Մամուլի տեսություն 17.12.2021
Ի պատասխան Ուկրաինայի արևելյան սահմաններին ռուսական զորքերի տեղակայմանը՝ այդ երկիրը երկարաձգել է իր տարածքում ՆԱՏՕ-ի ուժերի ներկայությունը մինչև հաջորդ տարվա վերջ։
Համշահրի օրաթերթ
Իսրայելական բանակում, աննախադեպ գործողության ընթացքում, մեծ կողոպուտ է իրականացվել
Եբրայերեն լեզվով աղբյուրները բացահայտել են, որ աննախադեպ գործողության ընթացքում, օկուպացված հյուսիսային Պաղեստինում գտնվող իսրայելական բանակի բազայից, գողացվել է 100,000-ից 150,000 կտոր զինամթերք:
Սիոնիստական ռեժիմի հեռուստատեսության 13-րդ ալիքի կայքը հաղորդել է, որ 1.5 ամիս առաջ, Պաղեստինի օկուպացված հյուսիսում գտնվող Ալեքսանդրիա բրիգադի ռազմաբազայում իրականացված գործողության ըթնացքում, «M-16» հրաձգային պահեստից գողացվել է ավելի քան 100 հազար զենք:
Ջամե Ջամ օրաթերթ
Ուլյանովը Թվիթերում գրառում է արել պատժամիջոցների չեղարկման շուրջ բանակցությունների վերաբերյալ
Հինգշաբթի օրը, Թվիթերում արած գրառման մեջ, Վիեննայի բանակցություններում ռուսական պատվիրակության ղեկավարը նշել է, որ դրանք արդյունավետ են եղել:
Միխայիլ Ուլյանովը հինգշաբթի երեկոյան իր թվիթերյան միկրոբլոգում անդրադարձել է Վիեննայում պատժամիջոցների չեղարկման շուրջ բանակցություններին։
Ուլյանովը գրել է. «Այսօր կրկին հանդիպել են Ռուսաստանի, Չինաստանի և Իրանի ներկայացուցիչները։ Այս եռակողմ ձևաչափն ապացուցել է, որ շատ արդյունավետ է ՀԳՀԾ-ի շուրջ Վիեննայի բանակցություններում»:
Մեկ այլ թվիթում Ուլյանովը գրևել է. «Այսօր կայացած ոչ պաշտոնական հանդիպման ըթնացքում, ՀԳՀԾ-ի կողմերը (բացառությամբ Իրանի) քննարկել են մի շարք հարցեր, որոնց շուրջ նույն տեսակետները չունեն: Հանդիպումը կայացել է մտքերի փոխանակման նպատակով»:
Իրան օրաթերթ
Ֆրանսիացի ֆերմերները կառավարության խորհրդի դիմաց փայտ են վառել. Ձերբակալվել է 73 մարդ
Փարիզում կայացած ֆերմերների ցույցերն ավարտվել են ցուցարարների զանգվածային ձերբակալություններով։ Ձերբակալվել է 73 ցուցարար։
Կառավարության որոշման դեմ բողոքող ավելի քան 100 ֆերմերներ, դեկտեմբերի 14-ին բողոքի ցույց են կազմակերպել կառավարության խորհրդի շենքի դիմաց և հրկիզել փայտ և նյութեր: Ֆերմերները բողոքում էին թունաքիմիկատների սրսկման միջև ընկած ժամկետների վերաբերյալ օրենքները խստացնելու կառավարության որոշման դեմ: Ցուցարարների մեծամասնությունը ձերբակալվել է ոստիկանների կողմից։
Ֆերմերները դատապարտել են կամայական որոշումները և դատավճիռներն ու արևածագից առաջ հավաքվելով գյուղատնտեսության ոլորտի արտադրանքի վերաբերյալ որոշում կայացնող մարմնի՝ Ֆրանսիայի բարձրագույն վարչական դատարանի մուտքի մոտ և հրկիզել փայտ և հրկիզող նյութեր։
Էթեմադ օրաթերթ
Ուկրաինան երկարաձգել է իր տարածքում ՆԱՏՕ-ի ներկայությունը
Ի պատասխան Ուկրաինայի արևելյան սահմանին ռուսական զորքերի տեղակայման Կիևը մինչև հաջորդ բտարի երկարաձգել է այդ երկրում ՆԱՏՕ-ի ուժերի ներկայությունը։ Այսպիսով, ՆԱՏՕ-ի ուժերի, ինքնաթիռների, ուղղաթիռների և նավերի թիվն Ուկրաինայում կավելանա:
Ուկրաինայի հետ սահմանի մոտակայքում ռուսական զորքերի տեղակայումը մեծացրել է լարվածությունը տարածաշրջանում։ Ռուսաստանը վերջին շաբաթներին տասնյակ հազարավոր զինվորականներ է տեղակայել Ուկրաինայի հետ սահմանին: Այս քայլը Եվրամիության մոտ մտավախություն է առաջացրել Ռուսաստանի կողմից Ուկրաինա ռազմական ներխուժման կապակցությամբ: Մյուս կողմից, Մոսկվան Ուկրաինային մեղադրել է սադրիչ գործողությունների մեջ։
armenpress.am
Օլիմպիական խաղերի բոյկոտը կազդի երկու երկրների հարաբերությունների վրա. Ճապոնիայում ՉԺՀ-ի դեսպան
Տոկիոյի միանալը 2022 թվականին Պեկինի ձմեռային Օլիմպիական խաղերի՝ ԱՄՆ-ի հայտարարած դիվանագիտական բոյկոտին կարող Է վնաս հասցնել չին-ճապոնական հարաբերություններին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է Ճապոնիայում ՉԺՀ-ի դեսպան Կուն Սյուանյուն:
«Կիոդո» գործակալությունում լրագրողների հետ կայացած հանդիպմանը նա կոչ Է արել Ճապոնիային՝ «ծայր աստիճան զգուշություն ցուցաբերել եւ արգելափակել նման վտանգավոր» քայլը, նախազգուշացնելով, որ դա կարող Է վնաս հասցնել երկկողմ դիվանագիտական հարաբերություններին:
«Ցավոք, առանձին մարդիկ Ճապոնիայում հանդես են գալիս Չինաստանի քաղաքական համակարգի դեմ մեղադրանքներով՝ հիմնվելով իրենց կանխակալ հայացքների վրա, եւ լուրեր ու սուտ են տարածում Սինցզյանում եւ Հոնկոնգում մարդու իրավունքների հետ կապված իրադրության մասին՝ կոչ անելով դիվանագիտական բոյկոտի ենթարկել Պեկինի Խաղերը»,-ասել Է դիվանագետը:
Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան դեկտեմբերի 16-ին խորհրդարանում հայտարարել Է, որ «ներկայում» իր պլանների մեջ չի մտնում այցելությունը Օլիմպիական խաղեր: ՉԺՀ-ի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Վան Վենբինն այդ կապակցությամբ հայտարարել Է, որ Պեկինի ձմեռային Օլիմպիական խաղերը վիթխարի իրադարձություն Է մարզիկների եւ ամբողջ աշխարհի երկրպագուների համար: «Սպորտը քաղաքականացնելու բոլոր փորձերը հակասում են Օլիմպիական խարտիայի ոգուն: Չինաստանը վստահ Է այն բանում, որ լավ կազմակերպված, անվտանգ եւ հաջող Օլիմպիական խաղեր կանցկացնի»,-ընդգծել Է Վան Վենբինը:
Ավելի վաղ մի շարք երկրներ, այդ թվում՝ Ամերիկայի Միացյալ Նահանգները, Կանադան, Ավստրալիան եւ Մեծ Բրիտանիան, հայտարարել են Օլիմպիական խաղերի դիվանագիտական բոյկոտի մասին այն բանի կապակցությամբ, որ Չինաստանի ղեկավարությունը, նրանց կարծիքով, ոտնահարում Է Սինցզյանի ույղուրական բանակչության շահերը եւ նրանց նկատմամբ վարում ցեղասպանության քաղաքականություն: Դիվանագիտական բոյկոտը նշանակում Է, որ նրան մեղադրող երկրների պաշտոնական ներկայացուցիչները չեն մեկնի Պեկին եւ չեն մասնակցի Խաղերի շրջանակներում կազմակերպվող միջոցառումներին: Օլիմպիական խաղերին այդ երկրների մարզիկների մասնակցությունը չի սահմանափակվում:
Տոկիոյում ավելի վաղ հայտարարել են, որ այդ հաշվով սեփական որոշում կընդունեն:
Չինաստանը հետեւողականորեն հերքում Է ազգային փոքրամասնությունների նկատմամբ ճնշումների մեղադրանքները: Խաղերի դիվանագիտական բոյկոտը նա համարում Է «քաղաքական մանիպուլյացիաներ», որոնք միանգամայն հակասում են Օլիմպիական շարժման հիմնական սկզբունքներին:
Չինաստանի պաշտոնատար անձինք ընդգծում են, որ Արեւմուտքի այդ գործողությունները չեն ազդի Օլիմպիական խաղերի հաջող անցկացման վրա. բացի այդ, Պեկինում պաշտոնապես հայտարարում են, որ Խաղերին այդ երկրներից պաշտոնյաների ոչ ոք Էլ չի հրավիրել, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
armenpress.am
ԵՀ-ն մտադիր է ատոմը եւ գազն էներգիայի՝ էկոլոգիապես մաքուր աղբյուրներ ճանաչել
Եվրահանձնաժողովը (ԵՀ) մինչեւ 2021 թվականի վերջը կճանաչի, որ ատոմը եւ բնական գազն Էներգիայի ստացման՝ Էկոլոգիապես մաքուր աղբյորներ են: Դեկտեմբերի 17-ին այդ մասին մամուլի ասուլիսում հայտարարել Է Չեխիայի վարչապետի պաշտոնակատար Անդրեյ Բաբիշն՝ ամփոփելով իր՝ նախարարների կաբինետի աշխատանքի արդյունքները, որը մի քանի ժամ անց իշխանությունը հանձնել Է վարչապետ Պետր Ֆիալայի կառավարությանը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«(Դեկտեմբերի 17-ի) առավոտյան ժամը երեքին ես վերադարձա Եվոպայի խորհրդի նիստից: Եվրահանձնաժողովի նախագահ (Ուրսուլա ֆոն դեր Լյայենը) խոստացավ, որ մինչեւ ընթացիկ տարվա վերջը ԵՀ-ն կիրականացնի ակտը, որը կհավաստի, որ ատոմը եւ գազն Էներգիայի (Էկոլոգիապես մաքուր) աղբյուրներ են՝ ցածր Էմիսիոն արտանետումերով»,- ասել Է Բաբիշը:
Քաղաքական գործիչը հիշեցրել Է, որ իր գլխավորած կառավարությունը հանրապետությունում իշխանության ղեկին Է եղել չորս տարի եւ հինգ օր՝ 1 464 օր: Նրա համար գլխավոր մարտահրավերը եղել Է կորոնավիրուսի դեմ պայքարը: «Երկու տարի մեր կառավարությունն աշխատել Է համավարակի պայմաններում: Պարզ Է, որ հունվարի կեսերին «օմիկրոն» շտամը կիշխի Եվրոպայում»,- ասել Է Բաբիշը:
Նա ընդգել Է, որ իր նախարարների կաբինետը կտրուկ մեծացրել Է առողջապահության պետական ֆինանսական օժանդակումը: Վարչապետի պաշտոնակատարը նաեւ տեղեկացրել Է, որ վերջին տարիներին կրկնապատիկ աճել Է ազգային զինված ուժերի բյուջեն, Բաբիշի նախարարների կաբինետը, նրա խոսքով, կատարել Է հանրապետության համալիր նախապատրաստումը Եվրամիության նախագահ պետության պարտականությունների ընդունմանը: Դրանք կես տարով Չեխիային կանցնեն 2022 թվականի հուլիսի 1-ից, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
armenpress.am
Ռուսաստանն ԱՄՆ-ին հորդորել է բացառել ՆԱՏՕ-ի ընդլայնումը դեպի արեւելք
ԱՄՆ-ը պետք Է պարտավորություններ ստանձնի՝ բացառելու ՆԱՏՕ-ի հետագա ընդլայնումը դեպի արեւելք եւ հրաժարվել այն պետություններին դաշինքի մեջ ընդունելուց, որոնք ավելի վաղ մտնում Էին ԽՍՀՄ-ի կազմի մեջ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասվում Է ՌԴ-ի եւ ԱՄՆ-ի միջեւ անվտանգության երաշխիքների վերաբերյալ պայմանագրի նախագիծում, որը պատրաստել Է ռուսական կողմը:
«ԱՄՆ-ը պարտավորություններ Է ստանձնում՝ բացառել Հյուսիսատլանտյան պայմանագրի կազմակերպության հետագա ընդլայնումն արեւելյան ուղղությամբ, հրաժարվել այն պետություններին դաշինքի մեջ ընդունելուց, որոնք ավելի վաղ մտնում Էին Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միության կազմի մեջ»,-ասվում Է պայմանագրի նախագծի 4-րդ հուդվածում, որը հանձնվել Է ամերիկյան կողմին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
panarmenian.net
ԱԳՆ-ն՝ Ադրբեջանին ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ տալու մասին. Կոնսենսուսային որոշում է պետք
ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Վահան Հունանյանը, անդրադառնալով Ադրբեջանին ԵԱՏՄ դիտորդի կարգավիճակ տալու հարցի շուրջ քննարկումներին, ասել է, որ այս պահի դրությամբ որևէ պետության կողմից Եվրասիական տնտեսական միությունում դիտորդի կարգավիճակ ստանալու հայտ չկա, տեղեկացնում է Արմենպրեսը։
«Եվրասիական տնտեսական միությանն առընթեր դիտորդ պետության կարգավիճակ տալու կարգը սահմանվում է «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թ. մայիսի 29-ի պայմանագրի 109-րդ հոդվածով: Այս կամ այն պետությանը դիտորդի կարգավիճակ շնորհելու հարցը պահանջում է կոնսենսուսային որոշում, որի կայացումից առաջ ԵԱՏՄ շրջանակներում նախատեսված են խորհրդակցություններ՝ նաև նշյալ քայլի տնտեսական նպատակահարմարությունը պարզելու նպատակով: Այս պահի դրությամբ որևէ պետության կողմից ԵԱՏՄ դիտորդի կարգավիճակ ստանալու հայտ չկա»,– ասել է նա:
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի պատվավոր նախագահ, Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը դեկտեմբերի 10-ին Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի ընթացքում հայտարարել էր, որ Ադրբեջանը կարող է դառնալ դիտորդ երկիր ԵԱՏՄ-ում։
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, մեկնաբանելով Նազարբաևի առաջարկը, ասել է, որ երկխոսության զարգացումն Ադրբեջանի և ԵԱՏՄ միջև կնպաստեր փոխադարձ առևտրի ակտիվացմանը և տարածաշրջանի տրանսպորտային կապերի ապաշրջափակմանը։ Զախարովան հիշեցրել է, որ ԵԱՏՄ-ն փոխգործակցության մակարդակը որևէ երկրի հետ բարաձցնելու մաիսն որոշումը կայացնում է բոլոր անդամ պետությունների և շահագրգիր կողմից համաձայնությամբ։
panarmenian.net
Գրիգորյանն ԱՄՆ-ում ներկայացրել է ՀՀ մոտեցումները տարածաշրջանի ապաշրջափակման վերաբերյալ
Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, ԱՄՆ-ում փորձագիտական համայնքի ներկայացուցիչների հետ Atlantic Council-ի կազմակերպած հանդիպմանը, ներկայացրել է Հայաստանի մոտեցումները տարածաշրջանի ապաշրջափակման վերաբերյալ։
Հանդիպմանը ներկա է եղել նաև ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Լիլիթ Մակունցը, տեղեկացնում է Անվտանգության խորհուրդը։
Քննարկվել է նաև խնդիրների լայն շրջանակ, ներառյալ ժողովրդավարական ինստիտուտների կայացման գործընթացները, Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունները և կլիմայի փոփոխության դեմ պայքարը։
Դեկտեմբերի 15-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի հետ։ Հանդիպմանը քննարկվել է ՀՀ շուրջ և տարածաշրջանում անվտանգային միջավայրին վերաբերող հարցերի լայն շրջանակ։
panarmenian.net
Զախարովա․ Ադրբեջանի և ԵԱՏՄ միջև երկխոսության զարգացումը կնպաստեր փոխադարձ առևտրի ակտիվացմանը
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, մեկնաբանելով Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի՝ Ադրբեջանին ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ տալու առաջարկը, ասել է, որ երկխոսության զարգացումն Ադրբեջանի և ԵԱՏՄ միջև կնպաստեր փոխադարձ առևտրի ակտիվացմանը և տարածաշրջանի տրանսպորտային կապերի ապաշրջափակմանը։
«Նազարբաևի նախաձեռնությունը, որն, ըստ էության, եվրասիական ինտեգրման գաղափարախոսն է, արժանի է ուշադրության։ Ինչպես գիտեք, ԵԱՏՄ-ն բաց է այն երկրների համար, որոնք կիսում են կազմակերպության նպատակները, սկզբունքները և շահագրգռված են առավել սերտ ինտեգրմամբ։ Առաջին հերթին նկատի ունենք ԱՊՀ երկրները, որոնք առավել սերտ կապեր են պահպանել ԵԱՏՄ երկրների հետ»,-ասել է նա, գրում է Vestikavkaza.ru-ն։
Զախարովան հիշեցրել է, որ ԵԱՏՄ-ն փոխգործակցության մակարդակը որևէ երկրի հետ բարաձցնելու մաիսն որոշումը կայացնում է բոլոր անդամ պետությունների և շահագրգիր կողմից համաձայնությամբ։
Ավելի վաղ Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում հայտարարել է, որ Ադրբեջանը կարող է դառնալ Եվրասիական տնտեսական միության դիտորդ երկիր։ Նազարբաևը նաև Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի պատվավոր նախագահն է։ Նա ասել է, թե ողջունում է երկար տարիների հակասությունների հետո ՀՀ և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորումը և հնարավոր է համարում բանակցել Ադրբեջանի հետ, որպեսզի նա ևս դառնա դիտորդ երկիր։