Մամուլի տեսություն 29.12.2021
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i160050-Մամուլի_տեսություն_29.12.2021
ԻՀՊԿ «Ղոդս» ստորաբաժանման հրամանատար նահատակ Սոլեյմանիի սպանության երկրորդ տարելիցի վերաբերյալ հոդվածում, ամերիկյան թերթը գրել է. «Իրանն այս սպանությունից հետո ոչ թե թուլացավ, այլ ավելի ուժեղացավ»:
(last modified 2026-04-22T14:27:35+00:00 )
Դեկտեմբեր 29, 2021 13:17 Asia/Tehran

ԻՀՊԿ «Ղոդս» ստորաբաժանման հրամանատար նահատակ Սոլեյմանիի սպանության երկրորդ տարելիցի վերաբերյալ հոդվածում, ամերիկյան թերթը գրել է. «Իրանն այս սպանությունից հետո ոչ թե թուլացավ, այլ ավելի ուժեղացավ»:

Քեյհան օրաթերթ

Սոլեյմանիի սպանությունից հետո ԱՄՆ-ն  ռազմավարական խնդիրներ ունի

ԻՀՊԿ «Ղոդս» ստորաբաժանման հրամանատար գեներալ Սոլեյմանիի սպանության երկրորդ տարելիցի վերաբերյալ հոդվածում, ամերիկյան թերթը գրել է. «Իրանն այս սպանությունից հետո ոչ թե թուլացավ, այլ ավելի ուժեղացավ: Գեներալ Սոլեյմանիի սպանության որոշումն ԱՄՆ արտաքին քաղաքականության ոլորտի ​​որոշումներից է, որի հետևանքների վրա ուշադրություն չի դարձվել։ Ամերիկյան պաշտոնյաները պետք է դադարեն միամտորեն մտածել, որ եթե ինչ-որ մեկը  դեմ է իրենց շահերին, նրանից պետք է ազատվել»:

2020 թվականի հունվարին, ԻՀՊԿ «Ղոդս» ստորաբաժանման նախկին հրամանատար, գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանությունից մի քանի օր անց,  Իրանը, պատասխանելով ԱՄՆ կառավարության այդ քայլին,  տասնյակ հրթիռներ արձակեց Իրաքի Այն ալ-Ասադ բազայի վրա, որի հետևանքով վիրավորվեց ավելի քան 100 ամերիկացի զինվոր: 

 

Վաթան Էմռուզ օրաթերթ

Կորոնավիրուսի դեմ պայքարելու համար, Բայդենը դիմել է բանակին 

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, Հրամանատարների ազգային ասոցիացիային ասել է, որ Սպիտակ տունը մոբիլիզացնում է ռազմական և դաշնային բուժանձնակազմը, օգնելու հիվանդանոցներին, որտեղ դիմում են մեծ թվով չպատվաստված մարդիկ և դրանով  նվազեցնելով կորոնավիրուսի տարածման վտանգը։

Sputnik-ի հաղորդմամբ, բայդենը հայտարարել է. «Դեպքերի թիվն ավելանում է, իսկ երկրում կան մի քանի տասնյակ միլիոնավոր չպատվաստված քաղաքացիներներ, գրանցվում է հոսպիտալացումների աճ»:

 

Էթելաաթ օրաթերթ

Նաֆթալի Բենեթ. Իսրայելը 30 տարի առաջվանից գտնվում է Իրանի հրթիռների օղակում

Սիոնիստական ​​ռեժիմի վարչապետը հայտարարել է. «Իսրայելը 30 տարի առաջվանից գտնվում է Իրանի հրթիռների օղակում: Իսկ վերջին տարիներին, Իրանը  ինչպես նաև վերջին տասնամյակում  Լիբանանի «Հեզբոլլահ»-ին զինել է ավելի քան 100 հազար հրթիռներով:

Նաֆթալի Բենեթը նշել է. «Այդ պատճառով մենք  երբեք չպետք է Իրանին թույլ տանք միջուկային զենք ձեռք բերել»:

Նա հավելել է. «իսրայելը չի ընդդիմանա Իրանի հետ միջուկային որևէ համաձայնության, սակայն գերտերությունները պետք է ավելի վճռական դիրքորոշում որդեգրեն Իրանի միջուկային հարցի նպատմամբ»:

 

Ջամե Ջամ օրաթերթ

Մարկ Ցուկերբերգի ագահ քայլը՝ Հավայան կղզիներում

Հավայան կղզիներում մեծ թվով անշարժ գույքի սեփականատեր դարձած, Facebook-ի սեփականատեր Մարկ Ցուկերբերգը,  կրկին խոշոր հողատարածքներ է գնել կղզիներում, ինչը զայրացրել է բնիկներին։

Հավայան կղզիների համալսարանի իրավունքի պրոֆեսոր Կապուա Սպրոտն ասել է «Սա նոր տեսակի գաղութատիրություն է».

Ցուկերբերգը Սան Ֆրանցիսկոյի Պալո Ալտո քաղաքում, ընդհանուր առմամբ ունի 10 տուն  և 1400 Հա տարածք և  Տահո լիճը, որի արժեքը կազմում է 320 միլիոն դոլար:

 

Ջավան օրաթերթ

Իրանը չգիտի թե ինչ է նշանակում «Վիեննայի վերջնաժամկետ»

Արձագանքելով ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդականի կողմից պատժամիջոցների վերացման վերաբերյալ Վիեննայի բանակցությունների  համար  ժամկետի սահմանմանն Իրանի ԱԳՆ խոսնակն ընդգծել է, որ իրանական բանակցային թիմը Վիեննայում կմնա այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է,  կընդունի միայն լավ համաձայնության և չի ըդնունի որևէ արհեստական ժամկետ:

 

Իարն օրաթերթ

Թղթադրամով զարդարված տոնածառը թակարդն է գցել մաքսանենգներին

Կոկաինի վաճառքով զբաղվող անգլիացին, ով իր տոնածառը զարդարել է թղթադրամներով, գրավել է ոստիկանների ուշադրությունը:

Սքոթլանդ Յարդի ոստիկանության աշխատակիցները,  թղթադրամներով զարդարված տոնածառի նկարները, խուզարկել են տղամարդու տունը։ Մտնելով այնտեղ,ո ստիկանները վերջինիս ննջասենյակում կոկաինի փաթեթներ են հայտնաբերել:

47-ամյա Մարվին Փորչելը ձերբակալվել է:

 

 

armenpress.am

Հայաստանն աշխատում է փոխադարձության սկզբունքով Իրանում գլխավոր հյուպատոսություն բացելու ուղղությամբ. ԱԳՆ

 Հայաստանի արտաքին գործերի նախարարությունն անդրադարձել է Կապանում գլխավոր Հյուպատոսություն բացելու՝ Իրանի կառավարության որոշմանը՝ հայտնելով, որ Հայաստանը նույնպես աշխատում է Իրանում գլխավոր հյուպատոսություն բացելու ուղղությամբ:

«Մեր կողմից նույնպես աշխատանքներ են տարվում Իրանի Իսլամական Հանրապետությունում, փոխադարձության սկզբունքով, Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոսություն բացելու ուղղությամբ»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Իրանի կառավարությունը հավանություն է տվել Կապանում գլխավոր հյուպատոսություն բացելու վերաբերյալ երկրի արտաքին գործերի նախարարության առաջարկին: 

 

 

armenpress.am

Գերմանիայի ԱԳ նախարարը չի այցելի 2022 թվականի Պեկինի ձմեռային Օլիմպիական խաղերին

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Աննալենա Բերբոկը որոշել Է չայցելել 2022 թվականին Պեկինում անցկացվող ձմեռային Օլիմպիական խաղերին, բայց դրա հետ մեկտեղ հավաստիացնում Է, որ խոսքը դիվանագիտական բոյկոտի մասին չԷ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, դեկտեմբերի 29-ին հաղորդել Է DPA գործակալությունը:

«Ես սպորտի մեծ երկրպագու եմ, բայց այս անգամ ես հաստատ չեմ մեկնի. անցյալում արտաքին գործերի նախարարների համար Օլիմպիական խաղերին չայցելելը նույնպես սովորական բան Է եղել»,-հայտարարել Է Բերբոկը:

Նա նշել Է, որ դա իր անձնական որոշումն Է, եւ Գերմանիան դեռեւս ցանկանում Է ԵՄ-ի գործընկերների հետ համատեղ դիրքորոշման հասնել այն հարցում, թե հարկավոր Է արդյոք Խաղերի ընդհանուր դիվանագիտական բոյկոտ: Ինչպես արդեն հաղորդվել Է, ավելի վաղ մի շարք երկրներ, այդ թվում՝ Ամերիկայի Միացյալ Նահանգները, Կանադան, Ավստրալիան եւ Մեծ Բրիտանիան, հայտարարել են Օլիմպիական խաղերի դիվանագիտական բոյկոտի մասին այն բանի կապակցությամբ, որ Չինաստանի ղեկավարությունը, նրանց կարծիքով, ոտնահարում Է Սինցզյանի ույղուրական բանակչության շահերը եւ նրանց նկատմամբ վարում ցեղասպանության քաղաքականություն:

Դիվանագիտական բոյկոտը նշանակում Է, որ նրան մեղադրող երկրների պաշտոնական ներկայացուցիչները չեն մեկնի Պեկին եւ չեն մասնակցի Խաղերի շրջանակներում կազմակերպվող միջոցառումներին: Օլիմպիական խաղերին այդ երկրների մարզիկների մասնակցությունը չի սահմանափակվում:

Չինաստանը հետեւողականորեն հերքում Է ազգային փոքրամասնությունների նկատմամբ ճնշումների մեղադրանքները: Խաղերի դիվանագիտական բոյկոտը նա համարում Է «քաղաքական մանիպուլյացիաներ», որոնք միանգամայն հակասում են Օլիմպիական շարժման հիմնական սկզբունքներին:

Չինաստանի պաշտոնատար անձինք ընդգծում են, որ Արեւմուտքի այդ գործողությունները չեն ազդի Օլիմպիական խաղերի հաջող անցկացման վրա. բացի այդ, Պեկինում պաշտոնապես հայտարարում են, որ Խաղերին այդ երկրներից պաշտոնյաների ոչ ոք Էլ չի հրավիրել: Ձմեռային Օլիմպիական խաղերը 2022 թվականին Պեկինում կանցկացվեն փետրվարի 4-ից մինչեւ 20-ը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

 

armenpress.am

Վրաստանի խորհրդարանը նոր նախագահ ունի

 Վրաստանի խորհրդարանը նախագահի պաշտոնում հաստատել Է Շալվա Պապուաշվիլիի թեկնածությունը, որը մինչեւ վերջին ժամանակներս գլխավորել Է կրթության եւ գիտության կոմիտեն, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Պապուաշվիլիի թեկնածության օգտին քվեարկել Է 88 պատգամավոր: Մեկ պատգամավոր դեմ Է քվեարկել: Պապուաշվիլիին աջակցող խորհրդարականանների թվում եղել Է առնվազն հինգ ընդդիմադիր, քանի որ «Վրացական երազանք-դեմոկրատական Վրաստան» կառավարող կուսակցությունը խորհրդարանում ունի 83 տեղ:

Պապուաշվիլին Վրաստանի խորհրդարանի խոսնակի պաշտոնում փոխարինել Է Կախա Կուչավային: Ինչպես հայտարարել Է Կուչավան, ինքը կմնա «Վրացական երազանքի» քաղխորհրդի անդամ եւ կաշխատի շատ կարեւոր պետական նախագծի վրա: Մանրամասների մասին նա խոստացել Է հայտնել արդեն հաջորդ տարի:

«Սա շատ մեծ պատիվ եւ պատասխանատվություն Է հասարակության առջեւ եւ մեր քաղաքական թիմի առջեւ: Համապատասխանաբար, ես ամեն բան կանեմ, որպեսզի այս պաշտոնում արժանիորեն ծառայեմ մեր երկրին ու ժողովրդին»,-հայտարարել Է Պապուաշվիլին՝ հանդես գալով քվեարկությունից առաջ տեղի ունեցած նիստում:

Դրա հետ մեկտեղ նա շնորհակալություն Է հայտնել Կուչավային, որը, նրա խոսքով, «դժվարին քաղաքական ժամանակաշրջանում արժանիորեն ղեկավարել Է խորհրդարանը եւ կարողացել համախմբել խորհրդարանական կյանքը»:

«Որպես խորհրդարանի նախագահ ես պաշտպան կկանգնեմ խորհրդարանական սուվերենությանը: Անպայմանորեն, ես «Վրացական երազանք» թիմի անդամ եմ եւ դրանով իսկ վրաց ժողովրդի մեծամասնության կամքը ներկայացնող»,-ասել Է Պապուաշվիլին: Նրա խոսքով, չնայած իշխանությունների եւ ընդդիմության միջեւ առկա հակասություններին, խորհրդարանում կողմերի համագործակցության լավ փորձ կա ընտրական բարեփոխման հարցերում, հաղորդել Է Sputnik-ը:

 

panarmenian.net

ՌԴ ԱԳՆ․ ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման հանձնաժողովը շուտով կարող է ստեղծվել

 Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման հարցերի հանձնաժողովը շուտով կարող է ստեղծվել։ Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳ փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն։

Նա հիշեցրել է, որ նոյեմբերի 26-ին Սոչիում ՌԴ, ՀՀ և Ադրբեջանի ղեկավարները պայմանավորվել են Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման գծով երկկողմ հանձնաժողով ստեղծել՝ Ռուսաստանի խորհրդատվական աջակցությամբ, գրում է ՌԻԱ Նովոստին։

«Ելնում ենք նրանից, որ դա տեղի կունենա մոտ ապագայում։ Անհաղթահարելի խոչընդոտներ այդ պայմանավորվածության իրականացման ճանապարհին չկան»,- ասել է նա։

ՌԴ ԱԳ փոխնախարարը նշել է, որ Ռուսաստանն ընթացիկ տարվա մայիսին հայ-ադրբեջանական սահմանի առանձին հատվածներում իրավիճակի սրման հենց սկզբից հանդես է եկել որպես միջնորդ՝ առաջարկելով իր օգնությունը ՀՀ և Ադրբեջանի միջև համապատասխան բանակցային գործընթացի մեկնարկի հարցում։

«Նշեմ, որ միջադեպերն անմիջական կապ չունեն ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտու հետ։ Խնդիրը ժառանգություն է մնացել խորհրդային տարիներից և պայմանավորված է երկու երկրների միջև սահմանի ամբողջ երկայնքով պատշաճ միջազգային իրավական ձևակերպման բացակայությամբ»,- ասել է նա։

Նոյեմբերի 26-ին Սոչիում ՌԴ, ՀՀ և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումից հետո ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ մինչև տարեվերջ դեմարկացիայի և դելիմիտացիայի մեխանիզմներ կստեղծվեն։

 

panarmenian.net

Պուտինը՝ Փաշինյանին. Այս տարվա մեր շփումը լիովին հաստատեց ռուս-հայկական հարաբերությունների դաշնակցային բնույթը

 Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին գալիք Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ:

«Հարգելի Նիկոլ Վովայի, սրտանց շնորհավորում եմ Ձեզ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առիթով։ Անցնող տարվա ընթացքում մեր պարբերական շփումը լիովին հաստատեց ռուս-հայկական հարաբերությունների բարեկամական, դաշնակցային բնույթը։

Ակնկալում եմ, որ համատեղ ջանքերով մենք կապահովենք երկկողմ համագործակցության հետագա դինամիկ զարգացումը տարբեր ոլորտներում, ինչպես նաև գործընկերային փոխգործակցությունը ԵԱՏՄ, ՀԱՊԿ, ԱՊՀ և բազմակողմ մյուս կառույցների շրջանակում։ Դա համապատասխանում է Ռուսաստանի և Հայաստանի եղբայրական ժողովուրդների հիմնարար շահերին, համահունչ է Անդրկովկասյան տարածաշրջանում անվտանգության և կայունության ամրապնդմանը։

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, հաջողություններ և ամենայն բարիք, իսկ Ձեր բոլոր հայրենակիցներին՝ խաղաղություն և բարօրություն»։

Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել նաև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին։

 

panarmenian.net

ՌԴ ԱԳՆ․ 2021-ին Մոսկվան ակտիվ նպաստել է Երևանի և Բաքվի հարաբերությունների կարգավորմանը

 2021 թվականին Մոսկվան ակտիվորեն նպաստել է Բաքվի և Երևանի հարաբերությունների կարգավորմանը։ Այդ մասին ասվում է 2021-ի արտաքին քաղաքական հիմնական արդյունքների մասին ՌԴ արտգործնախարարության զեկույցում։

Նշվում է, որ ՌԴ-ն աջակցել է նաև այնպիսի հարցերում, ինչպիսիք են ադրբեջանա-հայկական սահմանի սահմանազատման երկկողմ հանձնաժողովի ստեղծումը, ինչպես նաև Հարավային Կովկասում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակումը, տեղեկացնում է Mid.ru-ն:

Նշվում է նաև, որ դեկտեմբերի 10-ին Մոսկվայում տեղի է ունեցել «3+3» ձևաչափով (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան, ինչպես նաև Ռուսաստան, Թուրքիա, Իրան) խորհրդակցական տարածաշրջանային հարթակի առաջին հանդիպումը, առայժմ առանց Վրաստանի մասնակցության:

Ավելի վաղ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ռազմական գերատեսչությունում կայացած խորհրդակցության ժամանակ հայտարարել էր, որ Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահները կատարել են բարդ առաջադրանքներ՝ բաժանել են հակամարտող կողմերին և նպաստել են իրավիճակի հանդարտեցմանը։ «Տեղակայելով մեր խաղաղապահներին՝ կարողացանք հանդարտեցնել իրավիճակը, և այժմ արդեն պլանային աշխատանք է կատարվում։ Հիմա արդեն կարելի է այն պլանային համարել։ Աստիճանաբար կյանքը վերադառնում է այդ տարածաշրջան»,- ասել է նա: