ընթացքում դիտվող ընթացիկ կրկնապատկման (վարակվածների թվի) տեմպերի դեպքում մինչեւ տարեվերջ վարակվածների թիվը կարող Է գերազանցել 1 միլիոնը»,-ասել Է Ջավիդը: «Նոր լաբորատոր տվյալները, որոնք հայտնվել են վերջին 24 ժամվա ընթացքում, վկայում են այն մասին, որ պատվաստման արդյունքում օմիկրոնի դեմ ավելի ցածր իմունիտետ Է դիտվում դելտա շտամի համեմատությամբ. այնպես որ պատվաստման երկու չափաբաժինները պակաս արդյունավետ են վարակի փոխանցման նվազման համար»,-նշել Է առողջապահութան նախարարը:
Դրա հետ մեկտեղ նա ընդգծել Է խթանիչների ներարկման կարեւորությունը, վկայակոչելով Pfizer ընկերության այսօր հրապարակված հետազոտությունները, որոնք ցույց են տալիս, որ պատրաստանյութի երրորդ չափաբաժինը օմիկրոն շտամը չեզոքացրել Է մինչեւ վիրուսի նախնական շտամի երկու չափաբաժինների ներգործությանը համանման մակարդակ: Նոյեմբերի վերջին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ), ամփոփելով նոյեմբերի վերջին կայացած նիստի արդյունքները, որոշում Է ընդունել կորոնավիրուսի В.1.1.529 շտամը, որը հայտնաբերվել Է Աֆրիկայի հարավում, նշել հունական «օմիկրոն» տառով: Մասնագետներն այն կարծիքին են, որ այն կարող Է սպառնալիք ներկայացնել, քանի որ չափազանց արագ Է տարածվում, քան մյուս շտամները, որոնք գիտնականները հայտնաբերել են համավարակի ժամանակաշրջանում, եւ պարունակում Է մեծ քանակությամբ մուտացիաներ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
panarmenian.net
Մուրադով․ Հայ գերիների վերադարձի հարցը պետք է ամբողջությամբ փակել, խաղաղապահներն այն ավարտին կհասցնեն
44-օրյա պատերազմի ժամանակ գերեվարված բոլոր ադրբեջանցի զինծառայողները վերադարձվել են ռուս խաղաղապահների աջակցությամբ, իսկ հայ ռազմագերիների հայրենադարձմանն ուղղված աշխատանքը շարունակվում է։ Այդ մասին հայտարարել է ԼՂ-ում խաղաղապահ զորախմբի նախկին հրամանատար, Ռուսաստանի զինված ուժերի Հարավային ռազմական օկրուգի հրամանատարի տեղակալ Ռուստամ Մուրադովը ՏԱՍՍ-ին հարցազրույցում։
Նա նշել է, որ «այդ հարցը պետք է ամբողջությամբ փակել և ռուս խաղաղապահներն այն ավարտին կհասցնեն»։
«Աշխատանքները շարունակվում են։ Կա լավ ազդակ, կա ըմբռնում։ Կարծում եմ, որ այս հարցը պետք է ամբողջությամբ փակվի։ Եվ ռուս խաղաղապահներն ավարտին կհասցնեն այս գործը», - ասել է Մուրադովը՝ հավելելով, որ գերիների վերադարձը գնահատում է որպես խաղաղապահի քաղաքացիական պարտքը։
Նա հայտնել է նաև, որ երկու կողմից ավելի քան 100 ռազմագերի է հայրենադարձվել։
panarmenian.net
Փաշինյան․ Դեկտեմբերի 10-ին «3+2» ֆորմատի նախանիստ է լինելու, որին ՀՀ-ն կմասնակցի
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում հարցուպատասխանի ժամանակ հայտարարել է, որ դեկտեմբերի 10-ին «3+2» ֆորմատի նախանիստ է լինելու, որին ՀՀ-ն կմասնակցի։
Փաշինյանը վերահաստատել է նախորդիվ հայտնած դիրքորոշումը՝ Հայաստանը «3+3» ձևաչափով կարող է հետաքրքրված լինել, եթե պարզվի, որ այդ հարթակում չեն քննարկվելու հարցեր, որոնց քննարկմանը Հայաստանը ներգրավված է այլ ձևաչափերում, գրում է Aysor.am-ը։
Այս առումով, նրա խոսքով, Ռուսաստանի գործընկերներից դրական ազդակ կա, և դեկտեմբերի 10-ին «3+2» ձևաչափի նախանիստն է լինելու։
«Առաջիկա օրերին, եթե չեմ սխալվում, դեկտեմբերի 10-ին «3+3» կամ «3+2» ֆորմատի նախանիստի՝ նախնական նիստի նման հանդիպում է տեղի ունենալու, և այո, Հայաստանի Հանրապետությունը մասնակցելու է՝ ԱԳ նախարարի տեղակալի մակարդակով, որովհետև ԱԳ նախարարների տեղակալների ֆորմատով է տեղի ունենալու այդ նախահանդիպումը, որտեղ պետք է քննարկվեն հետագա անելիքները»,- հայտարարել է Փաշինյանը։
Նա հավելել է, որ ՀՀ կառավարությունը որոշել է տարածաշրջանային ակտիվ քաղաքականություն վարել և աշխատում է այդ ուղղությամբ։
«Հիմա ես չեմ շտապի հետևություններ անել, բայց որ մենք պիտի փորձենք տարածաշրջանային երկխոսության արդյունավետ հարթակներ գտնել, փաստ է, և մենք կփորձենք այդ ուղղությամբ հնարավորինս արդյունավետ աշխատել», - ասել է Փաշինյանը։
panarmenian.net
Փաշինյան․ Երասխ-Օրդուբադ- Մեղրի-Հորադիզ երկաթուղու հայաստանյան հատվածը պետք է վերականգնվի ՀՀ ներդրումներով
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ խոսելով կոմունիկացիաների բացման մասին, ասել է, որ ճանապարհը պետք է լինի Հայաստանի սուվերենության ներքո և ՀՀ օրենսդրությամբ պետք է գործի՝ դա է ՀՀ պաշտոնական տեսակետը։
Երթուղիների հարցը վարչապետը բաժանել է երկու մասի՝ երկաթուղային, որտեղ մեկ տարբերակ ունենք՝ Երասխ-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղին, որը պետք է վերականգնվի՝ հայաստանյան հատվածը ՀՀ ներդրումների հաշվին։
Ավտոմոբիլային ճանապարհի հետ կապված մի քանի տարբերակ է քննարկվում և վարչապետը հույս ունի, որ կգան արագ լուծումների և համաձայնությունների, տեղեկացնում է «Փաստինֆոն»։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը հիշեցրել է կառավարության անդամների պնդումները, թե միջանցք չի լինելու և նշել չորս բաղադրիչ, որոնք կարող են ապացուցել, որ կառավարությունը հաստատակամ է, որ ՀՀ տարածքով միջանցք չի լինելու։
«Առաջինը, որ սահմանին կանգնելու են հայ սահմանապահները։ ՀՀ մուտք գործող ապրանքների և բեռների նկատմամբ մաքսային հսկողություն իրականացնելու են ՀՀ մաքսային ծառայությունները, ճանապարհներին տեղի ունեցած պատահարները հետաքննելու են ՀՀ իրավապահ մարմինները և բոլոր տեսակի կոմունիկացիաները կառուցվելու են ՀՀ պետական բյուջեի միջոցներից»,-ասել է նա։
Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստան-Իրան սահմանին կանգնած են ոչ ՀՀ-ի սահմանապահները, հետևաբար պատգամավորի տրամաբանությամբ՝ ԻԻՀ-ից դեպի ՀՀ եկող ճանապարհը միջա՞նցք է, թե ոչ։ Մնացած կետերով համաձայնել է Ղազինյանի հետ: