Մամուլի տեսություն 01.02.2022
Իրանում մեկնարկել է «Այգաբացի տասնօրյակ»-ը
Վաթան էմռուզ օրաթերթ
Հունվարի 31-ին Իրանում մեկնարկել է իսլամական հեղափոխության հաղթանակի «Այգաբացի տասնօրյակ»-ը
40 տարի առաջ՝ 1979 թվականի փետրվարի 1-ին, ԻԻՀ հիմնադիր լուսահոգի իմամ Խոմեյնին, 15 տարի աքսորում և հայրենիքից հեռու մնալուց հետո, ժամանեց Իրան:
Իմամի՝ Իրան մուտք գործելուց 10 օր անց, փետրվարի 11-ին, Իրանի իսլամական շքեղ հեղափոխությունը հաղթեց:
Այդ պատճառով, իրանական բահման ամսվա 12-ից 22-ը անվանակոչվել է իսլամական հեղափոխության «Այգաբացի տասնօրյակ» և ամեն տարի այդ օրերին, հատուկ միջոցառումներով նշվում է Իրանի իսլամական հեղափոխության հաղթանակի տարեդարձը:
Էթելաաթ օրաթերթ
Մոսկվա-Արևմուտք լարվածությունը սրվում է. ԱՄՆ-ն միջուկային զորավարժություն է անցկացրել
Ուկրաինայի շուրջ լարվածության աճը Ռուսաստանին և Արևմուտքին կանգնեցրել է պատերազմի շեմին: Այս իրավիճակի ֆոնին, ԱՄՆ-ն միջուկային զորավարժություններ է անցկացնում, իսկ Բրիտանիան պատրաստվում է իր ավիակիրն անհրաժեշտության դեպքում գործուղել Ռուսաստանի հետ հակամարտության վայր:
ԱՄՆ ռազմավարական հրամանատարությունը, որը վերահսկում է միջուկային զենքի և դրա կիրառման խնդիրները, սկսել է «Համաշխարհային ամպրոպ» զորավարժությունները՝ փորձարկելու իր պատրաստակամությունը միջուկային պատերազմի դեպքում:
Թեև հայտարարվել է, որ զորավարժությունները նախապես ծրագրված են եղել, սակայն դրանք տեղի են ունենում այն պայմաններում, երբ Վաշինգտոնն անհանգստացած է Ուկրաինայի վրա Ռուսաստանի ենթադրյալ հարձակմամբ և հայտարարել է, որ դիտարկում է Մոսկվայի դեմ պատասխան տարբերակները:
Քեյհան օրաթերթ
Դուբայի և Աբու Դաբիի դեմ երրորդ խոշոր հարձակումից հետո Սիոնիստական ռեժիմի առաջնորդը տեղափոխվել է ապաստարան
Սիոնսիտական ռեժիմի առաջնորդի՝ ԱՄԷ կատարած առաջին այցին զուգահեռ, Եմենի Դիմադրությունը հարձակում է իրականացրել Աբու Դաբիի և Դուբայի վրա: Հարձակումից հետո Իցհակ Հերցոգը տեղափոխվել է ապաստարան: Այցը շատ կարևոր էր սիոնիստների համար, որը սակայն չեղարկվեց այս անօդաչու թռչող սարքերի և հրթիռային հարձակումների հետևանքով: Հարձակումների արդյունքում ոչնչացվել են ԱՄԷ-ի որոշ կենսական ենթակառուցվածքներ:
2015թ հետո, երբ Եմենը սկսեց պաշտպանվել սաուդյան կոլաիցիայի հարձակումներից, այդ երկրի հեղափոխական ուժերը ներկայումս անցել են հարձակման: Եմենի Դիմադրության ուժերին հաջողվել է անօդաչու թռչող սարքերի և բալիստիկ հրթիռների փոխել հավասարումները: Սաուդյան Արաբիան բազմիցս ճաշակել է վառոդի համն ու հոտը և լսել «Անսարալլահ»-ի հրթիռների ձայնը։ Եմենցիները հայտարարել են, որ Եմենում հանցագործությունների համար վճարելու հերթը հասել է ԱՄԷ-ին:
Իրան օրաթերթ
Թադեոսից երկու հազար տարի անց
Ձյունը ծածկել է ամեն տեղ և Սանդուխտի մատուռը փայլում է ձմռան առավոտվա պայծառ լուսյի ներքո:
Սա հենց այն ճանապարհն է, որի վրա Հիսուսի Թադեոս առաքյալը, 66 թ. քրիստոնեությունը տարածելու համար ոտք դրեց և որի մահից հետո, նրա գերեզմանի վրա կառուցվեց առաջին եկեղեցին:
Իրանի հյուսի-արևմուտքում գտնվող Ղարաքելիսա գյուղում սահմանները վերանում են: Քուրդ բնակիչները շիաների սգո արարողությունների ժամանակ տարբեր վայրեր են գնում, իսկ օգոստոսին Սուրբ Թադեի վանքը պատարստում պատարագի համար, որին մանսակցելու են գալսի աշխարհի տարբեր ոկղմերի հայերը:
armenpress.am
FlyOne Armenia»-ն պատրաստ է Երևան- Ստամբուլ-Երևան ուղղությամբ առաջին չվերթին
«FlyOne Armenia» ավիաընկերությունը պատրաստ է Երևան- Ստամբուլ-Երևան ուղղությամբ առաջին չվերթի իրականացմանը, որը կայանալու է փետրվարի 2-ին: Բոլոր նախապատրաստական աշխատանքներն արված են, հակահամաճարակային միջոցառումները հաշվի են առնված: Երևան- Ստամբուլ- Երևան երթուղով չվերթերի նկատմամբ հետաքրքրություն կա: «Արմենպրես»-ի հետ զրույցում «FlyOne Armenia» ավիաընկերության խորհրդի նախագահ Արամ Անանյանը նշեց, որ ներկայում չվերթի առնչությամբ առկա աշխուժության մակարադակը համապատասխանում է ընկերության նախնական կանխատեսումներին:
«Մենք կարևորում ենք այս ուղղությամբ օդային հաղորդակցության վերականգնումը՝ փոխադարձության հիմքի վրա։ Ինչպես արդեն առիթ ունեցել ենք նշելու, այն շատ լավ հնարավորություն է պոլ…
ՀՀ-ում 12-ամսյա գնաճն աստիճանաբար կնվազի և կանխատեսվող հորիզոնում կմոտենա նպատակային 4% ցուցանիշին. ԿԲ
ՀՀ կենտրոնական բանկի գնահատմամբ՝ արտաքին հատվածը Հայաստանի տնտեսության վրա դեռևս կունենա գնաճային ազդեցություն, սակայն ակնկալում է, որ 12-ամսյա գնաճն աստիճանաբար կնվազի և կանխատեսվող հորիզոնում կմոտենա նպատակային 4% ցուցանիշին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ԿԲ նախագահ Մարտին Գալստյանն իր ասուլիսում:
Գալստյանը հիշեցրեց, որ 2022թ. փետրվարի 1-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշել է բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 8.0%: 2021թ. դեկտեմբերին 12-ամսյա գնաճը նվազել է և կազմել 7.7%:
«12-ամսյա բնականոն գնաճը նվազել է ԿԲ կանխատեսումներին համահունչ և կազմել 7.3%: ՀՀ հիմնական գործընկեր երկրներում շարունակվում է տնտեսական վերականգնումը: Հումքային և պարենային ապրանքների միջազգային շուկաներում բարձր գնաճային միջավայրը պահպանվում է էներգակիրների ավելի բարձր գների և արտադրաշղթաների խաթարումների հետևանքով։ Միջազգային գների աճն արտահայտվում է նաև գործընկեր երկրներում կանխատեսված ցուցանիշների համեմատ ավելի բարձր գնաճի մակարդակով։ Այդ պատճառով գործընկեր երկրների ԿԲ-ները նախանշում են սպասվածի համեմատ դրամավարկային պայմանների ավելի արագ խստացում: Արդյունքում` արտաքին հատվածը ՀՀ տնտեսության վրա դեռևս կունենա գնաճային ազդեցություն»,-ասաց Գալստյանը:
Հայաստանում համավարակի հերթական ալիքը տարածվում է արագ տեմպերով, սակայն, ըստ Գալստյանի, դրա ազդեցությունը տնտեսության վրա գնահատվում է մեղմ: 2021թ-ի վերջին շինարարության և արդյունաբերության ճյուղերում արձանագրվել է սպասվածից բարձր տնտեսական ակտիվություն։ Խորհուրդը համակարծիք է, որ ամբողջական պահանջարկը շարունակում է մնալ բարձր՝ ի հաշիվ արտաքին պահանջարկի, որը նպաստում է գնաճային միջավայրի պահպանմանը: Վերջինս, ինչպես նաև կարգավորվող գների ակնկալվող փոփոխություններն արտացոլվում են գնաճային սպասումների վարքագծում:
Ամփոփելով՝ խորհուրդը նպատակահարմար է գտել բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը: «Քաղաքականության այս գործողությունների արդյունքում 12-ամսյա գնաճն աստիճանաբար կնվազի և կանխատեսվող հորիզոնում կմոտենա նպատակային 4% ցուցանիշին: ԿԲ Խորհուրդը գնահատում է, որ աշխարհաքաղաքական զարգացումներով պայմանավորված մակրոտնտեսական հեռանկարների հետ կապված անորոշությունը դեռևս բարձր է։ Միաժամանակ, կանխատեսված ուղեգծից գնաճի շեղման ռիսկերը հիմնականում վերևի ուղղությամբ են։ Ռիսկերի դրսևորման պարագայում Խորհուրդը համարժեքորեն կարձագանքի և կապահովի գների կայունության նպատակը»,-ասաց Գալստյանը:
panarmenian.net
2021-ին արտահանումը ՀՀ-ից գերազանցել է $3 մլրդ-ը
2021 թվականի հունվար-դեկտեմբերին արտահանումը Հայաստանից 2020-ի համեմատ աճել է 19.1%-ով՝ գերազանցելով 3 մլրդ դոլարը, հայտնում է Վիճակագրության կոմիտեն։
Արտաքին առևտրաշրջանառությունը 2021-ի հունվար-դեկտեմբերին կազմել է 8.38 մլրդ դոլար, ինչը 17.7%-ով գերազանցում է 2020-ի նույն ժամանակահատվածի ցուցանիշից։
Ներմուծումը հաշվետու ժամանակահատվածում կազմել է 5.35 մլրդ դոլար, ինչը 16.9%-ով ավելի է 2020-ի համեմատ։ 2021-ի դեկտեմբերին ներմուծումը նախորդ տարվա դեկտեմբերի համեմատ աճել է 27.7%-ով։
2021-ի հունվար-դեկտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ սպառողական գների ինդեքսն աճել է 7.2%-ով, իր հերթին տեղեկացնում է Էկոնոմիկայի նախարարությունը։
2021-ի հունվար-դեկտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Հայաստանում Տնտեսական ակտիվության ցուցանիշի հավելաճը կազմել է 5.8%:
panarmenian.net
ՄԻՊ․ Կին զինծառայողներն առաջխաղացման խոչընդոտների են հանդիպում
Կին զինծառայողներն ունեն առաջխաղացման խոչընդոտներ, չկան երաշխիքներ ամուսնացած կամ հղի կանանց համար և այլն։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝ հավելելով, որ նոր առաջարկներն ուղարկելու են ԱԺ պաշտպանության հանձնաժողով և ՊՆ։
Նշվում է, որ չնայած ՊՆ և ԳՇ իրավասու ստորաբաժանումները կին զինծառայողների իրավունքների ապահովման ուղղությամբ կատարել են որոշակի աշխատանք, այդուհանդերձ կան օրենսդրական խոչընդոտներ, որոնք Զինված ուժերում հանգեցնում են կանանց իրավունքների ոտնահարումների՝
«1.Թեև Հայաստանում կանայք կրթությամբ չեն զիջում տղամարդկանց՝ Զինված ուժերում կին զինծառայողների տոկոսային հարաբերակցությունը՝ տղամարդ զինծառայողների համեմատությամբ, բավական ցածր է: Այս մասին են վկայում նաև Պաշտպանության նախարարության տվյալները:
Շատ ժամանակ նրանք ներգրավված չեն զինվորական ստորաբաժանումներում որոշումների կայացմանը:
2.Հասարակությունում կա կարծրատիպային վերաբերմունք կին զինծառայողների նկատմամբ, և կանայք բավարար կերպով ներկայացված չեն զինվորական բարձր պաշտոններում: Ավելին՝ կին զինծառայողները հիմնականում զրկված են առաջխաղացման հնարավորությունից: Կանայք առավել մեծ թիվ են կազմում միայն շարքային կազմի և ավագ ենթասպայական կազմում, մինչդեռ սպայական կազմում կին զինծառայողների հարաբերակցությունը բավական ցածր է:
Կին զինծառայողները բախվում են խոչընդոտների նաև սպայական կոչում ստանալիս: Այս մտահոգության մասին զորամասեր այցերի և առանձնազրույցների ընթացքում մեզ հայտնել են հենց կին զինծառայողները:
«3.Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքը հնարավորություն չի տալիս երեխայի խնամքի համար արձակուրդի ժամանակահատվածը հաշվի առնել հերթական զինվորական կոչում շնորհելու համար:
․․․Նշված սահմանափակման հետևանքով կին զինծառայողները կարող են կանգնել մի կողմից՝ ընտանիք և երեխաներ, մյուս կողմից՝ աշխատանք և աշխատանքում առաջընթաց ունենալու երկընտրանքի առաջ:
4.Զինվորական օրենսդրությամբ առկա չեն խրախուսական նորմեր այն կին զինծառայողների համար, ովքեր ունեն մինչև երեք տարեկան երեխայի խնամքի համար արձակուրդից օգտվելու հնարավորություն, սակայն ծառայելու նպատակով այդ արձակուրդից իրենց ցանկությամբ չեն օգտվել:
5.Հղի կին ծառայողների համար հատուկ հանդերձանք նախատեսված չէ: Մինչդեռ, հղի կանանց համազգեստի հարմարավետության տեսանկյունից, հաշվի առնելով նաև այլ երկրների փորձը, ճիշտ կլինի նրանց համար նախատեսել հատուկ համազգեստ:
6.Որևէ իրավական ակտում հրապարակված չեն, թե որոնք են կանանց համար հասանելի զինվորական հաշվառման ենթակա մասնագիտությունները։
7.Կանանց զինվորական ծառայության խրախուսման տեսանկյունից կարևոր կլինի նաև ընդհանրապես ընտանեկան կյանքի առանձնահատկությունների հաշվառմամբ օրենսդրության վերանայումը:
Օրինակ՝ համատեղ ծառայության բավարար օրենսդրական երաշխիքներ առկա չեն զինծառայող և քաղաքացիական ծառայող, ինչպես նաև տարբեր համակարգերում ծառայող ամուսինների համար: Միևնույն ժամանակ, առկա չեն օրենսդրական երաշխիքներ պայմանագրային զինծառայողին ծառայության նոր վայր տեղափոխելու դեպքում նույն զորամասում քաղաքացիական հաստիք զբաղեցնող նրա ամուսնուն (կնոջը) նրա հետ ծառայության նոր վայր տեղափոխելու, ինչպես նաև տարբեր համակարգերում ծառայող ամուսիններից մեկին ծառայության նոր վայր տեղափոխելու դեպքում մյուս ամուսնուն հնարավորին մոտ զորամասում ծառայության տեղափոխելու վերաբերյալ:
8.Նախատեսված չէ նաև զինծառայողին մինչև վեց ամիս ժամկետով վերապատրաստման գործուղելու դեպքում զինծառայող հանդիսացող նրա ամուսնուն (կնոջը) նրա հետ գործուղելու կամ դրա անհնարինության դեպքում՝ չվճարվող արձակուրդ տրամադրելու հնարավորություն՛,-ասվում է գրառման մեջ:
Նշվում է, որ անհրաժեշտ է անհապաղ իրագործել նշված առաջարկները, ինչպես նաև հանրային իրազեկումներով բարձրացնել կնոջ դերը Զինված ուժերում։