Մամուլի տեսություն. 14.01.2022
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i161540-Մամուլի_տեսություն._14.01.2022
Որոշ տեղեկություններով, ԻԻՀ նախագահի Մոսկվա կատարելիք այցի ընթացում, երկու երկրների նախագահները քննարկելու են նաև ԼՂ շուրջ զարգացումների հարցը:
(last modified 2026-04-22T14:27:35+00:00 )
Հունվար 14, 2022 07:09 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն. 14.01.2022

Որոշ տեղեկություններով, ԻԻՀ նախագահի Մոսկվա կատարելիք այցի ընթացում, երկու երկրների նախագահները քննարկելու են նաև ԼՂ շուրջ զարգացումների հարցը:

Ջամե Ջամ օրաթերթ

Այց Մոսկվա՝ տնտեսական օրակարգով

Նախորդ տարվա աշնանը կայացած մամուլի ասուլիսում, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց ԻԻՀ նախագահին ուղղված՝ Մոսկվա այցելելու իր հրավերի մասին, հավելելով, որ իր կարծիքով, հրավերն ընդունվել է:

Իրանը և Ռուսաստանն ըդնհանուր դիրքորոշում ունեն տարածաշրւջջանային մեծ թվով հարցերի վերաբերյալ, այդ թվում՝  2015 թ. ստորագրված միջուկային համաձայնագիրը, սիրիական ճգնաժամը,  Աֆղանստանի ճգնաժամը, ԵԱՏՄ-ն, Իրանի սպառազինական գնումները, Լեռնային Ղարաբաղի զարգացումները և, իհարկե, 20-ամյա համագործակցության փաստաթղթի նախապատրաստումը, որը կարելի է համարել այս ուղեւորության կարևորագույն առանցքներից մեկը։ Փաստաթուղթը մշակվել է ավելի վաղ և կարող է կարևոր ու ռազմավարակն նշանակություն ունենալ երկու երկրների հարաբերություններում, հատկապես՝ տնտեսական ոլորտում:

 

Իրան օրաթերթ

Տոկաևը խոստումներ է տվել հետճգնաժամային վիճակի վերաբերյալ

Ղազախստանի վերջին իրադարձություններից և երկրում հարաբերական անդորրի հաստատումից հետո, Թեհրանում Ղազախստանի դեսպանատունը մամուլի ասուլիս է կազմակերպել, որի ընթացքում այդ երկրի դեսպանն անդրադարձել է վերջին անկարգություններում ահաբեկչական խմբավորումների և օտարերկրյա ագրեսորների դերակատարությանը:

Թեհրանում Ղազախստանի դեսպան Ասխաթ Օրազբայը, նշելով, որ խաղաղությունը վերադարձել է այդ երկիր, բարձր է գնահատել նախագահի հայտարարությունները՝ քաղաքական և տնտեսական բարեփոխումների և Ղազախստանի քաղաքացիների սոցիալական վիճակի և կրթության վերաբերյալ:

Դեսպանը նշել է  որ մեկնարկել է ահաբեկչական և թաքֆիրական խմբավորումների կողմից վերապատարստված կալանավորների հարցաքննությունը:

Ավելի վաղ, Ղազախստանի ՆԳՆ-ի, հետախուզության, անվտանգության և զինված ուժերի համատեղ հանձնաժողովը հայտարարել էր, որ հակաահաբեկչական խմբի աշխատանքը շարունակվում է, իսկ երկրի Ազգային անվտանգության կոմիտեի նախագահը գտնվում է կալանքի տակ և ընթանում է հետաքննություն՝  վերջին իրադարձություններում նրա դերակատարության հարցով:

 

Էթեմադ օրաթերթ

Բլինքեն. ՀԳՀԾ-ից դուրս գալն ԱՄՆ-ի երբևէ կայացրած ամենավատ որոշումներից էր

ԱՄՆ պետքարտուղարը հայտարարել է, որ ՀԳՀԾ-ից դուրս գալն ԱՄՆ-ի երբևէ կայացրած ամենավատ որոշումներից էր:

NPR ռադիոյին տված հարցազրույցում, ի պատասխան հաղորդավարի այն հարցին, թե ինչպե՞ս է ԱՄՆ-ն մտադիր կասեցնել Իրանի կողմից «միջուկային զենքի ձեռքբերումը» Բլինքենն ասել է. «Մենք զսպեցինք նրանց։ Մի քանի տարի առաջ Օբամայի վարչակազմի օրոք ձեռք բերված միջուկային համաձայնագիրը զսպեց Իրանի միջուկային ծրագիրը»:

 

