Մամուլի տեսություն 22.01.2022
Իրանի, Ռուսաստանի և Չինաստանի մասնակցությամբ ծովային անվտանգության գոտի 2022 թվականի համատեղ զորավարժությունները, ինչպես նաև Իրանի նախագահի հաջող այցը Մոսկվա, իրանական թերթերի այսօրվա գլխավոր լուրերն են կազմել:
«Էթթելաաթ»
Արաբական կոալիցիայի հարձակումները դատապարտող եմենցիների ծավալուն ցույցերը
Սանաայի, Սաադե նահանգի քաղաքների, Ալ-Հոդայդայի և Եմենի մի քանի այլ քաղաքաների ժողովուրդները ցույցի են դուրս եկել և դատապարտել են սաուդական կոալիցիայի հանցագործությունները: Ցույցի ընթացքում, որին նաև մասնակցում էին նահանգային պատասխանատուները Եմենի քաղաքացիները կարևորել են ամերիկա-սաուդա-էմիրաթյան կոալիցիայի վախկոտ հարձակումներին դիմակայելու հարցում Եմենի բանակին ու ժողովրդական կոմիտեներին աջակցելու անհրաժեշտությունը: Նրանք վանկարկելով կարգախոսները շեշտել են.«Եմենի ազատախոհ ժողովուրդը չի սարսափում ագրեսորների կողմից հարձակումների խստացումից և հարձակումները հարձակմամբ կպատասխանի»: Ցույցի մասնակիցները հայտարարեցին նաև համընդհանուր զորահավաք՝ իրենց երեխաներին մարտի դաշտ ուղարկելու համար՝ ընդգծելով իրենց կյանքով և ունեցվածքով զինված ուժերին իրենց շարունակական աջակցությունը։
«Վաթան Էմրուզ»
Տնտեսական ձեռքբերումներ Մոսկվայից
Բանկային և արտարժութային հարաբերությունների վերականգնում, նավթագազային ոլորտում համագործակցության ընդլայնում, 5 միլիարդ դոլարի վարկային գծի օգտագործում և ...
Իր ձևավորման օրվանից 13-րդ կառավարության նպատակներից մեկն էլ եղել է տնտեսական դիվանագիտության ամրապնդումը, հարևանների հետ հարաբերությունների զարգացումը, բիզնես գործընկերների ավելացումը։ Վերջերս Իրանի նախագահի այցը Ռուսաստան նույն նպատակով էր, որ վարկային և ֆինանսական գծի հաստատումը, նավթագազային ոլորտում երկկողմ համագործակցությունը, երկաթուղային և տրանսպորտային տարանցման ընդլայնումը և էլեկտրակայանների ընդլայնման համար համագործակցությունը կարող ենք այս այցի ձեռքքբերումներից համարել:
«Քեյահն»
Հաարեց.«Աբուդաբիից հետո Իսրայելի նավհանգիստները այլև անվտանգ չեն լինելու»
Սիոնիստական Հաարեց թերթը սիոնիստ փորձագետ Յուսի Միլմանի հոդվածում գրել է.« Անսարուլլահ շարժումը նախկինում սպառնացել էր Իսրայելին հրթիռային հաարձակման թիրախ դարձնել վերջինիս դիրքերը, և Իսրայելի անվտանգության մարմիններն այժմ լրջորեն քննարկում են սպառնալիքները»: Սիոնիստական այս օրաթերթը հավելել է.«Աբու Դաբիի վրա հարձակումը ցույց է տալիս, որ «Էյլաթ» նավահանգիստը (օկուպացված Պաղեստինում) նույնպես անվտանգ չէ»։ Շարունակելով Հաարեցը հավելել է.«Իսրայելի նախկին վարչապետ Բենիամին Նեթանյահուն ավելի վաղ Եմենը համարել էր որպես Իսրայելի համար մեկ այլ սպառնալիք»:
«Աֆթաբե Յազդ»
Չինաստանը խաղը փոխե՞լ է
Աննախադեպ քայլով Չինաստանը հրապարակել է պաշտոնական տվյալները, որ ցույց են տալիս չնայած ԱՄՆ-ի կողմից սահմանված պատժամիջոցներին այս երկիրը Իրանից ի՞նչ քանակությամբ նավթ է ներկրել:
Մեկ տարվա ընթացքում առաջին անգամ Չինաստանը՝ աշխարհի խոշորագույն նավթ ներկրողը, հրապարակել է վիճակագրություն, որը ցույց է տալիս դեկտեմբերին ընդհանուր հաշվով այս երկիրը Իրանից ներկրել է 1.9 միլիոն բարել նավթ: Չինաստանի մաքսատան կողմից հրապարակված տեղեկատվությունը Չինաստանի կողմից չինական նավթի գնումների առաջին հրապարակային բացահայտումն է 2020 թվականի դեկտեմբերից ի վեր: 2018 թվականին ԱՄՆ-ի այն ժամանակվա նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Իրանի նկատմամբ կիրառված պատժամիջոցների ժամանակվանից իվեր Չինաստանը նավթ էր ներկրում Իրանից, սակայն հազվադեպ էր խոստովանում, որ Իրանից հում նավթ է գնել:
«Քեյհան»
Իրանի, ԴԴ-ի և ՉԺՀ-ի մասնակցությամբ ծովային անվտանգության գոտի 2022 թվականի համատեղ զորավարժությունները
Ուրբաթ օրը Հնդկական օվկիանոսի հյուսիսում, «Միասին հանուն խաղաղության և անվտանգության» կարգախոսի ներքո՝ 17000 քառակուսի կիլոմետր տարածքում, ԻԻՀ-ի բանակի և ԻՀՊԿ-ի ռազմածովային ուժերի լողացող և թռիչքային ստորաբաժանումների, չինական և ռուսական լողացող ստորաբաժանումների ներկայությամբ անցկացվեց «Ծովային անվտանգության գոտի 2022» համակցված զորավարժությունը:
armenpress.am
Հույն և հայ ժողովուրդները ազգակից քաղաքակրթությունների երկու եղբայրներ են. ՀՀ դեսպանի ուղերձը
Հայաստանի և Հունաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյսակի առիթով հունվարի 21-ին Հունաստանի ամենատարբեր քաղաքների նշանավոր կառույցները լուսավորվել են հայկական եռագույնով. հույն և հայ ժողովուրդները ազգակից քաղաքակրթությունների երկու եղբայրներ են, որոնք կարող են ամուր կանգնել, երբ միշտ միասին են գործում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասել է Հունաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը հունարենով հղած իր ուղերձում՝ Հայաստանի և Հունաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի առթիվ:
«Այսօր լրանում է Հայաստանի և Հունաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30 ամյակը։ Հունաստանն այն հազվագյուտ երկրներից է և հույներն այն եզակի ժողովուրդներից են, որոնց հետ մեր հարաբերությունները և բարեկամությունը ունեն հազարամյակների պատմություն»,-նշել է դեսպան ուղերձում:
Նա ընդգծել է, որ հույն և հայ ժողովուրդները կիսում են ընդհանուր արժեքներ, սկզբունքներ, ընդհանուր սպառնալիքներ ու ակնկալիքներ և արյունակցական կապեր։ Դրանք ավելին են, քան որևէ տեսակի շահադիտական կապերը։
«Մեր եղբայրությունը անցել է ժամանակի և պատմության բոլոր փորձությունները, ըստ այդմ դառնալով ավելի ամուր։ Հույն և հայ ժողովուրդները ազգակից քաղաքակրթությունների երկու եղբայրներ են, որոնք կարող են ամուր կանգնել, երբ միշտ միասին են գործում»,-ասել է Մկրտչյանը:
Դեսպանը շեշտել է, որ միանշանակ երկու երկրների հարաբերությունների 30 ամյակը նշում ենք քաղաքական ամենաբարձր մակարդակի սերտ կապերով։ Մյուս կողմից, նրա խոսքով, երկու երկրները բոլոր միջոցներով էլ ավելի են խորացնելու տնտեսական և առևտրային կապերը, որի համար կա պարարտ հող։
«Մշակութային դիվանագիտությունը հզորագույն գործիք է՝ թե հույների և թե հայերիս համար, և չնայած, որ կարծում ենք, թե բավարար ճանաչում ենք միմյանց, սակայն միշտ կա ավելին իմանալու և ավելի փոխհարաբերվելու տեղ։ Մշակույթով միմյանց ճանաչելու և սիրելու հնարավորություններն անսպառ են։ Ռազմական բարձր մակարդակի հարաբերությունները էլ ավելի են խորանում, ինչն ուրախալի, բայց նաև կարորագույն հանգամանք է»,-նշել է դեսպանը:
Իսկ դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակին նվիրված միջոցառումներն առջևում են և դրանց մասին տարվա ընթացքում դեսպանությունը կտեղեկացնի:
Հունվարի 21-ին այս առթիվ Հունաստանի հյուսիսից հարավ, արևելքից արևմուտք ամենատարբեր քաղաքների նշանավոր կառույցները լուսավորվել են հայկական եռագույնով։ Դեսպան Մկրտչյանը շնորհակալություն է հայտնել բոլոր քաղաքների խորհուրդներին, որոնք ընդառաջել են դեսպանության խնդրանքը:
Նա նաև շնորհակալություն է հայտնել Հայաստանի և Հունաստան այն քաղաքական գործիչներին, հունահայ համայնքի այն ներկայացուցիչներին, ովքեր 30 տարիների ընթացքում ունեցել են իրենց անուրանալի ներդրումը հայ-հունական առանձնաշնորհյալ հարաբերությունների կառուցման և կայացման համար։
armenpress.am
Ադրբեջանի ՊՍԾ զինծառայողը ինքնասպանություն է գործել Բաքվի հոսպիտալում
Բաքվի հոսպիտալում ինքնասպանություն է գործել Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության զինծառայողը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ տեղեկությունը հայտնել է Ադրբեջանի գլխավոր դատախազությունը:
Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ ինքնասպանություն գործած զինվորը Բինաքեդի շրջանից 2021 թ. հոկտեմբերին պետական սահմանապահ ծառայության զորքեր զորակոչված Ռամիզ Ռզագուլիև Հագանօղլուն է, որը Բաքվի ՊՍԾ զինվորական հոսպիտալ էր տեղափոխվել հունվարի 22-ին հոգեբանական խնդիրների պատճառով: Ժամը 11-ի սահմաններում նա խուսափել է բուժզննումից, բարձրացել է վերևի հարկ և պատուհանից նետվել ցած: Դեպքի առթիվ Բաքվի զինվորական դատախազությունը գործ է հարուցել քրեական օրենսգրքի՝ ինքնասպանության հասցնելու հոդվածով:
news.am
Եկեղեցի-պետություն համագործակցության նոր մակարդակ. Արցախի բոլոր կառույցներին կցվել են հոգևորականներ
Տարեսկզբին Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի նախաձեռնությամբ սկիզբ է դրվել մի նոր ձեռնարկի, որով պետք է եկեղեցի-պետություն համագործակցությունը ստանա նոր մակարդակ։ Պետական բոլոր վարչական և ուժային կառույցներին կցվել են հոգևորականներ, ովքեր պարբերաբար պետք է այցելեն և հոգևոր խնամք տանեն հիշյալ կառույցների աշխատակիցների հանդեպ։
Այս մասին «Արցախպրես»-ին տեղեկացրել են ՀԱԵ Արցախի թեմից:
Օրերս Արցախի թեմի առաջնորդը հանդիպել է Արցախի Հանրապետության կառավարության աշխատակազմի հետ, որին ներկա է եղել նաև Արցախի Հանրապետության պետնախարար Արտակ Բեգլարյանը։ Կատարվել է կառավարական մասնաշենքի տնօրհնյաց կարգ։
Սրբազան Հայրը կառավարությանն է ներկայացրել նաև Արցախի թեմի Քրիստոնեական դաստիարակության և քարոզչության կենտրոնի նորանշանակ տնօրեն Գոռ սարկավագ Գյուրջյանին, նախանշվել են հետագա համագործակցության ուղիները։
lragir.am
Գիտությանը հատկացվող միլիարդավոր գումարները ենթարկվում են խմբակային թալանի. Սիներիկ Հայրապետյան
Կոռուպցիայի Կանխարգելման Հանձնաժողովի
Նախագահ Տիկին Հայկուհի ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ
ԲԱՑ ՆԱՄԱԿ
Մեծարգո տիկին Հարությունյան,
Ձեր գլխավորած հանձնաժողովի ուշադրությանն եմ հրավիրում ՀՀ ԿԳՄՍ-ի Գիտության պետական կոմիտեի վերահսկողությունից բացառապես դուրս հայտնված գիտաավերիչ գործունեությունը, որտեղ գիտությանը հատկացվող միլիարդավոր գումարները ենթարկվում են խմբակային թալանի, որը պատերազմող երկրում համազոր է ազգային դավաճանության:
ՀՀ ԿԳՄՍ-ի Գիտության պետական կոմիտեի կողմից հիմնարկների բազային գումարները բաշխվում է կամայականորեն, առանց համապատասխան գիտական փորձագիտության, իսկ թեմատիկ ֆինանսավորումը և գիտության աջակցման այլ գումարները բաշխվում են կեղծ փորձագիտությամբ՝ նույն խմբակային սկզբունքով ընտրված, կասկածելի գիտական վականիշ ունեցող «փորձագիտական» խմբերի կողմից:
Որպես վերը նշվածի խոսուն ապացույց՝ բավական է ծանոթանալ ԳՊԿ-ի կայքից միայն ընթացիկ տարվա ֆինանսների բաշխման հետ, որից պարզ կդառնա որ պետական միլիարդավոր գումարների կամայական բաշխումը ոչ մի կապ չունի երկրի սոցիալ տնտեսական զարգացման, առավել ևս գիտության հետ: Դրանում կարելի է համոզվել, եթե համեմատվեն ֆինանսավորվող հիմնարկների կամ խմբերի գիտական ակտիվությունները հատկապես նրանց ղեկավարների միջազգային գիտական վարկանիշները (հղումներ, h-index, Միջազգային գիտաժողովներում առանցքային զեկուցումներ և այլն) ու նրանց հատկացվող գումարների ծավալները:
Անհրաժեշտության դեպքում որպես ՅՈՒՆԵՍԿՕ/ՅՈՒՆԻԹՎԻՆ Կենսագիտության ցանցի ղեկավար՝ պատրաստ եմ այդ ցանցի 9 երկրների առաջատար համալսարանների գիտական ներուժը ներգրավվել՝ օբյեկտիվ փորձագիտության ենթարկելու նշված ուղղություններով ԳԿ—ի կողմից ֆինանսավորվող թեմաները և բացահայտել խմբակային սկզբունքով ձևավավորված ներկա ԳԿ-գիտաավերիչ բնույթը:
Խորին հարգանքով `
Պրոֆեսոր Սիներիկ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
aravot.am
Մենք հերթական անգամ գնում ենք իրավիճակի հետևից՝ փորձ չանելով քայլեր ձեռնարկել այն կանխելու համար
Հայաստանում հունվարի 22-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 940 նոր դեպք: Դեպքերը հաստատվել են 5812 թեստավորման արդյունքում: Քովիդը սրընթաց աճ է գրանցում։ Այս մասին ես ահազանգում էի իմ նախորդ գրառման մեջ։ Հասկանալի է, որ հաստատված դեպքերը չեն արտահայտում վարակի իրական պատկերը։ Օմիկրոն շտամի առանձնահատկությունն այն է, որ սիմպտոմները խիստ չեն արտահայտվում, և մեր շրջապատում շատ են մարդիկ, ովքեր հավանաբար վարակակիր են, սակայն չեն թեստավորվել։ 5812 թեստերի մեծ մասն արվել է Հայաստանից մեկնողների կողմից, մյուս մասը՝ աշխատավայրերում պարտադիր թեստավորման շրջանակներում։ Սա շատ քիչ է Հայաստանում օմիկրոնի իրական պատկերն իմանալու համար։ Ես ուզում եմ կրկին շեշտել՝ աշխարհը գնում է զանգվածային անվճար թեստավորումների ճանապարհով, ռապիդ թեստեր տրամադրելով։ Իսկ մեր նման աղքատության բարձր մակարդակ ունեցող երկրում թեստավորումը թողնվել է մարդկանց հաշվին, ովքեր հասկանալիորեն դա չեն անելու։ Օմիկրոն շտամը երկու անգամ ավելի արագ է տարածվում և լուրջ վտանգ է ներկայացնում առողջապահական համակարգի համար։ Արագ տարածումը հանգեցնելու է հոսպիտալացման թվի աճի։ Այս տեմպերով մենք չենք ունենալու վարակի իրական պատկերը, և չենք կարողանալու ճիշտ գնահատել հոսպիտալացման հնարավորությունները։ Մենք հերթական անգամ գնում ենք իրավիճակի հետևից՝ փորձ չանելով քայլեր ձեռնարկել այն կանխելու համար։ Հնարավոր նոր ալիքը զսպելու համար մենք քիչ ժամանակ ունենք։