Մամուլի տեսություն 25.12.2021
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i159652-Մամուլի_տեսություն_25.12.2021
Վերջին մեկ տարում Սիոնիստական ռեժիմը ջանքեր է գործադրել հրահրելով Կովասյան գոտու երկրներին, փոփոխության ենթարկել տարածաշրջանի աշխարհաքաղաքական կառուցվածքը և այդպիսով կտրել Իրանը Եվրոպային միացնող կամուրջը ու նվազեցնել ապագայում Իրանի տարածաշրջանային առավելությունները, սակայն երբեք հաջողության չի հասել:
(last modified 2026-04-22T14:27:35+00:00 )
Դեկտեմբեր 25, 2021 15:14 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 25.12.2021

Վերջին մեկ տարում Սիոնիստական ռեժիմը ջանքեր է գործադրել հրահրելով Կովասյան գոտու երկրներին, փոփոխության ենթարկել տարածաշրջանի աշխարհաքաղաքական կառուցվածքը և այդպիսով կտրել Իրանը Եվրոպային միացնող կամուրջը ու նվազեցնել ապագայում Իրանի տարածաշրջանային առավելությունները, սակայն երբեք հաջողության չի հասել:

 Վաթան  Էմռուզ օրաթերթ

Հրթիռների տագնապը

Գեներալ ԲԱղերի.  «Մեծ մարգարե 17» զորավարժությունը անցկացվեց ի պատասխան Սիոնիստական ռեժիմի հնչեցրած վերջին սպառնալիքների: 

ԻՀՊԿ-ի համատեղ զորավարժության վերջնական փուլը անցկացվեց նախապես ճշտված թիրախների ուղղությամբ հեռահար, միջին հեռահարությամբ ու կարճ հեռահարությամբ 16 հրթիռների միաժամանակ արձակմանբ: Զորավարժության այս փուլում Էմադ, Ղադր, Սաջիլ, Զալազել, Դեզֆուլ և Զոլֆաղար հրթիռները 100 տոկոս ճշգրտությամբ հարվածեցին թշնամու մանրակերտ դիրքերին ու ոչնչացրին:

 

 Իրան օրաթերթ

Կովկասի բաց դռները

Կառավարությունների մուտքը թշնամական ու հարևանների շահերի հետ հակասող մրցակցությունների մեջ, շարունակ եղել է երկրների ուժի ու հարստության անտեղի ծախսման պատճառներից մեկը: Երբեմն այս լարվածությունները որպես  թակարդ լարվում են մրցակիցների, տարածաշրջանային ու համաշխարհային թշնամիների կողմից, որպեսզի նախ նվազեցնելով նպատակային երկրի ուժի գործոնները նաև փոփոխության ենթարկեն այդ երկրի առաջնահերթությունները: Լարվածության թակարդների նմուշներից մեկը կարող ենք տեսնել անցած մեկ տարվա ընթացքում Կովկասի և Իրանը հյուսիսային հարևանների զարգացումների հետ կապված Սիոնիստական ռեժիմում տեղի ունեցած փոփոխությունները: Այս ռչեժիմը ջանքեր է գործադրել, հրահրելով Կովասյան գոտու երկրներին, փոփոխության ենթարկել տարածաշրջանի աշխարհաքաղաքական կառուցվածքը և այդպիսով կտրել Իրանը Եվրոպային միացնող կամուրջը և նվազեցնել ապագայում Իրանի տարածաշրջանային առավելությունները: Չնայած որ այս զարգացումները հեռու չեն մնացել ԻԻՀ-ի հրապարակում գտնվող աչքերից: 

 

Էթելաաթ օրաթերթ

 Jerusalem Post.  Լիբանանի Հեզբոլլահը 2000 հատ ԱԹՍ ունի

Նշելով, որ Լիբանանի «Հեզբոլլահ»-ն իր ԱԹՍ-ների զարգացման գործում հաջող գործունեություն է ծավալել, Սիոնիստական Jerusalem Post օրաթերթը հայտարարել է, որ այս շարժումը շուրջ 2000 հատ ԱԹՍ ունի: 

 Jerusalem Post -ը հայտարարել է, որ 1990-ականներից ի վեր Հեզբոլլահը օգտագործել է այս ԱԹՍ-ները: Իր զեկույցում օրաթերթը հավելել է, որ այս ԱԹՍ-ներից մի քանիսը Սիրիայում օգտագործվել են Սիոնիստական ռեժիմի դեմ: Jerusalem Post-ը հայտարարել է, որ «Հեզբոլլահ»-ը Լիբանանի ու Սիոնիստական ռեժիմի երկրորդ՝ 2006 թվականի 33-օրյա պատերազմում մի քանի ռազմական ԱԹՍ ու նույնիսկ դրանից առաջ էլ ԱԹՍ էր օգտագործել Թել Ավիվի դեմ: 

 

 Ջավան օրաթերթ

ՌԴ. ԱՄՆ-ն պետք է իմանա, որ համաձայնությունից բացի սեղանի վրա այլ բան չկա

Մեկ օր անց այն բանից հետո, երբ ԵՄ-ը դեկտեմբերի 27-ը հայտարարեց որպես Վիեննայի բանակցությունների վերսկսման ամսաթիվ, ՌԴ ԱԳՆ խոսնակը, ի պատասխան ԱՄՆ որոշ պաշտոնյաների հայտարարությունների, շեշտեց, որ ՀԳՀԾ-ն այլընտրանք չունի: Թեև Իրանը և Միջուկային համաձայնության մյուս անդամները հայտարարել են Վիեննայի բանակցությունները վերսկսելու պատրաստակամության մասին, ԱՄՆ որոշ պաշտոնյաներ պատճառաբանում են, որ իրենք նույնպես այլընտրանքներ են դիտարկում: Վաշինգտոնի այս մոտեցումը դեմ է Վիեննայում ստանձնած պարտավորություններին վերադառնալու նախկին պնդումներին:

 

 Խորասան օրաթերթ

Իրանական բալիստիկ ուրվականներ

Ո՛չ Քյարար արդիականացված տանկերը՝ հակազրահային հրթիռներին դիմակայելու ապշեցուցիչ հզորությամբ, ո՛չ 170 կմ/ժամ-ից ավելի արագությամբ հրթիռային կայաններ, և ո՛չ էլ նույնիսկ «Մոհաջեր 6» ԱԹՍ-ն խելացի Ադամանդ հրթիռով, շարժվող թիրախներին հարվածելու ունակությամբ: Սրանք ոչ մեկը պատմության ավարտը չէին: ԻՀՊԿ-ն պաշտոնապես մի ապշեցնող երևույթով փակեց Մեծ մարգարե 17 զորավարժության վերջին էջը: Երեկ անցկացված այս զորավարժության վերջին փուլում ԻՀՊԿ-ն իր օրակարգում էր ներառել տարբեր այդ թվում բարձր, միջին ու կարճ հեռահարությամբ 16 բալիստիկ հրթիռների միաժամանակ արձակումը: Այս փուլում Էմադ, Ղադր, Սաջիլ, Զալազել, Դեզֆուլ և Զոլֆաղար հրթիռները 100 տոկոս ճշգրտությամբ հարվածեցին թշնամու մանրակերտ դիրքերին ու ոչնչացրին:

 

armenpress.am

Հայաստանի մշակույթի գործիչներն Ադրբեջանի ներկայացուցիչների հետ Մոսկվայում տեղի ունեցած հանդիպմանը բարձրացրել են գերիների վերադարձի հարցը

 Հայաստանի մշակույթի, կրթության ոլորտի մի խումբ ներկայացուցիչներ ՌԴ նախագահի` միջազգային մշակութային համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյի միջնորդությամբ դեկտեմբերի 23-24-ին Մոսկվայում հանդիպել են Ադրբեջանի մշակույթի ու կրթության ոլորտի ներկայացուցիչների հետ: Հայաստանի պատվիրակությունը փոխադարձ վստահություն ստեղծելու գործում նախ և առաջ կարևորել է գերիների վերադարձի հարցը:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Երևանի Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը, որը հանդիպման մասնակիցներից է եղել, ասաց, որ իր հետ Հայաստանից մեկնել են նաև Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը, Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի տնօրեն Մարիաննա Մխիթարյանը, Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության նախագահ Հարություն Խաչատրյանը։

Ադրբեջանի կողմից հանդիպմանը մասնակցել են Բաքվի երաժշտական ակադեմիայի ռեկտոր Ֆարհադ Բադալբեյլին, Բաքվի Լեզուների համալսարանի ռեկտոր Քյամալ Աբդուլլան, կինոռեժիսոր Այազ Սալաևը, Ադրբեջանի Ճարտարապետության և շինարարության համալսարանի ռեկտոր Գյուլչոխրա Մամեդովան:

«Շվիդկոյը նման հանդիպումներ նախաձեռնել է 2004-ին, 2006-ին, 2008 թվականին: Այս հանդիպումն առանց օրակարգի էր: Շվիդկոյն ի սկզբանե ասել էր, որ որևէ քաղաքական հարց չի քննարկվելու: Յուրաքանչյուրս ներկայացնում էր ինքն իրեն, և զրույցը ծավալվեց միայն մարդկային, հումանիստական դաշտում: Մենք ասացինք, որ վստահություն ստեղծելու համար անհրաժեշտ են որոշակի քայլեր, և առաջին քայլը գերիների վերադարձն է: Չի՛ կարող լինել վստահություն, չի՛ կարող լինել խաղաղ գործընթաց, եթե լուծված չէ ամենակարևոր մարդկային հարցը: Մենք այս մասին ենք բարձրաձայնել: Պետք է ամեն ինչ անել այդ գործընթացին չխանգարելու համար, և ես հույս ունեմ, որ որոշակի քայլեր կարվեն»,-պատմեց Ռուբեն Բաբայանն ու հավելեց, որ Ադրբեջանի ներկայացուցիչներն էլ խոսել են իրենց հուզող հարցերի մասին, որոնք, հիմնականում, կապված են եղել  ականապատված տարածքների հետ:

Բաբայանը ևս մեկ անգամ շեշտեց, որ իրենց՝ այդ հանդիպմանը մասնակցելու առաջնային նպատակը գերիների հարցը կրկին բարձրաձայնելն է եղել: Նա կարծում է՝ այդ հարցով պետք է զբաղվել բոլոր հարթակներում:

«Իրականում, երբ խնդիրը մարդասիրական տեսանկյունից ես բարձրացնում, այդ դեպքում հակադարձել հնարավոր չէ»,-վստահեցրեց նա:

Ըստ Ռուբեն Բաբայանի՝ նման հանդիպումների շարունակական բնույթ կրելը կախված է արդյունքներից:

«Մեր խմբի բոլոր անդամները շատ լավ գիտեին, որ հարվածների են ենթարկվելու՝ վերադառնալով Հայաստան: Այդպես էլ եղավ, սակայն ավելի կարևոր է գերիների վերադարձի հարցը, ու ամեն բան տանելի է, եթե գերիներն ազատ արձակվեն»,-եզրափակեց Բաբայանը:

 

armenpress.am

Արցախի դատախազությունն ապացույցներ է ներկայացրել, որ Ճարտար գյուղի բնակիչը ադրբեջանցի զինվորականների կողմից հեռահար կրակոցով է սպանվել

Արցախի Հանրապետության գլխավոր դատախազությունը հերքել է Արցախի Մարտունու շրջանի Ճարտար գյուղի բնակիչ Սեյրան Սարգսյանի սպանության մասին ադրբեջանական կողմի ներկայացրած կեղծ վարկածը՝ շեշտելով, որ Արցախի խաղաղ բնակիչը հեռահար կրակոցով է սպանվել Ադրբեջանի զինուժի կողմից:

Ինչպես հայտնում է «Արմենպրես»-ը՝ Արցախի գլխավոր դատախազությունն իր պաշտոնական հաղորդագրությունում ներկայացրել է ադրբեջանական կողմի կեղծ վարկածը հերքող ապացույցներ:

«Դեպքի կապակցությամբ ադրբեջանական կողմը ներկայացրել էր կեղծ վարկած այն մասին, որ Արցախի Հանրապետության քաղաքացի Սեյրան Սարգսյանը հարձակվել էր ադրբեջանական դիրքի վրա, որի ընթացքում, իբր, չեզոքացվել էր՝ դիրքից մի քանի մետր հեռավորությամբ: Դեպքի առթիվ հարուցված քրեական գործով կատարված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքները թույլ են տալիս փաստելու այն վարկածը, որ Սեյրան Սարգսյանը սպանվել է հեռահար կրակոցով, որից հետո ադրբեջանական զինվորականները նրա մարմինը չեզոք գոտուց տեղափոխել են իրենց մարտական դիրք: Այդ մասին են վկայում նաև դեպքի վայրի հարևանությամբ տեղակայված տեսադիտարկման սարքերի արձանագրած տեսանյութերի հետազոտման արդյունքները», - հայտնել են դատախազությունից՝ ընդգծելով, որ Արցախի խաղաղ բնակավայրերի հարևանությամբ տեղակայված ադրբեջանական մարտական հենակետերն անմիջական ու իրական վտանգ են ներկայացնում համայնքային խաղաղ բնակչության կյանքի ու կենսական նշանակություն ունեցող այլ իրավունքների համար:

Մարտունու շրջանի Ճարտար գյուղի 65-ամյա բնակիչը նույն համայնքի վարչական տարածքում 2021 թվականի դեկտեմբերի 3-ին դիտավորությամբ սպանվել էր ադրբեջանցի զինծառայողների կողմից:

 

news.am

Վարչապետի և արտախորհրդարանական ուժերի ղեկավարների մասնակցությամբ տեղի է ունեցել խորհրդակցական ժողովի հերթական նիստը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ համագործակցության խորհրդակցական ժողովի հերթական նիստին: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է վարչապետի մամուլի ծառայությունից։

Նիստին ներկա են գտնվել «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, «Ազատական» կուսակցության առաջնորդ Սամվել Բաբայանը, «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցության ներկայացուցիչ Տիգրան Արզաքանցյանը, «Արդար Հայաստան» կուսակցության ղեկավար Նորայր Նորիկյանը, «Ինքնիշխան Հայաստան» կուսակցության ղեկավար Դավիթ Սանասարյանը, Հայաստանի եվրոպական կուսակցության ղեկավար Տիգրան Խզմալյանը, Հայաստանի Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության նախագահ Լևոն Շիրինյանը, «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Մհեր Տերտերյանը, Պահպանողական կուսակցության ղեկավար Միքայել Հայրապետյանը:

Ողջունելով ներկաներին՝ վարչապետը նշել է.  «Մեր նախորդ նիստում պայմանավորվեցինք, որ Բրյուսել այցից հետո հանդիպում կունենանք: Ինչպես միշտ վերջին տեղեկատվությունը կուզեմ ձեզ հետ կիսել: Նաև կուզենայի իմ պատմածից ձեր տպավորություններն ու վերլուծությունները լսել»:   

Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է բրյուսելյան բանակցությունների արդյունքներին, այնուհետև նիստի մասնակիցներն անցել են  օրակարգային հարցերի քննարկմանը: