Մամուլի տեսություն 28.01.2022
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i162938-Մամուլի_տեսություն_28.01.2022
Իրանի ֆուտբոլի ազգային հավաքականը փայլուն է հանդես եկել ԱԱ-2022 ընտրական փուլում:
(last modified 2026-04-22T14:27:35+00:00 )
Հունվար 28, 2022 12:22 Asia/Tehran

Իրանի ֆուտբոլի ազգային հավաքականը փայլուն է հանդես եկել ԱԱ-2022 ընտրական փուլում:

Ջամե Ջամ օրաթերթ

Իրանի ֆուտբոլի ազգային հավաքականը փայլուն է հանդես եկել ԱԱ-2022 ընտրական փուլում

Իրանի ֆուտբոլի ազգային հավաքականը 2022 թվականին Կատարում կայանալիք աշխարհի առաջնության ընտրական փուլի խաղում հաղթել է Իրաքի հավաքականին:

Հինգշաբթի օրը,  2022 թվականին Կատարում կայանալիք աշխարհի առաջնության ընտրական փուլի յոթերորդ խաղում, Իրանի հավաքականն իր ուժերն է չափել Իրաքի հետ և  հաղթել  1:0 հաշվով:

Այս արդյունքով Իրանի հավաքականը ստացավ 2022թ. ֆուտբոլի աշխարհի առաջնության մասնակցության իրավունք:

Իրանի ֆուտբոլի ազգային հավաքականը՝ Դրագան Սկուչիչի գլխավորությամբ, վերջին 14 խաղերից 13-ում հանդես է եկել հաղթական խաղով, իսկ վերջին խաղում արժանացավ առաջնության մասնակցելու իրավունքին: 

Այս հաղթանակով Իրանը վաստակեց ևս յոթ միավոր և ընդհանուր 19 միավորով կշարունակի գլխավորել աղյուսակը: Իսկ Իրաքի հավաքականը, ստանալով չորս միավոր, մնաց առաջին խմբի հինգերորդ հորիզոանականում։

 

Համշահրի օրաթերթ

ԱՄՆ-ն դիմել է Չինաստանին

Միացյալ Նահանգները կոչ է արել Չինաստանին օգտագործել իր ազդեցությունը Ռուսաստանում՝ ուկրաինական ճգնաժամի դիվանագիտական ​​լուծման նպատակով, սակայն քաղաքական փորձագետները թերահավատ են, որ Պեկինը կաջակցի Վաշինգտոնին այս փակուղուց դուրս գալու հարցում:

Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Յին, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ հեռախոսազրույցում նշել է, որ Պեկինը բոլոր ոկղմերին հանսգտություն ցուցաբերելու կոչ է անում և հորդորում զերծ մնալ գորոծղություններից, որոնք լարվածություն  և ճգնաժամ կառաջացնեն:

 

Իրան օրաթերթ

Աֆրոամերիկացի եպիսկոպոսը որպես մեղադրայալ է ներգրավվվել 14 միլիոն դոլարի խարդախության գործով

Աֆրոամերիկացի եպիսկոպոսը մեղադրում է Կալիֆորնիայի բնակիչներին խաբելու և նրանց ունեցվածքի գրավադրմամբ 14 միլիոն դոլար վարկ ստանալու մեջ:

Փաուելը այս եկեղեցու եպիսկոպոս է ընտրվել 2016 թվականին: Եկեղեցին հիմնադրվել է 1796 թվականին և ունի մոտ 1,4 միլիոն հետևորդ: Փաուլելը ղեկավարում էր Նահանգների արևմտյան միաբանությունները, սակայն երբ անցյալ տարի բացահայտվեց որ նա չարաշահել է իր դիրքը, վերջինս պաշտոնանակ արվեց:  

 

Էթեմադ օրաթերթ

Իրանից Թուրքիա գազի արտահանման ծավալի կրճապտման պատճառը տեխնիկական է, ոչ թե պարտքը

Թուրքիյաի նախագահը հայկտարարել է, որ Իրանից այդ երկրի գազի արտահանման ծավալի կրճապտման պատճառը տեխնիկական է, ոչ թե պարտքը:

Էրդողանը հեռուստատեսային հարցազրույցում նշել է, որ հեռախոսազրույց է ունեցել ԻԻՀ նախագահ Ռայիսիի հետ և վերջինս ասել է, որ ցուրտ եղանակի պատճառով առաջացել է տեխնիկական թերություն, որը դարձել է գազի ծավալի կրճատման պատճառ և հույս է հայտնել, որ խնդիրը կլուծվի 10-15 օրվա ընթացքում:

 

armenpress.am

Ռոնալդուն հայկական անվանումով բրենդի հագուստ է կրել ԱՄԷ վարչապետի և թագաժառանգ շեյխի հետ հանդիպմանը

«Մանչեսթեր Յունայթեդ»-ի ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուն Արաբական Միացյալ Էմիրությունների վարչապետի և թագաժառանգ շեյխի հետ հանդիպմանը ներկայացել է հայկական անվանումով` AZAT MARD բրենդի հուդիով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Կրիշտիանու Ռոնալդուն Արաբական Միացյալ Էմիրությունների փոխնախագահ, վարչապետ, Դուբայի Էմիրության կառավարիչ, շեյխ Մուհամմադ Բին Ռաշեդ Ալ Մաքթումի և թագաժառանգ Շեյխ Համդան բին Մուհամեդի հետ հանդիպել է Դուբայում:

AZAT MARD-ը տղամարդկանց հագուստի բրենդ է: Համահիմնադիրներն են Գարեն Չոբանյանը և Նիլ Մալհոտրան: Բրենդը հիմնադրվել 2018 թվականին: Չոբանյանը նախկին ֆուտբոլիստ է, իսկ  Մալհոտրան նորաձևության մենեջմենթի աստիճան է ստացել Միլանի հեղինակավոր Istituto Marangoni  նորաձևության տնից:

Բրենդի կայքում նշվում է, որ այն նոր նախապատմությունների, մշակույթների և փորձառությունների խառնուրդն է, որ տպավորել է երիտասարդներին և ոգեշնչել նրանց ստեղծել AZAT MARD-ը:

 

 

armenpress.am

Լուկաշենկոն հայտարարել է ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ կառուցողական երկխոսության պատրաստակամության մասին

 Բելառուսը հասկանում է Ամերիկայի Միացյալ Նահանգների և Եվրամիության հետ կառուցողական երկխոսության կարևորությունը և պատրաստ է դրան նաև հիմա:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:

Լուկաշենկոն, սակայն, նշել է, որ գնդակը ԱՄՆ-ի և ԵՄ-ի դաշտում է:

 

armenpress.am

Պարտավոր ենք զբաղվել պաշտպանական հզորությունների ավելացմամբ. Արարատ Միրզոյան

 Հայաստանի համար բանակի առողջացումը, պաշտպնական հզորությունների ավելացումն առաջնահերթություն է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հունվարի 28-ին Եռաբլուր պանթեոնում լրագրողների հետ զրույցում այս մասին նշեց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը: 

«Մենք պարտավոր ենք դասեր քաղել 44 օրյա պատերազմից, պարտավոր ենք զբաղվել մեր պաշտպանական հզորությունների ավելացմամբ, բանակի առողջացմամբ: Որևէ պետություն այլընտրանք չի կարող ունենալ»,-ասաց Արարատ Միրզոյանը:

 

panarmenian.net

Մարուքյան․ Ինձ նախագահ դառնալու առաջարկ չի եղել՝ Սարգսյանի լիազորությունները դեռ դադարեցված չեն

 «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը, անդրադառնալով իրեն նախագահի պաշտոնում նշանակելու վերաբերյալ շրջանառվող լուրերին, ասել է, որ իրեն նման առաջարկ չի արվել։

«Ինձ նախագահ դառնալու առաջարկ չի եղել, չէր էլ կարող լինել, կրկնում եմ, դեռ Հանրապետության նախագահի լիազորությունները դադարեցված չեն»,-ասել է նա Եռաբլուր զինվորական պանթեոնում, հայտնում է Panorama.am-ը։

Նա շնորհակալություն է հայտնել բոլոր այն մարդկանց, որոնք իրեն տեսնում են տարբեր պաշտոններում։

Մարուքյանը նշել է, որ ընտրությունների արդյունքում իրենք խորհրդարանում չեն, պաշտոնի առաջարկ իրեն չի արվել, «բայց դա չի նշանակում, որ չեն ծառայում երկրին»։

Հունվարի 23-ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրաժարական է ներկայացրել։ Ազգային ժողովում ստացել են ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրաժարականի վերաբերյալ ծանուցումը: Նախագահի հրաժարականն ուժի մեջ կմտնի, եթե առաջիկա 7 օրվա ընթացքում Արմեն Սարգսյանը հետ չվերցնի դիմումը։

 

panarmenian.net

Moderna-ն ՄԻԱՎ-ի դեմ պատվաստանյութի կլինիկական փորձարկումներ է սկսում

  Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ արտադրող ամերիկյան

Moderna ընկերությունը հայտարարել է ՄԻԱՎ-ի դեմ մՌՆԹ պատվաստանյութի կլինիկական փորձարկումներ սկսելու մասին։ Պատվաստանյութի մշակման նպատակով կենսատեխնոլոգիական այդ ընկերությունը միավորվել է International AIDS Vaccine Initiative ոչ առևտրային կազմակերպության հետ։

Պատվաստանյութի մշակման համար օգտագործվում է նույն տեխնոլոգիան, որով ստեղծվել է Covid-19-ի դեմ պատվաստանյութը։

Փորձարկումների առաջին փուլի մասնակցիները դեղաչափեր են ստացել Ջորջ Վաշինգտոնի համալսարանի Բժշկության և բժշկագիտության դպրոցում։

«Շատ ուրախ ենք առաջ մղելու այս նոր ուղղությունը ՄԻԱՎ-ի դեմ պատվաստանյութի մշակման գործում Moderna-ի մՌՆԹ հարթակի միջոցով»,-ասել է IAVI-ի նախագահ և գլխավոր գործադիր տնօրեն, դոկտոր Մարկ Ֆայնբերգը։

Աշխարհում մոտ 38 մլն մարդ ՄԻԱՎ վարակակիր է, այդ թվում՝ 1․3 մլն ԱՄՆ-ում։

 

panarmenian.net

Ղազախստանի խորհրդարանը զրկել է Նազարբաևին ԱԽ-ում ցմահ նախագահությունից

 Ղազախստանի խորհրդարանը զրկել է երկրի նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաևին Անվտանգության խորհրդում ցմահ նախագահությունից։

Ղազախստանի խորհրդարանի վերին պալատի՝ Սենատի, պատգամավորները հավանություն են տվել օրենսդրական փոփոխություններին, որով չեղարկվում է տվյալ դրույթը, գրում է ՌԻԱ Նովոստին։

Չեղարկվել է նաև Նազարբաևի ցմահ նախագահությունը Ղազախստանի ժողովրդի վեհաժողովում։

Ավելի վաղ՝ հունվարի 19-ին այդ փոփոխություններին հավանություն էր տվել Ղազախստանի խորհրդարանի ստորին պալատը՝ Մաժիլիսը։