Մամուլի տեսություն 01.01.2022
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i160294-Մամուլի_տեսություն_01.01.2022
Իրանի նախագահն իր ամանորյա ուղերձում խաղաղություն և հանգստություն է մաղթել աշխարհի քրիստոնյաներին։
(last modified 2026-04-22T14:27:35+00:00 )
Հունվար 01, 2022 06:51 Asia/Tehran

Իրանի նախագահն իր ամանորյա ուղերձում խաղաղություն և հանգստություն է մաղթել աշխարհի քրիստոնյաներին։

Էթեմադ օրաթերթ

Իրանի նախագահն իր ամանորյա ուղերձում խաղաղություն և հանգստություն է մաղթել աշխարհի քրիստոնյաներին:

Դեկտեմբերի 31-ին, քրիստոնյա երկրների ղեկավարներին ուղղված առանձին ուղերձներում, ԻԻՀ նախագահը շնորհավորել է Հիսուս Քրիստոսի փառավոր ծննդյան և Նոր տարվա կապակցությամբ:

Նախագահի ուղերձում ասված է. «Իրանի ժողովրդի համար Հիսուսի ծնունդը թանկ և ուրախ առիթ է: Մուսուլմանները Հիսուսին հարգում են ոչ պակաս քան քրիստոնյաները»:

Նշելով, որ Հիսուս Քրիստոսը բռնատերերի դեմ պայքարի խորհրդանիշ է, Էբրահիմ Ռայիսին հավելել է. «Այս մեծ մարգարեի և նրա մաքուր մոր մասին բազմաթիվ հիշատակություններ կան Ղուրանում»:

 

Համշահրի օրաթերթ

Հրավառություն՝ Կարմիր հրապարակում

Ամանորի սկզբին Մոսկվայի Կարմիր հրապարակում գտնվող Սուրբ Բասիլի տաճարի և Սպասսկայա աշտարակի հրավառությունն անցկացվեց առանց քաղաքացիների ներկայության՝  պայմանավորված կորոնավիրուսային սահմանափակումներով:

 

Վաթան Էմռուզ օրաթերթ

Գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանության պատասխանատվությունը կրում է ԱՄՆ-ի վարչակազմը

ԻՀՊԿ  «Ղոդս» ստորաբաժանման նահատակ հրամանատար, գեներալ Ղասեմ Սոլեյմանիի  դերն առանձնահատուկ էր տարածաշրջանում ամերիկացիների ծրագրին խոչընդոտելու հարցում, քանի որ Վաշինգտոնը ցանկանում էր լիակատար վերահսկողություն հաստատել Իրաքի  և վրա և «մի զարկով մի քանի նապաստակ սպանել»:

Թշնամիները ցանկանում էին շրջափակել Իրանը և Լևանտը (Սիրիա, Իսրայել, Պաղեստին և Լիբանան), տապալել Իսլամական Հանրապետության դաշնակիցներին և Սիոնիստական ​​ռեժիմին աջակցելու նպատակով, կոտրել Դիմադրության առանցքը:

Սակայն Ղասեմ Սոլեյմանիի  շնորհիվ, թշնամիների բոլոր ծրագրերը խափանվեցին։

 

Էթելաաթ օրաթերթ

The Guardian. Սաուդյան Արաբիան փորձում է դուրս գալ Եմենի պատերազմի ճահճից

Բրիտանական The Guardian թերթը Եմենի պատերազմի մասին վերլուծական հոդվածում գրել է. «Չնայած պատերազմում միլիարդավոր դոլարներ ծախսելուն՝ Սաուդյան Արաբիան ելք է փնտրում Եմենի պատերազմի ճահճից»

Թերթը գրել է. «Պատերազմի ընթացքում  ՄԱԿ-ը զգուշացրել է, որ Եմենը կանգնած է աշխարհի ամենաաղքատ երկիրը դառնալու շեմին: Ներկայումս այս երկրի բնակչության 71-ից 78 տոկոսը գտնվում է աղքատության շեմից ցածր»:

 

Քեյհան օրաթերթ

Աշրաֆ Ղանի. Աֆղանստանի անկման պատճառը  վստահությունն էր ԱՄՆ-ի նկատմամբ

Վերջին ամիսներին Աֆղանստանի նախկին կառավարության բազմաթիվ բարձրաստիճան պաշտոնյաներ  խոստովանում են, որ ԱՄՆ-ն դավաճանել է  Աֆղանստանին և Աշրաֆ Ղանիի կառավարության դեմ պայքարում աջակցել թալիբներին:

Աշրաֆ Ղանիի կառավարության նկատմամբ ԱՄՆ-ի դավաճանությունն աշխարհում Վաշինգտոնին կապված շատ երկրների մոտ հարց է առաջացրել, թե արդյոք կարելի՞ է վստահել այդ երկրին:

CBS News-ի  «Դեմ առ դեմ ազգի հետ»  ծրագրում, Աֆղանստանի ազգային անվտանգության նախկին խորհրդական Համդուլլա Մոհեբն ասել է. «Քաբուլի անկման հիմնական պատճառն այն էր, որ Միացյալ Նահանգները գահընկեց արեց Ղանիի կառավարությանը»։

Եվ հիմա, խոստովանելով այս դառը իրականությունը, երկիրը լքելուց հետո իր առաջին հարցազրույցում, Աֆղանստանի նախկին նախագահը հայտարարել է,  որ Միացյալ Նահանգները թույլ չի տվել իրեն խոսել թալիբների հետ, հավելելով, որ միջազգային գործընկերների, ներառյալ՝ ԱՄՆ-ի նկատմամբ վստահությունն Աֆղանստանի անկման գլխավոր  պատճառն էր:

 

armenpress.am

Սահակաշվիլիին հոսպիտալից վերադարձրել են բանտ. «Ռուսթավի-2»

Հատուկ ուղղիչ ծառայությունը Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլիին Գորիի զինվորական հոսպիտալից վերադարձրել Է Ռուսթավի թիվ 12 բանտ, որտեղ նրան սկզբնապես տեղավորվել Էին ձերբակալելուց հետո: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է «Ռուսթավի-2» հեռուստաալիքը:

Սահակաշվիլիի տեղափոխումը պլանավորվել Էր դեռ դեկտեմբերի 27-ին, բայց ուղղիչ ծառայությունն այն հետաձգել Էր նախկին նախագահի առողջական վիճակի վատթարանալու պատճառով: Ինչպես պատմել Է Սահակաշվիլին, ինքը կորցրել Է գիտակցությունն այն բանից հետո, երբ դիմադրություն Է ցույց տվել նրանց, ովքեր փորձել են իրեն զինվորական հոսպիտալից տանել:

«Այդ մարդիկ կոնկրետ առաջադրանք են ստացել այն մասին, որ Սահակաշվիլին պետք Է Ամանորը դիմավորի բանտում, եւ նրանք կատարում են դա»,-հոսպիտալի մոտ լրագրողներին ասել Է նախկին նախագահի զինակից, «Միասնական ազգային շարժում» խոշորագույն ընդդիմադիր կուսակցությունից խորհրդարանի պատգամավոր Լեւան Խաբեիշվիլին:

Նա հիշեցրել Է Սահակաշվիլիի խոսքը, որն ավելի վաղ հայտարարել Է, թե ինքը կվերսկսի հացադուլը, եթե իրեն հոսպիտալից տանեն բանտ: Հատուկ ուղղիչ ծառայությունն առայժմ հայտարարություն չի արել: Ավելի վաղ Վրաստանի արդարադատության նախարար Ռատի Բրեգաձեն հայտարարել Է, որ, բժիշկների եզրակացության համաձայն, նախկին նախագահն արդեն ապաքինվել Է, ուստի նա պետք Է վերադառնա բանտ: Սահակաշվիլիի զինակիցները, նրա փաստաբանները եւ անձնական բժիշկը պնդում են, որ նախկին նախագահին դեռեւս բուժում Է հարկավոր: Միխեիլ Սահակաշվիլին նոյեմբերի 20-ից բուժընթաց Է անցնում 50-օրյա հացադուլից հետո, որը նա հայտարարել Էր ձերբակալության օրը՝ հոկտեմբերի 1-ին: Նա ձերբակալվել Է երկու դատավճիռների հիման վրա, որոնք նրա նկատմամբ կայացվել Էին հեռակա կարգով: Նա դատապարտվել Է վեց տարվա բանտարկության, հաղորդել Է Sputnik-ը:

 

 

armenpress.am

Անկարայում ձերբակալվել է ԻՊ-ին հարելու մեջ մեղադրվող օտարերկրացի

  Թուրքիայի անվտանգության ուժերը դեկտեմբերի 29-ին ձերբակալել են օտարերկրացու, ում կասկածում են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը հարելու մեջ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է թուրքական «Աքշամ» պարբերականը:

Կասկածյալը ձերբակալվել է մայրաքաղաք Անկարայի Էսոնբողա օդանավակայանում: Նշվում է, որ նրա մոտ ռուսական փաստաթղթեր են եղել:

 

 

armenpress.am

Գերմանիան 4 «վտանգավոր անձի» արտաքսել է Թուրքիա

 Գերմանիայի կառավարությունը պատասխանել է աջակողմյան «Այլընտրանք Գերմանիայի համար» (AfD) կուսակցության պատգամավոր Մարտին Հեսի  Գերմանիայում արմատական իսլամիստների մասին հարցմանը և  տեղեկացրել, որ այս տարվա հունվարից մինչև դեկտեմբերի կեսերը տարբեր երկրներ են արտաքսվել 18 ծայրահեղական իսլամիստներ, որոնցից 4-ը՝ Թուրքիա:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական  demokrathaber.org-ը:

Գերմանիայի կառավարությունը նաև նշել է, որ Գերմանիայից արտաքսվել են ահաբեկիչների հինգ աջակիցներ։

DW Turkish-ի («Deutsche Welle»-ի թուրքական ծառայություն) հաղորդման համաձայն՝ Գերմանիայի կառավարությունը հայտնել է, որ «վտանգավոր» մարդկանցից հինգը ուղարկվել են Ռուսաստան, չորսը՝ Թուրքիա, երկուսը՝ Բոսնիա և Հերցեգովինա։ Եվս 7 մարդ արտաքսվել է Ալժիր, Քուվեյթ, Պակիստան, Սոմալի, Տաջիկստան, Իրաք և Իրան։

Մինչ համավարակը Գերմանիան արտաքսել էր 32 մարդու, ովքեր 2019 թվականին դասակարգվել էին որպես «վտանգավոր» անձ։