Մամուլի տեսություն 06.01.2022
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i160782-Մամուլի_տեսություն_06.01.2022
«Յեդիոթ Ահարոնոթ» թերը գրել է, որ իսրայելական բանակում վերջին մեկ տարվա ընթացքում գրանցվել է 1542 բռնաբարության և սեռական ոտնձգության դեպք;
(last modified 2026-04-22T14:27:35+00:00 )
Հունվար 06, 2022 13:20 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 06.01.2022

«Յեդիոթ Ահարոնոթ» թերը գրել է, որ իսրայելական բանակում վերջին մեկ տարվա ընթացքում գրանցվել է 1542 բռնաբարության և սեռական ոտնձգության դեպք;

Համշահրի օրաթերթ

Մի քանի հարյուր բռնաբարություն՝ մեկ տարում

ԶԼՄ-ները հաղորդում են, որ իսրայելական բանակում վիճակը ճգնաժամային է և վերջին մեկ տարում այնտեղ գրանցվել են բռնաբարությունների և սեռական ոտնձգությունների հարյուրավոր դեպքեր:

Մի խումբ այլ լրատվամիջոցներ հայտնում են բանակում հասունացող ապստամբության մասին:

«Յեդիոթ Ահարոնոթ» թերը գրել է, որ իսրայելական բանակում վերջին մեկ տարվա ընթացքում գրանցվել է 1542 բռնաբարության և սեռական ոտնձգության դեպք;

Թերթը գրել է, որ այդ կապակցությամբ 1542 բողոք է ներկայացվել զինդատախազություն և բանակի իրավասու կառույցներին, սակայն միայն 31 գործ է ընթացքի մեջ, իսկ մնացածը իսրայելական բանակն անտեսել է։

 

Ջամե Ջամ օրաթերթ

ԱՄԷ-ն և Սաուդյան Արաբիան շարունակում են ցեղասպանություն իրականացնել Եմենում

Եվրախորհրդարանում Իռլանդիայի  ներկայացուցիչը Բրյուսելում Իրանի դեսպանի հետ հանդիպման  ժամանակ հաստատել է իր հայտարարությունը, որ  ԱՄԷ-ն և Սաուդյան Արաբիան շարունակում են ցեղասպանություն իրականացնել Եմենում:

Միք Ուոլեսն ասել է. «Ես ուզում եմ խոսել Եմենի մասին: Անցած շաբաթ, այստեղ, (Բրյուսելում) ինձ քննադատեցին, երբ ես խոսում էի Եմենում ԱՄն-ի ու եվրոպական մի շարք երկրների, այդ թվում Բրիտանիայի աջակցությամբ ԱՄԷ-ի ու Սաուդյան Արաբիայի կողմից իրականացվող ցեղասպանության մասին»:

 

Իրան օրաթերթ

ԱՄՆ-ն փորձում է մշակել նոր սցենար՝ տարածաշրջանում իր ներկայությունն արդարացնելու համար:

Բաղդադում Իրանի դեսպանը Al-Ahd-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Թեհրանը դեմ է տարածաշրջանում օտար ուժերի ներկայությանը և համոզված է, որ որ նրանց ներկայությունը չի բխում տարածաշրջանի ժողովուրդների շահերից:

Իրաջ Մասջեդին ասել է. «Մենք ուրախ ենք, որ Իրաքն այսօր ազդեցիկ քաղաքական դեր է խաղում տարածաշրջանում Իրաքը եղել է Իրանի աջակիցը տարածաշրջանային բանակցություններում, նույնը վերաբերում է Իրանի և Սաուդյան Արաբիայի բանակցություններին։ Միջուկային բանակցություններում նույնպես  համագործակցում ենք Իրաքի հետ»։

 

Էթեմադ օրաթերթ

 «Չելսի»-ն սեփական հարկի տակ առավելության է հասել «Տոտենհեմ»- նկատմամբ։

Երեկ երեկոյան Անգլիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակչում, «Չելսի»-ն 2-0 հաշվով հաղթել է «Տոտենհեմ»-ին

Fars News-ի հաղորդմամբ, գոլերը խփել են Կայ Հավարցը և Բեն Դևիսը: Մՙրցաշարի հաջորդ հանդիպումը կայանալու է «Արսենալ»-ի և «Լիվերպուլ»-ի միջև:

 

armenpress.am

Հայաստանի վարչապետն ու ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը քննարկել են Ղազախստանում ստեղծված իրավիճակը

  ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նախագահ, Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ քննարկել է Ղազախստանում ստեղծված իրավիճակը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասված է ՀԱՊԿ-ի հաղորդագրությունում։

«ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը 2022 թվականի հունվարի 6-ին հեռախոսազրույց է ունեցել Հավաքական անվտանգության խորհրդի նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Ստանիսլավ Զասը տեղեկացրել է Ղազախստանի Հանրապետությունում տիրող իրավիճակի և այն կարգավորելու համար ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժեր ուղարկելու մասին Հավաքական անվտանգության խորհրդի որոշման իրականացման ընթացքի վերաբերյալ»,-ասված է հաղորդագրությունում։

ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նախագահ, Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի դիմումի հիման վրա և Ղազախստանի ազգային անվտանգությանն ու ինքնիշխանությանը սպառնացող վտանգների բերումով, որն առաջացել է այդ թվում՝ արտաքին միջամտության հետևանքով, ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը Հավաքական անվտանգության պայմանագրի 4-րդ հոդվածի համաձայն՝ որոշում է կայացրել սահմանափակ ժամանակահատվածով Ղազախստանի Հանրապետություն ուղարկել ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժեր՝ այդ երկրում իրավիճակի կայունացման և կարգավորման նպատակով։

Ղազախստանում զանգվածային բողոքի ակցիաները սկսվեցին հունվարի 2-ից։ Սկզբում Ժանաօզեն և Ակտաու քաղաքների բնակիչները դուրս եկան փողոց իրենց բողոքի ձայնը բարձրացնելու գազի թանկացման հետ կապված։ Ավելի ուշ բողոքի ակցաները տարածվեցին ամբողջ երկրով մեկ։ Իշխանությունները հայնտեցին, որ կվերանայեն գազի գինը, սակայն երկրում իրավիճակը չկայունացավ։ Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, բողոքի ցույցերի համատեքստում, հայտարարեց, որ այսուհետ ինքն է Ղազախստանի Անվտանգության խորհրդի ղեկավարը։

 

armenpress.am

Լավրովն աջակցություն է հայտնել Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերին

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ հեռախոսազրույցում իր աջակցությունն է հայտնել Անկարայի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է ՌԴ ԱԳ նախարարությունը։

Երկու երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարները հեռախոսազրույցում քննարկել են հանդիպման «3+3» ձևաչափը և պայմանավորվել են առաջիկայում նախապատրաստել այս ձևաչափի հաջորդ հանդիպումը։

 

armenpress.am

Անկարայում կբացվի «Ազգային մարտական ​​ինքնաթիռների» մասերի արտադրության ինժեներական կենտրոնի և արդյունաբերական համալիր

  Անկարայում տեղի կունենա հինգերորդ սերնդի «Ազգային մարտական ինքնաթիռների» (MMU) կոմպոզիտային նյութերի արտադրության ինժեներական կենտրոնի և արդյունաբերական համալիրի բացումը:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:

 

panarmenian.net

Ղազախստանի նախագահն ընդունել է կառավարության հրաժարականը

 Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևն ընդունել է կառավարության հրաժարականը հեղուկ գազի գների բարձրացման պատճառով երկրում սկսված բողոքի ակցիաների և ոստիկանության հետ բախումների ֆոնին։ Այդ մասին հայտնում է Meduza-ն:

Բողոքի ցույցերը մեկնարկել են Ամանորից անմիջապես հետո՝ 1 լիտրի համար 50-60 տենգեով հեղուկ գազի գնի բարձրացման պատճառով։ Ալմաթիում և Մանգիսթաունի շրջանում արտակարգ դրություն է հայտարարվել։

Վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Ալիխան Սմաիլովը, նա Ղազախստանի վարչապետի առաջին տեղակալն էր։

Տոկաևը հեռացող կառավարությանն է մեղադրել գազի գնաճի մեջ՝ նշելով, որ կառավարությունը չի կատարել իր հիմնական խնդիրներից մեկը, չի զսպել գնաճը։

Ավելի վաղ կառավարությունը չեղարկել էր գազի գնի բարձրացման իր որոշումը, սակայն բողոքի ցույցերը չէին դադարել։ Ցուցարարները պահանջում էին կառավարության հրաժարականն ու Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հեռացումը քաղաքականությունից։

 

panarmenian.net

Մարտից կարգելվի ծխախոտի օգտագործումը փակ տարածքներում, նաև` բացօթյա սրճարաններում

  Հունվարի 1-ից ուժի մեջ է մտել օրենքը, որով արգելվում է ծխախոտային արտադրատեսակների, դրանց պատկանելիքների, փոխարինիչների հրապարակային ցուցադրումը վաճառասրահներում և սննդի օբյեկտներում։ Մարտից արդեն կարգելվի ծխախոտի օգտագործումը փակ տարածքներում։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում նշել է, որ արգելքը վերաբերում է նաև բացօթյա սրճարաններին։

«Մարտից արգելվելու է ծխախոտի օգտագործումը փակ տարածքներում, այդ թվում բացօթյա սրճարաններում։ Տնտեսվարողները և քաղաքացիները պետք է պատրաստ լինեն սրան»,- ասել է նա։

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը տեղեկացրել է, որ Հայաստանում ծխում է 16 տարեկանից բարձր բնակչության 27․9 տոկոսը, որոնց մեծ մասը, 51 տոկոսը, տղամարդիկ են։ Ավանեսյանը նշել է, որ ուժի մեջ մտնող արգելքները խթան կհանդիսանան ոչ վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի համար: Նախարարը նշել է, որ տնտեսվարողներին հնարավորություն և ժամանակ է տրվել նոր պահանջներին հարմարվելու համար։

Փաշինյանն ընդգծել է, որ այս կարգավորմամբ առօրյայում ծխախոտ, ծխախոտի տուփ վաճառքի կետերում, խանութներում չպետք է տեսնեն: