Մամուլի տեսություն 08.01.2022
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i160996-Մամուլի_տեսություն_08.01.2022
Կոնգրեսի վրա իր կողմնակիցների հարձակման առաջին տարելիցին, Միացյալ Նահանգների նախկին նախագահ Դոնալդ Թրամփը կոչ է արել իր կողմնակիցներին ապստամբել նախագահ Ջո Բայդենի վարչակազմի դեմ:
(last modified 2026-04-22T14:27:35+00:00 )
Հունվար 08, 2022 15:08 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 08.01.2022

Կոնգրեսի վրա իր կողմնակիցների հարձակման առաջին տարելիցին, Միացյալ Նահանգների նախկին նախագահ Դոնալդ Թրամփը կոչ է արել իր կողմնակիցներին ապստամբել նախագահ Ջո Բայդենի վարչակազմի դեմ:

Էթելաաթ օրաթերթ

Թրամփը կոչ է արել իր կողմնակիցներին ապստամբել Բայդենի վարչակազմի դեմ

2021 թվականի հունվարի 6-ին Կոնգրեսի վրա իր կողմնակիցների հարձակման առաջին տարելիցին, ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփըն իր կողմնակիցներին կոչ է արել ապստամբել նախագահ Ջո Բայդենի վարչակազմի դեմ՝ կորոնավիրուսի դեմ պատվաստաման վերաբերյալ հրաման արձակելու պատճառով: Հանդես գալով մի հայտարարությամբ, Թրամփը քննադատել է Բայդենին՝ աշակերտների համար պարտադիր պատվաստումներ սահմանելու և կորոնավիրուսային հիվանդության աճից հետո նրանց դպրոցների փակելը պարտադրելու համար:  Բայդենը սուր քննադատության է ենթարկել նախկին նախագահի Թրամփին՝ վերջինիս մեղադրելով Կոնգրեսի վրա անկարգության խմբերին հրահրելու մեջ՝ այն անվանելով զինված ապստամբություն։

 

 Վաթան Էմրուզ  օրաթերթ

Ղազախն ընդդեմ Ղազախի

Ղազախստանում  բողոքի ցույցերը և ցուցարարների ու անվտանգության ուժերի միջև բախումները շարունակվում են արդեն վեցերորդ օրը։ Հունվարի 2-ից Ալմաթիում և Մանգիստաո նահանգում վառելիքի գների բարձրացման հետ կապված բողոքի ցույցերի ըթնացքում բախումներ են տեղի ունեցել անվտանգության ուժերի հետ։ Ղազախստանի կառավարությունը հրաժարական է տվել: Նախագահ Կասիմ-Ջոմարտ Տոկաևը  ուրբաթ օրը հայտարարեկ է, որ զինվորականներին հրահանգել է առանց նախազգուշացման զենք օգտագործել ցուցարարների դեմ: Ղազախստանի ՆԳՆ տվյալներով՝ գազի գնի թանկացման դեմ բողոքի ցույցերի ըթնացքում ավելի քան 3000 մարդ է ձերբակալվել, սպանվել է անվտանգության 26 աշխատակից։

 

 Քեյհան օրաթերթ

Պատժամիջոցների ազդեցության նվազումը բացահայտում է իրարարհաջորդ վերջնաժամկետների գաղտնիքը

Իրանի միջուկային առաջընթացի հետ կապված մտավախությունների պատճառով, հակաիրանական առավելագույն ճնշման  քաղաքականության ձախողման և պատժամիջոցների թուլացման պատճառով Արևմուտքը հերթական անգամ վերջնաժամկետ է նշանակել: 

Վիեննայի բանակցությունների ութերորդ փուլին զուգահեռ,  Արևմուտքը դիմել է ոչ կառուցողական մոտեցման՝ նպատակ ունենալով ճնշում գործադրել Իրանի վրա, կրկին արհեստական ​​վերջնաժամկետներ  սահմանելով։

Քաղաքական փորձագետների և վերլուծաբանների համոզմամբ, այն ամենը ինչը պատճառ է դարձել, որ ԱՄՆ-ն ու Եվրոպան  իրարահաջորդ վերջնաժամկետներ սահմանեն, ժամանակի ընթացքում Իրանի դեմ պատժամիջոցների և սպառնալիքների անարդյունավետությունն է: Մյուս կողմից, Իրանը միջուկային ոլորտում նոր ձեռքբերումներ է գրանցում:

 

Իրան օրաթերթ

Այն Ալ-Ասադը վրեժխնդրության սկիզբն էր

Բաղդադի օդանավակայանում տեղի ունեցած ահաբեկչության և Իրաքում ամերիկյան բազայի վրա Իրանի պատասխան հարվածը դուրս է եկել ժամանակից և իրականացման վայրի սահմաններից: Ամերիկացիների իրականացրած ահաբեկչությունը կապված էր գեներալ Սոլեյմանիի միջազգային հեղինակության հետ: Անցած երկու տասնամյակների ընթացքում գեներալ Սուլեյմանիի գլխավորությամբ ԻՀՊԿ «Ղոդս» ուժերի գործղություններն ու ձևավորած ցանցերը դարձան այս ահաբեկչության հիմքը: Այլ խոսքով, գեներալ Սուլեյմանիի սպանությունը պատասխան քայլ էր վերջին տասնամյակների ընթացքում նրա հակաիմպերիալիստական ​​գործունեությանը, քանի որ ԱՄՆ-ն անզոր էր չեզոքացնել գեներալ Սուլեյմանիի քայլերը և այլ ելք չուներ, քան նրան ֆիզիկապես հեռացնելու վախկոտ քայլը:

 

armenpress.am

Ադրբեջանը խախտում է 2020 թվականի հրադադարի պայմանները. Քերոլայն Քոքսը Լորդերի պալատում անդրադարձել է ԼՂ հակամարտությանը

Բարոնուհի Քերոլայն Քոքսն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը Լորդերի պալատում տեղի ունեցած «Փախստականներ. Զանգվածային տեղահանումներ» խորագրով լսումների ժամանակ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ իր ելույթում Քերոլայն Քոքսն ընդգծել է, որ համառոտ կանդրադառնա Լեռնային Ղարաբաղին, որտեղ պատմականորեն հայկական անկլավի 80%-ն այժմ օկուպացված է Ադրբեջանի կողմից:

«2020 թվականին Լեռնային Ղարաբաղից Հայաստան է փախել ավելի քան 91 000 մարդ, որոնց 88%-ը կանայք և երեխաներ էին։ Ավելի քան 40 հազար մարդ զրկվել է տներից այնպիսի տարածքներում, ինչպիսիք են Շուշիի և Հադրութի շրջանները, որոնք դեռևս գտնվում են ադրբեջանական զինուժի օկուպացիայի տակ։

Տարածաշրջան այցելելու ցավալի փորձ եմ ունեցել ավելի քան 85 անգամ՝ 1990-ականների և 2020թ․ պատերազմների ժամանակ։ Անցյալ տարվա սեպտեմբերին այցելեցի Հայաստանի Սյունիքի մարզ` ականատես լինելու համար Հայաստանի տարածք ադրբեջանական զինված ուժերի ներխուժման հետևանքով առաջացած տառապանքներին, ինչը հանգեցրեց տեղի բնակիչների տեղահանությանը հենց Հայաստանի սահմաններում։ Անթիվ փախստականները նկարագրում են հարազատների կորստի ցավը, իսկ Ադրբեջանը նախկինի պես խախտում է 2020թ․ զինադադարի պայմանները՝ ձերբակալելով հայ ռազմագերիներին և քաղաքացիական անձանց ու վայրագություններ կատարելով, երբեմն սարսափելի գործողություններ նկարահանելու համար բանտարկյալի հեռախոսը վերցնելով, իսկ հետո լուսանկարները նրանց ընտանիքներին ուղարկելով: Փախստականները նկարագրում են նաև ապրուստի միջոցների, գյուղատնտեսական հողերի, ջրային ռեսուրսների և այլ կենսական ենթակառուցվածքների կորուստը: Այնուամենայնիվ, Լեռնային Ղարաբաղի հայերը գրեթե ոչ մի աջակցություն չեն ստացել բրիտանական կառավարության կողմից: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսնակն անցյալ տարվա մայիսին աներկբայորեն նշեց, որ Ադրբեջանը, չնայած միջազգային հանրության, և մասնավորապես ՄԱԿ-ի կոչերին, թույլտվություն չի տվել Լեռնային Ղարաբաղ հումանիտար օգնության անխոչընդոտ մուտքի համար, և այդ իրավիճակը մնում է նույնը»- ասել է Քոքսը։

Եզրափակելով խոսքը՝ Քերոլայն Քոքսը հարց է հնչեցրել՝  կարո՞ղ է կառավարությունը հաստատել, որ Միացյալ Թագավորությունը չի անտեսի օգնության այս ճիչը և կապահովի պատերազմի պատճառով տեղահանված հազարավոր հայերին հրատապ մարդասիրական օգնության տրամադրումը։ Նա հորդորել է ավելի մեծ առաջնահերթություն տալ իր կողմից մատնանշված խնդիրներին և նմանատիպ իրավիճակներում առաջացող բազմաթիվ այլ խնդիրների։

 

news.am

Գերմանիան դադարեցրել է պաշտպանական արտադրանքի վաճառքը Ղազախստանին. ԶԼՄ-ներ

Գերմանիայի իշխանությունները որոշել են ժամանակավորապես դադարեցնել ռազմական արտադրանքի վաճառքը Ղազախստանին։ Այս մասին հայտնում է «Գազետա»-ն՝ վկայակոչելով DPA գործակալությունը:

Գործակալության տվյալներով՝ Գերմանիայի իշխանություններն անհրաժեշտ քայլեր են ձեռնարկել, որպեսզի նման ապրանքների արտահանում Ղազախստան այլեւս չիրականացվի։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։

2021 թվականին Գերմանիան Ղազախստանի հետ պաշտպանական արտադրանքի մատակարարման 25 պայմանագիր է հաստատել։ Ընդհանուր արժեքը կազմել է 2.2 մլն եվրո, Գերմանիայից զենքի արտահանման ընդհանուր ծավալն անցյալ տարի կազմել է 9 մլրդ եվրո, այդ գումարի կեսից ավելին բաժին է ընկել Եգիպտոսին:

 

lragir.am

Ֆրանսիայում մահացել է նկարիչ Մհեր Մանսուրյանը

Ֆրանսիայում հունվարի 7-ի առավոտյան մահացել է նկարիչ Մհեր Մանսուրյանը: Նա կոմպոզիտոր, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Տիգրան Մանսուրյանի և օպերային երգչուհի, սոպրանո Արաքս Մանսուրյանի եղբայրն է:

 

aravot.am

ՀՀ-ի դեմ Ադրբեջանի ագրեսիան և մեր սուվերեն տարածքի օկուպացիան մինչ օրս առկա է, ակնկալում եմ ՀՀ պաշտոնյաների դիմումը՝ ՀԱՊԿ-ի մեխանիզմների գործադրման մասով. Արամ Վարդևանյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանի ֆեյսբուքյան գրառումը

2021 թվականի դեկտեմբերի 10-ին ՀՀ ԱԳՆ պաշտոնական հայտարարությամբ արձանագրվել է, որ. «Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները ս.թ. մայիսից ապօրինի կերպով ներխուժել են Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք և օկուպացրել ավելի քան 40 քառակուսի կիլոմետր տարածք:»: ՀԱՊԿ Հավաքական անվտանգության պայմանագրի (չշփոթել ՀԱԿՊ կանոնադրության հետ) 4-րդ հոդվածը սահմանում է, որ եթե անդամ պետություններից որևէ մեկը ենթարկվի զինված հարձակման (ԱԳՐԵՍԻԱ) որևէ պետության կամ պետությունների խմբի կողմից, ապա անդամ պետությունների կողմից դա կհամարվի որպես ագրեսիա սույն Պայմանագրի բոլոր մասնակից պետությունների դեմ: Նույն հոդվածի 2-րդ պարբերությունը «ակնկալում է» այդ հարցով անդամ պետության ԴԻՄՈՒՄ: Նիկոլ Փաշինյանի նախկինում տարածած հայտարարությունները թեև փաստում են, որ Հայաստանը ՉԷՐ ԴԻՄԵԼ 4-րդ հոդվածի հիմքով, սակայն հաշվի առնելով հայտարարությունը, որ հենց Հայաստանը ու այս իշխանությունը «աշխատեցրեց ՀԱՊԿ մեխանիզմները» առաջացել է փաստացի նոր հանգամանք:

Հետևաբար` հիմք ընդունելով, որ Հայաստանի դեմ Ադրբեջանի զինված ուժերի ագրեսիան և մեր սուվերեն տարածքի օկուպացիան մինչ օրս առկա է, ակնկալում եմ նույն Հայաստանի պաշտոնյաների գործողությունները (դիմումը) ՀԱՊԿ-ի մեխանիզմների գործադրման մասով: Այս լեգիտիմ ակնկալիքը ունի բացառիկ հանրային պահանջ: