Մամուլի տեսություն 30.12.2021
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i160122-Մամուլի_տեսություն_30.12.2021
ԻԻՀ առողջապահության նախարարության պաշտոնյան հայտարարել է, որ իրանական պատվաստանյութերի ռազմավարական պորտֆելը բազմազան է և որոշ տեղերում կուտակումները չեն կարող խնդիր առաջացնել։
(last modified 2026-04-22T14:27:35+00:00 )
Դեկտեմբեր 30, 2021 10:59 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 30.12.2021

ԻԻՀ առողջապահության նախարարության պաշտոնյան հայտարարել է, որ իրանական պատվաստանյութերի ռազմավարական պորտֆելը բազմազան է և որոշ տեղերում կուտակումները չեն կարող խնդիր առաջացնել։

Էթեմադ օրաթերթ

Իրանի դեմ ուղղված թշնամությունն ազդում է նաև տարածաշրջանի այլ երկրների վրա

Կատարի նախկին վարչապետ Համադ բեն Ջասիմ Ալ Թանին  հայտարարել է, որ Իրանի դեմ  ուղղված ցանկացած թշնմական գործողություն ուղղակիորեն  ազդում է տարածաշրջանի այլ երկրների վրա։

Ալ Թանին իր թվիթերյան էջում գրել է. «Իրանի և Արևմուտքի միջև  միջուկային հավանական համաձայնությունը  կնպաստի տարածաշրջանում լարվածության թուլացմանը, հաշվի առնելով, որ  Թեհրանի դեմ ուղղված ցանկացած թշնամականք ուղղակիորեն ազդում է տարածաշրջանի երկրների վրա և չի բխում մեր՝ ոչ կարճաժամկետ և ոչ էլ երկարաժամկետ շահերից»:

 

Ջավան օրաթերթ

«Օմիկրոն»-ի ախտանիշները նման են սովորական մրսածության ախտանիշներին

Անդրադառնալով երկրում կորոնավիրուսի հավանական նոր ալիքին, Իրանի առողջապահության փոխնախարարը հայտարարել է.  «Հնարավոր բոլոր նախապատարստական աշխատանքներն իրականացվել են և մենք լուրջ խնդիր չունենք: Իհարկե, նոր ալիքի սրացման դեպքում վիրուսի տարածման ինտենսիվությունն անկանխատեսելի է»:

Սաիդ Քարիմին ասել է Թեհրանի ռադիոյի առողջապահական աթեմայով հաղորդման ժամանակ  անդրադառնալով «օմիկրոն»-ի  և կորոնավիրուսի վեցերորդ ալիքի դեմ պայքարելու հարցում հիվանդանոցների լիակատար պատրաստվածությանն ասել է. «Բարեբախտաբար, պատվաստանյութերի պակաս չկա։ Որոշ տեղերում կարող են առաջանալ կուտակումներ, սակայն մենք ունենք պատավստանյութի տարբեր տեսակներ և ռազմավարական պաշարների խնդիր չունենք»։

 

Վաթան Էմռուզ օրաթերթ

Սուրբծննդյան տոնի  օրերին ԱՄՆ-ում  սպանվել է 8 մարդ

Սուրբծննդյան տոներին ամերիկացիներն իրական կյանքում հոլիվուդյան սերիալներ հիշեցնող արյունալի հանցագործությունների ականատես են լինում: Տոնական օրերին ԱՄՆ-ում տեղի ունեցած հրաձգությունների հետևանքով սպանվել է ութ մարդ: Զոհվածներից երեքը եղել են պատանիներ: Դեռևս պարզ չէ, թե ինչո՞ւ են Սուրբծննդյան տոների օրերին ԱՄՆ-ում ավելանում սպանությունների դեպքերը:

 

Էթելաաթ օրաթերթ

Վերջին հարցումների համաձայն Էրդողանի ժողովրդականությունը նվազել է

Հունական Greek City Times լրատվական կայքը, հղում անելով Թուրքիայում անցկացված նոր հարցման արդյունքներին, հայտնել է, որ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ժողովրդականությունն առաջիկա նախագահական ընտրություններում իր մրցակիցների համեմատ նվազել է:

Կայքը գրել է. «Անկարայի քաղաքապետ Մանսուր Յավասի և Ստամբուլի քաղաքապետ Աքրամ Իմամօղլուի համեմատ, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ժողովրդականությունը  շարունակում է նվազել, ինչը  կարող է դառնալ  Էրդողանի դարաշրջանի ավարտը»:

 

Համշահրի օրաթերթ

Չինաստանն ԱՄՆ-ին մեղադրել է կորոնավիրուսի տարածման և համավարակը քաղաքականացնելու մեջ

Չիանկան CGTN լրատվական գործակալությունը հաղորդել է, որ բազմաթիվ աղբյուրներից ստացված տվյալների համաձայն, Միացյալ Նահանգները կարող է լինել կորոնավիրուսի տարածման աղբյուրը և պատասխանատվություն կրել ամբողջ աշխարհում հիվանդության արագ տարածման համար:

Գործակալությունը հաղորդել է. «Վերջին հաղորդումների համաձայն, ԱՄՆ-ն քաղաքականացրել է կորոնավիրուսի համավարակը,  երկրում վիրուսի տարածման ժամկետը մշտապես ավելի ուշ է հայտարարվել և բանակը միջամտություն է ունեցել այդ հարցում: Ըստ այդ, Միացյալ Նահանգները կարող է լինել կորոնավիրուսի տարածման աղբյուրը և պատասխանատվություն կրել ամբողջ աշխարհում հիվանդության արագ տարածման համար»:

 

armenpress.am

 

Հայ գերիների վերադարձի հարցում էական կլինի ԵԱՀԿ առաջիկա համաժողովը. ՀՀ-ում Լեհաստանի դեսպան

 Լեհաստանը հույս ունի, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման գործընթացը դրական լուծում կունենա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը՝ այդ մասին Մեդիա կենտրոնում հրավիրված ասուլիսի ընթացքում ասաց Հայաստանում Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպան Պավել Չեպլակը՝ պատասխանելով այն հարցին, թե ի՞նչ դեր կարող է խաղալ Լեհաստանը, որպես 2022 թվականին ԵԱՀԿ-ում նախագահող, Հարավային Կովկասում հակամարտության կարգավորման, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի, դրանց առնչվող հումանիտար խնդիրների լուծման և հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացում:

Լեհաստանի դեսպանը նաև դրական գնահատեց Հայաստանի և Թուրքիայի միջև երկկողմ հարաբերությունների կարգավորման նպատակով սկսված երկխոսությունը և դրական ազդակների փոխանակումը:

«Հրաշալիորեն գիտակցում ենք, որ Հայաստանի քաղաքացիների և կառավարության համար առաջնահերթ խնդիր է գերիների հնարավորինս շուտ վերադարձը: Կարծում եմ, որ այս գործընթացում էական կլինի Վիեննայում հունվարի 13-ին կայանալիք հանդիպումը [ԵԱՀԿ համաժողովը], և չէի ուզենա դրանից առաջ ընկնել և նշել մեր առաջնահերթությունները, քանի դեռ դա չի արել իմ ղեկավարությունը», - հավելեց Լեհաստանի դեսպանը:

Դեսպան Պավել Չեպլակի խոսքով՝ Հարավային Կովկասում տարածաշրջանային իրավիճակի և անվտանգության ոլորտի վերաբերյալ Լեհաստանի դիրքորոշման մասին ավելի մանրամասն տեղեկություններ կհաղորդվեն 2022 թ. հունվարին, երբ Լեհաստանի ԱԳ նախարար Զբիգնև Ռաուին կայցելի Վիեննա՝ ստանձնելով ԵԱՀԿ նախագահությունը և ներկայացնելով Լեհաստանի առաջնահերթությունները որպես ԵԱՀԿ նախագահողի, այդ թվում՝ Հարավային Կովկասում ձեռնարկվող քայլերի և նախաձեռնությունների վերաբերյալ:

«Տվյալ հարցը քննարկվել է Լեհաստանի արտաքին գործերի նախարար Զբիգնև Ռաուի և Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի միջև այս տարի Վիեննայում և Ստոկհոլմում կայացած հանդիպումների ընթացքում», - նշեց դեսպան Պավել Չեպլակը:

 

armenpress.am

Ճապոնիայի սուզանավերի վրա կտեղադրվեն մինչեւ 1000 կիլոմետր հեռահարությամբ թեւավոր հրթիռներ

  Ճապոնիայի կառավարությունը պլանավորում Է այս տասնամյակի երկրորդ կեսին երկրի սուզանավերի վրա տեղադրել մինչեւ 1 000 կիլոմետր հեռահարությամբ թեւավոր հրթիռներ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, դեկտեմբերի 30-ին հաղորդել Է Yomiuri թերթը՝ վկայակոչելով աղբյուներ: Սպասվում Է, որ թռիչքի՝ մինչեւ 1 000 կիլոմետր հեռահարությամբ հրթիռերը կկարողանան խոցել վերերկյա թիրախները ստորջրյա դրությունից արձակելիս:

Դրա շնորհիվ Ճապոնիայի հակառակորդների համար ավելի բարդ կլինի կանխատեսել, թե հատկապես որտեղից կկատարվի արձակումը, ինչը կբարձրացնի երկրի պաշտպանունակությունը: Այդ հրթիռների մշակման համար Ճապոնիայի 2022 ֆինանսական տարվա (սկսվում Է 2022 թվականի ապրիլից) բյուջեի նախագծում հատկացվել Է շուրջ 39,3 միլիարդ իեն (մոտավորապես 340 միլիոն դոլար):

Yomiuri-ի տվյալներով՝ սուզանավերի հագեցումը հրթիռներով Ճապոնիայի իշխանությունների կողմից դիտարկվում Է որպես պաշտպանական միջոց հակառակորդի ռազմակայաններին կանխիչ հարվածների կիրառման՝ քննարկվող հայեցակարգի շրջանակներում: Ներկայումս Ճապոնիան չունի նման հրթիռներ եւ սոսկ արդիականացնում Է իր երկու ուղղաթիռակիրները՝ դրանք թեթեւ ավիակիրներ վերածելու նպատակով: Երկրի սպառազինությունում կա 21 սուզանավ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

 

 

armenpress.am

ԱՄՆ-ում ձերբակալել են այն տղամարդուն, որը ցանկացել է սպանել Բայդենին եւ Օբամային

Միացյալ Նահանգների իշխանությունները Այովայի նահանգում ձերբակալել են զինված տղամարդու, որը մտադրվել Է սպանել ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենին եւ այս երկրի նախկին ղեկավար Բարաք Օբամային, ինչպես նաեւ Facebook-ի (այժմ՝ Meta) հիմնադիր Մարկ Ցուկերբերգին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է NBC հեռուստաալիքը:

Իշխանությունների տվյալներով,Կալիֆոռնիայում սուպերմարկետի 25-ամյա աշխատող Կաուչուա Բրիյոն Սյունը ձերբակալվել Է անցյալ շաբաթ եւ այժմ գտնվում Է բանտում: Իրավապահները տղամարդու ավտոմեքենայի մեջ հայտնաբերել են AR-15 հրացան, զինամթերք, լիցքավորված պահեստատուփ, զրահաբաճկոն եւ դեղարկղիկներ: Հայտնի Է, որ Սյուն իր տնից դուրս Է եկել դեկտեմբերի 18-ին, իշխանությունների խոսքով, «ուղիղ Սպիտակ տուն ուղեւորվելու մտադրությամբ… իշխանության գլուխ գտնվող մարդկանց սպանելու համար»:

Այդ մարդը հետաքննիչներին հայտարարել Է, որ կազմել Է «չար մարդկանց «սեփական ցուցակը», որոնց նա մտադրվել Է սպանել:

Ցուցակում, բացի Բայդենից, Օբամայից եւ Ցուկերբերգից, նաեւ նշվում Է Միացյալ Նահանգների գլխավոր վարակաբան Էնթոնի Ֆաուչիի ազգանունը, հաղորդում Է հեռուստաալիքը: Ներկայացված բողոքի համաձայն, Սյուն օգտագործել Է հեռախոսի քարտի հավելվածը եւ իր նշանակետ Է ընտրել հենց Սպիտակ տունը: Տղամարդը հետաքննիչներին ցույց Է տվել Սպիտակ տան տարածքի պատկերը, «ներառյալ ենթադրյալ «թույլ վայրը», որը նա հայտնաբերել Է հարձակմանը նախապատրաստվելու ժամանակ»:

«Նա հավելել Է, որ կալանքից ազատվելու դեպքում ինքն անհապաղ կշարունակի դեպի Սպիտակ տուն ուղին…եւ հնարավոր ամեն բան կանի, որպեսզի կատարի պլանը: Սյուն հայտարարել Է, որ չի պատրաստվում վերադառնալ Կալիֆոռնիա… քանի որ պլանավորում Է մեռնել՝ պայքարելով Սպիտակ տան չար դեւերի դեմ»,-ասվում Է դատական փաստաթղթում, որը մեջբերում Է հեռուստաալիքը: Իշխանությունները տղամարդուն մեղադրել են այն բանում, որ նա սպառնացել Է ԱՄՆ-ի նախկին նախագահին, նշում Է NBC-ն, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

 

panarmenian.net

Փաշինյան․ Շատ լուրջ ջանքեր պահանջվեցին, որ իրավիճակը կարողանանք պահել կառավարելի

 Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում, ամփոփելով տարին, ասել է, որ պետական կառավարման համակարգից 2021 թ. շատ լուրջ ջանքեր են պահանջվել ՀՀ և նրա շուրջ իրավիճակը կառավարելի պահելու համար։

«Արտաքին միջավայրում մենք շատ լուրջ խնդիրներ ունեցանք և շարունակում ենք ունենալ: 2021 թվականի մայիսից սկսած Սոթք-Խոզնավար հատված ադրբեջանական զինված ուժերի ներխուժման փաստը, դրանից բխող հետևանքները, նոյեմբերի 16-ին տեղի ունեցած միջադեպը ընդգծում են անվտանգային միջավայրում մեր ունեցած խնդիրները»,- ասել է նա:

Փաշինյանն ասել է նաև, որ Հայաստանին վերաբերող տարածաշրջանային որոշումների կայացումը հաճախ կամ գրեթե միշտ միայն մեզնից չէ կախված։

«Պիտի բոլոր ջանքերը ներդնենք, որպեսզի 2022 թվականը լինի վերելքի և վերածննդի տարի»,-հավելել է նա:

Փաշինյանն ասել է նաև, որ պատերազմի հետևանքները դեռ երկար են զգացնել տալու և պետք է քայլ առ քայլ հաղթահարել այդ վիճակը, փորձել լուծել բոլոր խնդիրները:

 

panarmenian.net

Փաշինյանն ու Միշուստինը քննարկել են ԵԱՏՄ-ում փոխգործակցության օրակարգը

 Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի կառավարության ղեկավար Միխայիլ Միշուստինի հետ` քննարկել են Եվրասիական տնտեսական միության շրջանակում հայ-ռուսական առևտրատնտեսական համագործակցության և ինտեգրացիոն փոխգործակցության օրակարգային հարցեր։

Դիտարկվել են կորոնավիրուսային վարակի դեմ պայքարի համատեղ առաջնահերթ խնդիրները։ Նիկոլ Փաշինյանը և Միխայիլ Միշուստինը շնորհավորանքներ են փոխանակել Նոր տարվա և Սուրբ ծննդի տոների կապակցությամբ:

 

panarmenian.net

ՌԴ-ում չպատվաստվածների համար վարկերի տոկոսադրույքները կարող են բարձրանալ

 2022-ին Ռուսաստանում չպատվաստվածների համար վարկերը կարող են թանկանալ։ Դա տեղի կունենա, եթե պատվաստման բացակայությունն ընդգրկվի վարկերի տրամադրման ռիսկերի ցանկում։

Այժմ հիփոթեքային վարկերի և խոշոր սպառողական վարկերի ապահովագրության պայմանները վերանայվում են տարեց և քրոնիկ հիվանդություններ ունեցող մարդկանց համար, գրում է Secretmag.ru-ն։

Ապահովագրության ոլորտի մասնագետները ենթադրել են, որ գալիք տարում ռիսկի խմբերին կդասեն նաև կորոնավիրուսի դեմ չպատվաստվածներին։