Մամուլի տեսություն 21.01.2022
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i162256-Մամուլի_տեսություն_21.01.2022
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի վրա հրաժարական տալու համար ճնշումը մեծանում է, սակայն նա նման մտադրություն չունի հեռանալ: Ավելին, Ջոնսոնը պատրաստվում է մի քանի պաշտոնյայի հեռացնել աշխատանքից՝ սեփական հրաժարականից խուսափելու համար:
(last modified 2026-04-22T14:27:35+00:00 )
Հունվար 21, 2022 12:42 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 21.01.2022

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի վրա հրաժարական տալու համար ճնշումը մեծանում է, սակայն նա նման մտադրություն չունի հեռանալ: Ավելին, Ջոնսոնը պատրաստվում է մի քանի պաշտոնյայի հեռացնել աշխատանքից՝ սեփական հրաժարականից խուսափելու համար:

Իրան օրաթերթ

«Փրկել մեծ շանը» գործողություն՝ Դաունինգ սթրիթում

Բրիտանիայում անցկացված սոցհարցման տվյալներով, այդ երկրի բնակչչության 70 տոկոսն այլև չի ցանկանում վարչապետի պաշտոնում տեսնել Բորիս Ջոնսոնին: Սակյան Ջոնսոնը հրաժարվում է հեռանալ և սկսել է «Փրկել մեծ շանը» գործողությունը, որի շրջանակում, աշխատանքից կհեռացվեն մի շարք պաշտոնյաներ, որպեսզի Ջոնսոնը խուսափի հրաժարականից և շարունակի մնալ Դաունինգ սթրիթ 10 հասցեում:

Այս մասին հաղորդում է բրիտանական  Independent-ը, որը գրել է, որ Ջոնսոնը պատրաստվում է «Փրկել մեծ շանը» գործողության միջոցով խուսափել  «Party Gate»-ի հորձանուտից։ 

Բրիտանական պարբերականի տվյալներով՝ ցուցակի առաջին տեղում են Ջոնսոնի գրասենյակի ղեկավար Դեն Ռոզենֆելդը և նրա քարտուղար Մարտին Ռեյնոլդսը։ Նշվում էր, որ երկուսն էլ կորոնավիրուսի տարածման պիկին մասնակցել են կառավարության կազմակերպած հյուրասիրությանը:

 

Ջամե Ջամ օրաթերթ

Տիեզերքում կա 40 կվինտիլիոն սև խոռոչ

 Գիտնականները նոր մեթոդի օգնությամբ պարզել են, որ տեսանելի տիեզերքում կա 40 կվինտիլիոն աստղային սև խոռոչ: Այս հետազոտությունը կօգնի ավելի լավ պատկերացում կազմել  սև խոռոչի  ձևավորման մասին:

Համաձայն նոր հետազոտության՝ տիեզերքում կա 40 կվինտիլիոն (40,000,000,000,000,000,000,000) տեսանելի աստղային սև խոռոչ:

Աստղային սև խոռոչները ձևավորվում են մեծ աստղերի կյանքի վերջում, երբեմն լինելով Արեգակից մի քանի հարյուր անգամ մեծ:

 

Էթեմադ օրաթերթ

Կատու, որին փնտրում է ոստիկանությունը

Անգլիայի Սքոթլանդ Յարդում կատուն քրեական հետապնդման է ենթարկվել՝ գողության և կանանց նկատմամբ ոտնձգությունների մեղադրանքով։

Բոբ անունով բրիտանական կատվին ձերբակալել են թխվածքաբլիթներ գողանալու, փողոցներում կանանց անհանգստացնելու և մարդկանց մոտ քաղցած ձևանալու մեղադրանքով, հաղորդում է բրիտանական Metro թերթը՝ վկայակոչելով Քենթի ոստիկանությունը: 

Կատուն մեղադրվում է նաև լողավազանի հանդերձարաններում կանանց նկատմամբ ոտնձգություն իրականացնելու և լողավազանի մոտ  նրանց անհանգստացնելու մեջ:

Այս պատճառով ոստիկանները կատվին կալանավորել են ու հանձնել կենդանիների պաշտպանության կազմակերպությանը։

 

Համշահրի օրաթերթ

Չինաստանի հետ Իրանի պայմանագիրը գաղտնի է

Իրանի խորհրդարանի Ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի երկրորդ քարտուղարն անդրադառնալով Իրանի և Չինաստանի միջև 25-ամյա համաձայնագրին ասել է. «Համաձայնագիրը  գաղտնի է և չի կարող հրապարակվել»։

Հարցին, թե Իրանն ընդունե՞լ է ստուգման համար 48 ժամ  հատկացնելու ԱՄՆ-ի առաջարկը, Յաղուբ Ռեզազադեն  ասել է. «ԱՄՆ կառավարությունը և մի շարք երկրներ, այդ թվում՝ Գերմանիան, Ֆրանսիան և Բրիտանիան, առաջարկել են ժամանակավոր համաձայնագիր կնքել։  Սակայն դա լիովին հակասում է իսլամական խորհրդարանում հաստատված ռազմավարական օրենքին»:

 

armenpress.am

Ժնեւում ավարտվել Է Լավրովի եւ Բլինքենի հանդիպումը

  Ժնեւում ավարտվել Է Ռուսաստանի ԱԳ նախարարության ղեկավար Սերգեյ Լավրովի եւ ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հանդիպումը: Այդ մասին հաղորդել Է ՌԻԱ Նովոստին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Սկզբում դիվանագետները մի քանի ներածական խոսքեր են ասել, որից հետո բանակցությունները շարունակվել են մամուլի համար փակ ձեւաչափով: Երկու երկրների ներկայացուցիչների շփումը Ժնեւի կենտրոնում գտնվող «Պրեզիդենտ» հյուրանոցում տեւել Է մեկուկես ժամ: Սա արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների երրորդ հանդիպումն Է: Առաջինը կայացել Է մայիսին, Ռեյկյավիկում՝ Արկտիկական խորհրդի նախարարական հանդիպման շրջանակներում:

Երկրորդը՝ դեկտեմբերին, Ստոկհոլմում՝ ԵԱՀԿ-ի նախարարական նիստի շրջանակներում: Լավրովի եւ Բլինքենի բանակցությունների հիմնական հարցը հունվարի 21-ին դարձել Է անվտանգության երաշխիքների շուրջ Ռուսաստանի առաջարկությունները: Ավելի վաղ Բլինքենն արդեն հայտարարել Էր, որ հանդիպմանը չի տանի ԱՄՆ-ի գրավոր պատասխանը Ռուսաստանի փաստաթղթերին: Նրա խոսքով՝ հարկավոր Է, որ կողմերը քննարկեն ներկա իրադրությունը եւ տեսնեն, թե իրենք հնարավորություն կունենան դիվանագիտություն ու երկխոսություն վարել:

 

 

armenpress.am

Վարչապետն ընդունել է Եվրոպական միության պատվիրակությանը

 ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵՄ խորհրդում ֆրանսիական նախագահության ներկայացուցիչ, Ֆրանսիայի նախագահի գրասենյակի խորհրդական Իզաբել Դյումոնի և Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի ղեկավարած պատվիրակությանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը տեղեկացնում է, որ հանդիպմանն անդրադարձ է կատարվել 44-օրյա պատերազմի հետևանքով Հարավային Կովկասի տարածաշրջանում ստեղծված իրավիճակին, հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի լիցքաթափմանն ու կայունության ապահովմանն ուղղված քայլերին: Մասնավորապես, մտքեր են փոխանակվել Սոչիում ՌԴ նախագահի, ինչպես նաև Բրյուսելում Եվրոպական խորհրդի նախագահի ու Ֆրանսիայի նախագահի միջնորդությամբ կայացած հանդիպումների արդյունքների ու ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման վերաբերյալ:

Ընդգծվել է նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո խաղաղ գործընթացի լիարժեք գործարկման և համանախագահների գործունեության ակտիվացման անհրաժեշտությունը:

 

 

 

armenpress.am

Ճապոնիան խստացրել Է սահմանափակումները օմիկրոնի պատճառով

 Ճապոնիայում հունվարի 21-ից ուժի մեջ են մտել լրացուցիչ սահմանափակիչ միջոցառումները COVID-19-ի օմիկրոն շտամի տարածման դեմ պայքարելու համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդում են ճապոնական ԶԼՄ-ները:

Նման միջոցառումները մինչեւ փետրվարի 13-ը կգործեն երկրի ավելի քան 13 պրեֆեկտուրաներում, այդ թվում՝ Տոկիոյի մայրաքաղաքային օկրուգում: Նոր միջոցառումների շրջանակներում ռեստորաններին թույլատրվում Է աշխատել մինչեւ 21:00-ն, այն դեպքում, եթե հաստատությունն ալկոհոլ Է վաճառում, ապա դրանք պետք Է փակվեն մեկ ժամ ավելի շուտ՝ 20:00-ին:

Ճապոնիայի բնակչության մոտավորապես 80 տոկոսն ստացել Է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի երկու չափաբաժինները, սակայն բուստերային չափաբաժինները մատակարարվել են միայն 1 տոկոսին: Համավարակի ժամանակաշրջանում Ճապոնիայում գրանցվել Է կորոնավիրուսի 2 միլիոն դեպք, որոնցից 18,4 հազարն ավարտվել են մահվան ելքով, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

 

panarmenian.net

Softr-ը $13․5 մլն ֆինանսավորում է ներգրավել no-code հավելվածների էկոհամակարգի ստեղծման համար

21 հունվարի 2022 - 15:48 AMT

PanARMENIAN.Net - Վեբ հավելվածների ստեղծման Softr հայկական հարթակը $13․5 մլն ֆինանսավորում է ներգրավել առանց կոդի հավելվածների, աշխարհում ամենամեծ էկոհամակարգի ստեղծման համար։ Այդ մասին հայտարարել է ընկերությունը։

2021-ի սկզբին ընկերության գործարկումից ի վեր ավելի քան 35,000 ձեռնարկություն և օպերատոր է սկսել օգտվել Softr-ից՝ սեփական տվյալների հիման վրա հավելվածների ստեղծման համար։

«Այս ֆինանսավորման շնորհիվ սկսվում է Softr-ի գործունեության մի նոր փուլ։ Մենք ստեղծում ենք առանց կոդի հավելվածների աշխարհում ամենամեծ էկոհամակարգը»,-ասել է ընկերության գլխավոր տնօրեն և հիմնադիր Մարիամ Հակոբյանը

Առաջին հերթին, այս տարվանից Softr-ը կդառնա տվյալների աղբյուրից կախում չունեցող հարթակ, որը միանում է տվյալ կազմակերպություններին (Airtable, Google Sheets, SQL, API և այլն) և թույլ է տալիս մտավոր աշխատանքով զբաղվող ավելի քան 1 մլրդ աշխատակցի սեփական գործիքները ստեղծել առավել արդյունավետ աշխատանքի համար, լինի դա թիմի մյուս անդամների հետ, թե արտաքին հաճախորդների և գործընկերների հետ։

Երկրորդը՝ ընկերությունները կկարողանան ընդլայնել Softr հարթակը 3 հենասյուների օգնությամբ․

Շաբլոնների շուկայի (շուտով), որը թույլ է տալիս յուրաքանչյուրին հեշտությամբ գտնել, ստեղծել, կիսվել և վաճառել սեփական հավելվածները շաբլոնների տեսքով։

Բաղադրիչների շուկայի (կգործարկվի մինչև 2023թ․), որը թույլ է տալիս առավել դյուրին դարձնել որոնումն ու կողմնակի բաղադրիչների կիրառումը, որոնք ստեղծվում են մշակողների կողմից։

Softr փոձագետների (գործարկվել է), որի շնորհիվ Softr-ի հետ աշխատող բոլոր մշակողները, գործընկերները հնարավորություն են ստանում ստեղծելու սեփական լուծումները Softr-ի հետ և աճել էկոհամակարգի հետ համատեղ։

 

panarmenian.net

ՌԴ ԱԳՆ․ Սահմանազատումը թույլ կտա առաջընթացի հասնել Բաքվի և Երևանի հարաբերությունների կարգավորման գործում

 Առաջխաղացումը հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման և սահմանագծման գործընթացում թույլ կտա առաջընթացի հասնել Բաքվի և Երևանի հարաբերությունների կարգավորման գործում։ Այդ մասին ասվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ, որտեղ ներկայացված են ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի պատասխանները ԶԼՄ-ների հարցերին։

Նշվում է, որ Մոսկվան ելնում է Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների 2020-ի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և 2021 թվականի նոյեմբերի 26-ի հայտարարություններում ամրագրված եռակողմ պայմանավորվածությունների ամբողջական իրագործման անհրաժեշտությունից, գրում է ՏԱՍՍ-ը։

«Այսօր առաջնային խնդիրներն են հայ-ադրբեջանական սահմանի սահմանագծման և սահմանազատման գործընթացի մեկնարկը, ինչպես նաև տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակումը: Այդ ուղղություններով առաջընթացի գրանցումը թույլ կտա էապես առաջ շարժվել Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման գործում»,-ասվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ։

Նշվում է նաև, որ Մոսկվան կոչ է անում որքան հնարավոր է շուտ սկսել ՀՀ և Ադրբեջանի միջր սահմանզատման աշխատանքները։

«Մենք հետևողականորեն ջանքեր ենք գործադրում Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տիրող իրավիճակի կարգավորման ուղղությամբ, որտեղ, ցավոք, ժամանակ առ ժամանակ զենքի կիրառմամբ միջադեպեր են տեղի ունենում, կան մարդկային զոհեր: Անհրաժեշտ է որքան հնարավոր է շուտ ձևավորել և գործարկել հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման երկկողմ հանձնաժողովի աշխատանքը ՝ հետագա սահմանագծմամբ։ Պատրաստ ենք խորհրդատվական աջակցություն ցուցաբերել Բաքվին և Երևանին այդ գործընթացում»,- ասվում է Ռուսաստանի արտգործնախարարության հաղորդագրության մեջ։

Նշվում է նաև, որ Ռուսաստանն ակտիվորեն մասնակցում է գերիների հայրենադարձմանը։

«2020-ի դեկտեմբերի 2-ից ի վեր ուս խաղաղապահների միջնորդությամբ հայրենադարձվել է ընդհանուր առմամբ 146 պահվող անձ` 127–ը` հայկական կողմին, 19–ը` ադրբեջանական»,-ասվում է հաղորդագրության մեջ։

Նշվում է նաև, որ բոլոր արտաքին դերակատարները, որոնք ցանկանում են միանալ ՀՀ և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման գործընթացին, պետք է առաջնորդվեն կողմերի շահերով և հաշվի առնեն ՀՀ, Ադրբեջանի և ՌԴ եռակողմ պայմանավորվածությունները։

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարել է, որ սահմանագծման և սահմանազատման վերաբերյալ Հայաստանի՝ Ադրբեջանին ներկայացված առաջարկությունների փաթեթը Բաքվին ներկայացրել են գրավոր և այս պահին դեռևս արձագանք չեն ստացել։ Նա ասել է, որ փաթեթն ընդհանուր առմամբ վերաբերում է սահմանում բարենպաստ պայմանների ստեղծմանը, որպեսզի սկսենք սահմանագծման և սահմանազատման գործընթացներ։

«Դա վերաբերում է հայելային տարբերակով զորքերի հետքաշմանը, սահմապահ զորքերի տեղակայմանը սահմանի երկայնքով՝ հաշվի առնելով Խորհրդային Միության տարիներին գոյություն ունեցող քարտեզները», - մանրամասնել է Գրիգորյանը։

 

 

panarmenian.net

Շահումով խաղերի բոլոր տեսակի գովազդներն արգելելու նախագիծն ընդունվել է 1-ին ընթերցմամբ

 Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունել է շահումով խաղերի բոլոր տեսակի գովազդներն արգելելու նախագիծը։ Կողմ է քվեարկել 56 պատգամավոր, դեմ՝ 8-ը, ձեռնպահ՝ 16-ը։

Կառավարության ներկայացրած «Գովազդի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին նախագծով արգելվում են շահումով բոլոր խաղերի, այդ թվում՝ ինտերնետ շահումով խաղերի, խաղատների, խաղասրահների ու տոտալիզատորների բոլոր տեսակի գովազդները՝ ռադիոյով, հեռուստատեսությամբ, համացանցով։

Գովազդ կթույլատրվի միայն 4-աստղանի և դրանից բարձր կարգ ունեցող հյուրանոցներում, սահմանային անցակետերում ու նմանատիպ գործունեություն իրականացնող շենքերի ճակատային հատվածում: ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն էր տվել նախաձեռնությանը։

Դեռևս 2019թ․ հունիսին օրենքով ինտերնետ շահումով խաղերի գովազդների համար սահմանափակումներ մտցվեցին, և գովազդը թույլատրվեց միայն համացանցով, ռադիոյով և հեռուստատեսությամբ, սակայն դրանից հետո ՊԵԿ-ն ու ֆինանսների նախարարությունը նոր ուսումնասիրություն են արել։