Մամուլի տեսություն 07.01.2022
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i160844-Մամուլի_տեսություն_07.01.2022
Ըստ փորձագետների, Մոսկվայի համաձայնության մեջ նշված չէ, թե որ երկիրը ԼՂ-ի նկատմամբ վերահսկողության իրավունք ունի և հակամարտությունը կշարունակվի, քանի դեռ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը չի որոշվել:
(last modified 2026-04-22T14:27:35+00:00 )
Հունվար 07, 2022 08:29 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 07.01.2022

Ըստ փորձագետների, Մոսկվայի համաձայնության մեջ նշված չէ, թե որ երկիրը ԼՂ-ի նկատմամբ վերահսկողության իրավունք ունի և հակամարտությունը կշարունակվի, քանի դեռ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը չի որոշվել:

Իրան օրաթերթ

Բաքուն ու Երևանը՝ խաղաղության փնտրտուքում

2020 թվականին Ադրբեջանի  և Հայաստանի միջև բռնկված և 44-օր տևած  պատերազմը, որն ավարտվեց Մոսկվայում հրադադարի մասին համաձայնագրի ստորագրմամբ, հանգեցրեց Ադրբեջանի  յոթ քաղաքների ազատագրմանը: Սակայն Լեռնային Ղարաբաղի լիարժեք ազատագրման ձախողումը ապակայունացրեց Ադրբեջանի ժողովրդին և կառավարությունը։ Մոսկովյան համաձայնագրում առկա անորոշությունը շարունակվեց նաև 2021 թվականին, հանգեցնելով  հրադադարի խախտման, բախումների և անապահովության։

Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղը համարում է իր տարածքը և հայտարարում, որ այս տարածքն առնվազն ինքնավար հանրապետության տեսքով պետք է վերադառնա Ադրբեջանին:

Բայց Լեռնային Ղարաբաղի ինքնահռչակ կառավարությունը, Հայաստանի աջակցությամբ, հայտարարում է Ադրբեջանից անջատելու մասին:  Լեռնային Ղարաբաղի հարցը առաջացրել է այլ վիճահարույց հարցեր, այդ թվում՝  «Զանգեզուրի միջանցքի» շուրջ։ Մոսկվայի համաձայնության մեջ նշված չէ, թե որ երկրիրը ԼՂ-ի նկատմամբ վերահսկողության իրավունք ունի և հակամարտությունը կշարունակվի, քանի դեռ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը չի որոշվել: Լեռնային Ղարաբաղի չլուծված խնդիրը բարձրացրել է նաև այլ վիճահարույց հարցեր, այդ թվում՝ «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ:

Այս միջանցքը գտնվում է Հայաստանի տարածքում և Ադրբեջանի արևելյան հատվածը կապում է  Նախիջևանի հետ։ Հայաստանն Ադրբեջանին մեղադրում է Սյունիքի մարզը, որտեղ գտնվում է միջանցքը, օկուպացնելու և իր տարածքին միացնելու փորձի մեջ: Երևանը հայտարարում է, որ ադրբեջանական բանակը  փորձում է փոխել աշխարհագրական սահմանները և խախտել Հայաստանի տարածքային ամբողջականությունը։

 

Ջամե Ջամ օրաթերթ

ԱՄՆ-ն թույլ չի տալիս, որպեսզի գեներալ Սոլեյմանիի սպանության հետաքննությունն ավարտվի

Բաղդադում Իրանի դեսպան Իրաջ Մասջեդին, իրաքյան «Ալ-Ահդ» ցանցին տված հարցազրույցում, ասել է. «Միացյալ Նահանգները թույլ չի տալիս, որ Դիմադրության հրամանատարների սպանության հետաքննություննն ավարտվի: Սակայն Իրաքն ու Իրանը մտադիր են ավարտին հասցնել այս գործը։ Դրմադրության հրամանատարների սպանության գործը վարում է Իրաքի դատական ​​իշխանությունը, իսկ մնացած կառույցները համագործակցում են դատական ​​համակարգի հետ։  Նույնը տեղի է ունենում Իրանում».

«Ղաբլոլղադ» ծրագրին հյուրընկալված Իրանի դեսպանն ասել է. «Տարածաշրջանի Դիմադրությունն իրականություն է, որը չի կարելի է անտեսել: Դիմադրությունը պայքարում է ազգերի իրավունքները վերականգնելու համար  և վայելում Իրանի աջակցությունը: Մեր համար ԱՄՆ-ի կարծիքը կարևոր չէ, քանի որ այդ երկիրը Դիմադրության թշնամին է»:

 

Համշահրի օրաթերթ

Թրամփը հայտարարել է, որ Բայդենի ցանկացած քայլ ձախողվում է, սիկ ԱՄՆ-ն՝ կործանվում

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը, կրկնելով նախագահական ընտրություններում կեղծիքների վերաբերյալ իր հայտարարությունը, նշել է. «Այդ ընտրությունների արդյունքում իշխանության եկած նախագահը ամեն ինչում ձախողվում է»:

Թրամփը քննադատել է Կոնգրեսի դեմ հարձակման տարելիցի կապակցությամբ Բայդենի ելույթը և նշել, որ երկիրը գտնվում է կործանման եզրին:

Հունվարի 6-ին Կոնգրեսի վրա Թրամփի կողմնակիցների հարձակման տարելիցի կապակցությամբ ելույթում, Ջո Բայդենը նախկին նախագահին մեղադրել է ընտրությունների արդյունքների վերաբերյալ ստի ցանց ստեղծելու և կեղծիք տարածելու մեջ։

 

armenpress.am

Հայտնի է, թե ով է ղեկավարելու Ղազախստանում ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի գործողությունները

 Ղազախստանում ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի գործողությունների ղեկավար է նշանակվել ՌԴ օդադեսանտային զորքերի հրամանատար, գեներալ-գնդապետ Անդրեյ Սերդյուկովը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը:  

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ավելի վաղ հայտնել էր, որ Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի դիմումի հիման վրա և Ղազախստանի ազգային անվտանգությանն ու ինքնիշխանությանը սպառնացող վտանգների բերումով, որն առաջացել է այդ թվում՝ արտաքին միջամտության հետևանքով, ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը Հավաքական անվտանգության պայմանագրի 4-րդ հոդվածի համաձայն՝ որոշում է կայացրել սահմանափակ ժամանակահատվածով Ղազախստանի Հանրապետություն ուղարկել ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժեր՝ այդ երկրում իրավիճակի կայունացման և կարգավորման նպատակով:

 

armenpress.am

Ստանիսլավ Զասն ակնկալում է, որ ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի առաքելությունը Ղազախստանում կարճ կտևի

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը ներկայացրել է, թե ինչ հիմքով են Ղազախստան ուղարկվել ՀԱՊԿ խաղաղապահ ուժերը և ինչ ժամկետով են այնտեղ առաքելություն իրականացնելու: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, «ՌԻԱ Նովոստի»-ն տված հարցազրույցում Ստանիսլավ Զասը նշել է, որ ՀԱՊԿ Հավաքական խաղաղապահ ուժեր Ղազախստանի Հանրապետություն ուղարկելու համար հիմք են հանդիսանում Հավաքական անվտանգության պայմանագրի երկրորդ և չորրորդ հոդվածները, խաղաղապահ գործունեության մասին համաձայնագիրը և Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի`  ռազմական օգնություն ցուցաբերելու մասին դիմումը:

« Ահա թե ինչն է հիմք ծառայել մեր պետությունների ղեկավարների կողմից խաղաղապահ գործողության անցկացման մասին որոշում կայացնելու համար: Հավաքական անվտանգության պայմանագրի երկրորդ հոդվածում հստակ և հասկանալի ասվում է, որ պետության անվտանգության, կայունության, տարածքային ամբողջականության և ինքնիշխանության սպառնալիքի առաջացման դեպքում ՀԱՊԿ անդամ պետություններն անհապաղ խորհրդակցություններ են անցկացնում իրենց դիրքորոշումները համակարգելու համար և միջոցներ են ձեռնարկում այդ պետությանը օգնություն ցուցաբերելու համար, ինչը տեղի է ունեցել այս դեպքում Ղազախստանում: Այն իրադարձությունները, որոնք այնտեղ հիմա տեղի են ունենում, իրական վտանգ են ներկայացնում երկրի անվտանգության, նրա կայունության եւ նույնիսկ տարածքային ամբողջականության համար: Այդ պատճառով ստացվել է նման դիմում, անցկացվել են պետությունների ղեկավարների արտակարգ խորհրդակցություններ և համապատասխան որոշում է կայացվել ՀԱՊԿ խաղաղապահ ներուժի գործարկման մասին, որպեսզի նվազագույնի հասցվեն  սպառնալիքները և վիճակը կայունանա»,- ասել է Զասը:

 

armenpress.am

Ղազախստանի բոլոր տարածաշրջաններում վերականգնվել է սահմանադրական կարգը. Տոկաեւ

Ղազախստանի նախագահ Քասիմ Ժոմարտ Տոկաեւը հայտարարել Է, որ սահմանադրական կարգը հիմնականում վերականգնված Է երկրի բոլոր տարածաշրջաններում, տեղական իշխանությունները վերահսկում են իրադրությունը:

Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունվարի 7-ին այդ մասին հաղորդել Է պետության ղեկավարի մամուլի ծառայությունն՝ ամփոփելով հակաահաբեկչական շտաբի նիստի արդյունքները: «Սկսվել Է հակատեռոր գործողությունը: Իրավակարգի ուժերը լարված աշխատանք են կատարում: Սահմանադրական կարգը հիմնականում վերականգնված Է երկրի բոքոր տարածաշրջաններում:

Տեղական մարմինները վերահսկում են իրադրությունը: Բայց ահաբեկիչները առաջվա պես գործադրում են զենք, վնաս են հասցնում քաղաքացիների ունեցվածքին: Ուստի հակաահաբեկչական գործողությունները հարկ Է շարունակել մինչեւ զինյալների լիակատար ոչնչացումը»,- հայտարարել Է Տոկաեւը: Նիստում նաեւ զեկույցներով հանդես են եկել ներքին գործերի եւ պաշտպանության նախարարների պաշտոնակատարները, ինչպես նաեւ Ազգային անվտանգության կոմիտեի նախագահը: «Ինչպես զեկուցել են ուժայն կառույցների ղեկավարները, սկսել են Ղազախստան ժամանել ՀԱՊԿ-ի խաղաղապահ զորակազմի ստորաբաժանումները՝ կարգի հաստատմանն օժանդակություն ցույց տալու համար:

Այդ զորակազմը ժամանել Է սահմանափակ ժամանակով՝ հիմնականում ռազմավարական օբյեկտների պաշտպանության եւ պահպանության ապահովման գործողությունների համար»,- պարզաբանել են մամուլի ծառայությունում: Ղազախստանի նախագահը նաեւ երկրի իրադրության հետագա կայունացման մի շարք կարգադրություններ Է արել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

 

panarmenian.net

Ադրբեջանը մի շարք զորավարժությունների կմասնակցի 2022-ին, այդ թվում՝ ՌԴ-ում անցկացվող Միջազգային բանակային խաղերին

Ադրբեջանը մի շարք զորավարժությունների կմասնակցի 2022-ին, այդ թվում՝ ՌԴ-ում անցկացվող Միջազգային բանակային խաղերին, ինչպես նաև Eternity-2022, EFES-2022, «Անխախտ եղբայրություն-2022», «Ձմեռ-2022» զորավարժություններին, տեղեկացնում է Sputnik Ադրբեջանը` այդ երկրի պաշտպանության նախարարության վրա հղումով։

Նշվում է, որ 2021-ի հոկտեմբերին Ադրբեջանը մասնակցել է Eternity–2021 զորավարժություններին Թբիլիսիում, որին մասնակցել են նաև թուրք զինծառայողներ։

«Անխախտ եղբայրություն» զորավարժություններն անցնում են ըստ Ադրբեջանի և Թուրքիայի միջև կնքված ռազմական գործակցության մասին պայմանագրի։ 2021-ին այդ զորավարժություններն անցկացվել են Նախիջևանում։

EFES-2022 զորավարժությունները նախատեսվում է անցկացնել 2 փուլով՝ դրանք լինելու են շտաբային վարժանքներ համակարգչային աջակցությամբ, և մարտավարական զորավարժություններ մարտական հրաձգությամբ։

«Ձմեռ-2021» զորավարժություններն անցել են Կարսում՝ փետրվարի 1-12-ը։

 

panarmenian.net

Լավրովն ու Չավուշօղլուն պայմանավորվել են առաջիկայում «3+3» ձևաչափով հաջորդ հանդիպումը պատրաստել

 Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը և Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն հունվարի 6-ին տեղի ունեցած հեռախոսազրույցում պայմանավորվել են առաջիկայում նախապատրաստել «3+3» ձևաչափով հաջորդ հանդիպումը նույն կազմով:

Հեռախոսազրույցը տեղի է ունեցել թուրքական կողմի նախաձեռնությամբ, տեղեկացնում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական կայքը։

Լավրովն աջակցություն է հայտնել Թուրքիայի և Հայաստանի հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերին:

Նախարարները, անդրադառնալով տարածաշրջանային հարցերին, դրական գնահատական են տվել «3+3» ձևաչափով անցկացված առաջին նիստին, որը տեղի է ունեցել Մոսկվայում 2021թ․ դեկտեմբերի 10-ին:

«3+3» տարածաշրջանային ձևաչափը ենթադրում է Հարավային Կովկասի 3 երկրի և ՌԴ, Իրանի ու Թուրքիայի մասնակցությունը։ Այն առաջարկել են Թուրքիան և Ադրբեջանը։ ՌԴ-ն և Իրանը հավանություն են տվել։ Վրաստանը հայտարարել է, որ չի մասնակցի «3+3» տարածաշրջանային ձևաչափին և չի մասնակցել առաջին նիստին։