Մամուլի տեսություն 02.01.2022
ԻԻՀ գերագույն առաջնորդը նշել է, որ ԻՀՊԿ «Ղոդս» ստորաբաժանման հրամանատար նահատակ Ղասեմ Սոլեյմանին ներշնչանքի աղբյուր է դարձել տարածաշրջանի երիտասարդների համար:
Վաթան Էմռուզ օրաթերթ
Հաջ Ղասեմ Սոլեյմանին ամենաազգային և ժողովրդական գործիչն էր
Ճշմարտությունն ու անկեղծությունը Սոլեյմանիի ուսմունքի էությունն էր
Կիրակի առավոտյան «Ղոդս» ստորաբաժանման հրամանատար նահատակ Սոլեյմանիի զինակիցների ու նրա ընտանիքի անդամների հետ հանդիպման ժամանակ, ԻԻՀ գերագույն առաջնորդը նշել է, որ ճշմարտությունն ու անկեղծությունը գեներալ Սոլեյմանիի ուսմունքի հիմքն էին, հավելելով, որ Ղասեմ Սոլեյմանին ներշնչանքի աղբյուր է դարձել տարածաշրջանի երիտասարդների համար:
ԻԻՀ առաջնորդը նշել է. «Սիրելի նահատակ Սոլեյմանին Իրանի և իսլամական աշխարհի ամենաազգային և ժողովրդական գործիչն է»։
Ջավան օրաթերթ
Իրանի նկատմամբ պատժամիջոցների տարբերակը հնացել է
Չնայած ամանորի արձակուրդների պատճառով ՀԳՀԾ-ի հարցով Վիեննայի բանակցությունները ժամանակավորապես դադարել են, սակայն Իրանի հետ համաձայնության գալու շուրջ հույսը մեծանում է։ Ռուսաստանի դեսպանը հույս է հայտնել Նոր տարում համաձայնության հասնելու մասին, իսկ ԱՄՆ արտգործնախարարության մի բարձրաստիճան պաշտոնյա խոստովանել է, որ Իրանի դեմ պատժամիջոցները հնացել են, և որԹեհրանի հետ համաձայնության հասնելու նկատմամբ Սիոնիստական ռեժիմի ընդունած կոշտ մոտեցումը չափազանց թուլացել է:
Իրանի դեմ պատժամիջոցների անարդյունավետությունը հավանաբար այն հիմնական պատճառներից է, որՎաշինգտոնի ղեկավարներին ստիպում է համաձայնության գալ Իրանի հետ։
Ջամե Ջամ օրաթերթ
Ամերիկացիները դագաղով են հեռանում Իրաքից
Իրաքի «Բադր» կազմակերպության առաջնորդներից մեկն ասել է, որ ԱՄՆ-ի զորքերի ամբողջական դուրսբերումն Իրաքից, այս երկրի ճանապարհին նահատակվածների վրեժի լուծման մի չնչին մասն է։ Գեներալ Ղասեմ Սոլեյմանիի և Աբու Մեհդի Ալ-Մոհանդեսի նահատակության երկրորդ տարելիցի արիթով կայացած արարողության ժամանակ, Իրաքի «Բադր» կազմակերպության առաջնորդներից Մոհամեդ Ալ-Ջույբարավին հայտարարել է. «Իրաքից ամերիկյան զորքերի ամբողջական դուրսբերումը դիմադրության հրամանատարների ամենակարեւոր նպատակն էր»։
Նա նշել է․ «Ամերիկացիները դագաղով են հեռանում Իրաքից»։
Էթելաաթ օրաթերթ
Սիոնիստական բանակ. Իրանի հեռահար հրթիռները կարող են խոցել Իսրայելում գտնվող ցանկացած թիրախ
Իրանական հեռահար հրթիռների մասին զեկույցում Իսրայելի բանակը մտահոգություն հայտնելով այդ կապակցությամբ, հավելել է, որ այդ հրթիռները կարող են խոցել Իսրայելում գտնովղ ցանկացած թիրախ: Զեկույցում Իսրայելի բանակն ըդնունել է Իրանի իսլամական Հանրապետության ռազմական հզորությունը:
Sputnik գործակալության հաղորդման համաձայն, Իսրայելի բանակի զեկույցում նշված Իրանի դեմ ռազմական գործողության ծանր հետևանքների մասին և որ նման պայմաններում Իսրայելը կենթարկվի Լիբանանի «Հեզբոլլահ»-ի և ՀԱՄԱՍ-ի հարձակումներին:
Զեկույցում նշված է, որ իրանցիները կարողացել են ուժեղացնել իրենց հեռահար հրթիռների զինանոցը և ի վիճակի են խոցել Իսրայելում գտնվող ցանկացած թիրախ։ Իրանի հրթիռային բարձր կարողությունը ստիպել է Սիոնիստական ռեժիմին բարձրացնել իր հակաօդային պաշտպանության համակարգերի կարողությունը։
Քեյհան օրաթերթ
Միլիոնավոր իրաքցիների ցույցի ժամանակ պահանջել են ամերիկյան զորքերի ամբողջական դուրսբերումն այդ երկրից
Դիմադրության հրամանատարներ գեներալ Ղասեմ Սոլեյմանիի և Աբու Մեհդի Ալ-Մոհանդեսի նահատակության երկրորդ տարելիցին ընդառաջ, հունվարի 1-ին, իրաքցիները Բաղդադի Ալ-Թահրիր հրապարակում բազմամիլիոնանոց հանրահավաք են անցկացրել:
Իրան օրաթերթ
Ղանի. Իմ սխալը ԱՄՆ-ին վստահելն էր
Փախուստի դիմած Աֆղանստանի նախկին նախագահը խոստովանել է, որ իր մեծ սխալը ԱՄՆ-ին վստահելն էր: Նա ավելացել է այն ղեկավարների շարքին, ովքեր իրենց իշխանությունը պահելու համար հույս էին կապել Սպիտակ տան օգնության հետ, սական կորցրել են իշխանությունը:
armenpress.am
Բացահայտվել են օմիկրոնից մահացության մասին տվյալները
Կորոնավիրուսի օմիկրոն շտամի մահացության մակարդակը 75 տոկոսով ցածր Է COVID-19-ի նախորդ ալիքների համեմատությամբ: Այդ մասին գրում Է The Telegraph հրատարակությունը՝ վկայակոչելով Հարավային Աֆրիկայի վարակիչ հիվանդությունների ազգային ինստիտուտի եւ Պրետորիայի համալսարանից նրա գործընկերների հետազոտությունների տվյալները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Գիտնականները հետազոտել են Հաութենգ նահանգի Ցվանե քաղաքում հոսպիտալացված հիվանդներին, որը դարձել Է նոր շտամի բռնկման սկզբնական Էպիկենտրոնը: Նրանք պարզել են, որ օմիկրոնի պատճառով մահացել Է հոսպիտալացվածների 4,5 տոկոսն այն դեպքում, երբ կորոնավիրուսի նախորդ ալիքների ժամանակ այդ ցուցանիշը հասել Է 21,3 տոկոսի:
Հետազոտողները նաեւ պարզել են, որ հիվանդանոցային մահճակալին գամված անձանց կեսից պակաս մասը թթվածնային թերապիայի կարիք ունի այն դեպքում, երբ նախկին շտամների դեպքում այդ ցուցանիշը հասել Է 99,5 տոկոսի: Ինտենսիվ թերապիայի կարիք ունեցողների թիվը նույնպես շատ անգամ ավելի փոքր Է՝ 1 տոկոս՝ հիվանդության նախորդ բռնկումների ժամանակ արձանագրված 4,3-ի դիմաց: Բացի այդ, այն հիվանդները, որոնք հոսպիտալացվել են օմիկրոնի բռնկման ժամանակաշրջանում, դուրս են գրվել միջինը 4 օր անց՝ նախորդ ալիքների 8,8 օրվա համեմատությամբ:
«Ցվանե քաղաքում՝ օմիկրոնի առաջին գլոբալ Էպիկենտրոնում, նվազել Է հիվանդացության ծանրությունը, մահերի թվաքանակը եւ հիվանդանոցում գտնվելու ժամկետները»,-հրատարակությունը մեջբերում Է գիտնականների եզրակացությունները:
Շուտով, ինչպես կարծում են հետազոտողները, տեղի կունենա «հիվանդացության եւ մահացության ցուցանիշների լիակատար տարանջատում», ինչը վերջ կդնի համավարակին եւ կհանգեցնի տեղային փուլի: Օմիկրոն շտամը հայտնաբերվել Է նոյեմբերին Աֆրիկայի հարավում: ԱՀԿ-ում В.1.1.529 նոր շտամն անվանել են հունական «օմիկրոն» տառով: ԱՀԿ-ի հայտարարության մեջ ասված Է, որ այդ տարատեսակն «ունի մեծ թվով մուտացիաներ, որոնցից մի քանիսն անհանգստություն են առաջացնում»:
Երիթավոր սպիտակուցում միանգամից մի քանի փոփոխությունները պոտենցիալ կերպով ունակ են դժվարացնելու հակամարմինների կողմից ախտածինի չեզոքացումը: Բացի դրանից, նախնական տվյալների համաձայն, շտամը տարածման մեծ ունակություն ունի, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
news.am
Հայաստանից օդային ճանապարհով միգրացիայի բացասական հաշվեկշիռը մոտ 70 000 է կազմում
Նոյեմբեր ամսին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի ուղեւորահոսքը կազմել է 193949, ժամանել է 100128 ուղեւոր, մեկնել՝ 93821։ «Շիրակ» օդանավակայանինը կազմել է 14733՝ ժամանել է 7366 ուղեւոր, մեկնել՝ 7367:
Հունվարին ժամանածների թիվը (հաշվի առնելով երկու օդանավակայանների տվյալները) կազմել է 31 052, մեկնածներինը՝ 33 244։
Փետրվարին ժամանածների թիվը կազմել է 31 901, մեկնածներինը՝ 58 297։
2021թ․ մարտին ժամանածների թիվը կազմել է 42 283, մեկնածներինը՝ 74 198, իսկ ապրիլին ժամանել է 58 978, մեկնել՝ 75 152 մարդ։
2021թ․ մայիսին օդային ճանապարհով ժամանած քաղաքացիների թիվը կազմել է 82 513, մեկնածներինը՝ 83 840։
Հունիսին օդային ճանապարհով ժամանած քաղաքացիների թիվը կազմել է 109 225, մեկնածներինը՝ 91 309։
Հուլիսին օդային ճանապարհով ժամանած քաղաքացիների թիվը կազմել է 158 999, իսկ մեկնածներինը՝ 141 952։
Օգոստոսին օդային ճանապարհով ժամանած քաղաքացիների թիվը կազմել է 164 864, մեկնածներինը՝ 185 901։
2021թ․ սեպտեմբերին ժամանածների թիվը կազմել է 135 421, մեկնածներինը՝ 145 849։
Հոկտեմբերին ժամանածների թիվը կազմել է 132 283, մեկնածներինը՝ 133 530։
2021 թվականի 11 ամիսների ընթացքում ժամանած քաղաքացիների թիվը կազմել է 1 055 013, մեկնածներինը՝ 1 124 460։
Ընդհանուր առմամբ, 2021 թվականի 11 ամիսների ընթացքում օդային ճանապարհով մեկնած քաղաքացիների թիվը 69447-ով ավելի է, քան ժամանածներինը։
yerevanlur.am
Նախարարությունը 1 մլրդ 14 մլն դրամ է հատկացրել ՀԿ-ներին՝ սոցիալական ծառայություններ մատուցելու համար
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը 2021 թվականի ընթացքում շուրջ 1 մլրդ 14 միլիոն դրամ է հատկացրել հասարակական կազմակերպություններին՝ պատվիրակման միջոցով քաղաքացիներին սոցիալական ծառայություններ մատուցելու նպատակով: Նախարարությունը հրապարակել է այս մասին պատմող տեսանյութ:
Հատկացված գումարի շրջանակներում տասնյակ ՀԿ-ների միջոցով ծառայություններ են տրամադրվել շուրջ 15 հազար քաղաքացու, այդ թվում՝ կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների, տարեցների, հաշմադնամություն ունեցող անձանց, անօթևանների և այլ խոցելի խմբերի: Ծառայությունները տրամադրվել են ինչպես Երևանում, այնպես էլ մարզերում:
Երեխաներին տրամադրվող շուրջօրյա, ցերեկային խնամքի ծառայությունները և ոչ միայն, ուղղված են եղել կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների ֆիզիկական, մտավոր կարողությունների և կյանքի հիմնական հմտությունների զարգացմանը: 2021 թվականի ընթացքում ծառայություններից օգտվել է ավելի քան 4 հազար 600 երեխա:
Տարեց և հաշմանդամություն ունեցող 3 հազար 600 անձ մատուցվել է ցերեկային, շուրջօրյա, տնային պայմաններում խնամքի ծառայություններ:
news.am
Միանգամից երկու աստղակերպ մոտենում է Երկրին
Երկրին է մոտենում հնարավոր է վտանգավոր երկու աստղակերպ, գրում է The Sun թերթը՝ հղում կատարելով NASA տվյալներին։
Երկնային մարմիններից մեկի՝ 2013 YD48 աստղակերպի չափը հավասար է Բիգ Բենին, երկրորդը՝ 7482 YD48 աստղակերպը, երկու անգամ ավելի մեծ է Էմփայր սթեյթ բիլդինգից։
2013 YD48 աստղակերպի լայնությունը մոտ 104 մետր է, այն անցնելու է մեր մոլորակի կողքով հունվարի 11-ին՝ 5,6 մլն կիլոմետր հեռավորությամբ։ 1994 PC1 աստղակերպը Երկրի կողքով կանցնի հունվարի 18-ին՝ 0,013 աստղաբանական միավոր հեռավորությամբ, ինչը, NASA մերձերկրյա օբյեկտների ուսումնասիրման կենտրոնի տվյալների համաձայն, «մերձավոր մոտեցում է»։