Մամուլի տեսություն . 02.02.2022
Իրանում մեկնարկել է իսլամական հեղափոխության հաղթանակին նվիրված «Այգաբացի տասնօրյակ»-ը:
Էթելաաթ օրաթերթ
Այսօր առավոտյան, ԻԻՀ հիմնադիր իմամ Խոմեյնու սրբավայր-դամբարանում, պետական ու զինվորական պաշտոնյաների ներկայությամբ, տեղի է ունեցել իմամի՝ Իրան վերադարձի 43-րդ տարեդարձին նվիրված արարողություն:
Արարողության ժամանակ, իմամի՝ Իրանի մուտք գործելու ժամին, հնչել է իսլամական հեղափոխության զանգը:
Միջոցառման մասնակիցները կրել են ԻԻՀ դրոշը և բացականչել՝ «Մեր առաջնորդը Խամենեին է»:
Քեյհան օրաթերթ
Արտագաղթը սիոնիստների առջև ծառացած մարտահրավերներից է
Սիոնիստական ռեժիմի առջև ծառացած մարտահրավերներից մեկն արտագաղթն է։ Օկուպացված տարածքներում անապահովության տարածումը և ներքին ճգնաժամերը, ռեժիմի բնակիչներից շատերին ստիպել են արտագաղթել եվրոպական երկրներ:
Այս երևույթը մղձավանջի է վերածվել սիոնիստների համար: Ըստ Fars News գործակալության՝ Began Heritage կոնտրոնի անցկացրած ուսումնասիրության արդյունքների համաձայն՝ Օկուպացված Պաղեստինիոմ բնակվող սիոնիստների 59 տոկոսն արտագաղթելու մտադրությամբ դիմել է տարբեր երկրների դեսպանատներ, կամ մտածում այդ մասին:
Վաթան էմռուզ
Ռուսաստանի գազային լծակը՝ Եվրոպայի վրա ճնշում բանեցնելու համար
«Հյուսիսային հոսք» խողովակաշարը ոչ միայն Եվրոպա մայրցամաքն այլ ողջ Արևմուտքը երկփեղկել է: Վերջերս, Ուկրաինայի ճգնաժամի ֆոնին, տարածվում է ամերիկացիների քարոզչությունը, որի հիմնական նպատակն է թույլ չտալ, որպեսզի այս խողովակաշարի հոսքը, որը Մոսկվայի համար ԵՄ-ի վրա ճնշման լծակ է, դադարեցվի:
Եվրոպայում Մոսկվայի հետ Վաշինգտոնի դիմակայության հիմնական առանցքը այս խողովակաշարն է:
ԱՄՆ-ի դեմոկրատական և հանրապետական իշխանավորները շատ լավ գիտեն, որ «Հյուսիսային հոսքը», որը Ռուսաստանի Սիբիրի Յամալ թերակղզու բնական գազի ավազաններից անցնում է դեպի Գերմանիայի հյուսի-արևելք, Ֆինլանդական ու Բալթյան ծովով, գերակշռում է ՆԱՏՕ-ի՝ դեպի արևելք ռազմական ընդլայնման տրամաբանության նկատմամբ:
Ջավան օրաթերթ
Հնարավորության վերածված պատժամիջոցների ցանկը երկար է
Իրանի Իսլամական հեղափոխությունից ավելի քան 43 անց, Արևմուտքը շարունում է պատժամիջոցներ կիրառել Իրանի տնտեսության դեմ և ոտնահարել իրանցիների իրավունքները:
Տնտեսագետները, սակայն, նշում են, որ Իրանը պատժամիջոցները վերածել է հնարավորության և մուտք գործել ոլորտներ, որոնցում արտադրության մենաշնորհը պատկանում էր արևմտյան խոշոր ընկերություններին: Իրանի տնտեսությունը կարող է որոշ ոլորտներում թերություններ ունենալ, բայց ունի հստակ ապագա, որը կախված չէ Արևմուտքից և Արևելքից և որին հնարավոր է հասնել միայն հենվելով ներքին արտադրական հզորության վրա:
armenpress.am
Շվեդիան շուրջ 5,5 միլիոն դոլար կուղարկի Ուկրաինայի օգնության համար
Շվեդիան 50 միլիոն շվեդական կրոն (շուրջ 5,5 միլիոն դոլար) կուղարկի Ուկրաինայի հարավ-արեւելքի «կայունության ամրապնդման» ֆոնդին, որն ստեղծվել Է Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի, Կանադայի եւ Շվեյցարիայի հետ համատեղ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդում Է թագավորության ԱԳ նախարարությունը:
«50 միլիոն շվեդական կրոն փոխանցելով «Կայուն Ուկրաինա» գործընկերային հիմնադրամին, մենք եւս մեկ անգամ ցույց ենք տալիս Ուկրաինայի հետ Շվեդիայի համերաշխությունը եւ հաստատուն աջակցությունը նրա ինքնիշխանութանն ու տարածքային ամբողջականությանը»,-հաղորդագրությունում մեջբերվում Է համագործակցության գործերի նախարար Մատիլդա Էռնկրանսի խոսքը:
Նա նշել Է, որ հիմնադրամը կամրապնդի հարավ-արեւելքում ռուսական ագրեսիային դիմակայելու Ուկրաինայի կարողությունը՝ նպաստելով հանրային ծառայությունների որակի բարձրացմանը, երկխոսության ընդլայնմանը եւ ներառական տնտեսական զարգացմանը: Ճշտվում Է, որ հիմնադրամը կհամալրի ՄԱԿ-ի կողմից ցուցաբերվող օժանդակությունը: Շվեդիայի ԱԳՆ-ում հավելել են, որ Ուկրաինան թագավորության կողմից օգնության խոշորագույն ստացողն Է, որը հատկացվում Է Արեւելյան Եվրոպայում բարեփոխումների անցկացման համար եւ տարեկան կազմում Է մոտավորապես 240 միլիոն շվեդական կրոն (ավելի քան 25 միլիոն դոլար), հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
armenpress.am
Ղրղզա-տաջիկական սահմանին իրադրությունը մնում է լարված
Ղրղզա-տաջիկական սահմանին իրադրությունը մնում Է լարված, բայց հակամարտության համար նախադրյալներ առայժմ չկան: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, փետրվարի 2-ին լրագրողներին հայտնել Է Ղրղզստանի Ազգային անվտանգության պետական կոմիտեի (ԱԱՊԿ) ղեկավար Կամչիբեկ Տաշիեւը:
«Ես չԷի ասի, թե սահմանին իրադրությունը հանգիստ Է, այն լարված Է: Առայժմ ոչ մի նախադրյալ չկա, որ այն կդառնա կոնֆլիկտային»,-հայտարարել Է Տաշիեւը:
«Քանի դեռ չի ավարտվել սահմանների նկարագրման հարցը, հակամարտություն կարող Է առաջանալ ցանկացած պահի, հենց այնտեղ մարդիկ են ապրում»,-նշել Է նա:
Նրա խոսքով՝ ավելի վաղ տարհանված բոլոր բնակիչները վերադարձել են իրենց տներ: Հունվարի 27-ին իրադրությունը զրղզա-տաջիկական սահմանին սրվել Է, Ղրղզստանի սահմանապահ ծառայության հաղորդագրության համաձայն՝ Բաթքեն-Իսֆան ճանապարհը փակելու պատճառով:
Ղրղզստանի եւ Տաջիկստանի սահմանապահ ծառայությունների ներկայացուցիչների միջեւ բանակցություններից հետո ճանապարհի տեղամասը բացվել Է: Բայց իրադրությունը վատթարացել Է, փոխհրաձգություն Է սկսվել Ղրղզստանի եւ Տաջիկստանի սահմանապահ զորքերի ստորաբաժանումների միջեւ, որը շարունակվել Է ավելի քան հինգ ժամ: Փոխհրաձգություններն ընթացել են Թորթ-Քոչո եւ Չըր-Դաբո վայրերում:
Տաջիկական կողմը, ինչպես պնդել են Ղրղզստանի սահմանապահ ծառայությունում, օգտագործել Է ականանետներ եւ նռնականետներ: Ղրղզստանի առողջապահության նախարարության տվյալներով՝ փոխհրաձգության ժամանակ վերքեր Է ստացել 12 մարդ, նրանց վիճակը գնահատվում Է որպես միջին ծանրության: Զինվորականների եւ խաղաղ քաղաքացիների շրջանում տուժածների մասին հայտարարել Է նաեւ տաջիկական կողմը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
armenpress.am
Բողոքի ալիք Վրաստանում. խոշոր քաղաքների բնակիչները պահանջում են գների նվազեցում
Վրաստանի չորս քաղաքների՝ Թբիլիսիի, Քութայիսի, Փոթիի եւ Քոբուլեթի բնակիչները բողոքի ակցիայի են դուրս եկել երկրում գների բարձրացման պատճառով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Sputnik Վրաստանի թղթակիցը պատմում Է իրադարձությունների վայրից:
Մի քանի տասնյակ մարդ ձեռքներին պլակատներ են բռնել հետեւյալ մակագրություններով՝ «Բարձրացրեք աշխատավարձերը», «Իշխանությունները ծիծաղում են մեզ վրա», «Ի՞նչ լուր կա աշխատանքի տեղավորման մասին», «Հնդկաձավարը թանկացել Է 80 տոկոսով»: Հավաքվածների խոսքով՝ Վրաստանը տեղ Է գտել այն երկրների տասնյակում, որոնց բնակիչներն ապաստան են խնդրում արտասահմանում: «Վրաստանը դառնում Է թոշակառուների երկիր: Երիտասարդությունը մեկնում Է:
Խելացի, ուժեղ, աշխատունակ մարդիկ փախչում են Վրաստանից: Սա լիակատար աղետ Է»,-ասել Է ակտիվիստ Գեորգի Մումլաձեն: Բողոքողները իշխանություններից պահանջում են՝ փոխել սակագների բարձրացման քաղաքականությունը եւ արմատախիլ անել կոռուպցիան, որը, նրանց խոսքով, կրկին հայտնվել Է երկրում:
«Մարդկանց խոստացել են սակագները նվազեցնել կիսով չափ, վառելանյութի գները նվազեցնել առնվազն մեկ լարիով»,-ասել Է «Միասնական ազգային շարժում» ընդդիմադիր կուսակցության անդամ Իրակլի Նադիրաձեն: Ակցիաների վայրում մոբիլիզացվել են ոստիկանության պարեկային եւ պահակային ծառայության աշխատակիցները: Հանրահավաքներն անցկացվում են առանց անկարգությունների:
panarmenian.net
Զեյնալյան․ Քանի դեռ պատվաստումները չեն հասել 90%-ի, համաճարակային իրավիճակը կպահպանվի
ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը, խոսելով կորոնավիրուսի «օմիկրոն» շտամի տարածվածության բավականին մեծ ցուցանիշի մասին, ասել է, որ Հայաստանում բնակչության մոտ 40 տոկոսը պատվաստվել է երկու դեղաչափով, սակայն դա բավականին ցածր ցուցանիշ է վիրուսի չտարածման համար։
«Սա ընդամենն օգնում է, որպեսզի հոսպիտալացման դեպքերը պակասեն, այսինքն՝ նվազում է առողջապահական համակարգի ծանրաբեռնվածությունը։ Բայց քանի մենք չունենք 90 և ավելի տոկոս պատվաստում, ունենալու ենք համաճարակային իրավիճակ: Այն թյուր կարծիքը, որ 1 միլիոն մարդ արդեն պատվաստվել է, բայց շարունակվում է վիրուսը տարածվել, դա սխալ է», - ընդգծել է Զեյնալյանը, գրում է Aysor.am-ը։
Զեյնալյանը նաև նշել է, որ այլ շտամերի հետ համեմատ, մահաբերության ցուցանիշը խիստ ցածր է:
«Եթե նկատել եք` մահվան թվերը եզակի են, այդքան բարձր հիվանդացության պայմաններում, մահվան թվերը ցածր են, ըստ էության, մենք գնում ենք այնպիսի իրավիճակի, որ սա կլինի սովորական շրջանառվող վիրուս ամբողջ երկրագնդով, ինչպես գրիպի սեզոնային վիրուսն է։ Մարդիկ կվարակվեն, կլավանան և հոսպիտալացման կարիք մեծամասամբ չի լինի», - նշել է նա:
Ըստ պատգամավորի` «օմիկրոնի» տարածվածության պատճառն այն է, որ այդ շտամի վարակելիության աստիճանը չափազանց բարձր է այլ շտամերի համեմատ. Զեյնալյանը ցուցանիշներին չի տիրապետում, թե մեկ մարդը քանի հոգու կարող է վարակել:
Պատգամավորի կարծիքով` այն սահմանափակումները, որ կան, բավարար է վերահսկողության տակ պահել վիրուսի տարածումը:
Հայաստանում փետրվարի 2-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 374,878-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 3956-ով:
panarmenian.net
Փոխնախարար․ «Օմիկրոնով» վարակվելիությունը երիտասարդների շրջանում ավելի բարձր է
Առողջապահության փոխնախարար Արմեն Նազարյանը, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով կորոնավիրուսի նոր դեպքերի աճին, ասել է, որ դա պայմանավորված է երկրում շրջանառվող «օմիկրոն» շտամով, քանի որ այս տեսակն ունի բարձր վարակելիություն։
Նազարյանն ընդգծել է, որ «օմիկրոնով» վարակվելիությունը երիտասարդների շրջանում ավելի բարձր է, գրում է Panorama.am-ը։
Նա հավելել է, որ մարդիկ ավելի թեթև են տանում հիվանդությունը, «օմիկրոնով» վարակվածներն ավելի քիչ հոսպիտալացման կարիք ունեն, մահացության դեպքերը նույնպես քիչ են։
«Այս պահին գործող սահմանափակումները եթե պահանվեն, բավարար են, որպեսզի կարողանանք պահպանել ցածր շեմ, նաև դրան զուգահեռ ակտիվ պատվաստման աշխատանքներ տարվեն»,- ասել է փոխնախարարը։
Հայաստանում փետրվարի 2-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 374,878-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 3956-ով:
panarmenian.net
Շալենբերգ․ Թուրքիայի հետ ՀՀ հարաբերությունների կարգավորումը մեծ քայլ կլինի տարածաշրջանի համար
Թուրքիայի հետ Հայաստանի հարաբերությունների կարգավորումը մեծ քայլ կլինի ամբողջ տարածաշրջանի համար։ Այդպիսի հայտարարություն է արել Ավստրիայի Եվրոպական և արտաքին գործերի դաշնային նախարար Ալեքսանդր Շալենբերգն իր հայ պաշտոնակից Արարատ Միրզոյանի հետ Երևանում կայացած ասուլիսի ժամանակ։
Նրա խոսքով՝ պետք է աշխատել վստահության հաստատման և տարածաշրջանում լարվածության թուլացման ուղղությամբ, տեղեկացնում է Sputnik Արմենիան։
«Գիտակից քայլեր են արվում հարևան Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ։ Դա մեծ քայլ կլինի Հայաստանի ժողովրդի և ամբողջ տարածաշրջանի համար»,- ասել է Շալենբերգը։
Հունվարի 14-ին Մոսկվայում տեղի է ունեցել Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչներ՝ ՀՀ ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանի և դեսպան Սերդար Քըլըչի հանդիպումը՝ երկու երկրի միջև հարաբերությունների կարգավորման նպատակով։ Հանդիպման ավարտին կողմերն այն դրական և կառուցողական են անվանել։ «Կողմերը համաձայնել են շարունակել լիարժեք կարգավորմանն ուղղված բանակցությունները՝ առանց նախապայմանների»,-ասվում է հանդիպման վերաբերյալ ՀՀ ԱԳՆ հաղորդագրության մեջ։