Մամուլի տեսություն 12.01.2022
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i161334-Մամուլի_տեսություն_12.01.2022
Ավելի քան 500 միլիոն բնակչությամբ 15 հարևան երկրներն Իրանի համար քաղաքական ու տնտեսական հարաբերությունների մեծ ներուժ են:
(last modified 2026-04-22T14:27:35+00:00 )
Հունվար 12, 2022 08:22 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 12.01.2022

Ավելի քան 500 միլիոն բնակչությամբ 15 հարևան երկրներն Իրանի համար քաղաքական ու տնտեսական հարաբերությունների մեծ ներուժ են:

Իրան օրաթերթ

Առաջինը՝ հարևանները

Ավելի քան 500 միլիոն բնակչությամբ 15 հարևան երկրներն Իրանի համար քաղաքական ու տնտեսական հարաբերությունների մեծ ներուժ են:

Այդ կարողությունների ռացիոնալ օգտագործումը, տնտեսական հարաբերությունների խորացումը և տարածաշրջանային թյուրիմացությունները վերացնելու համար տարածաշրջանային դերակատարներին հնարավորություն տալը ոչ միայն կնպաստեն Արևմտյան Ասիայի երկրների կողմից տարածաշրջանում առկա խնդիրների լուծմանն այլ նաև կնպաստեն տնտեսության բարելավմանը:

Ընդհանուր պատմությունն ու հարևանության հնարավորությունների օպտիմալ օգտագործումը կարելի է ի նկատի ունենալ դիվանագիտության մեջ: Վերջին տարիներին այս հարցի նկատմամբ անուշադրությունն Իրանին զրկել է  համագործակցության բազմաթիվ հնարավորություններից:

 

Էթելաաթ օրաթերթ

Իսրայելի ազգային անվտանգության հետազոտական ​​կենտրոն. Լիբանանի «Հեզբոլլահ»-ն ավելի հզոր է, քան ՆԱՏՕ-ի որոշ անդամներ

Սիոնիստական ​​ազգային անվտանգության հետազոտական ​​կենտրոնը հրապարակել է զեկույց, ում դեմ է արտահայտվել ​​ռեժիմի ցանկացած ցամաքային ռազմական գործողության:

Հետազոտության մեջ ասված է. ««Հեզբոլլահ»-ի դեմ Իսրայելի կիրառած ռազմավարությունը ձախողվեց և չխանգարեց շարժմանը արդիականացնել իր զինանոցը: Ընդհակառակը, մենք տեսնում ենք, որ «Հեզբոլլահ»-ի ռազմական ուժն աճում է»:

 

Վաթան Էմռուզ օրաթերթ

Էրդողանի նեոօսմանիզմը և Էրդողանի թակարդը՝ Ղազախստանի համար

Վերջին շաբաթվա ընթացքում Ղազախստանը դարձել է Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի ամենաճգնաժամային կետը։ Գազի գների աճի պատճառով երկրում սկիսված ճգնաժամը ոչ միայն ցնցեց երկրի ներքաղաքական շրջանակները, այլ արագ դարձավ տարածաշրջանային և միջազգային խնդիր՝ ի վերջո հանգեցնելով ՀԱՊԿ խաղաղապահների տեղակայմանը:

Շատ վերլուծաբաններ համոզված են Ղազախստաի իրադարձություններն ԱՄՆ-ի կողմից Ռուսաստանից դուրս գունավոր հեղափոխություն իրականացնելու փորձ է և Միացյալ Նահանգները դիմել է գունավոր հեղափոխությունների հին քաղաքականությանը՝  Կենտրոնական Ասիայի հավասարակշռությունը խախտելու նպատակով:

Դիտորդների մեկ այլ խումբ կարծում է, որ սա Ռուսսստանին նոր ճակատում ներգրավելու փորձ է՝ Մոսկվայի ուշադրությունն Ուկրաինայից շեղելու նպատակով:

Անկախ նրանից, որ այս վերլուծություններից յուրաքանչյուրը կարող է ճիշտ լինել, հիմնվելով տարբերև փաստերի վրա, Ղազախստանի ճգնաժամը պետք է դիտարկել նաև Թուրքիայի տեսանկյունից։

.

Ջավան օրաթերթ

Ռուսաստան. ԱՄՆ-ն չպետք է կրակի հետ խաղա

Չնայած Ռուսաստանի Արևելյան Եվրոպայում լարվածությունը նվազեցնելու նպատակով Մոսկվայի կողմցի ԱՄՆ-ին ուղղված դրական  ազդակներին, Միացյալ Նահանգները և նրա դաշնակիցները շարունակում են ռազմատենչ քաղաքականությունը:

Մոսկվայում լավատես չեն Արևմուտքից անվտանգության երաշխիքներ ստանալու հարցում՝ զգուշացնելով, որ Միացյալ Նահանգները չպետք է թերագնահատի հակամարտության վտանգը և խաղա կրակի հետ:

Ուկրաինական ճգնաժամի շուրջ Ռուսաստանի և Արևմուտքի միջև լարվածությունը չի ավարտվել, և չնայած Մոսկվայի կառուցողական ծրագրերին, ամերիկացիները չեն նահանջում:

 

Քեյհան օրաթերթ

Ամերիկացիների 83 տոկոսի կարծիքով, այդ երկրի ժողովորդավարությունը լավ օրինակ չէ այլ ազգերի համար:

Անցած մեկ տարում անցկացված 16 հարցումների արդյունքների համաձայն, հարցված ամերիկացիների միջին հաշվով 83 տոկոսի կարծիքով, այդ երկրի ժողովորդավարությունը լավ օրինակ չէ այլ ազգերի համար:

Հատկանշական է, որ ամերիկյան պաշտոնյաներն ԱՄՆ-ի նոր դարաշրջանի մեկնարկից 2 տասնամյակ առաջ խոսում էին այդ մասին:

 

armenpress.am

ԿԺԴՀ-ն հաստատել է գերձայնային հրթիռի փորձարկումը

ԿԺԴՀ-ն անցկացրել Է գերձայնային հրթիռի փորձարկում, դրա մարտագլխիկը թիրախը խոցել Է հազար կիլոմետր հեռավորության վրա. փորձարկմանը հետեւել Է երկրի ղեկավար Կիմ Չեն Ընը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է ԿԺԴՀ-ի Աշխատանքնային կուսակցության պաշտոնական տպագիր մարմինը՝ «Նոդոն Սինմուն» թերթը:

Ավելի վաղ հաղորդվել Է, որ Հյուսիսային Կորեան հունվարի 11-ին մոտավորապես 07:27-ին (Երեւանի ժամանակով 02:27-ին) երկրի ներքին շրջաններից Ճապոնական ծովի կողմն իրականացրել Է, ենթադրաբար, բալիստիկ հրթիռի արձակում:

Հարավային Կորեայի շտաբների պետերի միավորված կոմիտեն պաշտոնապես հայտարարել Է, որ հրթիռը թռել անցել Է առնվազն 700 կիլոմետր, իսկ առավել մեծ արագությունը կազմել Է 10 Մախ՝ 60 կիլոմետր առավել բարձր թռիչքի ժամանակ:

Հարավկորեացի զինվորականների կարծիքով, այդ արկն «ավելի կատարելագործված Է», բայց կոմիտեում առայժմ հրաժարվել են հաստատել, թե այն արդյոք գերձայնային հրթիռ Է:

«Ընկեր Կիմ Չեն Ընը հունվարի 11-ին հետեւել Է գերձայնային հրթիռի փորձնական արձակմանը: Փորձարկումը հերթական անգամ անցել Է հաջողությամբ… մարտագլխիկը թիրախը ծովում խոցել Է հազար կիլոմետր տարածության վրա»,-հաղորդել Է թերթը:

 

armenpress.am

ՄԱԿ-ի պարենավորման ծրագիրը չի կարող օգնություն ցույց տալ ԿԺԴՀ-ին. KBS

ՄԱԿ-ի Պարենավորման համաշխարհային ծրագիրը (ՊՀԾ) զրկվել Է ԿԺԴՀ-ին հումանիտար օգնություն ցույց տալու հնարավորությունից: Հունվարի 12-ն այդ մասին հայտնել Է Հարավային Կորեայի KBS հեռուստաալիքը՝ վկայակոչելով այդ կազմակերպության զեկույցը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Հեռուստաալիքի տվյալներով՝ անցյալ տարի Փենյանը ՄԱԿ-ի ՊՀԾ-ի գծով օգնություն Է ստացել սոսկ հունվարից մինչեւ մարտ ընկած ժամանակամիջոցում: Ընդամենն այդ ընթացքում ԿԺԴՀ-ին Է հանձնվել 5 861 տոննա պարեն: Որպես մատակարարումների դադարեցման հիմնական պատճառներ են նշվում պետական սահմանների փակումը Հյուսիսի կողմից՝ դրսից կորոնավիրուսի ներթափանցում թույլ չտալու նպատակով, ինչպես նաեւ տեղաշարժերի սահմանափակումները երկրի ներսում:

Այդ պատճառով ԿԺԴՀ-ում հումանիտար օգնության բաշխման եւ պարենային իրավիճակի դիտազննումն իրականացվել Է հեռավար ռեժիմով, իսկ անցյալ տարվա մարտից լիովին դադարեցվել Է: Փենյանում Պարենավորման համաշխարհային կազմակերպության ներկայացուցչության վերջին աշխատակիցը երկրից հեռացել Է անցյալ տարվա մարտին, նշվել Է հեռուստաալիքը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

 

armenpress.am

Ալմաթիում ձերբակալել են գրոհների եւ ավազակային հարձակումների ավելի քան 1,6 հազար մասնակիցների

 Ղազախստանի իրավապահ մարմիններն Ալմաթիում ձերբակալել են ահաբեկչական գրոհումների, կողոպտման հարձակումների եւ այլ հանցագործությունների ավելի քան 1,6 հազար մասնակիցների: Հունվարի 12-ին այդ մասին հայտնել են Ալմաթիի պարետատանը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ընդամենը ձերբակալվել են ապօրինի ակցիաների, կողոպտումների եւ այլ հանցագործությունների 1 678 մասնակիցներ: Առգրավվել Է 36 միավոր հրազեն եւ 1 476 ռզմաթմրեք»,- ասված Է հաղորդագրության մեջ:

Ոստիկանությունը 38 մարդ Է ձերբակալել Ալմաթիի շուրջը տեղակայված հինգ ուղեփակոցներում:

Հունվարի 2-ին Ղազախստանի մի շարք քաղաքներում տեղի ունեցան բողոքի ակիցիաներ, որոնք մի քանի օր անց վերաճեցին զանգվածային անկարգությունների եւ ավերումների:

Դրանք ուղեկցվեցին ոստիկանների, զինվորականների եւ իշխանության մարմինների վրա հարձակումներով երկրի շատ քաղաքներում, առաջին հերթին Ալմաթիում: Տուժել են հազարավոր մարդիկ, զոհվածների ստույգ թիվը հայտնի չԷ:

Նախագահ Քասիմ Ժոմարտ Տոկաեւի դիմումից հետո Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) երկրները հանրապետություն ուղարկեցին խաղաղապահների: Հունվարի 5-ից հանրապետությունում գործում Է արտակարգ դրության ռեժիմ: Իշխանությունների տվյալներով՝ սահմանադրական կարգը վերականգնված Է բոլոր տարածաշրջաններում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

 

panarmenian.net

ԵԱՀԿ-ն Ադրբեջանին և ՀՀ-ին կոչ է արել զերծ մնալ ուժի կիրառումից

  Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպությունը` ԵԱՀԿ-ն, կոչ է անում Ադրբեջանին և Հայաստանին զերծ մնալ ուժի կիրառումից, և բովանդակալից երկխոսության մեջ մտնել Լեռնային Ղարաբաղի շուրջ վեճը լուծելու համար։ Այդ մասին հայտնում է «Արմենպրեսը»՝ ԵԱՀԿ գործող նախագահի խոսնակ, ԵԱՀԿ-ում Լեհաստանի մշտականան առաքելության երկրորդ քարտուղար Բարտոշ Կեմպինսկուն հղումով. նա պատասխանել է հարցին, թե ինչպե՞ս է ԵԱՀԿ նախագահությունը գնահատում հունվարի 11-ին հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ Ադրբեջանի զինված ուժերի իրականացրած ռազմական սադրանքն ու հրադադարի խախտումները, որոնց հետևանքով հայկական կողմը զոհեր ունի (ըստ ՊՆ-ի՝ 3 զոհ)։

«Մենք ուշադրությամբ մշտադիտարկում ենք իրադրությունը Հարավային Կովկասում։ Մենք կոչ ենք անում Ադրբեջանին և Հայաստանին զերծ մնալ ուժի կիրառումից և բովանդակալից երկխոսության մեջ մտնել Լեռնային Ղարաբաղի շուրջ վեճը լուծելու համար։ Լեհաստանը, որպես ԵԱՀԿ նախագահող, մտադիր է աշխատելու գործընկերների հետ՝ տարածաշրջանում տևական խաղաղության հաստատմանը և կայուն զարգացմանը միտված մեր ջանքերը նորացնելու և ամրապնդելու նպատակով։ Այդ առումով մենք աջակցելու ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին», - նշել է ԵԱՀԿ գործող նախագահի խոսնակը։

Հունվարի 11-ին, ժամը 15։15-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել Գեղարքունիքի մարզի Վերին Շորժայի հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ։ Ժամը 17։30-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները վերսկսել են կրակը։ օգտագործելով նաև հրետանային միջոցներ և անօդաչու թռչող սարքեր։ Հայկական կողմը դիմել է համարժեք գործողությունների։ Ադրբեջանական ստորաբաժանումների իրականացրած սադրանքի հետևանքով հայկական կողմն ունի 3 զոհ և 2 վիրավոր։

 

panarmenian.net

Երկրաշարժից փլուզվել է Չինական պատի մի հատվածը

 Չինական պատի մի փոքր հատված՝ մոտ 2 մ, փլուզվել է երկրաշարժից։ Ստորգետնյա ցնցումները տեղի են ունեցել հունվարի 8-ին։

«Մեծ Չինական պատից երկու մետր փլուզվել է Շանդան նահանգում, ոը 114 կմ հեռավորության վրա է էպիկենտրոնից»,-գրել է Global Times թերթը։

Եկրաշարժից հետո կատարվել է պատի զննություն և հայտնաբերվել է փլուզված հատվածը, որը դասվում է Մին կայսրության ժամանակաշրջանին (1368-1644 թթ․)։ Մասնագետները վերականգնողական աշխատանքներ են սկսել, գրում է Sputnik Արմենիան։

6․3 մագնիտուդ երկրաշարժից 9 մարդ է տուժել, որից 8-ն արդեն դուրս է գրվել հիվանդանոցից։

 

panarmenian.net

Ըստ բրիտանացիների՝ գլխացավը «օմիկրոնի» ամենատարածված ախտանիշներից է

 Ըստ բրիտանացի գիտնականների, գլխացավը կորոնավիրուսի «օմիկրոն» շտամի ամենատարածված ախտանիշերից է։ Այդ մասին հայտարարել է Լոնդոնի Թագավորական քոլեջի դասախոս դոկտոր Քլեր Սթիվսը։ Նա այն գիտնականներից մեկն է, որոնք աշխատում են ZOE Covid Study հավելվածով՝ Covid-19-ի համաճարակաբանական հետազոտությունների նպատակով։

Հիվանդության այլ հաճախ հանդիպող դրսևորումներից է նաև կոկորդի ցավն ու հարբուխը։ Սթիվսը պարզաբանել է, որ ախտանիշները հաճախ հիշեցնում են սուր շնչառական հիվանդություն, քանի որ «օմիկրոն» շտամն ավելի վարակիչ է մյուս շտամերի համեմատ, գրում է «Վեդոմոստին»։

Ըստ գիտնականի, «օմիկրոնի» դեպքում հազվադեպ է գրանցվում բարձր ջերմություն և հոգնածություն, ինչպես նաև մարմնի ցավեր և գիշերային քրտնարտադրություն։

Դեկտեմբերին ՌԴ առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն հայտնել էր, որ «օմիկրոնի» ախտանիշները նման են գրիպի՝ կոկորդի քերոց, ջերմություն, մկանային ցավեր և թունավորում։