Մամուլի տեսություն. 13.01.2022
Տարածաշրջանային ու համաշխարհային դերակատարներ Իրանի, Չինաստանի ու Ռուսաստանի միությունը պահպանում է Վաշինգտոնի դիմաց հավասարակշռությունը և կարող է խնդիրներ ստեղծել ԱՄՆ-ի համար:
Վաթան Էմռուզ օրաթերթ
Համագործակցության նոր շրջան
ՌԴ նախագահի խոսնակը հայտարարել է, որ ԻԻՀ նախագահի Մոսկվա կատարելիք այցի նախապատրաստական աշպատանքները շարունակվում են:
Իրանի դիվանագիտական գնացքն առաջիկա օրերին հագեցած օրեր է ունենալու՝ Պեկին-Մոսկվա երթուղով: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի պաշտոնական հրավերով, Իրանի նախագահը կայցելի Մոսկվա: Իսկ ԻԻՀ ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանն Արևմտյան Ասիայի տարածաշրջան կատարած շրջագայությունից և հարևանների հետ խորհրդակցություններից հետո, կմեկնի Չինաստան։
Մինչ համաշխարհային քաղաքական ոլորտի փորձագետներն ու մտավորականները գնահատում են միջազգային համակարգի անցումային շրջանը, Թեհրանի, Մոսկվայի և Պեկինի դաշինքը՝ որպես տարածաշրջանային և համաշխարհային դերակատարներ, ավելի կարևոր է դարձել Վաշինգտոնի դիմաց հավասարակշռությունը պահպանելու հարցում:
Էթելաաթ օրաթերթ
National Interest. Բայդենը պետք է մտածի Ասադի հետ բանակցելու և Սիրիան արժանապատվորեն լքելու մասին
Ամերիկյան National Interest-ը պարբերականը գրել է, որ Բայդենի կառավարությունը պետք է կարգավորի հարաբերությունները Դամասկոսի հետ և ուղիղ բանակցություններ սկսի Բաշար ալ-Ասադի ռեժիմի հետ։
Պարբերականը գրել է. «Միացյալ Նահանգները պետք է մշակի նոր ռազմավարություն՝ ավելի շատ կենտրոնանալով Սիրիայի վրա, օգտագործելով Արևմտյան Ասիայում ձևավորվող ուժերը և հասնել իր նպատակներին, որոնք են՝ նվազեցնել սիրիացի ժողովրդի տառապանքը, վերացնել ԻԼԻՊ-ը, ապահովել շարունակական աջակցություն քրդերին և Սիրիայում դիմակայել Իրանին:
Ջավան օրաթերթ
Հեղափոխության արտաքին քաղաքականության առանցքն անպարտելիությունն է բռնատիրության դեմ
ԻԻՀ արտաքին քաղաքականությունը, ինչպես աշխարհի երկրների մեծ մասի դեպքում, կարգավորվում է բարձրագույն ինստիտուտների կողմից և հիմնված է երկարաժամկետ շահերի, սկզբունքների և արժեքների վրա: ԻԻՀ արտաքին գործերի նախարարությունը մասնակցում է այդ գործընթացին և իրականացնում այդ սկզբունքները։
Սահմանադրության համաձայն՝ արտաքին քաղաքականության սկզբունքներից է չմիավորվել բռնատերերերի հետ և խաղաղ ու փոխադարձ հարաբերություններ ոչ ռազմատենչ երկրների հետ:
Ըստ այդմ, Իրանի Իսլամական Հանրապետությունը կարող է փոխադարձ հարգանքի վրա հիմնված բարեկամական հարաբերություններ և լայնածավալ փոխգործակցություն ունենալ աշխարհի բոլոր երկրների հետ, բացառությամբ թշնամիների և պատերազմող երկրների: Հեղափոխության գերագույն առաջնորդը բազմիցս կարևորել է աշխարհի երկրների հետ հարաբերությունների ամրապնդումը։
Առաջնորդն ասել է. «Ես ԱԳ նախարարությանը բազմիցս ասել եմ, որ մենք պետք է ակտիվ լինենք երկկողմ և տարածաշրջանային հարաբերություններում ու միջազգային հարթակներում, և չպետք է թերագնահատենք որևէ համաշխարհային կառույց, որին անդամակցում ենք»։
Քեյհան օրաթերթ
Իրանը չի շտապում միջուկային համաձայնության հասնելու հարցում
Իսրայելի ռազմական կառույցները կարծում են, որ «Իրանն ուժեղ է և չի շտապում միջուկային համաձայնության ձեռքբերման հարցում: Դա է պատճառը, որ Իրանը հրաժարվում է որևէ զիջման գնալ վնասների փոխհատուցման, պատժամիջոցների վերացման և երաշխիքների տրամադրման իր օրինական պահանջների հարցում: և Իսրայելի միակ տարբերակը համաձայնությունն ընդունելն է»:
Փորձագետները կարծում են, որ թե՝ համաձայնության կայացման, թե՝ հակառակ դեպքում, Իրանը լինելու է ամենամեծ շահողը: Քանի որ «Իրանն ունի արդիական զինանոց և ԱԹՍ-ներ ինչպես նաև միջուկային տեխնոլոգիաների ոլորտում կուտակած փորձ և, ամենակարևորը՝ տարածաշրջանային ազդեցություն, որն ապահովվում է Դիմադրության առանցքի հովանավոությամբ»:
armenpress.am
Բայդենը բուժբրիգադներ կուղարկի վեց նահանգներ COVID-19-ի դեմ պայքարում օգնություն ցույց տալու համար
ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը բժշկական բրիգադներ կուղարկի երկրի վեց նահանգներ տեղի բժիշկներին օգնություն ցույց տալու համար COVID-19-ի համաճարակի հակազդման գործում: Համապատասխան հայտարարությունը, ինչպես հունվարի 12-ին հայտնել Է USA Today թերթը, նախագահը կանի հունվարի 13-ին Սպիտակ տանն այն միջոցների վերաբերյալ թեմայով ելույթի ընթացքում, որոնք նրա վարչակազմը ձեռնարկում Է երկրում COVID-19-ի նոր ալիքի առնչությամբ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Հրատարակության տվյալներով՝ նահանգների ցանկում, որոնց օգնություն ցույց կտրվի, ներառված են Նյու Յորքը, Նյու Ջերսին, Ռոդ Այլենդը, Օհայոն, Միչիգանը եւ Նյու Մեքսկիոն: Այդ նահանգների հոսպիտալներում բուժանձնակազմն արդեն գլուխ չի հանում COVID-19-ով հիվանդների կուտակումներից, որոնց պատճառն օմիկրոն շտամի արագ տարածումն Է:
Հունվարի 12-ին ԱՄՆ-ի Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման դաշնային կենտրոնները հրապարակել են տվյալներ, որոնց համաձայն երկրում քովիդով օրական հիվանդացությունը գրեթե եռապատիկ աճել Է վերջին երկու շաբաթվա ընթացքում:
Հունվարի 11-ին CNN հեռուստաալիքը, վկայակոչելով ԱՄՆ-ի առողջապահության եւ սոցիալական ծառայությունների նախարարության տվյալները, հայտնել Է երկրում COVID-19 ախտորոշմամբ հոսպիտալացվածների ռեկորդային թվի մասին՝ 145,9 հազար: Նախորդ հակառեկորդը սահմանվել Էր անցյալ տարվա հունվարի 14-ին, երբ ԱՄՆ-ում կորոնավիրուսով հոսպիտալացվածների ընդհանուր թիվը կազմել Էր 142,2 հազար:
Հունվարի 10-ին Reuters գործակալությունը հայտնել Էր, որ ԱՄՆ-ում արձանագրվել Է համավարակի սկզբից ի վեր վարակումների թվի ռեկորդային օրական աճ աշխարհի բոլոր երկրների թվում՝ ավելի քան 1,13 միլիոն դեպք: Ամբողջությամբ վերցված ԱՄՆ-ում ախտահարվածների թիվը հասել Է արդեն ավելի քան 63,2 միլիոնի, մահացել Է 844 562 մարդ: Երկիրը շարունակում Է զբաղեցնել աշխարհում առաջին տեղն այդ երկու ցուցանիշներով:
Տեղական զանգվածային լրատվամիջոցները նշում են, որ կորոնավիրուսի համավարակն արագորեն դառնում Է Բայդենի վարչակազմի ամենասուր խնդիրներից մեկը: Նախագահը տակավին կես տարի առաջ իր համաքաղաքացիներին հավաստիացրել Էր, թե երկիրը կանգնած Է համավարակի նկատմամբ հաղթանակի շեմին, այդ ժամանակից COVID-19-ի հետ կապված իրավիճակը սոսկ Էլ ավելի Է սրվել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
armenpress.am
Ավելի քան 7 հազար բաժանորդներ Թբիլիսիում մնացել են առանց գազի
Շուրջ 7600 բաժանորդներ Թբիլիսիում առավոտյան ժամը 10-ից մնացել են առանց բնական գազի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդում Է Tbilisi Energy գազաբաշխիչ ընկերությունը:
Անջատման պատճառը, ըստ ընկերության մամուլի ծառայության տեղեկատվության, դարձել Է գազատարի վթարը Կախեթի խճուղում, որը տեղի Է ունեցել ուշ գիշերին:
Գազի մատակարարումը սկսեն վերականգնել այսօր ժամը 10-00-ից եւ կավարտեն մինչեւ 19:00-ն:
Դրա հետ մեկտեղ, ըստ օդերեւութաբանների կանխատեսումների, այսօր Թբիլիսիում լինելու Է անձրեւային, քամոտ եղանակ, ցերեկային ժամերին կլինի պլյուս 4-5 աստիճան տաքություն, հաղորդել Է Spitnik-ը:
armenpress.am
Թուրքիայում անցկացված սոցհարցման արդյունքներով Ստամբուլի քաղաքապետն առաջ է անցել գործող նախագահ Էրդողանից
Թուրքիայում Yöneylem-ի կողմից 2021թ. դեկտեմբեր ամսին երկրի 27 նահանգի 2002 քաղաքացու շրջանում իրականացված վերջին սոցհարցման տվյալների համաձայն՝ «հնարավոր» նախագահական ընտրությունների վերաբերյալ հարցման արդյունքներով Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն 4 տոկոսով առաջ է անցել գործող նախագահ Էրդողանից:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական artigercek.com-ը:
Հարցին, թե եթե հնարավոր նախագահական ընտրություններում իշխող «Ժողովրդական դաշինքը» առաջադրի Էրդողանին, «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունը Սելահաթթին Դեմիրթաշին, իսկ ընդդիմադիր «Ազգային դաշինքը» «ժողովրդահանրապետական» կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուին, ու՞մ կընտրեք, հարցվածների 37 տոկոսն ասել է Էրդողանին, 33 տոկոսը՝ Քըլըչդարօղլուին, իսկ 12 տոկոսը՝ Դեմիրթաշին:
Երկրորդ հարցին, եթե ընդդիմադիր «Ազգային դաշինքը» որպես նախագահի թեկնածու առաջադրի Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուին, հարցվածներից նրան ընտրելու պատրաստակամություն է հայտնել 41 տոկոսը:
Այսինքն ստացվում է, որ Էքրեմ Իմամօղլուի թեկնածության պարագայում ընդդիմադիր դաշինքի թեկնածուն 4 տոկոսով առաջ է անցել իշխանական դաշինքի թեկնածու, գործող նախագահ Էրդողանից:
Հարցման մեջ ներառված է եղել նաև հնարավոր խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ հարցը:
Հարցվածների 26,9 տոկոսը ասել է, որ իր ձայնը կտա իշխող կոալիցիայից «Արդարություն և Զարգացում» կուսակցությանը, 26,3 տոկոսը՝ գլխավոր ընդդիմադիր, քեմալական «Ժողովրդահանրապետական» կուսակցությանը, 10,4 տոկոսը՝ ընդդիմադիր «Լավ» կուսակցությանը, իսկ 4,7 տոկոսը՝ իշխող կուսակցության երկրորդ ուժը հանդիսացող «Ազգայնական շարժում» կուսակցությանը:
Հարցին՝ եթե նախագահական ընտրությունները կայանային հաջորդ կիրակի, նախագահ Էրդողանը կհաղթի՞, թե՞ ընդդիմության թեկնածուն, հարցվածների 61,9%-ը պատասխանել է, որ ընդդիմության թեկնածուն կհաղթի, 38,1 տոկոսը ասել է, որ Էրդողանը կհաղթի:
Հարցվածների 61 տոկոսն ասել է, որ ներկայումս Թուրքիան վատ է կառավարում, իսկ 25 տոկոսը, որ լավ է կառավարվում:
Հաջորդ նախագահական ընտրություններում Էրդողանի օգտին «ես երբեք չեմ քվեարկի» ասողները կազմել են 56,4 տոկոս:
panarmenian.net
ունվարի 15-ից պահեստազորայինների վարժական հավաքներ կսկսվեն
2022-ի հունվարի 15-ից ապրիլի 15-ը Հայաստանում կանցկացվեն պահեստազորայինների վարժական հավաքներ։ Գործադիրը հաստատել է Պաշտպանության նախարարության առաջարկը։
Հավաքներում կընդգրկվեն պահեստազորի առաջին խմբում հաշվառված շարքային, ենթասպայական ու սպայական կազմերը։ Կներգրավվի մինչև 65 քաղաքացի, որոնցից 20-ը` բժշկական մասնագիտություններ ունեցող սպայական և 45-ը՝ ինժեներական մասնագիտություններով շարքային և կրտսեր ենթասպայական կազմերից։
Կընդգրկվի նաև 45 միավոր տեխնիկա՝ ռազմատրանսպորտային մարմինների տրանսպորտային ռեսուրսներից, վարժական և ինժեներական աշխատանքների համար։
Հավաքների նպատակը պահեստազորայինների ռազմական հմտությունների կատարելագործումն ու վերապատրաստումն է։
panarmenian.net
1 մլն դրամը չգերազանցող ապրանքների արտահանումը կազատվի մաքսատուրքից
Կառավարության որոշմամբ 1 մլն դրամը չգերազանցող ապրանքների արտահանումը կազատվի մաքսատուրքից: «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխությունների մասին նախագիծը ներկայացրել է էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
Փոփոխությամբ առաջարկվում է մեկ փոխադրողից մեկ ստացողին մեկ տրանսպորտային փաստաթղթով 1 մլն դրամը չգերազանցող ապրանքների արտահանումն ազատել մաքսատուրքից։
Քերոբյանը նշել է, որ դա պետության վրա տարեկան ընդամենը 100 մլն դրամ կնստի, սակայն, փոփոխության տնտեսական օգուտը մեծ կլինի և խթան կհանդիսանա ՓՄՁ-ներիի համար՝ նշելով, որ վերջերս հանդիպում է ունեցել բիզնես ոլորտի որոշ ներկայացուցիչների հետ և մաքսատուրքի հետ կապված բողոքներ է լսել։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ պետք է ամեն ինչ անել արտահանմանը միտված տնտեսության համար, որպեսզի արտահանողի համար խոչընդոտները քիչ լինեն:
panarmenian.net
ՀՀ մշտական ներկայացուցիչն ընտրվել է ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի փոխնախագահ
Հայաստանի մշտական ներկայացուցիչ Անդրանիկ Հովհաննիսյանը Ժնևում կայացած ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի (ՄԻԽ) 2022-ի առաջին հանդիպման ընթացքում ընտրվել է ՄԻԽ փոխնախագահ և Բյուրոյի անդամ։
Նա ընտրվել է մեկ տարով։
Այս կարգավիճակում Հայաստանի դեսպանը՝ ՄԻԽ Բյուրոյի գործընկերների հետ համատեղ, մասնակցելու է ՄԻԽ կազմակերպչական ու գործառնական աշխատանքների իրականացմանը, այդ թվում՝ վարելու է ՄԻԽ նիստերը:
Միավորված ազգերի կազմակերպության Մարդու իրավունքների խորհուրդը 47 անդամ երկրներից բաղկացած միջպետական մարմին է, որը զբաղվում է մարդու իրավունքների պաշտպանության և խրախուսման հարցերով։ Հայաստանն առաջին անգամ է անդամակցում ՄԻԽ-ին, երեք տարի ժամկետով՝ 2020-2022 թվականներին։