Մամուլի տեսություն 24.12.2021
Եվրոպայում էներգետիկ ճգնաժամը սպառնումէ հետկորոնավիրուսային շրջանում Կանաչ մայրցամաքի տնտեսական վերականգնմանը:
Համշահրի օրաթերթ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված՝ ԻԻՀ առաջնորդի նամակի կարևոր կետերը
*****
Ռուսաստանում Իրանի դեսպանը հայտարարել է. «Ռուսաստանը հարաբերությունների ունի Սիոնիստական տեժիմի հետ և շատ լավ հարաբերություններ՝ Իրանի հետ: Եվ բնականաբար, մենք ռուսների հետ խոսել ենք Սիոնիստական ռեժիմի խնդիրների մասին»:
Իրանի դեսպանն անդրադարձել է նաև ՌԴ նախագահին ուղղված ԻԻՀ առաջնորդի նամակի կարևորությանը, նշելով. «Դա շատ կարևոր նամակ է: Նամակում ԻԻՀ գերագույն առաջնորդն անդրադարձել է երկկողմ ու տարածաշրջանային համագործակցություններին, Կովկասի տարածաշրջանի խնդիրներին, ինչպես նաև երկու երկրների համագործակցությանը Սիրիայում, էներգետիկ ոլորտում և ՀԳՀԾ-ի շրջանակում»:
Անդրադառնալով Իրան-Ռուսաստանի միջուկային համագործակցությանը, Ջալալին նշել է. «Մենք համագործակցում ենք տարբեր ոլորտներում, այդ թվում նաև միջուկային: Ռուսները Իրանում կառուցել են Բուշեհրի միջուկային էլեկտրակայանը, իսկ ներկայումս արդեն կառուցում են երկրորդ և երրրոդ էլեկտրակայանները»:
Էթեմադ օրաթերթ
CNN. Սաուդյան Արաբիան Չինաստանի օգնությամբ բալիստիկ հրթիռներ է կառուցում
*****
Հղում անելով ԱՄՆ հետախուզական գործակալությանը, CNN-ը հաղորդել է, որ Սաուդյան Արաբիան Չինաստանի օգնությամբ բալիստիկ հրթիռներ է կառուցում:
Վկայակոչելով «երեք իրազեկ աղբյուրների», լրատվական գործակալությունը հաղորդել է, որ Սաուդյան Արաբիան նախկինում բալիստիկ հրթիռներ էր գնում Չինաստանից, սակայն երբեք հրթիռ չի կառուցել:
Վկայակոչելով արբանյակային պատկերները, CNN-ը հաղորդել է, որ Սաուդյան Արաբիան այս պահին առնվազն մեկ վայրում կառուցում է հրթիռներ:
Իրան օրաթերթ
Էներգետիկ ճգնաժամ Եվրոպայում
*****
Կորոնավիրուսային սահմանափակումների շրջանից հետո, կարանտինի թուլացմամբ ու պատվաստումների մեկնարկով, աշխարհը սկսեց հարմարվել նոր իրավիճակին:
Այս շրջանում առանցքային նշանակություն ստացավ տնետսական վերականգնումը: Սակայն Եվրոպայում առաջացավ էներգակիրների ճգնաժամ, ինչի արդյուքնում աճեցին էլեկտրաէներգիայի, գազի, նավթի և ածուխի գները, վերածվելով սպառնալիքի՝ գալիք 2022թ համար:
Ջավան օրաթերթ
Բենեթը Սալիվանին զգուշացրել է Թել Ավիվի անվտանգության համար Վիեննայի բանակցությունների հետևանքների կապակցությամբ
*****
Վիեննայի բանակցություններում տիրող վիճակն այնքան էլ հաճելի չէ իսրայելցիների համար: Չնայած ԱՄՆ պետքարտուղարի և Իրանի հարցերով նրա հատուկ ներկայացուցչի հայտարարություններին, թե Իրանի հետ համաձայնության գալու հնարավորությունները «շատ, շատ, շատ ցածր են», Վաշինգտոնում գտնում են, որ Վիեննայում իրավիճակը «ընդհանուր առմամբ կառուցողական և լավ է»: Սպիտակ տան ազգային անվտանգության խորհրդականի հետ հանդիպման ժամանակ, Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բենեթը զգուշացրել է, որ Վիեննայի բանակցությունները րը «առաջիկա տարիներին խորը հետևանքներ կունենան Արևմտյան Ասիայի կայունության և Իսրայելի անվտանգության վրա»:
armenpress.am
Զախարովան Հայաստանին և Ադրբեջանին խաղաղություն և համբերություն է մաղթել
*****
Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ամենաբարդ, ձգձգված և արյունալի հակամարտություններից մեկն է: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լրագրողների հետ ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Նա խաղաղություն և համբերություն է մաղթել Հայաստանին և Ադրբեջանին` հակամարտության կարգավորման գործում:
«Ցանկանում եմ համբերություն Հայաստանին և Ադրբեջանին, ինչպես նաեւ բոլոր այն փորձագետներին, ովքեր աշխատում են, այդ թվում՝ ռուսական կողմից, նրանց, ովքեր անմիջականորեն վերահսկում են իրավիճակը»,- ասել է Զախարովան:
Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը հույս է հայտնել, որ ամեն ինչ կկարգավորվի, եթե բոլոր կողմերը առավելագույն ջանքեր գործադրեն:
Նա արձանագրել է, որ 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ պայմանավորվածությունները անցնող տարվա ընթացքում ընդհանուր առմամբ կատարվել են, և Երևանը ու Բաքուն պահպանում են իրենց հանձնառությունը՝ դրույթները անվերապահորեն պահպանելու հարցում:
armenpress.am
Ճապոնիան ձմեռային Օլիմպիական խաղերին կուղարկի Տոկիոյի ամառային ՕԽ-ի կազմկոմիտեի ղեկավարին
*****
Ճապոնիայի իշխանությունները չեն բացառում, որ Պեկինի ձմեռային Օլիմպիական խաղերում երկիրը կներկայացնի 2020 թվականի Տոկիոյի ամառային Օլիմպիական խաղերի կազմկոմիտեի ղեկավար Սեյկո Հասիմոտոն եւ Տոկիոյի Պարալիմպիական խաղերի կազմկոմիտեի ներկայացուցիչը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է NHK հեռուստաընկերությունը: Միեւնույն ժամանակ Ճապոնիայի կառավարությունը մտադիր չԷ Պեկին ուղարկել նախարարների կաբինետի պաշտոնատար անձանց, նշվում Է հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ մի շարք երկրներ, այդ թվում՝ Ամերիկայի Միացյալ Նահանգները, Կանադան, Ավստրալիան եւ Մեծ Բրիտանիան, հայտարարել են Օլիմպիական խաղերի դիվանագիտական բոյկոտի մասին այն բանի կապակցությամբ, որ Չինաստանի ղեկավարությունը, նրանց կարծիքով, ոտնահարում Է Սինցզյանի ույղուրական բանակչության շահերը եւ նրանց նկատմամբ վարում ցեղասպանության քաղաքականություն: Դիվանագիտական բոյկոտը նշանակում Է, որ նրան մեղադրող երկրների պաշտոնական ներկայացուցիչները չեն մեկնի Պեկին եւ չեն մասնակցի Խաղերի շրջանակներում կազմակերպվող միջոցառումներին:
Օլիմպիական խաղերին այդ երկրների մարզիկների մասնակցությունը չի սահմանափակվում: ՉԺՀ-ի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Վան Վենբինն այդ կապակցությամբ հայտարարել Է, որ Պեկինի ձմեռային Օլիմպիական խաղերը վիթխարի իրադարձություն են մարզիկների եւ ամբողջ աշխարհի երկրպագուների համար: «Սպորտը քաղաքականացնելու բոլոր փորձերը հակասում են Օլիմպիական խարտիայի ոգուն: Չինաստանը վստահ Է այն բանում, որ լավ կազմակերպված, անվտանգ եւ հաջող Օլիմպիական խաղեր կանցկացնի»,-ընդգծել Է Վան Վենբինը: Պեկինում պաշտոնապես հայտարարում են, որ Խաղերին այդ երկրներից պաշտոնյաների ոչ ոք Էլ չի հրավիրել, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
armenpress.am
ԱՄՆ-ի ավիաընկերությունները 200-ից ավելի չվերթ են չեղարկել անձնակազմի՝ COVID-19-ի հարուցած պակասի պատճառով
*****
ԱՄ Ն-ի խոշորագույն ավիաընկերություններց մեկը՝ United Airlines-ը, Ծննդյան տոների նախօրեին շուրջ 120 չվերթ Է չեղակել անձնակազմի պակասի հետեւանքով, որի պատճառը կորոնավիրուսի օմիկրոն շտամի տարածումն Է եւ COVID-19-ով հիվանդացության աճը:
Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ մասին հաղորդվում Է ընկերության՝ դեկտեմբերի 23-ին հրապարակված հայտարարության մեջ: Այդ նույն պատճառով դեկտեմբերի 23-ին շուրջ 90 չվերթերի չեղարկման մասին Է հայտարարել Delta ավիաընկերությունը: Հայտարարության մեջ, որը տրամադրվել Է The Hill թերթին, ընկերությունը հավաստիացրել Է, որ ձգտելով խուսափել դեկտեմբերի 24-ին պլանավորված 90 չվերթերի չեղարկումից՝ նա «սպառել Է բոլոր տարբերակները եւ հնարավորությունները, ներառյալ երթուղիների փոփոխումները եւ ինքնաթիռների եւ աձնակազմերի փոխարինումը»:
Վերջին երկու-երեք շաբաթում, հիշեցնում Է հրատարակությունը, ԱՄՆ-ում դիտվում Է կորոնավիրուսով վարակման նոր դեպքերի կտրուկ աճ, որի պատճառն օմիկրոն շտամի արագ տարածումն Է: Երկրում օրական հիվանդացությունը վերջին օրերին հասել Է 200 հազար դեպքի: Ծննդյան տոներին նախորդող օրերը, ԱՄՆ-ի Տրանսպորտային անվտանգության վարչության գնահատումներով՝ առավել ծանրաբեռնվածն են ուղեւորահոսքի առումով, ինչպես նաեւ հունվարի 2-ը եւ 3-ը, երբ երկրի բնակիչները տուն են վերադառնում ամանորյա տոներից հետո, որ անցկացրել են լինելով հյուր կամ հանգստիվայրում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
panarmenian.net
Աշխատակիցների հաշվին ՊՇՌ թեստ հանձնելու պահանջը ՍԴ-ն հակասահմանադրական է ճանաչել
*****
Սահմանադրական դատարանը հակասահմանադրական է ճանաչել առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հրամանը, որով չպատվաստված աշխատողները որոշակի պարբերականությամբ պետք է պարտադիր ՊՇՌ թեստ հանձնեն իրենց հաշվին։
«ՊՇՌ հետազոտությունն աշխատողն իրականացնում է իր հաշվին» նախադասության «իր հաշվին» բառակապակցությունը ճանաչել ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին, 2-րդ մասերի և 39-րդ հոդվածին հակասող և անվավեր»,– որոշումը հրապարակելիս հայտարարել է ՍԴ նախագահ Արման Դիլանյանը, գրում է Sputnik Արմենիան։
Հետազոտության դիմաց վճարող սուբյեկտների սահմանումը, ՍԴ որոշման համաձայն, «դուրս է առողջապահության նախարարի իրավասության սահմաններից»։
ՍԴ որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։
Դիմումը ներկայացրել էին ՀՀ ազգային ժողովի պատգամավորների 1/5 մասը։ Համաձայն դրա` ՀՀ առողջապահության նախարարի 2021 թվականի օգոստոսի 20-ի հրամանը հարկադրում է բոլոր աշխատողներին կա՛մ իրենց միջոցներով թեստ հանձնել, կա՛մ պատվաստվել: Ընդդիմադիր պատգամավորները վիճարկել են նաև «ՀՀ բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքը։
ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հրամանով հաստատվել էր, որ հոկտեմբերի 1-ից ՀՀ բոլոր աշխատող քաղաքացիները պարտավոր են գործատուին տրամադրել կա՛մ COVID-19-ի դեմ պատվաստում անցնելու մասին տեղեկանք, կա՛մ յուրաքանչյուր 14 օրը մեկ անգամ ներկայացնել ՊՇՌ թեստի պատասխան։ Թեստը պետք է արված լինի փաստաթղթի ներկայացումից առավելագույնը 72 ժամ առաջ:
panarmenian.net
Պուտինի ասուլիսից առաջ լրագրողներին մուտքի մոտ արծաթի մասնիկներով են մշակել
*****
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ամենամյա մեծ մամուլի ասուլիսից առաջ, որն ընթանում է մոսկովյան Մանեժում, լրագրողներին մուտքի մոտ արծաթի մասնիկներով են մշակել։ Այդ մասին հայտարարել է նախագահի գործերի կառավարչի մամուլի քարտուղար Ելենա Կրիլովան։
Դա պայմանավորված է սանիտարա-համաճարակային իրավիճակով։
«Եզակի այդպիսի սարք կլինի, որը ներս մտնող լրագրողներին մշակելու է հատուկ արծաթի մասնիկներով։ Դա միանգամայն անվնաս է։ Հակառակը, ես կասեի, նույնիսկ օգտակար է»,-ասել է նա ասուլիսից առաջ, տեղեկացնում է «Վեդոմոստին»։
Նա ասել է նաև, որ սանիտարա-համաճարակային պահանջներին կազմակերպիչները հատուկ ուշադրություն են դարձրել։ Օրինակ, աթոռները իրարից 1.5 մ հեռավորության վրա են տեղադրված, բացի այդ մուտքի մոտ դիմակներ են բաժանել և բոլոր տարածքներում սանիտայզերներ են տեղադրել։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ամենամյա մեծ մամուլի ասուլիսին մոտ 500 լրագրող է մասնակցում։