Մամուլի տեսություն 28.12.2021
Չնայած ԱՄՆ կառավարության պնդումներին, երկրի մեծ թվով քաղաքներում, հատկապես՝ ծայրամասերում, խմելու մաքուր ջրի խնդիրը մնում է չլուծված:
Վաթան Էմռուզ օրաթերթ
Օրերից մի օր՝ քաղաքացիական պատերազմ
Ինչո՞ւ են ամերիկյան պաշտոնյաները համոզված, որ երկիրը գտնվում է անխուսափելի ներքին ճգնաժամի շեմին
Արդյոք ԱՄՆ-ում տեղի կունենա՞ ևս մեկ քաղաքացիական պատերազմ: Նարնց համար, ովքեր դա բացառում են, պետք է նշել, որ Միացյալ Նահանգներն, իր մոտ 300-ամյա պատմության ընթացքում, ականատես է եղել առնվազն երեք խոշոր դաժան, արյունալի և կործանարար քաղաքացիական պատերազմների:
Առաջին պատերազմն էթնիկ զտումների պատերազմն էր, որի ժամանակ, եվրոպացի ներգաղթյալները սպանեցին հազարավոր բնիկ հնդկացիների: Այս պատերազմը տեղի է ունեցել 1860 թվականին՝ հյուսիսային և հարավային նահանգների և Վաշինգտոնի կենտրոնական կառավարության և նրա կողմնակիցների միջև՝ ընդդեմ Համադաշնության և ստրկության կողմնակիցների քաղաքական սահմանումների:
Էթելաաթ օրաթերթ
Եմենի զինված ուժերը մինչ այժմ 851 անօդաչու թռչող սարքերով և 430 բալիստիկ հրթիռներով հարձակում են իրականացրել Սաուդյան Արաբիայի վրա:
Սաուդյան կոալիցիայի խոսնակը խոստովանել է «Անսարալլահ»-ի հզորությունը, հայտարարելով, որ մինչ այժմ Եմենի ուժերը Սաուդյան Արաբիայի ուղղությամբ արձակել են 851 անօդաչու թռչող սարք և 430 հրթիռ։
Թորքի ալ-Մալեքին, նշելով, որ «Անսարալլահ»-ի հզորացումը կանխելու նպատակով Սաուդյան Արաբիայի ուժերը Կարմիր ծովում ոչնչացրել են 100 նավ, հավելել է. «Այս կերպ մենք ապահովեցինք Բաբ ալ-Մանդեբի և Կարմիր ծովի հարավի անվտանգությունը»։
Անտեսելով Սաուդյան Արաբիայի ամենօրյա հարձակումների ժամանակ Եմենի անմեղ խաղաղ բնակիչների սպանությունը, Թորքի ալ-Մալեքին հավելել է. «Մենք համաձայն ենք երկխոսության և խաղաղության վրա հիմնված բոլոր ծրագրերի հետ, ուստի ներկայացրել ենք համապարփակ քաղաքական լուծման բազմաթիվ ծրագրեր. Բայց «Անսարալլահ»-ը մերժել է դրանք»:
Իրան օրաթերթ
ԱՄՆ-ում խմելու ջրի խնդիրը մնում է չլուծված
Չնայած ԱՄՆ կառավարության պնդումներին, երկրի մեծ թվով քաղաքներում, հատկապես՝ ծայրամասերում, խմելու մաքուր ջրի խնդիրը մնում է չլուծված:
Օրեգոն նահանգի Պորտլենդից 160 մղոն հեռավորության վրա, կնոջ և երեխաների հետ ապրող Սուպան ասում է. «Ծորակից հոսող խմելու ջուր մեզ համար երազանք է։ Մեզ շատ բան հարկավոր չէ: Բավական է, որ կարողանանք մեր տունը մաքուր ջրով լվանալ»։
Սպիտակ տունը պնդում է, որ ջրի մաքրման և մատակարարման ընկերությունների հետ կնքված համաձայնագրի համաձայն, խմելու ջրի վիճակը կբարելավվի:
Քեյհան օրաթերթ
Jerusalem Post. Իրանի անօդաչու թռչող սարքերն ու հրթիռներն իսկապես կործանարար են և վտանգավոր
Անդրադառնալով «Մեծ մարգարե 17 » զորավարժությանը, սիոնիստական թերթը գրել է. «Այս զորավարժությունները և հրթիռային գործողությունը կարևոր են տարբեր պատճառներով: Նախ՝ զորավարժությունը ցույց տվեց Իսրայելին հարվածելու Իրանի նոր հնարավորությունները: Մի քանի ԱԹՍ կրելու հնարավորությամբ նոր կրող հրթիռի ներկայացումը և Իսրայելի Դիմոնա միջուկային օբյեկտի վրա 16 հրթիռների արձակման իմիտացիոն գործողությունն Իրանի հարձակողկան ուժի նոր մակարդակի ցուցադրություն էին:
«Մեծ մարգարե 17 » զորավարժության շրջանակում, Իրանը հրապարակել էր տեսանյութ՝ որում ցուցադրվում էր Իսրայելի Դիմոնա միջուկային օբյեկտի վրա 16 հրթիռներով հարձակման իմիտացիոն գործողությունը: Այս քայլը շատ մեծ կարևորություն ունի, քանի որ դրանով Իրանը սպառնում է Դիոմանայի վրա հրթիռային հարձակմամբ»:
armenpress.am
Սանկտ Պետերբուրգում մեկնարկել է ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ ֆորմալ հանդիպումը
Սանկտ Պետերբուրգում մեկնարկել Է Անկախ Պետությունների Համագործակցության (ԱՊՀ) անդամ երկրների ղեկավարների ոչ ֆորմալ հանդիպումը: Հանդիպման նախաձեռնողն Է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Սպասվում Է, որ միջոցառմանը ղեկավարները կամփոփեն 2021 թվականին Համագործակցությունում Բելառուսի նախագահության արդյունքները, կարծիքներ կփոխանակեն ընդհանուր խնդիրների լուծման շուրջը, կքննարկեն կազմակերպության երկրների համագործակցության արդյունավետության բարձրացման եւ սոցիալ-տնտեսական զարգացման հետագա միջոցները:
Միջոցառմանը մասնակցում են Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի, Ուզբեկստանի եւ Ադրբեջանի ղեկավարները:
Նիստի մեկնարկին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհակալություն է հայտնել ԱՊՀ անդամ երկրների ղեկավարներին հանդիպման հրավերն ընդունելու համար: Նիստի բաց մասում քննարկում է ծավալվել կորոնավիրուսի համավարակի թեմայով, որից հետո երկրների ղեկավարներն անցել են փակ ռեժիմով քննարկումների:
Հանդիպմանը ներկա Է նաեւ Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը. դեկտեմբերի 28-ին ավելի վաղ Պուտինն առանձին զրույց Է ունեցել նրա հետ:
Նախորդ անգամ նման ոչ ֆորմալ գագաթաժողով տեղի Է ունեցել մինչեւ համավարակը՝ 2019 թվականի դեկտեմբերին: Այն նույնպես կայացել Է Սանկտ Պետերբուրգում: Այն ժամանակ Ռուսաստանի ղեկավարը հանդիպման մասնակիցներին պատմել Է հանված արխիվային նյութերի մասին, որոնք վերաբերում են Երկրորդ համաշխարհային պատերազմի նախապատմությանը, այնուհետեւ նրանց հրավիրել Է դիտելու հատուկ կազմակերպված ցուցահանդեսը:
armenpress.am
Թուրքիան կովկասյան տարածաշրջանի երկրների հետ կապող նոր թունել կբացի
Չորեքշաբթի օրը Թուրքիայի արևելքում կբացվի նոր ավտոմոբիլային թունել, որը կկապի Թուրքիան կովկասյան տարածաշրջանի երկրների հետ։
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:
Տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարության հաղորդագրության համաձայն՝ թունելը կառուցվել է ձմռան պայմաններում անվտանգ, արագ և անխափան փոխադրումներն ապահովելու նպատակով։
Էրզրումը և Արդվինը կապող Փիրինկքայալար թունելը հարմարավետություն կապահովի դեպի զբոսաշրջության և առևտրի կենտրոններ փոխադրումների առումով։
Նոր թունելը կդառնա Թուրքիայի և Վրաստանի սահման տանող երթուղու կարևոր օղակը և մեծապես կհեշտացնի բեռնափոխադրումները:
armenpress.am
Ռուսաստանը մի քանի երկրների հետ բանակցություններ է վարում C-400-ի նոր մատակարարումների շուրջ
Ռուսաստանը մի քանի երկրների հետ բանակցություններ Է վարում «Տրիումֆ» C-400 զենիթահրթիռային համակարգերի նոր մատակարարումների շուրջ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտնել Է Ռուսաստանի ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության (ՌՏՀԴԾ) մամուլի քարտուղար Վալերյա Ռեշետնիկովան:
«Ներկայում մի քանի պետություններ մշակում են C-400 ձեռք բերելու հարցը, ընթանում են համապատասխան բանակցություններ»,-ասել Է նա:
Ռեշետնիկովայի խոսքով՝ ԱՄՆ-ի կողմից, որը քաղաքական ճնշում Է գործադրում պատվիրատուների վրա եւ սպառնում պատժամիջոցներով, անբարեխիղճ մրցակցության պատճառով մի շարք երկրներ չեն ազդարարում իրենց հետաքրքրությունն այդ համակարգերի նկատմամբ:
«Հենց որ C-400-ի նոր պարտավորագրեր կնքվեն, դուք այդ մասին կիմանաք»,- հավելել Է նա:
Մամուլի քարտուղարը նշել Է, որ նաեւ արտասահմանյան մի քանի պատվիրատուների հետ են բանակցություններ ընթանում C-350 «Վիտյազ» եւ Բուկ-Մ3» զենիթահրթիռային համալիրների մատակարարումների շուրջ: Ավելի վաղ C-400 համակարգեր են գնել Չինաստանը, Թուրքիան եւ Հնդկաստանը: Չինաստանը եւ Թուրքիան դրանք արդեն ստացել են, Հնդկաստան մատակարարումներն սկսվել են վերջերս:
«Տրիումֆ» C-400-ը (ՆԱՏՕ-ի դասակարգմամբ՝ SA-21 Growler) նոր սերնդի մեծ եւ միջին հեռահարության զենիթահրթիռային համակարգ Է: Նախատեսված Է ռադիոԷլեկտրոնային եւ հակազդման մյուս տեսակների պայմաններում ռազմավարական եւ տակտիկական օդուժի ինքնաթիռների, բալիստիկ հրթիռների, գերձայնային թիրախների եւ օդային հարձակման այլ միջոցների բարձրարդյունավետ խոցման համար, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
panarmenian.net
Դեկտեմբերի 4-ին գերությունից վերադարձած մայորը կալանավորվել է
Ադրբեջանական գերությունից դեկտեմբերի 4-ին հայրենադարձված և այժմ մեղադրյալի կարգավիճակ ունեցող մայոր Ն. Ե-ն կալանավորվել է։
Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Տիգրան Սիմոնյանի նախագահությամբ, բավարարել է դատախազության բողոքը՝ բեկանելով նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությունը մերժելու որոշումը և կայացնելով Ն. Ե.-ին կալանավորելու որոշում։ Փաստաբան Կարմեն Պողոսյանն ասել է, որ դատարանի որոշումը ստանալուց հետո բողոք կներկայացնի, տեղեկացնում է «Փաստինֆոն»։
Ավելի վաղ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Գևորգ Պողոսյանի նախագահությամբ, մերժել էր Ն. Ե.-ին կալանավորելու մասին միջնորդությունը՝ նրա նկատմամբ այլ խափանման միջոց ընտրելու հարցը թողնելով վարույթն իրականացնող մարմնի իրավասությանը։ Նախաքննական մարմինն այլ խափանման միջոց չէր ընտրել, իսկ դատախազությունն էլ վերաքննիչ բողոք էր ներկայացրել՝ պահանջելով կալանավորել մայորին։
Նոյեմբերի 16-ին գերեվարված և դեկտեմբերի 19-ին հայրենադարձված 10 գերիները նույնպես հարցաքննվել են ՔԿ-ում քննվող քրեական գործի շրջանակներում,
Նոյեմբերի 16-ին ադրբեջանական ագրեսիայից հետո ՀՀ ՊՆ-ն հաղորդեց 13 գերեվարված և 24 անհետ կորած զինծառայողի մասին, սակայն Նիկոլ Փաշինյանն ավելի ուշ հայտնեց, որ անհետ կորած համարվող 24 զինծառայողները գերեվարվել են և շրջանառության մեջ դրեց «24+8» բանաձևը։ Դեկտեմբերի 4-ին ռուսական կողմի միջնորդությամբ Հայաստան է տեղափոխվել 10 ռազմագերի, որոնք գերեվարվել էին նոյեմբերի 16-ին՝ ՀՀ ինքնիշխան տարածքից՝ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով։
Գերությունից վերադառնալուց հետո զինծառայողները հարցաքննվել են ՔԿ-ում քննվող քրեական գործի շրջանակներում, իսկ երեկ արդեն հայտնի դարձավ, որ վերադարձած գերիներից մի մասին ձերբակալել են, ապա մեղադրանք առաջադրել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով՝ մարտական հերթապահության կամ ծառայության կանոնները խախտելը, որն առաջացրել է ծանր հետևանք։ Վարույթն իրականացնող մարմինը վերադարձած գերիներից 5-ի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդություն է ներկայացրել դատարան, որոնցից չորսը բավարարվել են։ Ն. Ե.-ն միակ զինծառայողն էր, որի վերաբերյալ միջնորդությունը մերժվել էր։
panarmenian.net
Պուտինը՝ Ալիևին․ Ուրախ կլինեմ համատեղ աշխատել տարածաշրջանային կայունության և անվտանգության ամրապնդման համար
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցում, շնորհավորելով նրան ծննդյան 60-ամյակի կապակցությամբ, հաստատել է ընդհանուր տրամադրվածությունը ռուս-ադրբեջանական ռազմավարական գործընկերության հետագա ամրապնդման ուղղությամբ։
Պուտինը նաև շնորհավորական հեռագիր է հղել Ալիևին՝ նշելով, որ ուրախ կլինի շարունակել համատեղ աշխատանքը «տարածաշրջանային կայունության և անվտանգության ամրապնդման համար»։
«Գնահատում եմ մեր ընկերական հարաբերությունները։ Ուրախ կլինեմ շարունակելու կառուցողական, բովանդակային երկխոսությունը և սերտ համատեղ աշխատանքը՝ ի շահ ռուս-ադրբեջանական ռազմավարական գործընկերության հետագա զարգացման, ինչպես նաև տարածաշրջանային կայունության և անվտանգության ամրապնդման համար»,-նշել է Պուտինը։
panarmenian.net
Բայրամով․ Սատարում ենք Անկարայի և Երևանի հարաբերությունների կարգավորմանը
Բաքուն լիովին սատարում է Անկարայի ու Երևանի միջև հարաբերությունների կարգավորմանը։ Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը տարեվերջյան ասուլիսում։
«Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ կողմ է հարաբերությունների կարգավորմանը և խաղաղ պայմանագրի կնքմանը Հայաստանի հետ։ Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ իր երկիրը բոլոր իր գործողությունները համակարգում է Ադրբեջանի հետ»,-ասել է նա, գրում է Haqqin.az-ը։
Բայրամովը հավելել է, որ եթե խոսքը երկրների միջև հարաբերությունների կարգավորման մասին է, ապա դա պետք է տեղի ունենա միջազգային իրավունքի նորմերին ու սկզբունքներին համապատասխանող հիմքով։
«Մենք այս հիմքով զարգացնում ենք հարաբերությունները մեր հարևանների հետ։ Նախկինում բացառություն էր միայն Հայաստանը, իսկ այժմ մենք առաջարկել ենք Երևանին հարաբերությունները կառուցել միջազգային իրավունքի հիման վրա»,-ասել է Բայրամովը:
Չավուշօղլուն հայտարարել է, որ Թուրքիայի և Հայաստանի ներկայացուցիչների առաջին հանդիպումը տեղի կունենա Մոսկվայում։ ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանն իր հերթին հայտարարել է, որ այս պահի դրությամբ հանդիպման ժամկետի վերաբերյալ պայմանավորվածություն չկա։ Նա հավելել է, որ քննարկվում է հանդիպումը Մոսկվայում անցկացնելու հնարավորությունը։
Չավուշօղլուն, անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին, ասել էր, որ Ադրբեջանը միշտ անուղղակի կերպով կլինի այդ գործընթացի մեջ: