Մամուլի տեսություն 14.12.2021
Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարն ասել է. «Ցանկացած լարվածության և նույնիսկ թյուրիմացության լուծումը, համակողմանի համագործակցության զարգացումն ու ամրապնդումը հատկապես տնտեսության, պաշտպանական-անվտանգության և ռազմավարական գործընկերության ոլորտներում, հարևանների նկատմամբ Իրանի արտաքին քաղաքականության կարևոր և գլխավոր առաջնահերթություններից են»։
Վաթան Էմռուզ օրաթերթ
Թրամփի 30 միլիոն զինված կողմնակիցները պատրաստ են Բայդենին հեռացնել իշխանությունից
Ամերիկացի փորձագետ Ջոն Հիլմանը, հղում անելով Atlantic-ի նոր հոդվածին, որումա սվում է. «Թրամփի հեղաշրջումը նոր է սկսվել», նշում է. «20-ից 30 միլիոն մարդ է 30 միլիոն, ովքեր պատրաստ է զենք վերցնել ու քաղաքական բռնության մեծ շարժում սկսել»:
Ջամե Ջամ օրաթերթ
Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար. «Այն Ասադում Իրանի կողմից ԱՄՆ-ին հասցված ուժեղ ապտակը ճանապարհ է հարթում տարածաշրջանից Վաշինգտոնի դուրս գալու համար:
Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղարը երկուշաբթի երեկոյան հարևան երկրներում Իրանի դեսպանների և առաքելությունների ղեկավարների հանդիպման ժամանակ անդրադառնալով համաշխարհային իրավիճակին և դրա ազդեցությանը Արևմտյան Ասիայի տարածաշրջանի վրա, նշել է, որ անհրաժեշտ է որդեգրել ռազմավարություններ, որոնք կհանգեցնեն տարածաշրջանի երկրների, հատկապես ԻԻՀ հարևանների մերձեցմանը:
Ալի Շամխանին, անդրադառնալով ստեղծված իրավիճակում Իսլամական քաղաքականությանը և նկատի ունենալով նոր կառավարության ձևավորումն ասել է. Ցանկացած լարվածության և նույնիսկ թյուրիմացության լուծումը, համակողմանի համագործակցության զարգացումն ու ամրապնդումը հատկապես տնտեսության, պաշտպանական-անվտանգության և ռազմավարական գործընկերության ոլորտներում հարևանների նկատմամբ Իրանի արտաքին քաղաքականության կարևոր և գլխավոր առաջնահերթություններից են»։
Քեյհան օրաթերթ
Իսրայելը գիտի, որ ոչ Իրանը, ոչ ԱՄՆ-ը լուրջ չեն ընդունում իր սպառնալիքները
Jerusalem Post-ը գրել է.«Իսրայելի մտավախությունն այն է, որ ԱՄՆ-ն ցանկանում է հեռանալ Արևմտյան Ասիայից՝ Իրանի հետ համաձայնագրի միջոցով»:
Անդրադառնալով Վիեննայի բանակցություններին, սիոնսիտական թերթը նշել է.«Իրանի ու ԱՄն-ի միջև համաձայնության կապակցությամբ Իսրայելի վախի պատճառը դրա արդյունքում Արևմտյան Ասիայից ԱՄՆ-ի դուրս գալն է: Դա պայմանավորված է նրանով, որ Բարաք Օբամայի ժամանակներից ի վեր Միացյալ Նահանգները նպատակ ունի դուրս գալ տարածաշրջանից»:
Իրան օրաթերթ
Ջանքեր են գործադրվում՝ Իրան-Թուրքմենստան տարանցիկ հարաբերությունների ամրապնդման ուղղությամբ
Իրանի և Թուրքմենստանի նախագահները հեռախոսազրույցում ընդգծել են միջսահմանային համագործակցության ամրապնդման, առևտրի դյուրացման, ինչպես նաև տնտեսական և առևտրային համագործակցության խթանման անհրաժեշտությունը՝ երկու երկրների հարաբերությունների մակարդակի բարձրացման համար։
Երկուշաբթի օրը, Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի հետ հետախոսազրույցում, Էբրահիմ Ռայիսին, շնորհակալություն հայտնելով այդ երկրին՝ ԷԿՕ տնտեսական համագործակցության գագաթնաժողովը հյուրընկալելու համար, նշել է. «Դրական քայլեր և համագործակցություն է ծավալվել Իրանի տարածքով Թուրքմենստանի գազն Ադրբեջան գազ տեղափոխելու ոլորտում»:
Էթելաաթ օրաթերթ
Իրանը պատրաստ է դյուրացնել ներդրումները և զարգացնել համագործակցությունը հարևան երկրների հետ
Իրանի էկոնոմիկայի և ֆինանսների նախարարը հայտարարել է ներդրումները հեշտացնելու և հարևանների հետ համագործակցությունը զարգացնելու Իրանի պատրաստակամության մասին։
Էհսան Խանդուզին, հարևան երկրներում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանների և առաքելությունների ղեկավարների հանդիպմանն ունեցած ելույթում, ներկայացնելով Իրանում օտարերկրյա ներդրումների աճի կարևորությունը, ընդգծել է հարևան երկրների հետ տնտեսական դիվանագիտության և առևտրի ընդլայնման անհրաժեշտությունը:
Նախարարության պատրաստակամությունը Նա ընդգծել է Իրանում իրավական խոչընդոտների վերացումը և ներդրումների դյուրացումը և հարևանների հետ համագործակցության զարգացումը։ Նա նախարարության պատրաստակամությունն է հայտնել՝ վերացնել իրավական խոչընդոտները, դյուրացնել Իրանում ներդրումների գործընթացը և զարգացնել համագործակցությունը հարևանների հետ։
armenpress.am
ՀՀ ԱԺ նախագահը Ղազախստանի դեսպանի հետ հանդիպմանը կարեւորել է երկկողմ համագործակցության զարգացումը
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը դեկտեմբերի 14-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Բոլատ Իմանբաեւին: Հանդիպմանը ներկա է եղել ԱԺ Հայաստան-Ղազախստան բարեկամական խմբի ղեկավար Վաղարշակ Հակոբյանը:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչությունից, ողջույնների փոխանակումից հետո Ալեն Սիմոնյանը շնորհավորել է դեսպանին Ղազախստանում առաջիկայում նշվելիք Անկախության օրվա կապակցությամբ:
Խորհրդարանի ղեկավարը կարեւորել է Ղազախստանի հետ համագործակցության զարգացումը` ինչպես երկկողմ ձեւաչափով, այնպես էլ միջազգային խորհրդարանական կառույցներում:
Կողմերն անդրադարձել են ԱՊՀ միջխորհրդարանական, ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովներում, Միջխորհրդարանական միությունում եւ ԵԱՏՄ-ում երկու երկրների փոխգործակցությանը:
Երկկողմ հարաբերությունների համատեքստում ԱԺ նախագահն ընդգծել է նաեւ միջխորհրդարանական փոխգործակցությունը, որտեղ առանցքային է համարել խորհրդարանական բարեկամության խմբերի դերը:
Քննարկվել է հետպատերազմյան իրավիճակը, մասնավորապես` անդրադարձ է եղել Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների եւ գերեվարված անձանց վերադարձի հարցին:
Կողմերը հայ-ղազախական հարաբերությունների ամրապնդման գործում կարեւորել են Ղազախստանի հայ համայնքի դերը:
armenpress.am
Մյասնիկովը ռուսաստանցիներին նախազգուշացրել է կորոնավիրուսի համավարակից ավելի վտանգավոր համաճարակից
Բժիշկ եւ հեռուստահաղորդավար Ալեքսանդր Մյասնիկովը «Ռոսիա 1» հեռուստաալիքի եթերում պատմել Է թռչնագրիպի եւ դրա մուտացիաների վտանգավորության մասին: Բժշկի խոսքով, այսօր բոլորն անհանգստացած են հիմնականում COVID-19-ի համավարակից, ինչի պատճառով բազմաթիվ ավելի վտանգավոր հիվանդություններ մղվել են երկրորդ պլան:
Նա նշել Է, որ հիվանդությունների մեծ մասը, ներառյալ թռչնագրիպը, աշխարհում տարածվել են Չինաստանից, բայց վիրուսը փոխանցող կենդանիներին վերահսկելը գործնականում անհնար Է:
«Ես վստահ չեմ, որ եթե տեղի ունենա թռչնագրիպի նոր մուտացիա, ապա մենք արագորեն կհակազդենք կամ հետո դիմակներով կպաշտպանվենք: Դեռ քովիդից առաջ խոսել ենք այն մասին, որ երկու մուտացիայից հետո համավարակ կլինի, երբ նոր վիրուսը թռչնից կանցնի մարդուն, մարդու մեջ մուտացիայի կենթարկվի եւ կսկսի փոխանցվել: Այդ ժամանակ մենք կարող ենք բախվել մեծ խնդրի, իսկ ես վստահ եմ, որ քովիդը մեզ ինչ-որ բան Է սովորեցրել»,-նշել Է բժիշկը:
Նա հավելել Է, որ այդ հիվանդությունից մահացությունը շատ մեծ տոկոսների Է հասնում, երեխաների շրջանում այն հասնում Է 53 տոկոսի: Ավելի վաղ Մյասնիկովը հայտնել Է կորոնավիրուսի օմիկրոն շտամից պաշտպանվելու միակ միջոցը. դրանում պետք Է օգնի կրկնապատվաստումը եւ հենց պատվաստանյութերի շտկումը:
Նա ընդգծել Է, որ հետագա բոլոր մուտացիաներն ավելի վարակիչ են լինելու նախորդից եւ իրադարձությունների նման զարգացումը նորմա Է վիրուսի Էվոլյուցիայի համար, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
armenpress.am
Հայաստանի և Լիտվայի գլխավոր դատախազները պատրաստակամ են նոր որակ հաղորդել երկկողմ կապերին
Եգիպտոսում՝ Շարմ Էլ Շեյխում ընթացող Կոռուպցիայի դեմ պայքարի՝ ՄԱԿ-ի կոնվենցիայի անդամ երկրների համաժողովի շրջանակներում ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը հանդիպում է ունեցել Լիտվայի Հանրապետության գլխավոր դատախազ Նիդա Գրունսկինեի հետ: Հանդիպմանը մասնակցել է նաև Եգիպտոսում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հրաչյա Փոլադյանը:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ գլխավոր դատախազությունից, երկու երկրների գլխավոր դատախազները քննարկել են իրենց ղեկավարած կառույցների միջև կապերի ընդլայնման հնարավոր ուղիները, քրեական գործերով իրավական փոխօգնության մեխանիզմների գործարկման արդյունավետության բարձրացմանը վերաբերող հարցեր:
Շեշտելով կոռուպցիայի դեմ պայքարի՝ ՄԱԿ-ի կոնվենցիայի անդամ երկրների համաժողովի կարևորությունը համամարդկային այս չարիքի կանխարգելման, դրա դեմ պայքարի ունիվերսալ միջոցների մշակման, լավագույն փորձի յուրացման և տեղեկատվության փոխանակման տեսանկյունից՝ Արթուր Դավթյանը և Նիդա Գրունսկինեն քննարկել են հատկապես կոռուպցիայի դեմ պայքարի կառուցակարգերի բարեփոխումները և դրա շրջանակներում երկու երկրների դատախազությունների միջև առավել թիրախային համագործակցության ծավալման հարցերը:
Արթուր Դավթյանը շեշտել է, որ բարեփոխումների ոլորտում Լիտվայի Հանրապետության փորձը հետաքրքրում է Հայաստանի Հանրապետությանը՝ հաշվի առնելով հետխորհրդային ընդհանուր ժառանգության պայմաններում հակակոռուպցիոն պայքարի եվրոպական չափորոշիչների տեղայնացման ուղղությամբ արձանագրած հաջողությունները:
ՀՀ գլխավոր դատախազն իր գործընկերոջն ընդհանուր գծերով ներկայացրել է այս ուղղությամբ Հայաստանում ընթացող ինստիտուցիոնալ բարեփոխումները, պաշտոնատար անձանց գույքի և եկամուտների հայտարարագրման, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման, նախնական քննության և դատաքննության փուլերում կոռուպցիոն քրեական գործերով քննությունների մասնագիտացման և այլ կառուցակարգերի ներդրման գործընթացները:
Լիտվայի Հանրապետության գլխավոր դատախազը շեշտել է իրենց շահագրգռությունը ՀՀ գլխավոր դատախազության հետ կապերին նոր որակ հաղորդելու, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող խնդիրների շրջանակը հստակեցնելով այդ ուղղություններով գործակցությունն ամրապնդելու առումով:
Այս հարցերն առավել հանգամանալից քննարկելու, հարաբերությունները զարգացնելու նոր մեկնարկ ապահովելու համատեքստում տիկին Գրունսկինեն Արթուր Դավթյանին հրավիրել է այց կատարել Լիտվա:
panarmenian.net
Դատախազությունը Քոչարյանի և մյուսների գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել
Գլխավոր դատախազությունը վճռաբեկ բողոք է ներկայացրել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների նկատմամբ քրհետապնդումը 300.1-րդ հոդվածով դադարեցնելու և գործի վարույթը կարճելու որոշումն անփոփոխ թողնելու մասին Վերաքննիչ դատարանի որոշման դեմ։
«Վճռաբեկ բողոքն արդեն պատրաստ է և ուղարկված է Վճռաբեկ դատարան. չեմ կարող ասել՝ ստացել են, թե չէ, բայց վճռաբեկ բողոքն արդեն ստորագրված է», - լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ, Մարտի 1-ի գործով մեղադրող դատախազ Գևորգ Բաղդասարյանը, գրում է Aysor.am-ը։
Նա նշել է, որ Վերաքննիչը հիմնականում համաձայնել է առաջին ատյանի դատարանի դիրքորոշումների հետ՝ առանց հավելյալ պատճառաբանությունների։
«Որևէ նոր բան չեմ կարող ասել, ուղղակի համաձայնել է դրանց հետ», - նշել է Բաղդասարյանը:
Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի հատկանիշներով քրեական հետապնդումը դադարեցնելու և գործով վարույթը կարճելու որոշման դեմ բողոքները և ուժի մեջ է թողել այդ հոդվածով գործը կարճելու մասին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը։
panarmenian.net
ԱԺ պատգամվորները հանդիպել են ֆրանսիացի քաղգործիչ Զեմուրին
Դեկտեմբերի 13-ին ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար, ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանն ընդունել է ֆրանսիացի քաղգործիչ, գրող և լրագրող Էրիկ Զեմուրին և Ֆրանսիայի Վանդեա դեպարտամենտի նախկին նախագահ Ֆիլիպ դը Վիլիեին:
Ողջունելով հյուրերին՝ Վլադիմիր Վարդանյանն ընդգծել է հայ-ֆրանսիական ամուր բարեկամական հարաբերությունների կարևորությունը Հայաստանի ու Արցախի համար այս դժվար պատմական շրջափուլում և գոհունակություն հայտնել այս հարցում ֆրանսիական հասարակական ու քաղաքական շրջանակների միաձայն համերաշխության կապակցությամբ, տեղեկացնում է ԱԺ մամուլի ծառայությունը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ֆրանսիական հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր:
Հանդիպմանը հայկական կողմից մասնակցել են նաև Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի անդամ, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը, նույն խմբի անդամ Արմեն Խաչատրյանը և Ալխաս Ղազարյանը:
Զեմուրը դեկտեմբերի 11-ից նա շրջագայում է Հայաստանով և մի քանի գրառում ու լուսանկար է հրապարակել ֆեյսբուքյան իր էջում։Հայ-թուրքական սահմանին կանգնած, Արարատի դիմաց կանգնած, ուզում ես ասել հայերին, որ դարեր շարունակ նրանք եղել են դիմադրության օրինակ»,- գրել է նա Խոր Վիրապ այցից հետո։
Էրիկ Զեմուրը Հայաստանում է եռօրյա այցով։ Զեմուրին հայաստանյան այցում ուղեկցում է նրա ընկերը՝ Ֆիլիպ դը Վիլիերսը։ Ֆրանսիայի նախագահի ընտրությունները կայանալու են 2022թ․ ապրիլին։ Նախագահական ընտրարշավին մասնակցելու մասին Զեմուրը հայտարարել է նոյեմբերին։
panarmenian.net
Պորտուգալիան ՀՀ-ին Pfizer-ի 40,000 դեղաչափ կտրամադրի
Պորտուգալիան Հայաստանին Pfizer պատվաստանյութի 40,000 դեղաչափ կտրամադրի ԵՄ աջակցության ծրագրի շրջանակում, հայտնում է Sputnik Արմենիան՝ պորտուգալական լրատվամիջոցներին հղումով։
Գործարկվել է Արևելյան գործընկերության` պատվաստանյութերի փոխանակման ծրագիրը։ Նախաձեռնության մեկնարկի մասին հայտարարել է Եվրոպական հարևանության և ընդլայնման հարցերով hանձնակատար Օլիվեր Վարհեին։
Ծրագրի բյուջեն կազմում է 35 մլն եվրո։ ԵՄ-ն հոգում է բոլոր ծախսերը` սկսած պատվաստանյութերի ձեռքբերումից մինչև դրանց առաքում։ Եվրոպական հանձնակատարի խոսքով` սա նաև շատ կարևոր ուղերձ է Արևելյան գործընկերության գագաթնաժողովի նախաշեմին, որը կայանալու է դեկտեմբերի 15-ին՝ Բրյուսելում։
Դեկտեմբերի 12-ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսի դեմ 1,452,374 պատվաստում է կատարվել։ Առաջին դեղաչափով 869,750 պատվաստում է արվել, երկրորդով` 582,624։