Մամուլի տեսություն 21.12.2021
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i159236-Մամուլի_տեսություն_21.12.2021
Ռուսաստանը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն պետք է հասկանա, որ չպետք է թշնամական գործողություններ ձեռնարկի այդ երկրի դեմ, քանի որ Մոսկվայի պատասխանը ռազմական է լինելու:
(last modified 2026-04-22T14:27:35+00:00 )
Դեկտեմբեր 21, 2021 13:07 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 21.12.2021

Ռուսաստանը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն պետք է հասկանա, որ չպետք է թշնամական գործողություններ ձեռնարկի այդ երկրի դեմ, քանի որ Մոսկվայի պատասխանը ռազմական է լինելու:

Վաթան Էմռուզ օրաթերթ

Բայդենի երրորդ կաթվածը՝ Լատինական Ամերիկայում

*****

Այն, ինչ այս օրերին տեղի է ունենում Լատինական Ամերիկայում,  հաճելի չէ Բայդենի և Սպիտակ տան նրա գործընկերների համար: Չիլիի նախագահի սոցիալիստ և ձախակողմյան թեկնածու Գաբրիել Բորիչը համոզիչ հաղթանակ է տարել Սանտյագոյում։ Չիլիի ուսանողական շարժման նախկին առաջնորդ 35-ամյա Գաբրիել Բորիչը հավաքել է ձայների 56 տոկոսը՝ հաղթելով ծայրահեղ աջ պահպանողականների թեկնածու Խոսե Անտոնիո Կաստին։ Այսպիսով, նա կդառնա Չիլիի պատմության ամենաերիտասարդ նախագահը և աշխարհի ամենաերիտասարդ առաջնորդներից մեկը:

 

Էթելաաթ օրաթերթ

Ռուսաստանը հայտարարել է, որ ռազմական պատասխան կտա նԱՏՕ-ի ռազմական գործողություններին

*****

Վիեննայում ընթացող անվտանգության  և սպառազինությունների վերահսկման բանակցություններում ռուսական պատվիրակության ղեկավար Կոնստանտին Գավրիլովն ասել է. «ՆԱՏՕ-ն պետք է հասկանա, որ չպետք է թշնամական գործողություններ ձեռնարկի Ռուսաստանի դեմ, քանի որ Մոսկվայի պատասխանը ռազմական է լինելու»:

Նշելով, որ Ռուսաստանին չի կարելի զայրացնել, նա հավելել է. «ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև պետք է լինի լուրջ երկխոսություն:  ՆԱՏՕ-ի պաշտոնյաները հասկանում են այս փաստը, որ չնայած դաշինքի հնարավորություններին և հզորությանը, պետք է որոշակի միջոցներ ձեռնարկվեն երկու կողմերի միջև լարվածությունը թուլացնելու համար, քանի որ հակառակ դեպքում կստանան Ռուսաստանի ռազմական պատասխանը»:

Գավրիլովն ընդգծել է, որ ներկայումս Ռուսաստանի ու ՆԱՏՕ-ի միջև հարաբերությունները լարված են, հավելելով. «ԱՄՆ-ն պետք է Ռուսաստանի հետ քննարկի անվտանգության երաշխքիները»:

 

Ջավան օրաթերթ

Լոնդոնը տարածաշրջանում փոխարինում է Վաշինգտոնին

*****

Տարիներ շարունակ ԱՄՆ-ն ձախողել է Արևմտյան Ասիայի տարածաշրջանը խելամտորեն կառավարելու հարցում, և եթե չլիներ սիոնիստների ճնշումը՝ Միացյալ Նահանգներին տարածաշրջանում պահելու համար, Վաշինգտոնը մի քանի տարի առաջ  լքած կլիներ տարածաշրջանը կամ սահմանափակած կլիներ այնտեղ իր ներկայությունը:

Իսրայելցիները չեն Բրիտանիայից կարող ակնկալել արդյունավետ ռազմական ներկայություն կամ ռազմական հեգեմոնիա, քանի որ չեն վստահում բրիտանացիների կոշտ ուժին և  ակնկալել իրենց արկածախնդրության նկատմամբ Լոնդոնի աջակցությունը::

Իհարկե, փափուկ պատերազմի և հետախուզության ու անվտանգության հարցերում սիոնսիտներն իրենց համարում են բրիտանացիների աշակերտները և ներկայումս այդ երկրի հետ  համակարգմամբ, անցկաց հոգեբանական և կիբեր պատերազմներ և  հետախուզության և անվտանգության խոշոր նախագծեր:

 

Քեյհան օրաթերթ

Սիոնիստ զինվորներին հրամայվել է կրակել պաղեստինցիների վրա, եթե վերջիններս իրենց ուղղությամբ քարեր նետեն

*****

Սիոնսիտական ռեժիմի բանակի հրամանատարությունը վերջերս իր զինվորներին հրամայել է կրակել քարեր նետող պաղեստինցիների վրա: Պաղեստինի խաղաղ բնակիչների դեմ Սիոնիստական ​​ռեժիմի հանցագործությունները օրեցօր նոր չափեր են ստանում։ Սիոնիստ աշխարհազորայինները գրեթե ամեն օր սպանում կամ վիրավորում են մեծ թվով պաղեստինցիների:

Չնայած համաշխարհային քննադատություններին, Իսրայելի վարչակարգը ոչ միայն չի դադարեցնում Պաղեստինի ժողովրդի բռնաճնշումները, այլ ավելի է խստացնում դրանք:

 

armenpress.am

Վարչապետ Փաշինյանի աշխատանքային այցը Վրաստան ավարտվել է

*****

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցը Վրաստան ավարտվել է:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից, ՀՀ կառավարության ղեկավարին Թբիլիսիի Շոթա Ռուսթավելիի անվան միջազգային օդանավակայանում ճանապարհել է Վրաստանի կառավարության ղեկավար Իրակլի Ղարիբաշվիլին:

Վարչապետ Փաշինյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը ժամանել է Երևան:

 

 

armenpress.am

Ավստրիայում մեկ շաբաթվա ընթացքում եռակի աճել Է օմիկրոնով ախտահարման դեպքերի թիվը

*****

 Ավստրիայում օմիկրոն շտամով ախտահարման հաստատված դեպքերի թիվը մեկ շաբաթվա ընթացքում աճել Է ավելի քան երեք անգամ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայում են Ավստրիայի Առողջության եւ սննդամթերքի անվտանգության գործակալության (AGES) տվյալները:

Վերջին տվյալների համաձայն, անցած շաբաթվա վերջի դրությամբ հանրապետությունում գրանցվել Է օմիկրոն շտամով ախտահարման 297 դեպք, ընդ որում՝ դրանցից 193-ը՝ Վիեննայում: Միայն մեկ շաբաթ առաջ հաստատված դեպքերի թիվը կազմել Է 89: Նոր շտամի տարածման եւ կորոնավիրուսով ախտահարվածների թվի աճի կապակցությամբ Ավստրիայի իշխանությունները նոյեմբերի 22-ից համազգային լոքդաուն են սահմանել երեք շաբաթով: Դեկտեմբերի 12-ից խիստ սահմանափակող միջոցառումները չեղարկել են պատվաստում ստացած եւ հիվանդությունը տարած բնակչության համար եւ բոլոր ոլորտներին թույլատրել են բացվել, բացի գիշերային գաստրոնոմիայից, մշակութային միջոցառումների անցկացումից:

Միեւնույն ժամանակ ռեստորանները պետք Է փակվեն 23:00-ից ոչ ուշ: Հասարակական բոլոր վայրեր այցելել կարելի Է միայն պատվաստում ստացած եւ հիվանդությունը տարած անձանց, պահպանվում Է FFP2 տեսակի դիմակ կրելու անհրաժեշտությունը: Իսկ պատվաստում չստացած անձանց համար լոքդաունը շարունակվում Է, բայց Սուրբ Ծնունդին եւ Ամանորին նրանց համար եւս բացառություն կարվի. այդ տոնական օրերին չպատվաստված անձինք կկարողանան տանից դուրս գալ ոչ մեծ շրջանակի մարդկանց հետ հանդիպումների համար, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

 

 

armenpress.am

Կիսիդան հայտարարել Է Բայդենի հետ հնարավորինս շուտ հանդիպելու մտադրության մասին

  Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան դեկտեմբերի 21-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել Է ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի հետ հնարավորինս շուտ հանդիպում անցկացնելու՝ իր մտադրության մասին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Այդ հարցը տակավին մշակվում Է, սակայն ես մտադիր եմ հնարավորինս շուտ հանդիպել նախագահ Բայդենի հետ հանուն ճապոնա-ամերիկյան դաշինքի հետագա ամրապնդման»,- ասել Է Կիսիդան: Ավելի վաղ NHK հեռուստաալիքը, վկայակոչելով աղբյուրներ, հայտնել Է, որ Կիսիդայի ուղեւորությունն ԱՄՆ եւ երկու ղեկավարների հանդիպումը կհետաձգվեն 2022 թվական՝ աշխարհում կորոնավիրուսի օմիկրոն շտամի տարածման պատճառով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

 

panarmenian.net

Փաշինյան․ ՀՀ և Վրաստանի միջև տրանսպորտային ոլորտում երկկողմ գործակցությունն առաջնահերթ է

*****

 Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 11-րդ նիստում հայտարարել է, որ ՀՀ և Վրաստանի միջև տրանսպորտային ոլորտում երկկողմ գործակցությունն առաջնահերթություն է հայկական կողմի համար։

«Մենք համագործակցում ենք տրանսպորտային միջազգային մի շարք կառույցների շրջանակում, մեծ կարևորություն ենք տալիս Պարսից ծոց - Սև ծով միջազգային տրանսպորտային երթուղին և տրանսպորտի ոլորտում այլ նախաձեռնությունների կյանքի կոչմանը։ Հարկ եմ համարում նշել, որ Պարսից ծոցը Սև ծովին կապող ուղին, իրավամբ, կարող է զարկ տալ տարածաշրջանային համագործակցությանը: Ընդ որում, ես ուզում եմ նշել կարևոր մի հանգամանք, որ վարչապետ Ղարիբաշվիլին ընդգծեց, որ մենք Վրաստանի հետ հարաբերությունները դիտարկում ենք ոչ միայն երկկողմ հարթության, այլև տարածաշրջանային համագործակցության տիրույթում: Սա չափազանց կարևոր է:

Ընդ որում, Պարսից ծոց-Սև ծով երթուղու մասին խոսելիս ուզում եմ ընդգծել, որ այստեղ կա երկու երկու նախագիծ. ավտոմոբիլային երթուղի և երկաթուղային երթուղի: Ավտոմոբիլային երթուղու զարգացման ուղղությամբ մենք իրականացնում ենք Հյուսիս-հարավ ճանապարհի կառուցումը, որը հայ-վրացական սահմանը կապում է Հայաստան-Իրան սահմանի հետ: Ճանապարհի առավել արդյունավետ աշխատանքի համար մենք ակտիվ քննարկումների մեջ ենք մեր իրանցի և վրաց գործընկերների հետ ու շատ կարևոր է, որ այստեղ լիարժեք փոխըմբռնման հասնենք: Ընդ որում, ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել, որ եթե մեզ հաջողվի Հայաստան-Ադրբեջան ավտոմոբիլային հաղորդակցության վերաբերյալ համաձայնության գալ Արբեջանի հետ, այս նախագիծն էականորեն կփոխվի, դառնալով Հյուսիս-Հարավ, Արևելք-Արևմուտք երթուղի»,-ասել է Փաշինյանը:

Վարչապետը տեղեկացրել է, որ նոյեմբերի 26-ին Սոչիում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և դեկտեմբերի 14-ին Բրյուսելում ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ տեղի ունեցած հանդիպումների արդյունքներով հնարավորություն է առաջացել, որ ՀՀ-ն Ադրբեջանի հետ կարող է համաձայնության գալ ավտոմոբիլային հաղորդակցության վերականգնման վերաբերյալ:

«Իսկ երկաթուղային հաղորդակցության վերականգնման շուրջ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ արդեն իսկ սկզբունքային պայմանավորվածություն ենք ձեռք բերել: Խոսքը Երասխ-Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղու վերականգնման մասին է և հույս ունենք այդ աշխատանքն ավարտել առաջիկա 2-3 տարվա ընթացքում: Իհարկե, պետք է աշխատել, որ մեր պայմանավորվածություններն ինչպես կան` հստակ արձանագրվեն:

Ուզում եմ նաև անկեղծորեն ասել, որ որոշ փորձագետներ կարծիք են հայտնում, թե այս նախագիծը կարող է շահեկան չլինել Վրաստանի համար, ես նկատի ունեմ երկաթուղային հաղորդակցության բացումը: Պիտի կտրականապես չհամաձայնվեմ այդ դիրքորոշման հետ, որովհետև եթե Ջուլֆայով բացվի Հայաստան-Նախիջևան-Իրան երկաթուղին, կունենանք Պարսից ծոց-Սև ծով ամենաարդյունավետ և օպտիմալ երկաթուղային հաղորդակցությունը, և այդ երկաթուղին կանցնի Իրանի, Ադրբեջանի, Հայաստանի, Վրաստանի տարածքով` դառնալով ոչ միայն տնտեսական զարգացման, այլև տարածաշրջանային անվտանգության կարևորագույն գործոն»,-ասել է Փաշինյանը։

Նա նշել է նաև, որ Հայաստանը և Վրաստանը գործակցության մեծ փորձ ունեն էներգետիկ ոլորտում, Վրաստանը, որպես տարանցիկ երկիր, մեծ դեր ունի նաև դեպի Հայաստան էներգառեսուրսների հուսալի և անվտանգ մատակարարման առումով։

«Տեղեկացնեմ, որ հայկական կողմը պատրաստ է աջակցել Հայաստան-Վրաստան բարձր լարման էլեկտրահաղորդման օդային գծի գործող շինարարական համաձայնագրի բոլոր տեխնիկական հավելվածների մշակմանն ու ստորագրմանը, ինչպես նաև Հայաստանի հյուսիսում նոր ցանցերի և հաստատուն հոսանքի փոխակերպիչ կայանի շինարարական աշխատանքների մեկնարկին»,-ասել է Փաշինյանը։

Նա խոսել է նաև Հայաստանի և Վրաստանի շրջանների միջև ապակենտրոնացված համագործակցության հնարավորությունների մասին՝ նշելով, որ պետք է դիտարկել նաև միջազգային կառույցների կողմից ֆինանսավորվող անդրսահմանային համագործակցության տարբեր ծրագրերին հետագա ներգրավման հնարավորությունը:

Դեկտեմբերի 20-ի ն երկկողմ տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 11-րդ նիստում հայտարարվել է, որ ՀՀ-ն ու Վրաստանը փորձելու են առևտրաշրջանառությունը հասցնել 1 մլրդ դոլարի։

 

 

panarmenian.net

ԵՄ-ն հավանություն է տվել կորոնավիրուսի դեմ ամերիկյան Novavax-ի պատվաստանյութին

*****

 Եվրոպայի դեղամիջոցների գործակալությունը հավանություն է տվել կորոնավիրուսի դեմ ամերիկյան Novavax արտադրողի պատվաստանյութին, որի կոմերցիոն անվանումն է Nuvaxovid։

Nuvaxovid-ն առաջին սպիտակուցային պատվաստանյութն է, որը հավանություն է ստացել Եվրոպայում։

ԵՄ երկրները կկարողանան օգտագործել պատվաստանյութը Եվրահանձնաժողովի հաստատումից հետո։

Սա Եվրամիությունում հավանություն ստացած 5-րդ պատվաստանյութն է։ Մինչ օրս հավանություն էին ստացել Moderna, Pfizer/BioNTech, Johnson&Johnson և AstraZeneca ընկերությունների պատվաստանյութերը։

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հավանություն էր տվել Novavax-ի պատվաստանյութին դեկտեմբերի 17-ին։ Այն դարձավ ԱՀԿ կողմից հավանություն ստացած 8-րդ պատվաստանյութը։

 

panarmenian.net

ՀՀ-ում Հայրենադարձների ինտեգրման կենտրոն կբացվի

*****

 Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը հիմնում է Հայրենադարձների ինտեգրման կենտրոն: Այդ մասին ասել է Հայրենադարձների ինտեգրման կենտրոնի ստեղծման աշխատանքների ղեկավար, հայրենադարձ Մարգարիտա Բաղդասարյանը, տեղեկացնում է «Արմենպրեսը»։

Նա նշել է, որ խնդիր է դրված հայրենադարձներին ուղղված աջակցությունն իրականացնել ավելի համակարգված ու լայն մասշտաբով:

Նախնական տվյալներով՝ կենտրոնը կսկսի գործել 2022թ․ կեսերին: Հիմա կենտրոնի տարածքի խնդիրն է լուծվում, հստակեցվում է տարբեր կառույցների հետ համագործակցության ձևաչափը, կենտրոնն ունենալու է առցանց հարթակ, այժմ լուծվում են դրա տեխնիկական խնդիրները:

Բաղդասարյանը նշել է, որ իրականացվելու է նաև հայրենադարձության տվյալների թվայնացում: Նրա խոսքով, հավաքագրվելու, վերլուծվելու է տեղեկատվությունը՝ հասկանալու, թե հայրենադարձության ինչպիսի հոսքեր կան, ովքեր են գալիս, ինչ կարիքներ ունեն և այլն: Այդ ամենը շատ կարևոր է ապագա ծրագրերի, հայրենադարձությունը խթանելու համար:

Գրասենյակը տարվա ընթացքում ընդունել է մոտ հազար հայրենադարձի ու ունեցել է 3000 ավելի նամակագրություն: Հանձնակատարի գրասենյակ ուղարկված նամակների մեծ մասը հայրենադարձությանն է վերաբերվել: