Մամուլի տեսություն 05.01.2022
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i160654-Մամուլի_տեսություն_05.01.2022
«Հարի Փոթեր» սերիալում իր դերակատարմամբ հայտնի հոլիվուդյան հայտնի դերասանուհի Էմմա Ուոթսոնի համակրանքը պաղեստինցիների նկատմամբ, առթել է սիոնիստների զայրույթը:
(last modified 2026-04-22T14:27:35+00:00 )
Հունվար 05, 2022 07:57 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 05.01.2022

«Հարի Փոթեր» սերիալում իր դերակատարմամբ հայտնի հոլիվուդյան հայտնի դերասանուհի Էմմա Ուոթսոնի համակրանքը պաղեստինցիների նկատմամբ, առթել է սիոնիստների զայրույթը:

Էթելաաթ օրաթերթ

Պոմպեոն Բայդենից պահանջել է պաշտպանել իրեն և Թրամփին, քանի որ «Իրանի սպառնալիքն աննախադեպ է»

ԿՀՎ-ի նախկին ղեկավար և Դոնալդ Թրամփի վարչակազմում պետքարտուղարի պաշտոնը զբաղեցրած Մայք Պոմպեոն, մի հարցազրույցում հայտարարել է, որ իրեն  և  Դոնալդ Թրամփին պետք է պաշտպանել  Իրանի սպառնալիքից:

Գեներալ Ղասեմ Սոլեյմանիի նահատակության երկրորդ տարելիցի օրը, Պոմպեոն, ով ներգրավված էր գեներալ Սոլեյմանիի սպանության մեջ, մտահոգություն է հայտնեց իր և ԱՄՆ նախկին նախագահի անվտանգության վերաբերյալ:  Fox News-ին տված հարցազրույցում, նա Բայդենի կառավարությանը կոչէ  արել պաշտպանել իրեն և այլ ամերիկացիների:

Ամերիկացի քաղաքական գործիչը, ով Թրամփի վարչակազմում հակաիրանական և թշնամական գործողությունների երկար պատմություն ունի, հարցազրույցում արձագանքել է նահատակ Սոլեյմանիի  վրեժը լուծելու մասին Իրանի  ելույթին։ ԶԼՆ-ները հայտնում են, որ Պոմպեոն 2024 թվականի նախագահական ընտրություններում Հանրապետական ​​կուսակցության հավանական թեկնածուներից մեկն է:

 

Վաթան Էմռուզ օրաթերթ

«Շինդլերի ցուցակ»-ից մինչև Էմմա Ուոթսոն

Հոլիվուդյան հայտնի դերասանուհի Էմմա Ուոթսոն, ով իրանցի հանդիսատեսին հայտնի է «Հարի Փոթեր» սերիալում իր դերակատարմամբ, սրտակցություն է հայտնել պաղեստինյան ժողովրդի նկատմամբ, առթելով սիոնիստական ​​շրջանակների զայրույթը:

Ամերիկացի դերասանուհու քայլն ամենամնեծ վնասը հասցրել է  աշխարհում «Իսրայելի ճնշվածության» առասպելին, որը վերջին մի քանի տասնամյակների ընթացքում  տարածվել է արևմտյան լրատվամիջոցների կողմից՝  սիոնիստական ​​լոբբիների շնորհիվ:

 Սթիվեն Սփիլբերգը, ստեղծելով համարձակ և փայլուն գործ՝ «Շինդլերի ցուցակ»-ը,  կինոթատրոն բերեց Սիոնիստական ​​մանիֆեստը և ներկայացրեց Պաղեստին սիոնիստների տեղափոխության արդարացման հզոր պատկերը, ինչի համար 1994 թվականին ստացավ «Օսկար»: «Շինդլերի ցուցակ»-ն արվեստի և մեդիայի գործիքների միջոցով  Երուսաղեմի օկուպացիոն ռեժիմն օրինականացնելն էր և «Ընդունեք Իսրայելն» ասելըր։

 

Ջամե Ջամ օրաթերթ

Իրանի ֆուտբոլի հավաքականի հարձակվող Մեհդի Թարեմին ներկայացվել է Պուշկաշ մրցանակի 

ՖԻՖԱ-ն հրապարակել է  Պուշկաշ մրցանակի երեք հավակնորդների անունները, որոնց թվում են «Պորտու»-ի հարձակվող Մեհդի Թարեմին, «Տոտենհեմ»-ի Էրիկ Լամելան և «Լևերկուզենի Բայեր»-ի հարձակվող Պատրիկ Շիկը:

Չեմպիոնների լիգայի նախորդ մրցաշրջանի քառորդ եզրափակչի պատասխան խաղում Մեհդի Թարեմիի մկրատաձև  հարվածը գրավեց ֆուտբոլային փորձագետների ուշադրությունը, և նախնական ցուցակում հայտնվելուց հետո, նա ներառվեց Պուշկաշ մրցանակի եզրափակիչ անցած երեք մասնակիցների թվում։

 

Քեյհան օրաթերթ

Politico. ԱՄՆ-ն նախ պետք է չեղարկի պատժամիջոցները

Ամերիկյան կայքը գրել է, որ ՀԳՀԾ-ից դուրս գալու պատճառով, ԱՄՆ կառավարությունը պետք է առաջին քայլն անի համաձայնությունը  վերակենդանացնելու ուղղությամբ՝ չեղարկելով պատժամիջոցները։

Կայքը հավելել է, որ այդուհանդերձ ԱՄՆ-ը չի երաշխավորում, որ կրկին դուրս չի գա ՀԳՀԾ-ից:

 

armenpress.am

Վարչապետն արդարացված որոշում է համարում Ամանորի ոչ աշխատանքային օրերի կրճատումը

  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ տոներին ոչ աշխատանքային օրերը կրճատելու մասին որոշմամբ Կառավարությունը արձանագրում է, որ առաջիկա տարիներին ավելի շատ պետք է կենտրոնանալ աշխատանքի և կոնկրետ արդյունքների վրա: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Կառավարության հունվարի 5-ի նիստին վարչապետն ասաց, որ շատ երկար տարիների քննարկումներից հետո կայացրեցին այդ քաղաքական որոշումը:

«Կարծում եմ, արդարացված որոշում է: Ըստ էության, մենք պետք է արձանագրենք, որ այս որոշմամբ մենք ընդգծում ենք, որ առաջիկա տարիներին ավելի շատ պետք է կենտրոնանալ աշխատանքի և կոնկրետ արդյունքների վրա և ընդգծել, որ սրանով  մենք մեր քաղաքացիների հանգստի իրավունքը որևէ կերպ չենք նսեմացնում, որովհետև նախ օրենսդրությամբ սահմանված է 20 աշխատանքային օրվա արձակուրդ աշխատող քաղաքացիների համար, սրան գումարած մենք 12 օր ունենք ոչ աշխատանքային օր: Ուզում եմ ընդգծել, որ այս քաղաքականությունն անցողիկ չէ, մենք պետք է կյանքի այս ռեժիմին սովորենք, որովհետև մտադիր չենք որևէ փոփոխություններ անել: Ընդ որում, այս տարի կարծիք կար, որ հաջորդ օրերը ոչ աշխատանքային համարենք և այլն, բայց մենք մեր քաղաքական որոշումը կայացրել ենք և այսպես շարժվելու ենք առաջ»,- ընդգծեց վարչապետը:

 

armenpress.am

 Իրադրությունն Ալամաթիի կենտրոնի Հանրապետության հրապարակում հանգիստ Է

 Իրադրությունն Ալմաթիի կենտրոնի Հանրապետության հրապարակում, որտեղ անցած գիշեր  տեղի են ունեցել բողոքավորների եւ իրավապահ մարմինների աշխատակիցների բախումներ, ներկայումս հանգիստ Է, հրապարակը շրջապատված Է Ազգային գվարդիայի մատիկների կողմից: Այդ մասին ուղիղ եթերով հայտնել Է «Խաբար 24» հանրապետական հեռուստաալքիքը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Հանրապետության հրապարակում, որտեղ գտնվում Է նաեւ քաղաքի վարչակազմը, ներկայումս գտնվում են 11 միավոր զրահատեխնիկա եւ զինծառայողներ: Ոստիկանությունը երթեւեկող ավտոմոբիլներին թույլ չի տալիս հրապարակի տարածք: Ըստ որում իրադրությունն այդ շրջանում հանգիստ Է: Բացի դրանից, ինչպես նշել Է հեռուստաալիքը, առավոտվանից նկատելի են գիշերը տեղի ունեցած ընդհարումների հետեքերը. ջարդված ավտոմեքենաներ, մայթերի՝ մեծ քանակությամբ կոտրտված սալիկներ:

Քաղաքի մյուս մասեում նույնպես փակված Է ճանապարհային երթեւեկությունը: Ինչպես ՏԱՍՍ-ին հայտնել են տեղացի բնակիչները, Ալմաթիում հասարակական տրանսպորտը, ներառյալ մետրոպոլիտենը, չեն աշխատում, մուտքը քաղաք փակ Է: Մեգապոլիսի կենտրոնում չեն գործում խանութներն ու ավտոլցավորման կայանները: Ինչպես նշում Է ՏԱՍՍ-ը, հանգիստ իրավիճակ Է պահպանվում նաեւ երկրի մայրաքաղաքում. գործում Է հասարակական տրանսպորտը, ճանապարհները փակ չեն:

Ըստ որում նախկինի պես դիտվում են ընդհատումներ բջջայն կապի աշխատանքում եւ ինտերնետ, մասնավորապես մի շաք սոցիալական ցանցեր մուտքի բարդություններ: Ղազախստանում բողոքի ակցիաներն սկսվել են հունարի 2-ին Մանգիստաուի մարզի (երկրի հարավ - արեւմուտք) Ժանոզեն եւ Ակտաու քաղաքներում, որտեղ բնակիչները հանրահավաքների Էին դուրս եկել վառելիքի բարձր գների դեմ: Երկու օր անց անկարգություններ են ծայր առել Ալմաթիում (արեւելք), որտեղ ամբոխը ցրելու համար ոստիկանությունը լուսաաղմկահան նռանակներ Է գործադրել, ինչպես նաեւ այլ քաղաքներում, մասնավորապես Ատիրաուում, Ակտոբեում (արեւմուտք), Ուրալսկում (հյուսիս - արեւմուտք), Թարազում, Շիմքենթում, Կիզիլորդայում (հարավ), Կարագանդայում (հյուսիս - արեւելք) եւ նույնիսկ Նուր Սուլթանում:

Նախագահ Քասիմ Ժոմարտ Տոկաեւը երկու շաբաթով արտակարգ դրության ռեժիմ Է սահմանել Մանգիստաուի մարզում եւ Ալմաթիում, իսկ հունվարի 5-ին կառավարության հրաժարականի հրամանագիր Է ստորագրել: Կառավարության անդամները շաունակում են կատարել իրենց պատկականությունները մինչեւ նախարարների կաբինետի նոր կազմի հաստատումը:

 

armenpress.am

Թուրքիայի խորհրդարանի 28 ընդդիմադիր պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու նոր միջնորդություններ են ուղարկվել մեջլիս

 Թուրքիայի խորհրդարանի ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (HDP) 28 պատգամավորների անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ 40 նոր միջնորդությունները հասել են Թուրքիայի մեջլիս:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական  demokrathaber.org-ը:

Միջնորդությունների մեջ է նաև ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (HDP) համանախագահ Փերվին Բուլադանի վերաբերյալ միջնորդությունը:

Միջնորդությունները արդեն փոխանցված են խորհրդարանի Սահմանադրության և արդարադատության հանձնաժողովի անդամներից կազմված միացյալ հանձնաժողովին։

Կուսակցության պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելուն զուգահեռ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության վերաբերյալ Սահմանադրական դատարանում քննվող գործը վարող դատախազը 2021թ. նոյեմբերին ՍԴ-ին միջնորդել էր կուսակցության 451 անդամի նկատմամբ քաղաքականությամբ զբաղվելու արգելք սահմանել, 69 կուսակցականի գործողություններն ու ելույթները ներկայացվել են որպես հիմք կուսակցության փակման համար:

ՍԴ-ի կուսակցությունը փակելու որոշման պարագայում, նշյալ անձինք հինգ տարի ժամկետով կզրկվեն քաղաքական գործունեություն ծավալելու և  այլ կուսակցությունների անդամակցելու հնարավորությունից:

 

panarmenian.net

Ռուդենկո․ Հրվ. Կովկասում ապաշրջափկամնա միասնական փաթեթն այժմ հղկվում է

 Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն, խոսելով ապաշրջափակման մասին, հայտարարել է, որ Հարավային Կովկասում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակումն Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման աշխատանքների կարևորագույն ուղղություններից է: Նա հավելել է, որ միասնական «փաթեթը հղկվում է»։

«Ներկայումս միասնական փաթեթը հղկվում է։ Այդ մոտեցումը կապահովի կայացված որոշումների կայունությունը», - ասել է նա, գրում է ՏԱՍՍ-ը։

Նա նշել է, որ խոսքը, ըստ էության, երկու երկրի համար խաղաղ գոյակցությունից կոնկրետ գործնական օգուտներ քաղելու հնարավորության մասին է։ Փոխնախարարը նշել է, որ Ռուսաստանն այս գործընթացի անմիջական մասնակիցն է։

Ռուդենկոն հիշեցրել է, որ 2021 թվականի հունվարի 11-ին ՌԴ, Ադրբեջանի և ՀՀ ղեկավարները պայմանավորվել էին եռակողմ աշխատանքային խմբի ստեղծման մասին՝ փոխվարչապետերի համանախագահությամբ, որի շրջանակում կարևոր նախապատրաստական աշխատանք է կատարվել ինչպես երկաթուղային, այնպես էլ ավտոմոբիլային հաղորդակցության վերականգնման համար։

Ըստ նրա, ընթացիկ համատեղ աշխատանքին անհրաժեշտ ազդակ են հաղորդել նոյեմբերի 26-ին Սոչիում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների համապատասխան պայմանավորվածությունները։

«Մենք կենտրոնանում ենք համատեղ ենթակառուցվածքային նախաձեռնությունների պարամետրերի մշակման և կոնկրետ նախագծերի մեկնարկին մոտենալու վրա», ասել է նա։

Ավելի վաղ ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար, ՀՀ-Ռուսաստան-Ադրբեջան աշխատանքային խմբում ՀՀ ներկայացուցիչ Մհեր Գրիգորյանն ասել էր, որ տարածաշրջանում առկա տրանսպորտային կապերի ապաշրջափակման համատեքստում առավել տեսանելի են համարվում Խորհրդային Միության ժամանակ գործող երկաթգծի ենթակառուցվածքների և ուղիների վերականգնման և դրանց միջոցով հավասար պայմաններով բեռնափոխադրումների իրականացման հնարավորությունները։

 

panorama.am

Ղազախստանի նախագահն արտակարգ դրություն է մտցրել Ալմաթիում և Մանգիստաուսկայի շրջանում

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևն արտակարգ դրություն է մտցրել Ալմաթայում և Մանգիստաուսկայի շրջանում։ Այն կտևի մինչու հունվարի 19-ը։ Այս մասին հայտնում է Ռիա նովոստին։

«Հասարակական անվտանգության ապահովման, օրինականության և կարգուկանոնի վերականգնման, քաղաքացիների իրավունքների ու ազատությունների պաշտպանության նպատակով պետության ղեկավար Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հրամանագրեր է ստորագրել երկրում արտակարգ դրություն մտցնելու մասին Մանգիստաու շրջանում և Ալմաթի քաղաքում հունվարի 5-ից ժամը 01:30-ից մինչև 2022 թվականի հունվարի 19-ի ժամը 00.00-ն ընկած ժամանակահատվածում»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Այնուհետև Ղազախստանի նախագահը հրամանագիր է ստորագրել  կառավարության հրաժարականի մասին։Ղազախստանի տարբեր քաղաքներում հանրահավաքներ էին սկսվել հեղուկ գազի գնի կրկնակի բարձրացումից հետո՝ մինչև 120 տենգե մեկ լիտրի համար։