Մամուլի տեսություն 11.12.2021
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i158374-Մամուլի_տեսություն_11.12.2021
Հայացք նետելով ԱՄՆ-ի քաղաքական պայմաններին և ներկայիս վարչակազմի քաղաքականությանը, պարզվում է, որ Սպիտակ տունը ոչ միայն չի ցանկանում կոնֆլիկտի մեջ մտնել Իրանի հետ, այլև այս հարցը գործնականում այդ երկրին կշեղի քաղաքական նոր՝ Չինաստանին վերահսկողության տակ առնելու մոտեցումից, և նրան կներքաշի չնախատեսված ճգնաժամերի մեջ:
(last modified 2026-04-22T14:27:35+00:00 )
Դեկտեմբեր 11, 2021 14:47 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 11.12.2021

Հայացք նետելով ԱՄՆ-ի քաղաքական պայմաններին և ներկայիս վարչակազմի քաղաքականությանը, պարզվում է, որ Սպիտակ տունը ոչ միայն չի ցանկանում կոնֆլիկտի մեջ մտնել Իրանի հետ, այլև այս հարցը գործնականում այդ երկրին կշեղի քաղաքական նոր՝ Չինաստանին վերահսկողության տակ առնելու մոտեցումից, և նրան կներքաշի չնախատեսված ճգնաժամերի մեջ:

Քեյհան օրաթերթ

Եմենում միայն պաշարման պատճառով տարեկան 8000 կին է մահանում

*****

Եմենի կանանց ու երեխաների իրավապաշտպան «Էնթեսաֆ» կազմակերպությունը մարդու իրավունքների համաշխարհային օրվա առիթով մի զեկույց է հրապարակել՝ Եմենի յոթ տարի տևած պատերազմի ու պաշարման հետևանքով կանանց ողբալի իրավիճակի վերաբերյալ: 

«Սաբա» գործակալության հաղորդմամբ, վերոնշյալ կազմակերպությունը հայտարարել է, որ Եմենի նկատմամբ Սաուդյան Արաբիայի սանձազերծած ագրեսիայի մեկնարկց մինչ օրս սպանվել է 2 հազար 412 կին և վիրավորվել՝  2 հազար 825 կին: Զեկույցում անդրադարձ է կատարվել օկուպացված տարարծքներում կանանց իրավիճակին և հայտարարվել է, որ ագրեսիայի սանձազերծման սկզբից մինչ օրս, կանանց  նկատմամբ կիրառվող բռնությունները միջին հաշվով 63 տոկոս ավելացել են:

 

 Խորասան օրաթերթ

Իրանի դեմ Թել Ավիվի նոր սպառնալիքների կուլիսներում 

*****

Իրանի դեմ Սիոնիստական ռեժիմի կողմից հնչեցվող սպառնալիքներն ավելացել են և վերլուծաբանների մեծ մասը համոզված է, որ առանց Սպիտակ Տան աջակցության, այս սպառնալիքները  հայտարարություններից այն կողմ չեն անցնի: Հայացք նետելով ԱՄՆ-ի քաղաքական պայմաններին և ներկայիս վարչակազմի քաղաքականությանը պարզվում է, որ Սպիտակ տունը ոչ միայն չի ցանկանում կոնֆլիկտի մեջ մտնել Իրանի հետ, այլև այս հարցը գործնականում այդ երկրին կշեղի քաղաքական նոր՝ Չինաստանին վերահսկողության տակ առնելու մոտեցումից, և նրան կներքաշի չնախատեսված ճգնաժամերի մեջ: Զինվորական ոլորտում հանրապետական ​​Դոնալդ Թրամփը և դեմոկրատ Ջո Բայդենը երկուսն էլ նմանատիպ քաղաքականություն են վարել վերջին հինգ տարիների ընթացքում՝ Արևմտյան Ասիայում իրենց արկածների հետևանքով  բարձր ծախսերի և սարսափելի հետևանքների պատճառով:

 

 Քեյհան օրաթերթ

ԱՄՆ-ն խոստովանել է, որ Այն Ալ-Ասադ ավիաբզայի վրա Իրանի հրթիռային հարձակման հետևանքով վիրավորվել են տասնյակ զինվորներ

*****

ԱՄՆ-ի բանակը, որ նախկինում հրաժարվում էր մեդալներ շնորհել հարձակման ժամանակ վիրավորված տասնյակ զինվորների՝ Այն ալ-Ասադին Իրանի հրթիռային հարվածի վնասները նավզեցնելու նպատակով,  մեդալներ է շնորհում ավելի շատ վիրավորների:

ԱՄՆ բանակի մի խոսնակը CBS News-ին ասել է, որ բանակի մարդկային ռեսուրսների կառավարման ստորաբաժանումը, որը պատասխանատու է մեդալների շնորհման համար, հաստատել է վիրավոր 39 այլ զինվորների անունները, որոնց պետք է շնորհվեն մեդալներ։ Կայքը նշում է, որ Բաղդադի օդանավակայանի մերձակայքում ԻՀՊԿ «Ղոդս»  ստորաբաժանման նախկին հրամանատար Ղասեմ Սոլեյմանիի և նրա ուղեկիցների սպանությունից հետո Իրաքում ամերիկյան ռազմաբազային ուղղված Իրանի հրթիռային հարվածն «ամերիկյան ուժերին ուղղված ամենախոշոր հրթիռային հարվածն էր պատմության մեջ»:  Հարձակման ընթացքում 1600 ֆունտ կշռող 11 պատերազմական մարտագլխիկներով Այն Ալ-Ասադ ավիաբազան հողին է հավասարեցվել:

 

 Ջավան օրաթերթ

Իրանը դիմավորում է նոր հայտնաբերված 58 նահատակներին

*****

Սրբազան պաշտպանության ժամանակաշրջանի 58 նորահայտ նահատակների մարմինները, Խուզեստանի ոստիկանության ստորաբաժանումների, նահատակների ընտանիքների և մի խումբ մարդկանց, տեղական և մարզային պաշտոնյաների ներկայությամբ, հինգշաբթի առավոտյան Շալամչեի միջազգային սահմանից վերադարձել են իսլամական հայրենիք:։

Սրբազան պաշտպանության ժամանակ մարտիկները իջան պատերազմի դաշտ՝ պաշտպանելու քաղաքն ու քաղաքացուն, իսկ հիմա, տարիներ անց, վերադարձել են հայրենիք՝ ցույց տալու, որ իրենց նահատակությունը դեռ փոխում է իրավիճակը և սփոփում է հոգիները։

 

armenpress.am

Սոչիի ոչ հայտարարության մեջ, ոչ բանավոր մասում «միջանցքի» մասին նույնիսկ որևէ ակնարկ չկա. քաղաքագետ

*****

Ադրբեջանը Սոչիի հանդիպումից հետո ևս դիմում է սահմանային սրացումների, հանդես գալիս վերջնագրերով, ժամկետ է ուզում, թե իրեն երբ պետք է տան «միջանցք», սակայն այդ մասին Սոչիի հայտարարության մեջ նույնիսկ որևէ ակնարկ չկա, չի էլ եղել բանավոր մասում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը՝ «Ժողովրդավարության և անվտանգության հարցերի հայկական կենտրոնի» կողմից կազմակերպված «Ի՞նչ է հաջորդել Սոչիին, և ի՞նչ է նախորդում Բրյուսելին․ հնարավո՞ր է հայ-ադրբեջանական նոր պատերազմ» թեմայով կլոր սեղան-քննարկմանը:

Անդրադառնալով Սոչիի հանդիպմանը՝ Մեհրաբյանը հիշեցրեց, որ այնտեղ ընդունվել է թվով երորրդ հետպատերազմական հայտարարություն: «Դա ֆիքսեց 4 փաթեթ կամ ենթափաթեթ այս գլոբալ խնդրում՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների, որը 30 տարի շարունակ չի հանգուցալուծվում: Նաև ֆիքսվեց, որ այդ 4 փաթեթները պետք է լուծում ստանան մեկը մյուսից առանձին»:

Նա նկատեց՝ սահմանազատման և սահմանագծման հարցում որոշվել է շարժվել երկկողմ հանձնաժողովի ստեղծման ուղղությամբ: «Պարզ է, որ սա տարիներով տևող գործընթաց պետք է լինի, որովհետև դա տարածաշրջանում ամենաերկար սահմանն է»,-նշեց քաղաքագետը:

Հաղորդակցության ուղիների ապաշրջափակման հարցի լուծման համար ստեղծվել և գործում է  փոխվարչապետերի մակարդակով եռակողմ աշխատանքային խումբը, որում այդ հարցը պետք է լուծում ստանա: «Առաջնորդների բանավոր հայտարարությունից դա էր բխում»,-նկատեց նա:

Ըստ Մեհրաբյանի՝ երրորդ փաթեթը, հումանիտար հարցերն են, ռազմագերիների վերադարձը, վստահության կառուցման հարցերը: Մեհրաբյանը նկատել է՝ կողմերը բանակցությունները վարում են, բայց վստահության մինիմալ անհրաժեշտ մակարդակն ապահովված չէ: «Եվ այս հայտարարությամբ այս հարցերի լուծման մեխանիզմները մնում են անորոշ»,-ասաց նա:

Չորրորդ փաթեթը, ըստ նրա, բուն Արցախի հարցն է: Քաղաքագետը նկատել է վերջին հայտարարությունում դրան անդրադարձ ընդհանրապես չկա: Դրա լուծմանը կոչված է ԵԱՀՄ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափը, սակայն դրան էլ անդրադարձ չկա:

«Սոչիից հետո, սակայն, պարզ դարձավ, որ սահմանազատման, սահմանագծման գործընթացում հանձնաժողովի ստեղծման հետ կապված նշմարվող գործընթաց չկա, խոսակցություն կա, բայց գործընթաց չկա: Իսկ Բաքուն իր հերթին գնում է սահմանային սրացումների, Սոչիից հետո կան զոհեր և վիրավորներ: Բաքուն սկսել է հանդես գալ վերջնագրերով, ժամկետ է ուզում, թե իրեն երբ պետք է տան միջանցք: Դրա մասին էլ այդ հայտարարության մեջ նույնիսկ որևէ ակնարկ չկա և չի էլ եղել բանավոր մասում»,-ասաց քաղաքագետը:

 

armenpress.am

Պարտադիր ժամկետային զինծառայողը ձերբակալվել է

*****

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության իններորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 6-րդ կետերով հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՊՆ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայողի կողմից նույն զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Սենիկ Աշոտի Արզումանյանին մահացու հրազենային, իսկ ևս երկու պարտադիր ժամկետային զինծառայողի հրազենային վիրավորում պատճառելու դեպքի առթիվ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից,  2021թ. դեկտեմբերի 11-ին ՀՀ ՊՆ N զորամասի վերոնշյալ պարտադիր ժամկետային զինծառայողը ձերբակալվել է՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 6-րդ կետերով նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

news.am

Մեծ Բրիտանիան դաշնակիցներին կոչ է անում այլընտրանքներ փնտրել ռուսական գազին

*****

Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Լիզ Թրուսը հայտարարել է, որ Լոնդոնը եւ դրա գործընկերները պետք է հրաժարվեն ռուսական գազի մատակարարումից՝ «իրենց անկախությունը պահպանելու համար»: Այս մասին հայտնում է «Գազետա»-ն՝ վկայակոչելով Associated Press-ը:

«Ազատ աշխարհի երկրները կարճաժամկետ որոշումներ են կայացրել՝ էներգիայի  էժան աղբյուրներ, մատչելի ֆինանսավորում ստանալու համար։ Սակայն նման քայլերը երկարաժամկետ հեռանկարում վնաս են հասցնում ազատությանը եւ ժողովրդավարությանը։ Մենք չենք կարող կրկին կրկնել այս սխալը»,- ասել է բրիտանացի նախարարը։

Բրիտանական Լիվերպուլում դեկտեմբերի 11-12-ը բանակցություններ են ընթանում G7 երկրների՝ «Մեծ յոթնյակի» (Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Իտալիա, Կանադա, Ֆրանսիա, Ճապոնիա, ԱՄՆ) արտգործնախարարների միջեւ։ Ակնկալվում է, որ հիմնական թեմաներից մեկը կլինի ռուսական զորքերի առկայությունը Ուկրաինայի սահմանների մոտ: