Մամուլի տեսություն 10.12.2021
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i158260-Մամուլի_տեսություն_10.12.2021
Չնայած Եմենում մարդկության դեմ ուղղված Սաուդյան Արաբիայի հանցագործությունների քննադատությանը, ԱՄՆ Սենատը հավանություն է տվել Ռիադին զենք վաճառելու նախագծին։
(last modified 2026-04-22T14:27:35+00:00 )
Դեկտեմբեր 10, 2021 08:40 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 10.12.2021

Չնայած Եմենում մարդկության դեմ ուղղված Սաուդյան Արաբիայի հանցագործությունների քննադատությանը, ԱՄՆ Սենատը հավանություն է տվել Ռիադին զենք վաճառելու նախագծին։

Իրան օրաթերթ

ԱՄՆ Սենատը հավանություն է տվել Սաուդյան Արաբիային զենքի վաճառքի նախագծին

Չնայած ԱՄՆ երկու կուսակցությունների որոշ անդամների կողմից Սաուդյան Արաբիային  զենքի վաճառքը արգելափակելուն ուղղված ջանքերին, Սենատը հավանություն է տվել Ռիադին զենք վաճառելու նախագծին։

Սենատը մերժել է մի խումբ  օրենսդիրների առաջարկը՝ արգելափակել Սաուդյան Արաբիային ավելի քան 650 միլիոն դոլար արժողությամբ զենքի վաճառքը, անտեսելով  մարդու իրավունքների ոլորտում այդ երկրի վատ վարկանիշը:

Սաուդյան Արաբիան ԱՄՆ-ի ամենախոշոր դաշնակիցներից մեկն է աշխարհի ամենաանկայուն տարածաշրջանում։ Սակայն Եմենի պատերազմը և այդ երկրի շրջափակումը, որի հետևանքով դադարեցվել է առաջին անհրաժեշտության ապրանքների, այդ թվում՝ վառելիքը, սննդի և դեղորայքի ներկրումն ինչպես նաև Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամմեդ բեն Սալմանի դերը սաուդցի լրագրող Ջամալ Խաշողջիի սպանության մեջ,  տգեղ պատկեր են ներկայացնում այդ երկրից:

 

Համշահրի օրաթերթ

Էրդողանի սուր արձագանքը լիրայի արժեզրկմանը

Վերահաստատելով ցածր բանկային տոկոսադրույքների ծրագրին իր հովանավորությունը, ՝ Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ արժույթի սպեկուլյացիան դրա արժեզրկման հիմնական պատճառն է,. սակայն նշել է , որ իր կարծիքով, պետությունը կարող է պաշտպանել արժույթը: 

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ երկրում առաջին անհրաժեշտության ապրանքների գների աճըկապված չէ արժույթի արժեքի կտրուկ անկման հետ։

 

Էթեմադ օրաթերթ

Ռուս բժիշկը հայտարարել է, որ կորոնավիրուսի «օմիկրոն» շտամի նշաններն են՝ թուլությունը, ջերմությունը և հազը։

Գաբրիչևսկու անվան Մոսկվայի համաճարակաբանության և մանրէաբանության գիտահետազոտական ​​ինստիտուտի կլինիկական աշխատանքների փոխտնօրեն  Տատյանա Ռոժենսովան նկարագրել է կորոնավիրուսի նոր շտամի հիմնական ախտանիշները։ Մասնագետը նշել է, որ դրանցից են ուժեղ թուլությունը, ջերմությունը, գլխացավը, հազը, ախորժակի կորուստը: Ներկայումս քիչ բան է հայտնի SARS-CoV-2 վիրուսի բնութագրերի մասին:

 

Ջավան օրաթերթ

Նոր պատժամիջոցներ բանակցությունների նախօրեին

ԱՄՆ կառավարությունն Իրանին կոչ է անում իր բարի կամքը դրսևորելու նպատակով, լրջություն դրսևորել  բանակցություններում:

ԱՄՆ Ազգային անվտանգության հարցերով խորհրդականը հայտարարել է, որ գնդակն այժմ Իրանի դաշտում է և Թեհրանը պետք է ցույց տա իր լրջությունը։

Միևնույն ժամանակ, ԱՄՆ ֆինանսների նախարարությունը, մարդու իրավունքների խախտման պատրվակով, նոր պատժամիջոցներ է սահմանել Իրանի ութ  քաղաքացիների և  չորս կազմակերպությունների նկատմամբ,  ցույց տալով, որ հավատարիմ է  պատժամիջոցներին, սակայն միևնույն ժամանակ բանակցություններում լրջություն է պահանջում Իրանից:

 

armenpress.am

Վիրուսաբանը հայտնել է կորոնավիրուսի էվոլյուցիայի ամենավտանգավոր սցենարը

 Կորոնավիրուսի գրոհը իմունային համակարգի որոշակի բջիջների վրա կհանգեցնի COVID-19-ի ամենավտանգավոր մուտացիայի: Դրա մասին "URA.RU"-ի հետ զրուցի ժամանակ պատմել Է բժիշկ ալերգաբան-իմունաբան Վլադիմիր Բոլիբոկը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Մասնագետի խոսքով՝ խոսքը ՄԻԱՎ-ի բջիջների հետ կորոնավիրուսի խաչասերման մասին Է, որը նաեւ վերաբերում Է ՌՆԹ-վիրուսներին:

«Եթե կորոնավիրուսն սկսում Է գրոհել Տ-լիմֆոցիտների վրա, ապա այն կկարողանա «անջատել» իմունային համակարգը, եւ մարդը այդ ժամանակ սկզբունքորեն չի կարողանա ապաքինվել»,-պարզաբանել Է բժիշկը:

Ընդամենը համավարակի ժամանակ Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվել Է 9 միլիոն 925 հազար 806 մարդ, որոնցից 286 հազար 4 հիվանդ մահացել Է, 8 միլիոն 637 հազար 861-ը՝ ապաքինվել: ԱՀԿ-ի վերջին տվյալների համաձայն, հաշվում Է 267 միլիոն ախտահարված, որոնցից 5,2 միլիոնին չի հաջողվել փրկել:

Առավել դժվարին իրադրությունն ստեղծվել Է ԱՄՆ-ում, Հնդկաստանում, Բրազիլիայում եւ Մեծ Բրիտանիայում, Ռուսաստանն այդ ցուցակում զբաղեցնում Է հինգերորդ տեղը: Պատվաստումը մնում Է վարակից պաշտպանվելու ամենահուսալի միջոցը:

ՌԴ առողջապահությանն նախարարության ղեկավար Միխայիլ Մուրաշկոյի խոսքով՝ COVID-19-ով վարակվածների շրջանում պատվաստում ստացածների բաժինը չի գերազանցում չորս տոկոսը, ծանր դեպքերը եզակի են, իսկ ստացիոնարներում հիվանդների մեծամասնությունը չպատրաստված անձինք են, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

 

armenpress.am

Արարատ Միրզոյանը Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղարին է ներկայացրել տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր

 Աշխատանքային այցով Փարիզում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը դեկտեմբերի 9-ին հանդիպում է ունեցել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության (ՖՄԿ) գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոյի հետ։

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից, զրուցակիցները քննարկել են ՖՄԿ-ում Հայաստանի նախագահության շրջանակներում նախաձեռնությունների իրականացման ընթացքը։

Արարատ Միրզոյանը և Լուիզ Մուշիկիվաբոն անդրադարձ են կատարել Հայաստան - Ֆրանկոֆոնիա համագործակցության ամրապնդման հեռանկարներին՝ մասնավորապես տնտեսության և երիտասարդության ոլորտներում ծրագրերի իրականացման միջոցով։

ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է, որ Հայաստանը աջակցում է ՖՄԿ գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոյի առաջարկած՝ Կազմակերպության բարեփոխումների օրակարգին։

ՖՄԿ գլխավոր քարտուղարը ՀՀ ԱԳ նախարարին է ներկայացրել ս․թ․ հունիսին Հայաստանում անցկացված արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության կողմից իրականացված դիտորդական առաքելության ամփոփիչ զեկույցը։

Արարատ Միրզոյանը և Լուիզ Մուշիկիվաբոն մտքեր են փոխանակել նաև Թունիսում 2022 թվականին նախատեսված Ֆրանկոֆոնիայի 18-րդ գագաթնաժողովին ընդառաջ Կազմակերպության նախապատրաստական աշխատանքներին վերաբերող հարցերի շուրջ։

Հանդիպման ընթացքում նախարար Միրզոյանն իր գործընկերոջն է ներկայացրել նաև տարածաշրջանային կայունությանը և անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր։

 

armenpress.am

ԱՄՆ-ը կշարունակի Ռուսաստանի հետ Ուկրաինայի շուրջ բանակցությունները. Սպիտակ տուն

 ԱՄՆ-ն առաջիկա օրերին կշարունակի Եվրոպայի գործընկերների եւ Ռուսաստանի հետ բանակցությունները Ուկրաինայի շուրջ ստեղծված ճգնաժամը լուծելու համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, լրագրողներին հայտնել Է Միացյալ Նահանգների վարչակազմի մի բարձրաստիճան ներկայացուցիչ:

«Ես կարծում եմ, որ առաջիկա մի քանի օրերին մենք հավանաբար կշարունակենք խոսել մեր եվրոպացի գործընկերների հետ, մենք կշարունակենք խոսել մեր ռուսաստանցի գործընկերների հետ եւ կգտնենք առաջ շարժվելու ուղիները»,-պաշտոնյան՝ ասել Է հեռախոսային ճեպազրույցի ընթացքում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

 

 panarmenian.net

ԱՀԿ-ն դեմ է Covid-19-ով պացիենտներին վիրուսից ապաքինվածների արյան պլազմայի փոխներարկմանը

 Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) խորհուրդ չի տվել Covid-19-ից ապաքինված մարդկանց արյան պլազմայի փոխներարկումը նոր հիվանդացածներին։

ԱՀԿ Ժնևի կենտրոնակայանը հայտարարել, է, որ ավելի վաղ այդ մեթոդի հետ որոշակի հույսեր էին կապում։ Սակայն, ըստ վերջին տվյալների, պլազմայի փոխներարկումը չի նվազեցնում մահացության ռիսկը և չի նվազեցնում թոքերի արհեստական օդափոխության պահանջը, գրում է ՏԱՍՍ-ը։

Կազմակերպությունը նաև «խորհուրդ չի տալիս» ապաքինված մարդկանց պլազման փոխներարկել նոր հիվանդներին՝ և ծանր և ոչ ծանր վիճակի դեպքում։

Բացառություն կարող են լինել «ռանդոմացված վերահսկվող հետազոտությունները»։

Խորհրդատվությունը մշակվել է մի շարք միջազգային փորձագետների կողմից, որի հիմքում 16 հետազոտության արդյունքները, որոնց մասնակցել է 16,236 պացիենտ։

 

 panarmenian.net

Զախարովա․ ՌԴ-ն սահմանազատման հարցով հանձնաժողովի շուտափույթ ձևավորում է ակնկալում

 Ռուսաստանը Բաքվից և Երևանից պատվիրակությունների շուտափույթ ձևավորում է ակնկալում՝ ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման հանձնաժողով ստեղծելու համար։ Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Նոյեմբերի 26-ին Սոչիում պայմանավորվածությունների համաձայն, կարևոր է գործը տանել դեպի սահմանզատման երկկողմ հանձնաժողովի ստեղծում ՀՀ և Ադրբեջանի միջև․․Մենք նաև ակնկալում ենք երկու երկրների ազգային պատվիրակությունների շուտափուոյթ ձևավորում՝ հանձնաժողովի կազմում»,-ասել է նա, գրում է ՏԱՍՍ-ը։

Զախարովան ասել է, որ շարունակվում է աշխատանքը նաև Հարավային Կովկասում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման ուղղությամբ։ Նա հայտնել է նաև, որ Սոչիի պայմանավորվածությունները հաստատել են, որ երկրները պատրաստ են շարժվել տարածաշրջանում իրավիճակի կարգավորման ուղղությամբ։

«Սոչիի բարձր մակարդակի պայմանավորվածությունները Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունների` կարգավորման հետագա քայլերի պատրաստակամության հաստատումն են: Ինչպես Բաքվի, այնպես էլ Երևանի հետ շփումներում աշխատում ենք ձեռք բերված պայմանավորվածությունների հետևողական իրականացման ուղղությամբ, այդ թվում նաև սահմանային վեճերի կարգավորման և Հարավային Կովկասում տրանսպորտային կապերի ապաշրջափակման ուղղությամբ», - ասել է Զախարովան։

Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ-ն մանրամասներ էր հայտնել դեկտեմբերի 8-ին տեղի ունեցած ՀՀ և ՌԴ ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի և Սերգեյ Լավրովի հեռախոսազրույցից։ «Ռուսական կողմից շեշտադրել է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման շուտափույթ գործարկման անհրաժեշտությունը` հետագա սահմանագծման համար, ինչպես նաև ՀՀ, Ադրբեջանի և ՌԴ փոխվարչապետերի համանախագահությամբ տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակման եռակողմ աշխատանքային խմբի շրջանակում պայմանավորվածությունները գործնական հարթություն տեղափոխելու անհրաժեշտությունը: