Մամուլի տեսություն 18.12.2021
Ամերիկյան Axius պարբերականը բացահայտել է, որ Սիոնիստական ռեժիմը ԻՀՊԿ-ի «Ղոդս» ստորաբաժանման հրամանատար գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանության հարցում համագործակցել է ԱՄՆ-ի հետ:
Իրան օրաթերթ
ԱՄՆ-ն պետք է երաշխիքներ տա Իրանին
*****
Նյու Յորքի համալսարանի համեմատական իրավաբանության դասախոս և ԱՄՆ-ի արտաքին հարաբերություններիխորհրդի մշտական անդամ Ռոնի Թիթելը և մի խումբ գրողներ, մի վերլուծության մեջ անդրադարձել են այն քայլերին, որոնց գործադրմամբ ԱՄՆ-ն կարող է երաշխավորել ՀԳՀԾ-ի վերականգնումը: «Միջազգային տնտեսության օրենքն ու քաղաքականություն» հոդվածում նշված է. «ՀԳՀԾ-ի վերականգնումը այլևս դյուրին գործ չի թվում»: Իհարկե Թեհրանը նույն համոզումն ունի: Քանի որ հաշվի առնելով այն փաստը, որ Թեհրանում որոշները ընդդիմացել էին ՀԳՀԾ-ի նախնական համաձայնությանը և մի խումբ ներքին փորձագետների կարծիքով այն լիարժեք համաձայնություն չէր համարվում, այժմ այս երկրիը պատրաստ չէ հեշտությամբ ընդունել այնպիսի համաձայնություն, որում ԱՄՆ-ի մի շարք պահանջների փոխարեն չի ստանա համաձայնագրով սահմանված արտոնությունները:
Էթելաաթ օրաթերթ
Axius . Գեներալ Սոլեյմանիի սպանության գործում Իսրայելը ԱՄՆ-ի հետախուզության թևն էր
*****
Ամերիկյան Axius պարբերականը բացահայտել է, որ Սիոնիստական ռեժիմը ԻՀՊԿ-ի «Ղոդս» ստորաբաժանման հրամանատար գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանության հարցում համագործակցել է ԱՄՆ-ի հետ:
Սիոնիստական ռեժիմի ռազմական ավագ պաշտոնյաներից մեկը Axius-ին այս կապակցությամբ ասել է, որ Սիոնիստական չեժիմը տեղեկատվական կարևոր համագործակցություն է ունեցել ԱՄՆ-ի հետ, այդ թվում՝ գեներալ Սոլեյմանիի հեռախոսի լրտեսումը: Նա ասել է, որ Թել Ավիվն առաջարկել էր, ավելի ակտիվ դերակատարություն ունենալ գեներալ Սոլեյմանիի սպանության գործում, սական ԱՄՆ-ի պնդել էր, որ միայնակպետք է իրականացնի ահաբեկչական հարձակումը:
Վաթան Էմռուզ օրաթերթ
Իրաքցիների լուրջ նախազգուշացումներն արտաքին միջամտությունների նկատմամբ
****
Իրաքի պառլամենտական ընտրություններին հաջորդած զարգացումներից հետո, որից հետո ընտրությունների գերագույն կոմիսարիատի հրապարակած արդյունքներում բացահայտվեցին մեծ թվով անհամապատասխանություններ և ինչն արժանացավ քաղաքական տարբեր խմբերի արձագանքին, երեկ Բաղդադում կրկին բողոքի ցույց է անցկացվել: Ցուցարարները բողոքել են արդյունքների հրապարակման խախտումների, ձայների սխալ հաշվարկի և արդյունքների հայտարարելու հարցին արտաքին միջամտության (ԱՄՆ և ԱՄԷ) դեմ։
Ջավան օրաթերթ
Ս.Ծննդյան տոների առիթով Վիեննայի բանակցություններում ընդմիջում կլինի
*****
Երեկ, համատեղ հանդիպումներից հետո, Վիեննայում ավարտվել է Իրանի և «4+1» խմբի միջև բանակցությունների յոթերորդ փուլը, և ըստ իրանական պատվիրակության՝ բանակցությունները կվերսկսվեն մի քանի օր ընդմիջումից հետո։ Եվրոպացիներն ասել են, որ կվերադառնան իրենց մայրաքաղաքները՝ վերանայելու նախագիծը, սակայն դա արել են Սուրբծննդյան տոների պատրվակով: Ռուսաստանը Վիեննայում հայտնել է երկու կողմերի միջև հարաբերական առաջընթացի մասին, սակայն եվրոպացիներն այնպես են ուղղորդում լուրերը, որ բանակցություններն առաջ չեն շարժվում՝ Իրանին որպես գլխավոր մեղավոր ճանաչելու համար։ Վիեննայում Իրան-ի և «4+1» խմբի բանակցություններն ավարտվել են ուրբաթ երեկոյան ութօրյա շարունակական հանդիպումներից հետո, իսկ առաջիկա օրերին նախատեսվում է բանակցությունների նոր փուլի անցկացում։
armenpress.am
Հայաստանը չի քննարկել «միջանցքի» վերաբերյալ որևէ հարց, դա ֆեյք թեմա է. Արմեն Գրիգորյան
*****
Միացյալ Նահանգները հետաքրքրված է տարածաշրջանում կայուն համագործակցության և ընդհանուր ապաշրջափակման հնարավորությամբ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին «Ամերիկայի Ձայն»-ին տված հարցազրույցում նշել է Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն՝ անդրադառնալով ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի հետ հանդիպմանը: Արմեն Գրիգորյանը նշել է, որ հանդիպումը Ջեյք Սալիվանի հետ եղել է արդյունավետ: Քննարկվել է Հայաստանի ու Միացյալ Նահանգների երկկողմ օրակարգը:
«Հայաստանի ժողովրդավարացման գործընթացը կարևոր անվտանգային գործոն է: Այդ օրակարգում շատ կարևոր դեր և նշանակություն ունի Հայաստանի ժողովրդավարացման շարունակական գործընթացը: Մենք քննարկել ենք, թե ինչպես կարող ենք շարունակել այդ գործընթացում մեր համագործակցությունը: Քննարկել ենք նաև տարածաշրջանում անվտանգային միջավայրին, ինչպես նաև տարածաշրջանում համագործակցությանը և տնտեսության զարգացմանը վերաբերող հարցեր»,-նշել է Արմեն Գրիգորյանը՝ հավելելով, որ Միացյալ Նահանգները հետաքրքրված է տարածաշրջանում կայուն համագործակցության եւ ընդհանուր ապաշրջափակման հնարավորությամբ:
Ինչ վերաբերում է Հայաստանի տարածքով այսպես կոչված «միջանցքի» մասին հաճախ հնչող հայտարարություններին, Ադրբեջանի կողմից առաջ քաշվող պահանջներին, ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարը նշել է, որ նման հարց չկա:
«Հայաստանը որևէ ժամանակ չի քննարկել «միջանցքի» վերաբերյալ որևէ հարց: Դա ֆեյք թեմա է, որը բանակցությունների սեղանին չկա, բայց կա բանակցությունների սեղանից դուրս, ինչն ազդում է բանակցային գործընթացի վրա»,-ասել է ԱԽ քարտուղարը:
Արմեն Գրիգորյանը վաշինգտոնյան այցի շրջանակներում հանդիպում է ունեցել նաեւ կոնգրեսական Ֆրենք Փալոնի հետ, մասնակցել «Atlantic Council» վերլուծական կենտրոնում անցկացված քննարկումներին: Արմեն Գրիգորյանը ներկայացրել է Հայաստանի ընկալումները տարածաշրջանային կայունացման և տարածաշրջանում համագործակցություն ստեղծելու վերաբերյալ:
Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակին, ապա ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը նշել է, որ Հայաստանի իշխանությունները կարևոր են համարում ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում հիմնախնդրի երկարաժամկետ լուծման ուղիների շուրջ քննարկումներ սկսելու հանգամանքը: Հարցին, թե կարո՞ղ է գտնվել խնդրի լուծում, եթե ԵԱՀԿ Մինսկի խմբի նույն սկզբունքները մնան օրակարգում, որոնց մեջ են տարածքային ամբողջականության և ազգային ինքնորոշման իրավունքի սկզբունքները, և որոնք 25 տարի իրար հակասեցին ու խանգարեցին, Արմեն Գրիգորյանն ընդգծել է, որ հնարավոր է գտնել լուծում, եթե կա քաղաքական կամք:
«Այդ քաղաքական կամքը մենք ունենք և ակնկալում ենք, որ Ադրբեջանում ևս այդպիսի կամք կլինի, որպեսզի գտնվի երկարատև լուծում: Պատերազմից հետո շատ էր խոսվում, որ խնդիրը լուծված է, բայց ինչպես նշեցի, արձանագրված է ե՛ւ մեր ե՛ւ միջազգային հանրության կողմից, որ խնդիրը լուծված չէ: Մենք պիտի աշխատենք խնդրի լուծման ուղղությամբ»,-հավելել է Արմեն Գրիգորյանը:
ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը դեկտեմբերի 15-ին հանդիպել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի հետ։ Հանդիպմանը քննարկվել են Հայաստանի Հանրապետության շուրջ և տարածաշրջանում անվտանգային միջավայրին վերաբերող հարցերի լայն շրջանակ։ Այս համատեքստում քննարկվել են նաև տարածաշրջանային տնտեսական համագործակցության հնարավորությունները, որոնք անվտանգային հավելյալ երաշխիքներ կստեղծեն երկարաժամկետ կայունության և խաղաղության հաստատման համար։ Հանդիպման վերջում Արմեն Գրիգորյանը հրավիրել է Ջեյք Սալիվանին այցելել Հայաստան։
Արմեն Գրիգորյանը հանդիպել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հայկական հանձնախմբի համանախագահ Ֆրանկ Փալոնի հետ։ ԱԽ քարտուղարը բարձր է գնահատել Ներկայացուցիչների պալատում հայկական հանձնախմբի և առանձնապես Փալոնի ջանքերը Հայաստանին և հայ ժողովրդին աջակցելու հարցում։
ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի Ամերիկայի Միացյալ Նահանգներ այցի շրջանակներում «Ատլանտյան խորհուրդ» ամերիկյան վերլուծական կենտրոնը (Atlantic Council) հանդիպում էր կազմակերպել փորձագիտական համայնքի ներկայացուցիչների հետ։
armenpress.am
ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորումը այլընտրանք չունի. ԵԱՀԿ-ում ՀՀ ներկայացուցիչ
*****
ԵԱՀԿ շվեդական նախագահությունը դեկտեմբերի 17-ին կազմակերպվել է առցանց համաժողով՝ նվիրված Արցախյան երկրորդ պատերազմի հետևանքներին և ԼՂ հակամարտության քաղաքական կարգավորման մեջ ԵԱՀԿ դերակատարությանը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից:
Երեք նիստերի շրջանակներում համաժողովի մասնակիցները քննարկել են նաև բնակչություններին խաղաղության պատրաստելու հարցում վստահության ու անվտանգության կառուցման միջոցների դերը, ներառյալ` տնտեսական ու տրանսպորտային կապերի ապաշրջափակումը, բնապահպանական մարտահրավերների հասցեագրումը, տարածաշրջանի մշակութային ժառանգության, ինչպես նաև մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների պաշտպանությունը:
Համաժողովի ընթացքում ԵԱՀԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Արմեն Պապիկյանը նշել է, որ ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորումը չունի այլընտրանք, և ուժի կիրառման արդյունքները չեն կարող հիմք ծառայել կայուն խաղաղության համար: Դեսպան Պապիկյանը նշել է, որ ԼՂ հակամարտությունը սկսվել է Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճնշման և այդ նպատակով հայերի հանդեպ կազմակերպված էթնիկ զտումների և կոտորածների արդյունքում՝ ավելացնելով, որ հակամարտության համապարփակ և հարատև կարգավորումը հնարավոր է միայն այդ անքակտելի իրավունքի իրացման պարագայում:
Խոսելով բնակչություններին խաղաղության նախապատրաստելու և անվտանգության ու վստահության կառուցման միջոցների մասին՝ դեսպան Պապիկյանն ընդգծել է, որ Հայաստանը մշտապես հանդես է եկել խաղաղության համար բարենպաստ միջավայրի հաստատման օգտին: Այս տեսանկյունից նշել է, որ Ադրբեջանը պետք է որդեգրի համանման մոտեցում և, նախևառաջ, վերադարձնի բոլոր հայ ռազմագերիներին ու մյուս գերեվարված անձանց, դուրս բերի իր զորքերը Հայաստանի ինքնիշխան տարածքից, ձեռնպահ մնա նոր սադրանքներից, ռազմատենչ հռետորաբանությունից ու Հայաստանի հանդեպ տարածքային պահանջներից:
Արմեն Պապիկյանը նշել է, որ հայկական մշակութային ժառանգության ոչնչացումը, կեղծումը և ապօրինի յուրացումը նույնպես խոչընդոտում են տարածաշրջանում խաղաղության հաստատման օրակարգի առաջմղմանը և կարևորեց միջազգային մասնագիտացված կազմակերպությունների անարգել մուտքը ԼՂ հակամարտության գոտի: Հայկական մշակութային ժառանգության պաշտպանության տեսանկյունից ՀՀ մշտական ներկայացուցիչն ընդգծել է Արդարադատության միջազգային դատարանի վճռի կարևորությունը:
ՀՀ մշտական ներկայացուցիչը վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը բարեխղճորեն ներգրավվելու ԼՂ հակամարտության կարգավորման խաղաղ բանակցություններին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո: Ընդգծվեց տարածաշրջան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության այցերի վերականգնման կարևորությունը:
Դեսպան Պապիկյանը նշել է, որ այն փաստը, որ Ադրբեջանը չի մասնակցում ԵԱՀԿ շվեդական նախագահության կողմից կազմակերպված այս համաժողովին, որը նպատակաուղղված է երկխոսության խթանմանը, հստակ ցուցադրում է Ադրբեջանի իրական մոտեցումները բանակցային գործընթացի վերսկսման և Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման առումով:
news.am
Ալիեւը Եվրամիությանը մեղադրել է Երեւանին ու Բաքվին օգնություն տրամադրելու հարցում անարդարության մեջ
*****
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն անարդար է համարել, որ Եվրամիությունը նախատեսում է առաջիկայում Հայաստանին 2,6 միլիարդ դոլարի չափով օգնություն տրամադրել, մինչդեռ Ադրբեջանին տրամադրվող նմանատիպ օգնության ծավալը կկազմի ընդամենը 140 միլիոն դոլար, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։
Աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող Ալիեւը հարցազրույց է տվել իտալական Il Sole 24 Ore թերթին։
«Տարբերությունը մոտ քսանապատիկ է։ Արդյո՞ք սա արդար է: Ոչ։ Արդյո՞ք սա արտացոլում է երկու երկրների իրական կարիքները: Ոչ։ Եթե անգամ մի կողմ դնենք ազատագրված տարածքներում հայկական կողմի իրականացրած սարսափելի ավերածությունները եւ նայենք երկու երկրների բնակչությանը, ապա կարելի է ավելի քան հնգապատիկ տարբերություն տեսնել՝ Ադրբեջանի բնակչությունը 10 միլիոն է, իսկ Հայաստանինը՝ 2 միլիոն»,- ասել է Ալիեւը։
Նա հայտարարել է, թե ցանկանում է, որ «մոտեցումը հիմնված լինի ընդհանուր չափանիշների վրա»․ «Մենք ուզում ենք, որ Ադրբեջանին միջոցներ տրամադրվեն նույն պայմաններով եւ նույն ծավալով (ինչ որ Հայաստանին)»։