Համշահրի օրաթերթ

Եվրոպան պատերազմի շեմին. ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի հետ Ռուսաստանի բանակցություններն արդյունք չեն ունեցել

Հինգշաբթի օրը Մոսկվան հայտարարեց, որ Արևմուտքի հետ բանակցությունների ընթացքում հնարավոր չի եղել լուծել ուկրաինական ճգնաժամի և Կենտրոնական ու Արևելյան Եվրոպայից ՆԱՏՕ-ի դուրս գալու Մոսկվայի պահանջների շուրջ առկա տարաձայնությունները:

Վերջերս Լեհաստանի ԱԳ նախարարը հայտարարել է, որ Եվրոպան  վերջին 30 տարում առավել քան երբևէ մոտ է պատերազմին, իսկ ԱՄՆ ներկայացուցիչը նշել է, որ Արևմուտքը չպետք է տրվի շանտաժին:

 

armenpress.am

Տոկիոյում հայտարարել են, որ ԿԺԴՀ-ն նոր հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ

Հունվարի 14-ին ԿԺԴՀ-ն կատարկել Է, ենթադրաբար, բալիստիկ հրթիռի արձակում Ճապոնական ծովի ուղղությամբ: Այդ մասին հաղորդել Է Ճապոնիայի ափամերձ պահպանությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Yonhap գործակալությունը, վկայակոչելով Հարավային Կորեայի զինվորականներին, ավելի վաղ հայտնել Է, որ ԿԺԴՀ-ն արձակել Է չճանաչված արկ Ճապոնական ծովի ուղղությամբ:

ԿԺԴՀ-ի արձակած հրթիռը, ենթադրաբար, արդեն ընկել Է, հայտնել Է Ճապոնիայի ափամերձ պահպանությունը: Այն Ճապոնական ծովի ջրատարածքում գտնվող նավերին հորդորում Է հրթիռի բեկորները հայտնաբերելու դեպքում չմոտենալ դրանց: Ճապոնիայի նախարարների կաբինետը եւ պաշտպանության նախարարությունը նույնպես հայտնել են Փենյանի հրթիռային արձակման մասին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

 

armenpress.am

ԵԱՀԿ նախագահն առաջնահերթ է համարել ձգձգված հակամարտությունների խաղաղ կարգավորման որոնումները

ԵԱՀԿ գործող նախագահ, Լեհաստանի արտգործնախարար Զբիգնև Ռաուն անհրաժեշտ է համարում հատուկ ուշադրություն դարձնել ԵԱՀԿ տարածքում անվտանգային իրադրության բարելավմանը՝ մասնավորապես նպաստելով տարածաշրջանային ու ձգձգված հակամարտությունների խաղաղ կարգավորման փնտրտուքներին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին Ռաուն խոսել է 2022 թվականին ԵԱՀԿ-ում Լեհաստանի նախագահության առաջնահերթությունները ներկայացնել ժամանակ:

«Ժամանակն է մեր ուշադրության կենտրոնում դնել մարդասիրական նկատառումները: Ամեն ձգձգված հակամարտության հետևում կան մարդիկ, ովքեր ամենաշատն են տառապում»,- ասել է Լեհաստանի ԱԳ նախարարը՝ ընդգծելով, որ ԵԱՀԿ-ում իրենց նախագահության ընթացքում առաջնահերթ է լինելու հակամարտությունից տուժած տարածքներում հասարակություններին, մասնավորապես հատուկ ուշադրության կարիք ունեցող խոցելի խմբերին աջակցության ցուցաբերումը:

Զբիգնև Ռաուն խոսել է նաև ԵԱՀԿ տարածքում փոխընկալման բարելավման ու լարվածության թուլացման անհրաժեշտության մասին: «Մենք կենտրոնանալու ենք շարունակաբար վատթարացող մթնոլորտում երկխոսության որակի բարելավման վրա»,- ասել է նա:

 

armenpress.am

Հայաստանի խաղաղապահ զորակազմը հեռացել է Ալմաթիից

 ՀԱՊԿ-ի խաղաղապահների ստորաբաժանումները Հայաստանից, Տաջիկստանից եւ Ղրղզստանից հեռացել են Ալմաթիից եւ մեկնել մշտական տեղաբաշխման վայրեր: 

 

panarmenian.net

Փորձագետ․ «Օմիկրոնը» կորոնավիրուսի վերջին մուտացիան կլինի

 Կորոնավիրուսի նոր «օմիկրոն» շտամը վարակի վերջին մուտացիան կլինի այլ պոպուլյացիա անցնելուց առաջ։ Այդ մասին ասել է առանձնակի վտանգավոր վարակների գծով մասնագետ, բժիշկ իմունաբան, բժշկական գիտությունների դոկտոր Վլադիսլավ Ժեմչուգովը։

«Ես դեռ մեկ տարի առաջ էի ասում, որ վերջում այնպիսի շտամ ի հայտ կգա, որը շատ վարակիչ կլինի։ Դա վիրուսին հարկավոր է մոլորակով մեկ առավելագույնս տարածվելու համար՝ դրանով նա նոր տեր է փնտրում, քանի որ մարդկանց կոլեկտիվ իմունիտետը հասնում է այն մակարդակի, որ վիրուսն այլևս չի կարող նրանց օգնությամբ բազմանալ։ Ես կարծում եմ, որ «օմիկրոնի» նման մեծ տարածումն առանց մահացության աճի, վկայում է այն մասին, որ այն հեռանալու է մարդկային պոպուլյացիայից մեկ այլ պոպուլյացիա»,- ասել է մասնագետը՝ ենթադրելով, որ դա կարող են լինել կրծողները, գրում է ՏԱՍՍ-ը։

Ժեմչուգովը նաև հորդորել է նոր սահմանափակումներ չկիրառել, քանի որ նոր շտամը կարող է օգտագործվել որպես « կենդանի պատվաստանյութ» և դուրս մղել առավել վտանգավոր շտամերը, հատկապես, որ մահացության ցուցանիշը փոքր է՝ այսինքն, այն առողջ մարդկանց չի սպանում։

Նա նաև ենթադրել է, որ նոր շտամի հատկությունները վկայում են կորոնավիրուսի պանդեմիայի մոտալուտ ավարտի մասին։

 

panarmenian.net

Գինցբուրգ․ «Սպուտնիկ V»-ն «օմիկրոնի» համար մոդիֆիկացիայի կարիք չունի

 ՌԴ Գամալեայի անվան գիտական կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Գինցբուրգը հայտարարել է, որ կորոնավիրուսի դեմ ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութը, ի տարբերություն Pfizer/Biontech և Moderna ընկերությունների մՌՆԹ պատվաստանյութերի, «օմիկրոն» շտամի համար մոդիֆիկացիայի կարիք չունի։

«Հորդորը մնում է նույնը՝ պատվաստվել «Սպուտնիկ V»-ով և 6 ամսից վերապատվաստվել «Սպուտնիկ լայթով»,-ասել է նա, գրում է Interfax-ը։

Գինցբուրգը հավելել է, որ արտասահմանյան ընկերությունները հայտնել են «օմիկրոնին» հարմարեցված պատվաստանյութ մշակելու մասին, քանի որ նրանց պատվաստանյութերը «ի տարբերություն «Սպուտնիկ V»-ի չեն աշխատում»։ Նա ասել է, որ դա են հաստատում Գամալեայի կենտրոնի և Իտալիայի Լաձարո Սալանցանիի անվան Վարակիչ հիվանդությունների ազգային ինստիտուտի համատեղ հետազոտությունները։

Հայաստանում հայտնաբերվել է «օմիկրոն» շտամով հարուցված կորոնավիրուսային հիվանդության 2 դեպք, որոնք բերովի են։

panorama.am

 

 

panorama.am

Լոնդոնում բացվել է արքայազն Չարլզի նկարների ամենամեծ ցուցահանդեսը

Լոնդոնում բացվել է Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ի ավագ որդու և ժառանգորդի՝ Ուելսի արքայազն Չարլզի նկարների ամենամեծ ցուցահանդեսը։ Այս մասին, ինչպես գրում է «Ռիա Նովոստի» գործակալությունը, նշված է արքայազնի հիմնադրամի կայքում։

Ցուցահանդեսը բացվել է է Լոնդոնի Բելգրավիա շրջանում գտնվող Չելսի զորանոցի մատուռում: Այնտեղ ներկայացված են Չարլզի 79 ջրաներկ աշխատանք»։

«Սա արքայազնի աշխատանքների երբևէ եղած ամենամեծ ցուցահանդեսն է և նրա ջրաներկ աշխատանքի առաջին ամբողջական ցուցադրությունը»,- նշած է կայքում։

Ցուցահանդեսին հիմնականում ներկայացված են բնապատկերներ։ Օրինակ՝ շոտլանդական լեռների կամ Տանզանիայի տեսարանները։ Արևելյան Աֆրիկայի այս երկիրը համարվում է արքայազն Չարլզի նկարելու ամենասիրելի վայրերից մեկը: Ֆրանսիային նվիրված հատվածում էլ ցուցադրված են տեսարաններ Պրովանսի շրջանից։

Ուելսի արքայազնը համեստորեն նշել է, որ իր էսքիզները «մեծ արվեստ» չի համարում: