Մամուլի տեսություն 27.01.2022
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i162814-Մամուլի_տեսություն_27.01.2022
ԱՄՆ պաշտոնյաները բազմիցս դատապարտել են միջուկային գործարքից Թրամփի դուրս գալու և հակաիրանական առավելագույն ճնշման քաղաքականություն որդեգրելու որոշւմըրանի վրա առավելագույն ճնշման արշավ սկսել՝ ընդունելով, որ Վաշինգտոնը Թեհրանին դիմակայելու տարբերակ չունի:
(last modified 2026-04-22T14:27:35+00:00 )
Հունվար 27, 2022 12:08 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 27.01.2022

ԱՄՆ պաշտոնյաները բազմիցս դատապարտել են միջուկային գործարքից Թրամփի դուրս գալու և հակաիրանական առավելագույն ճնշման քաղաքականություն որդեգրելու որոշւմըրանի վրա առավելագույն ճնշման արշավ սկսել՝ ընդունելով, որ Վաշինգտոնը Թեհրանին դիմակայելու տարբերակ չունի:

Էթելաաթ օրաթերթ

The Guardian-ը գրել է, որ ԱՄՆ-ում սկսվել է ևս մեկ քաղաքացիական պատերազմ, որը տեսանելի չէ:

Թերթն  ԱՄՆ-ում քաղաքացիական պատերազմի հավանականության մասին հոդվածում գրում է. «Աջերը գիտեն, որ ԱՄՆ-ի քաղաքական կառուցվածքը փլուզվում է»։

Ամերիկացի քաղաքագետ և քաղաքացիական պատերազմի փորձագետ Բարբարա Ուոլթերն իր նոր՝ «Ինչպես են սկսվում և ավարտվում քաղաքացիական պատերազմները» գրքում գրում է, որ ԱՄՆ-ը սպասվածից ավելի մոտ է քաղաքացիական պատերազմին:

Հարկ է նշել, որ 1860-ականների ամերիկյան քառամյա քաղաքացիական պատերազմը, որն ուղղված էր ստրկությանը վերջ տալուն և խլեց ավելի քան 600,000 կյանք, կործանարար հետևանքներ ունեցավ տնտեսության, քաղաքական համակարգի և ընդհանուր առմամբ հասարակության համար, և չպետք  է ենթադրել, թե նման բան  չի կրկնվի։

 

Վաթան Էմռուզ օրաթերթ

Սեղանին այլընտրանք չկա

ԱՄՆ պաշտոնյաները բազմիցս դատապարտել են միջուկային գործարքից Թրամփի դուրս գալու և հակաիրանական առավելագույն ճնշման քաղաքականություն որդեգրելու որոշւմըրանի վրա առավելագույն ճնշման արշավ սկսել՝ ընդունելով, որ Վաշինգտոնը Թեհրանին դիմակայելու տարբերակ չունի:

ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը երեքշաբթի օրը կայացած մամուլի ասուլիսում ասել է, որ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի կողմից կիրառված հակաիրանական առավելագույն ճնշման քաղաքականությունը մեծ հետընթաց էր Վաշինգտոնի համար։

Քննադատելով Թրամփ վարչակազմի հակաիրանական քաղաքականությունը, Պետդեպարտամենտի խոսնակն ասել է. «Իրականությունն այն է, որ ԱՄՆ նախորդ վարչակազմը մեզ սարսափելի տարբերակներ է թողել»։

 

Քեյհան օրաթերթ

Իրանի ճշգրիտ անօդաչու թռչող սարքերն ու հրթիռները կարող են միայնակ փոխել  ուժերի հավասարակշռությունը տարածաշրջանում

Սիոնիստական ռեժիմի վերլուծական կենտրոնն իր վերջին զեկույցում ընդունելով  Իրանի անօդաչու թռչող սարքերի հզորությունը տարածաշրջանում հայտարարել է, որ իրանական տարբեր տեսակի անօդաչու թռչող սարքերը միայնակ կարող են խախտել ուժերի հավասարակշռությունը Արևմտյան Ասիայում:

Արևմտյան Ասիայի հրթիռային համակարգերի առաջատար վերլուծաբան Ուզի Ռոբին, «Երուսաղեմի ռազմավարական և անվտանգության հետազոտությունների ինստիտուտի» կողմիօց հրապարակված հետազոտության մեջ նշել է, որ  Իրանը 1980-ականներից զարգացնում և ընդլայնում է իր անօդաչու թռչող սարքերի նավատորմը: Նա հավելել է, որ այդ ԱԹՍ-ները ունեն չափսերի և տեխնիկական գորոծղությունների լայն շրջանակ՝ հետախուզական անօդաչու թռչող սարքերից մինչև փոքր, էժան ինքնասպան սարքեր:

 

Իրան օրաթերթ

Իրանը և Ռուսաստանը համաձայնագիր են կնքել նավթագազային ոլորտում համապարփակ համագործակցության մասին

Նախորդ շաբաթ, ԻԻՀ նախագահի Մոսկվա կատարած այցի ընթացքում, կողմերը ստորագրել են էներգետիկայի ոլորտում փոխըմբռնման հուշագրեր, որոնք, ըստ աղբյուրների, նույնիսկ ավելին էին, քան նախատեսվել էր:

 

armenpress.am

ԱՄՆ-ի եւ Լեհաստանի պաշտպանության նախարարները հեռախոսով քննարկել են ՌԴ-ի եւ Ուկրաինայի սահմանին ստեղծված իրադրությունը

 ԱՄՆ-ի եւ Լեհաստանի պաշտպանության նախարարներ Լլոյդ Օսթինը եւ Մարիուշ Բլաշչակը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են ռուս-ուկրաինական սահմանին ստեղծված իրադրությունը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Պենտագոնը:

«Ղեկավարներն իրենց անսասան աջակցությունն են հայտնել Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը, ինչպես նաեւ՝ հաստատուն հավատարմությունը Ուկրաինայի զինված ուժերի պաշտպանական ներուժի մեծացմանը»,-ասվում Է հաղորդագրության մեջ:

Նրանում նշվում Է, որ նախարարները քննարկել են «Ուկրաինայի շուրջ Ռուսաստանի ռազմական հզորության շարունակվող չհրահրվող ավելացումը», ինչպես նաեւ «կարծիքներ են փոխանակել ՆԱՏՕ-ի արեւելյան թեւում զսպման ուժեղացման շուրջ»:

Երկու երկրների նախարարներն «ընդգծել են ՆԱՏՕ-ի միասնության պահպանման կարեւորությունը եւ պայմանավորվել են շարունակել սերտ համագործակցությունն այս օրհասական ժամանակներում», նշել են Պենտագոնում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

 

 

armenpress.am

Ֆրանսիացիները գնաճի պատճառով հանրահավաքի դուրս կգան աշխատավարձերի բարձրացման պահանջով

 Ֆրանսիայում հունվարի 27-ին շուրջ 170 հանրահավաքներ ու ցույցեր են սպասվում մի քանի արհմիությունների եւ երիտասարդական կազմակերպությունների կոչով՝ պահանջելով աշխատավարձերի բարձրացում, որը կապված Է գնաճի պատճառով բնակչության գնողունակության նվազման հետ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ինչպես հաղորդել Է BFMTV հեռուստաալիքը, ակցիաների կազմակերպիչներն, առաջին հերթին, պահանջում են նվազագույն աշխատավարձերի բարձրացում, բայց նաեւ հանդես են գալիս ընդհանուր առմամբ աշխատավարձերի, սոցիալական նպաստների եւ կենսաթոշակների ինդեքսավորման օգտին՝ տարվա ընթացքում 2,8 տոկոսով բարձրացած գնաճի եւ ընկերությունների ռեկորդային դիվիդենտների համատեքստում:

Փարիզում մոտավորապես կեսօրին խոշոր հանրահավաք կկայանա Բաստիլի հրապարակում, որտեղ հանդես կգան արհմիությունների առաջնորդները: Միջոցառմանը ելույթ կունենան առաջիկա նախագահական ընատրությունների մի քանի թեկնածուներ: Այնուհետեւ հանրահավաքի մասնակիցները շարասյունով կանցնեն Բերսի թաղամասի կողմը: Եերիտասարդական կազմակերպությունները իրենց ակցիան կանցկացնեն Ազգի հրապարակում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

 

armenpress.am

ՄԱԿ-ում հայտարարել են, որ բնապահպանական խնդիների լուծման համար ժամանակն ավելի ու ավելի քիչ է

 ՄԱԿ-ի Շրջակա միջավայրի ծրագրի (ՅՈՒՆԵՊ) «Գլոբալ բնապահպանական հեռանկար» վեցերորդ զեկույցը ցույց Է տալիս, որ գլոբալ բնապահպանական խնդիրների դեմ պայքարի համար ավելի ու ավելի քիչ ժամանակ Է մնում: Հունվարի 27-ին այդ մասին հայյտարարել Է ՅՈՒՆԵՊ-ի գործադիր տնօրեն, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ինգեր Անդերսոնը ՏԱՍՍ-ում զեկույցի շնորհանդեսի ժամանակ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«2019 թվականի հրատարակությունում շեշտը դրված Է այն բանին, ինչը մենք ՅՈՒՆԵՊ-ում անվանում ենք մոլորակի եռակի ճգնաժամ՝ կլիմայի փոփոխություն, կենսաբազմազանության կորուստ եւ թափոններով աղտոտման խնդիր: Մոլորակի այս եռակի ճգնաժամը կարող Է ձախողել կայուն զարգացման նպատակին հասնելու՝ մեր ջանքերը: (…) Դա ընդգծում Է մեր հանդեպ ծառացած բնապահպանական հիմնախնդրի մասշաբը, ավելի ու ավելի քիչ ժամանակ Է մնում»,- ասել Է նա:

«Առաջիկա ութ տարում մենք պետք Է գործենք: Մեզնից յուրաքանչյուրը պետք Է ներդնի իր ավանդը. ուսանողները, գիտնականները, հետազոտողները, իշխանական կառույցների, քաղաքացիական հասարակության, գործարարության ներկայացուցիչները, բայց դրա համար գիտական տվյալները պետք Է հասկանալի եւ մատչելի լինեն բոլորի համար»,- ընդգծել Է նա:

«Գլոբալ բնապահպանական հեռանկարը մեզ տալիս Է տարբերակներ. մինչեւ2050 թվականն Էներգահաշվեկշռի, պարենային համակարգի, արտադության եւ սպառման լիակատար փոխակերպում, անցում գործնականում անթափոն տնտեսության. ահա մոլորակի եւ մարդկանց առողջության դեղատոմսը»,- ամփոփել Է Անդերսոնը:

 

panarmenian.net

ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ն պատասխանել են ՌԴ առաջարկներին․ Դաշինքի ընդլայնումից չեն հրաժարվելու

 ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ն պատասխանել են անվտանգության երաշխիքների մասին ՌԴ առաջարկներին՝ դաշինքի ընդլայնումից չեն հրաժարվելու։

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել է, որ ԱՄՆ-ն իր հիմնարար սկզբունքներն ունի, որոնք պատրաստ է պաշտպանել, որոնց թվում է նաև Ուկրաինայի ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը, ինչպես նաև դաշնակիցներ ընտրելու յուրաքանչյուր երկրի իրավունքը, գրում է Meduza-ն։

«Մենք բաց ենք երկխոսության համար և գերադասում ենք դիվանագիտությունը, սակայն Ռուսաստանը պետք է ապասրացման գնա։ ՆԱՏՕ-ն բաց դռների քաղաքականություն է վարում։ Մեր դիրքորոշումը համաձայնեցված է դաշնակիցների և Ուկրաինայի հետ։ Թե ինչպես կզարգանան իրադարձությունները, թող Ռուսաստանը որոշի։ Մենք պատրաստ ենք ցանկացած սցենարի։ Մեր պատասխանի տեքստը չենք հրապարակում, քանի որ կարծում ենք, որ կոնֆիդենցիալ բանակցություններ են հարկավոր։ Հուսով ենք՝ Ռուսաստանն էլ է այդպես կարծում»,- ասել է նա։

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յեն Ստոլտենբերգն ասել է, որ ՆԱՏՕ-ի գրավոր պատասխանը ՌԴ-ին թույլ տվեց առավել մանրամասն ներկայացնել Մոսկվային ռիսկերի նվազեցմանն ուղղված առաջարկները, մասնավորապես՝ հրթիռների տեղակայման մասով, գրում է ՏԱՍՍ-ը։

«Հուսով ենք, որ ՌԴ-ն պատրաստ կլինի հետագա երկխոսության և մենք կկարողանանք ամրապնդել և ՆԱՏՕ-ի, և Ռուսաստանի անվտանգությունը»,-ասել է նա։

Ռուսաստանը պահանջել է ՆԱՏՕ-ից չընդլայնվել դեպի արևելք և չընդունել Ուկրաինային դաշինքի կազմում։

Վերջին շրջանում Ուկրաինան և Արևմուտքի մի շարք երկրներ հայտարարում են, թե Ռուսաստանը մտադիր է հարձակվել Ուկրաինայի վրա և այդ նպատակով ռազմական ուժեր է կուտակում Ուկրաինայի հետ սահմանին։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն այդ տեղեկությունները սին և անհիմն է անվանել և հավելել է, որ Ռուսաստանը ոչ մեկի համար սպառնալիք չէ։ Նա չի բացառել նման հայտարարություններն արդարացնելուն միտված սադրանքների հնարավորությունը և զգուշացրել է, որ Ուկրաինայի հարավ-արևելքում ուժային լուծման փորձերը շատ լուրջ հետևանքներ կունենան։

 

 

panarmenian.net

Գնդապետը մեղադրվում է պատերազմի ժամանակ իր պարտականությունների կատարումից հրաժարվելու մեջ

  Մեղադրանք է առաջադրվել 2020-ի պատերազմական գործողությունների ընթացքում Արցախի պաշտպանական շրջանի հրամանատարի պաշտոնը զբաղեցրած բարձրաստիճան սպային, հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։

Պարզվել է, որ Արցախի պաշտպանության բանակի N պաշտպանական շրջանի հրամանատար, գնդապետ Վ.Յ-ն 2020թ. սեպտեմբերի 27-ին ՀՀ կառավարության թիվ 1586-Ն որոշմամբ հայտարարված ռազմական դրության պայմաններում և Ադրբեջանի զինված ուժերի կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված ագրեսիվ պատերազմի ընթացքում` 2020թ. հոկտեմբերի 10-13-ն ընկած ժամանակահատվածում, հրաժարվել է կատարել զինվորական ծառայության առանձին` գնդի հրամանատարի պարտականությունները, որը զուգորդվել է դրանց փաստացի դադարեցմամբ, ինչպես նաև ծառայության նկատմամբ դրսևորել է անփույթ վերաբերմունք։

2022-ի հունվարի 19-ին վերջինիս մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 364-րդ հոդվածի 3-րդ մասով և 376-րդ հոդվածի 1-ին մասով։

Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

panarmenian.net

Նախարար․ Օմիկրոնով հիվանդացության կտրուկ աճ կա

  Հայաստանում կորոնավիրուսի «օմիկրոն» շտամով հիվանդացության կտրուկ աճ է նկատվում։ Այդ մասին կառավարության նիստում հայտարարել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

Նա հավելել է՝ դրական է այն, որ հիվանդների միայն 6 տոկոսը կարիք ունի հոսպիտալացման, ինչը, ըստ նրա, պայմանավորված է ինչպես «օմիկրոնի» առանձնահատկություններով, այնպես էլ պատվաստումների քանակի աճով։ Նա նշել է, որ պատվաստվածները հիվանդությունը տանում են թեթև կամ առանց ախտանիշների։

Ավանեսյանն ասել է, որ առաջին դեղաչափ արդեն ստացել է քաղաքացիների ավելի քան 45 տոկոսը, երկրորդը` 37 տոկոսը:

Նա տեղեկացրել է, որ Հայաստանն ապահովված է պատվաստանյութերի բավարար պաշարով, բոլոր տեսակի պատվաստանյութերով։ Ինչ վերաբերում է Pfizer-ին, ըստ նախարարի, այն առաջիկայում կհասնի Հայաստան։

Նախարարը նշել է, որ պատվաստվում են հիմնականում 35-60 տարեկանները, իսկ 65-ից բարձր անձանց շրջանում այդ ցուցանիշը 18-19 տոկոս է, ինչը մտահոգիչ է:

Նա նշել է, որ 12-17 տարեկանների շրջանում առաջին դեղաչափով պատվաստվել է 1675 հոգի, 2-րդ դեղաչափով պատվաստվել է 1000 հոգի:

Հայաստանում հունվարի 27-ի դրությամբ գրանցվել է կորոնավիրուսի 2556 նոր դեպք, հունվարի 26-ին՝ 1931 նոր դեպք, հունվարի 25-ին՝ 1332, իսկ հունվարի 24-ին՝ 688 նոր դեպք կար։