Մամուլի տեսություն 29.01.2022
Թել Ավիվի համալսարանի վերլուծական կենտրոն. «Իսրայելն Իրանի դեմ պայքարում ռազմավարական փակուղի է մտել»:
Քեյհան օրաթերթ
Թել Ավիվի համալսարանի վերլուծական կենտրոնն Իսրայելում տիորղ ճգնաժամի վերաբերյալ վերլուծություն է հրապարակել:
«Իսրայելն Իրանի դեմ պայքարում ռազմավարական փակուղի է մտել և առջևում դրական լուծում չի սպասվում։ Իսրայելի ներքին բախումները ազդել են Իրանին դիմակայելու կարողության վրա: Ներքին տարաձայնությունները նվազեցրել են Իսրայելի կարողությունը՝ զարգացնելու ինտեգրված, երկարաժամկետ ռազմավարություն՝ ի դեմս նրա առջև ծառացած սպառնալիքների, ներառյալ Իրանի միջուկային ծրագիրը», - գրել է վերլուծական կենտրոնը՝ նախագահ Յիցհակ Հերցոգին ուղղված իր տարեկան զեկույցում:
Արման Մելլի օրաթերթ
Մեկ բառով՝ «Օրինակներ»
Աշխարհի առաջնության որակավորման փուլի ավարտից երեք շաբաթ առաջ, Իրանի ֆուտբոլի ազգային հավաքականը հինգշաբթի օրը 1:0 հաշվով հաղթանակ տարավ Իրաքի հավաքականի նկատմամբ: Միջազգային ԶԼՄ-ները լայնորեն լուսաբանել; են Իրանի հավաքականի հաղթանակը:
Խորասան օրաթերթ
ԻԼԻՊ-ի տեղաշարժերն ակտիվացել են
Վերջին օրերին Իրաքում և Սիրիայում ԻԼԻՊ-ի գործողությունները մտահոգություն են առաջացրել խմբավորման վերադարձի կապակցությամբ։ Ահաբեկչական խմբավորման անդամները վերջին օրերին Իրաքում ու Սիրիայում երկու գործողություն են իրականացրել: Իրաքում ահաբեկիչները հարձակվել են Դիալե նահանգի Հավի ալ-Ազիմ շրջանի վրա և սպանել 11 զինվորի:
Իսկ Սիրիայի Ալ-Հասաքա նահանգի Ղովիրան բանտում հրահրված անկարգությունների ժամանակ, ահաբեկչական խմբավորման անդամները սպանել են առնվազն 120 մարդու: Այս անկարգության ժամանակ բանտից փախել են ԻԼԻՊ-ի մեծ թվով անդամներ:
Էթելաաթ օրաթերթ
Իսրայելը հայտարարել է, որ նախքան ԱՄՆ-ի գործողությունը, փորձել է սպանել գեներալ Սոլեյմանիին, սակայն՝ ապարդյուն
«Մաարիվ» օրաթերթին տված հարցարույցում, իսրայելցի գեներալ Գադի Էյզենկոտն ասել է, որ Սիոնիստական ռեժիմը նպատակ է ունեցել սպանել գեներալ Սոլեյմանիին՝ ԱՄՆ-ի կողմից նրա սպանությունից դեռևս 1.5 տարի առաջ: Էյզենկոտը նշել է, որ գեներալ Սոլեյմանիի սպանության որոշումը կայացվել է գրավյալ Գոլանի բարձունքների վրա հրթիռային հարձակումից հետո, սակայն Թել Ավիվին չի հաջողվել բացահայտել նրա գտնվելու վայրը։
Վաթան Էմռուզ օրաթերթ
«Մովսեսի գավազան» խմբի հերթական «անակնկալը»
Սիոնիստական ռեժիմի տարբեր ենթակառուցվածքների դեմ հաքերային հարձակումներըւ հասել են մեծ մասշտաբների: Անցած տարի ռեժիմի ռեժիմի անվտանգության և ռազմական հաստատությունների և քաղաքային ենթակառուցվածքները բազմիցս ենթարկվել են կիբերհարձակումների:
«Մովսեսի գավազան» հաքերային խումբը երեկ իր թելեգրամյան ալիքում հրապարակելով պատկերներ, հայտարարել է, որ կոտրել է օկուպացված Պաղեստինի փողոցների տեսախցիկները: Հարձակումն իրականացվել է ռեժիմի ներքին անվտանգության ցանցի ենթակառուցվածքի վրա։ Հաքերները հասանելիություն են ձեռք բերել նաև ռազմական արդյունաբերության ոլորտի որոշ տեսախցիկների նկատմամբ:
armenpress.am
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Մոսկվային սպառնացել է Ռուսաստանի սահմանների մոտ ուժերի ավելացմամբ
ՆԱՏՕ-ն պատրաստ է երկխոսություն վարել Ռուսաստանի հետ Ուկրաինայի շուրջ իրավիճակի մասին, սակայն սրման դեպքում դա կստիպի Ռուսաստանին «թանկ վճարել», ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ն, այս մասին հայտնում է «ՌԻԱ նովստի»-ին՝ վկայակոչելով թուրինյան La Stampa թերթում հրապարակված հարցազրույց
«Մենք պատրաստ ենք երկխոսություն սկսել Ռուսաստանի հետ: Ոչ ոք շահագրգռված չէ զինված հակամարտությամբ: Քաղաքական լուծման դեպքում մենք բոլորս շահում ենք», - ասել է Ենս Ստոլտենբերգը։
Բայց միևնույն ժամանակ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը նշել է, որ դաշինքի անդամները «պատրաստվել են վատագույնին».
«Եթե Ռուսաստանը ևս մեկ անգամ ուժ կիրառի Ուկրաինայի դեմ, նա ստիպված կլինի ծանր գին վճարել տնտեսական և քաղաքական պատժամիջոցների միջոցով: Մենք Ուկրաինային օգնություն կտրամադրենք՝ աջակցելու նրա ինքնապաշտպանության իրավունքին, և, բնականաբար, պատրաստ ենք նաև պաշտպանել բոլոր դաշնակիցներին, եթե լինի դրա անհրաժեշտությունը»,- ասել է նա։
«Եթե Ռուսաստանի նպատակն է ավելի քիչ ՆԱՏՕ-ի զորքեր ունենալ իր սահմաններին, ապա այս պարագայում նա կհասնի հակառակ արդյունքի: Ագրեսիայի դեպքում մենք այս անգամ ավելի շատ ուժեր կուղարկենք»,- ասել է Սթոլթենբերգը La Stampa-ին տված հարցազրույցում:
Ավելի վաղ բանակցություններ են տեղի ունեցել ՌԴ-ի, ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի միջև, որտեղ Մոսկվան պնդել է, որպեսզի դաշինքի զորքերը չտեղակայվեն Ռուսաստանին սահմանակից նահանգներում:
armenpress.am
Աշխարհում COVID-19 վարակի հայտնաբերված դեպքերի թիվը մոտեցել է 370 միլիոնի
Ամերիկյան Ջոնս Հոփկինսի համալսարանի տվյալների համաձայն աշխարհում կորոնավիրուսով վարակվածության դեպքերի թիվը հասել է 369 մլն 910 հազար 181-ի։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը։
COVID-19-ով վարակվելուց հետո աշխարհում վիրուսի տարածման սկզբից մինչ օրս մահացել է 5 միլիոն 649 հազար 714 մարդ։
Covid-19-ի ավելի քան 20 միլիոն դեպք ունեցող երկրների շարքում են շարունակում ներառվել Միացյալ Նահանգները, Հնդկաստանը և Բրազիլիան:
Վարակվածների և մահացածների թվով առաջատարը շարունակում է մնալ Միացյալ Նահանգները, որտեղ հայտնաբերվել է COVID-19-ով վարակված 74 մլն 66 հազար 546 մարդ, մահերի թիվը կազմել է 882 հազար 294։
Վարակվածների թվով երկրորդ տեղում է Հնդկաստանը, որտեղ COVID-19-ով հաստատված դեպքերի թիվը հասել է 40 մլն 858 հազար 241-ի, իսկ վիրուսով վարակման հետևանքներից մահացածների թիվը՝ 493 հազար 198։
COVID-19-ով վարակվածների թվով երրորդ տեղում Բրազիլիան է, որտեղ վարակվել է 25 մլն 50 հազար 601 մարդ, որից 626 հազար 170-ը մահացել է։
Համաձայն Worldometers պորտալի, որը մասնագիտացած է համաշխարհային խոշոր իրադարձությունների վիճակագրության մեջ, հունվարի 29-ին մոլորակի 1 միլիոն բնակչի հաշվով մահացության մակարդակը կազմել է 727,2: ԱՄՆ-ում 1 մլն բնակչի հաշվով մահացել է 2711 մարդ, Հնդկաստանում՝ 352, Բրազիլիայում՝ 2912։
armenpress.am
«Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնը նախատեսում է առաջիկայում Վետերանների հոսպիտալ բացել
«Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնը նախատեսում է առաջիկայում Վետերանների հոսպիտալ բացել։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հունվարի 29-ին տեղի ունեցած ասուլիսի ժամանակ այս մասին հայտնեց «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնի տնօրեն Հայկուհի Մինասյանը։
Մինասյանը նշեց, որ Վետերանների հոսպիտալը լինելու է համադրված ծառայություններով հագեցած բազմապրոֆիլ բուժհաստատություն, մեկ վայրում կլուծվեն տղաների բոլոր խնդիրները:
«Այն ամբողջությամբ հարմարեցված է լինելու հաշմանդամություն ունեցող անձանց. թե՛ այն տղաներին, որոնք կույր են, թե՛ նրանց, որոնք ունեն հոգեկան առողջության խնդիրներ»,- հավելեց Մինասյանը:
«Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնի տնօրենի խոսքով ՝ ծրագրի ընդհանուր բյուջեն 25 մլն դոլար է լինելու, առաջին դրամահավաքն արդեն ԱՄՆ-ում անցել է, հավաքվել է շուրջ 500 հազար դոլար: Առաջիկայում ևս սպասվում է համահայկական դրամահավաք։
«Վիրավոր զինվորների ու զինհաշմանդամների հետ կապված ծրագրի «փաթեթը» կփակվի այն ժամանակ, երբ կունենան բոլոր տիպի ծառայությունները: Պարտադիր զինվորական ծառայությանը կհետևի պարտադիր օգնությունը, քանի որ ոչ մի զինվոր բուժման կարիք ունենալու դեպքում չպետք է գլուխը ցավեցնի, թե ինչպես այդ խնդրին լուծում տա»,– եզրափակեց Հայկուհի Մինասյանը։
panarmenian.net
ԱՆ․ «Օմիկրոնի» դեպքում պետք չէ ապավինել բնական իմունիտետին
Կորոնավիրուսի «օմիկրոն» շտամի դեպքում պետք չէ ապավինել Covid-19-ով նախկինում վարակված լինելու արդյունքում ձեռք բերված բնական իմունիտետին։ Այդ մասին տեղեկացնում է Առողջապահության նախարարությունը՝ հղում անելով «Ամփոփ Մեդիային», որին այդ մասին հայտնել են ԱՀԿ եվրոպական տարածաշրջանային գրասենյակից։
«Եթե ունեցել եք Covid-19-ը, միևնույն է, պատվաստվե՛ք։ Լաբորատոր հետազոտությունները հստակ ցույց են տալիս, որ Covid-19 վարակից ապաքինվելը չի ապահովում պաշտպանության այնպիսի մակարդակ, որ իմունային համակարգը կարողանա կանխել հետագա վարակումը։
Կրկնակի վարակման դեպքեր նույնպես հնարավոր են, ուստի վարակից և հիվանդության պոտենցիալ ծանր ընթացքից պաշտպանվելու լավագույն միջոցը պատվաստվելն է»,-ասվում է ԱՆ հաղորդագրության մեջ:
panarmenian.net
Լուվրի մասնագետները կաջակցեն Էրեբունի թանգարանի նոր ցուցադրության ստեղծմանը
Ֆրանսիական Լուվր թանգարանի և Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարանի միջև ձեռք են բերվել ապագա համագործակցության մի շարք պայմանավորվածություններ։
Մասնավորապես, Լուվրի մասնագետները կաջակցեն Էրեբունի թանգարանի ապագա նոր ցուցադրության ստեղծման, ինչպես նաև, Էրեբունի թանգարանի մասնագետների վերապատրաստման գործում։
Պայմանավորվածությունները ձեռք են բերվել Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության «Հայ և ֆրանսիացի մասնագետների համագործակցության և փորձի փոխանակման» ծրագրով, որի շրջանակում Փարիզ էին այցելել «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրեն Միքայել Բադալյանը և «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի» տնօրեն Խաչիկ Հարությունյանը։
Նրանք արդյունավետ աշխատանքային հանդիպում են ունեցել Լուվրի թանգարանի Արևելյան հնությունների դեպարտամենտի ղեկավար Արիեն Թոմայի և վերջինիս տեղակալ Վենսան Բլանշարի հետ։
Կողմերը պատրաստակումություն են հայտնել իրականացնել ընդհանուր ծրագրեր և համագործակցել ուրարտագիտության բնագավառում։
panarmenian.net
Լուկաշենկո․ Եթե ՌԴ-ի վրա հարձակվեն, ռազմական աջակցություն կցուցաբերենք
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, ժողովրդին և խորհրդարանին ուղղված ուղերձում հայտարարել է, որ եթե Ռուսաստանի վրա հարձակվեն, Բելառուսը ռազմական աջակցություն կցուցաբերի ՌԴ-ին։
«Ամենուր կրիտիկական աստիճանի է հասնում ագրեսիայի մակարդակը։ Խաղաղարար նախաձեռնությունները մի կողմ են դրվում։ Մեծ միջուկային տերությունները փորձում են նոր պայմանավորվածությունների հասնել՝ հասկանալով, որ երրորդ համաշխարհային պատերազմին մոլորակը կարող է և չդիմանալ»,-ասել է նա, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Ըստ Լուկաշենկոյի, պատերազմի այլընտրանքը նոր պայմանավորվածություններն են առանցքային տերությունների միջև՝ հավաստիացնելով, սակայն, որ եթե ագրեսիա լինի ՌԴ դեմ, Բելառուսը հանդես կգա իր դաշնակցի կողմից։
Ավելի վաղ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ասել էր, որ եթե դա ՌԴ-ից է կախված, Ուկրաինայի հետ պատերազմ չի լինի։
Ռուսաստանը պահանջել էր ՆԱՏՕ-ից չընդլայնվել դեպի արևելք և չընդունել Ուկրաինային դաշինքի կազմում։ ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ն պատասխանել են անվտանգության երաշխիքների մասին ՌԴ առաջարկներին՝ դաշինքի ընդլայնումից չեն հրաժարվելու։
Վերջին շրջանում Ուկրաինան և Արևմուտքի մի շարք երկրներ հայտարարում են, թե Ռուսաստանը մտադիր է հարձակվել Ուկրաինայի վրա և այդ նպատակով ռազմական ուժեր է կուտակում Ուկրաինայի հետ սահմանին։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն այդ տեղեկությունները սին և անհիմն է անվանել և հավելել է, որ Ռուսաստանը ոչ մեկի համար սպառնալիք չէ։ Նա չի բացառել նման հայտարարություններն արդարացնելուն միտված սադրանքների հնարավորությունը և զգուշացրել է, որ Ուկրաինայի հարավ-արևելքում ուժային լուծման փորձերը շատ լուրջ հետևանքներ կունենան։