Մամուլի տեսություն 03.02.2022
Իր էմիրաթցի գործընկերոջ հետ հեռախոսազրույցում, Ամիր Աբդոլլահյանը Սիոնիստական ռեժիմի ներկայությունը սպառնալիք է համարել բոլոր երկրների ու տարածաշրջանի համար։
Էթելաաթ օրաթերթ
Թուրքիայում բանվորները բողոքում են աննախադեպ գնաճի դեմ
Թուրքական ընկերությունների և արհեստանոցների աշխատակիցները երկրի տարբեր քաղաքներում բողոքի ցույցեր են կազմակերպել, պահանջելով բարելավել իրենց կենսապայմանները:
Ցույցի ժամանակ, որին մասնակցել են բազմաթիվ թուրքական ընկերությունների աշխատակիցներ, ցուցարարները պահանջել են բարձրացնել աշխատավարձերը բարձրացնելու և բարելավել կենսապայմանները:
Համշահրի օրաթերթ
Ամիր Աբդոլլահյան. Սիոնիստական ռեժիմը սպառնալիք է տարածաշրջանի և բոլոր երկրների համար
Իր էմիրաթցի գործընկերոջ հետ հեռախոսազրույցում, Ամիր Աբդոլլահյանը Սիոնիստական ռեժիմի ներկայությունը սպառնալիք է համարել բոլոր երկրների ու տարածաշրջանի համար։
Չորեքշաբթի օրը, ԱՄԷ ԱԳ նախարար Աբդուլլահ բին Զայեդ Ալ Նահյանի հետ հեռախոսազրույցում, նշելով, որ պատերազմի շարունակությունն ու հակամարտության տարածումը ձեռնտու չէ ոչ հակամարտող կողմերին, ոչ էլ տարածաշրջանին, Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը հավելել է.«Պետք է ջանքեր գործադրել, որպեսզի ճգնաժամ հարուցող տարրերը տեղ չունենան տարածաշրջանում»:
Անդրադառնալով Եմենի ճգնաժամին, Ամիր Աբդոլլահյանը նշել է.«Մենք համոզված ենք, որ պատերազմի շարունակությունը և հակամարտությունների ու վեճերի տարածումը ձեռնտու չէ կողմերից ոչ մեկին և ոչ էլ տարածաշրջանին»:
Իրանի ԱԳ նախարարը երկու երկրների հարաբերությունները որակել է դրական և զարգացող ընթացք ունեցող, ասելով.«Եչկու երկրների պաշտոնյաներն ունեցել են արդյունավետ հանդիպումներ և խորհրդակցություններ»։
ԱՄԷ-ի ԱԳ նախարարն ասել է.«ԱՄԷ-ի կառավարությունը լրջորեն է տրամադրված Իրանի հետ հարաբերությունների զարգացման հարցում և անհրաժեշտ է համարում շարունակել երկկողմ բանակցությունները տարբեր ոլորտներում»։
Վաթան էմռուզ օրաթերթ
Դմեկրատներն Իրանի հետ համաձայնության շուրջ տարաձայնություններ ունեն
Մենենդես. Բայդենը փորձում է հասնել ավելի երկարատև և ամուր գործարքի, սակայն Իրանը հասկացրել է, որ հրթիռների և տարածաշրջանի հարցի շուրջ որևէ քննարկում չի ընդունում:
Վիեննայի բանակցությունների ճակատագիրը կախված է Վաշինգտոնի քաղաքական որոշումից։ Բանակցությունների ութերորդ փուլի վերջին զարգացումները և Վաշինգտոնի շուրջ տեղի ունեցող դիվանագիտական իրադարձությունները հաստատում են դա:
Սպիտակ տանը Կատարի էմիրի և Բայդենի երկուշաբթի օրը կայացած հանդիպումից հետո, որը մամուլում շրջանառված լուրերի համաձայն կապված էր ԱՄՆ-ի ու Իրանի միջև Դոհայի միջնորդության հետ, Կատարի արտգործնախարարն ասաց, որ այդ երկր էմիրը և ԱՄՆ նախագահը քննարկել են Իրանի միջուկային բանակցությունների հետ կապված և տարածաշրջանային տարբեր հարցեր:
Կատարի արտգործնախարար Մուհամեդ բին Աբդուլ Ռահման Ալ-Թանին Al Jazeera-ին ասել է. «Մեզ համար կարևոր է Իրանի հետ միջուկային համաձայնության հասնելը, քանի որ այս երկիրը տարածաշրջանում կայունության և անվտանգության գործոն է: Մենք փորձում ենք Իրանին խրախուսել դրական նախաձեռնություններով հանդես գալ տարածաշրջանի երկրների նկատմամբ:
Քեյհան օրաթերթ
ԱՄն-ի պետական պարտքը գերազանցել է 30 տրիլիոն դոլարը
Russia Today-ի հաղորդմամբ՝ ԱՄՆ ֆինանսների նախարարության վիճակագրությունը ցույց է տալիս, որ կորոնավիրուսի համավարակի ընթացքում վերցված վարկերի արդյունքում, երկրի պետական պարտքը առաջին անգամ գերազանցել է 30 տրիլիոն դոլարը:
Ճապոնիան և Չինաստանը, յուրաքանչյուրը համապատասխանաբար 1.3 տրլն և 1.8 միլիարդ դոլարով, շարունակում են մնալ ԱՄՆ-ի խոշորագույն օտարերկրյա վարկատուները։ Միացյալ Նահանգները մոտ 8 տրիլիոն դոլար պարտք է օտարերկրյա կառույցներին (բացի Ճապոնիայից և Չինաստանից), ներառյալ՝ Բրիտանիան, Իռլանդիան, Բրազիլիան, Կանադան, Ֆրանսիան, Հնդկաստանը, Բելգիան, Թայվանը և Հոնկոնգը:
Իրան օրաթերթ
Բայդենը շարունակում է Թրամփի ուղին
Վերչջերս անցկացված հարցման արդյունքներով՝ ընտրողների երկու երրորդը նշել է, որ Բայդենի երդմնակալությունից հետո, ԱՄՆ-ը սխալ ուղղությամբ է գնում:
Նման կարծիք է հայտնել հարցվածների 68 տոկոսը: Իսկ 32 տոկոսն ասել է, որ Միացյալ Նահանգները ճիշտ ուղու վրա է:
armenpress.am
Վարչապետը հայտարարեց, որ շատ մոտ են արձանագրելու տարածաշրջանային կոմունիկացիաների բացման առաջին արդյունքները
Երևանում քննարկվել է Երասխ- Ջուլֆա-Օրդուբադ- Մեղրի- Հորադիզ երկաթգծի կառուցման հարցը:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Կառավարության նիստի ժամանակ տեղեկացրեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ մանրամասներ ներկայացնելով ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի, «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ նախագահ Օլեգ Բելոզյորովի և ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի՝ փետրվարի 2-ի հանդիպումից:
Փաշինյանը հայտարարեց` շատ մոտ են արձանագրելու տարածաշրջանային կոմունիկացիաների բացման եռակողմ աշխատանքային խմբի առաջին գործնական արդյունքները, քանի որ փետրվարի հանդիպումն ամբողջությամբ եղել է գործնական և նվիրված է եղել Երասխ– Ջուլֆա–Օրդուբադ– Մեղրի–Հորադիզ երկաթուղային գծի կառուցման աշխատանքներին:
« Մենք արդեն այդ թեմայով պայմանավորվածություններ ձեռք ենք բերել, որոնց անբաժանելի մաս է այն հանգամանքը, որ մենք պետք է այդ երկաթուղին կառուցենք, և երկաթուղին պետք է գործի ՀՀ տարածքում` ՀՀ օրենսդրության շրջանակներում, Ադրբեջանի տարածքում` Ադրբեջանի օրենսդրության շրջանակներում, և երեկվա այցը, ըստ էության, գործնականացմանն էր ուղղված»,– ասաց Փաշինյանը:
Վարչապետը հայտնեց, որ արդեն քննարկվում են տեխնիկական առաջադրանքի ձևակերպման հարցերը, նաև նախագծման հարցերը, նաև շինարարության մեկնարկի և ֆինանսավորման հարցերը:
«Իրադարձություններից առաջ ընկնել պետք չէ, բայց այս դինամիկայով շարունակվելու դեպքում մենք կարող ենք վստահություն հայտնել, որ առաջիկայում այդ հնարավորությունն իրագործելը դառնում է իրատեսական»,-ասաց նա:
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն իր հերթին հավելեց, որ երկաթգծի վերականգնման հետ կապված ունենալու են երկկողմ շփումներ, որովհետև ենթակառուցվածքի օպերատորը «Հարավկովկասյան երկաթուղիներ»-ն է:
«Ըստ այդմ, մենք ճիշտ ենք համարում այս փուլից ծրագրի հետ կապված առաջընթացներում ինտենսիվ փորձագիտական շփումներ ունենալ նաև երկկողմ հարթակում, որովհետև նախագծային փուլից սկսած՝ ճիշտ է, որ օպերատորի հետ մեր համագործակցությունը սերտ լինի, որպեսզի նախագիծն ունենա այնպիսի տրամաբանություն, որ դրանից հետո անմիջապես կառուցվի ու հետո անմիջապես շահագործվի առանց խոչընդոտների:
Կարծում եմ, որ «Ռուսական երկաթուղիներ» ընկերությունը աշխարհի լրջագույն կառույցներից մեկն է և այն ներուժը, փորձը և տեղեկատվությունը, որին նրանք տիրապետում են, իհարկե, շատ կարևոր է այս նախագծի իրականացման և հետագա շահագործման համար: Նաև պետք է նշել, թե ինչ խոսքերի վերադասավորում տեղի կունենա` Հյուսիս-հարավ, թե Արևելք-Արևմուտք լոգիստիկ ուղղությունները, այդ ներուժի գնահատականի մեջ համագործակցության արդյունքում ունենալու ենք համապարփակ տեղեկատվություն, որը հնարավորություն կտա գնահատել այս ծրագրի եկամտաբերությունը և ապագա ֆինանսական մոդելի ճիշտ կառուցումը», - ասաց Գրիգորյանը:
armenpress.am
Թուրքիայի եւ Հունաստանի սահմանին 12 միգրանտի մարմին են գտել
Թուրքիայի եւ Հունաստանի սահմանի մոտ ցրտամահ Է եղել 12 միգրանտ: Այդ մասին հաղորդել Է BBC News-ը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Թուրքիան մեղադրել Է Հունաստանի սահմանապահներին այն բանում, որ նրանք մի խումբ միգրանտների ստիպել են ետ վերադառնալ սահմանով:
Թուրքիայի պաշտոնատար անձինք հայտնել են, որ փետրվարի 2-ի առավոտյան հայտնաբերվել Է 11 մարմին:
Եվս մեկ ցրտահարված մարդ Է հայտնաբերվել, որն ավելի ուշ մահացել Է հիվանդանոցում: Թուրքիան Հունաստանին մեղադրել Է միգրանտներին բռնի կերպով Թուրքիա վերադարձնելու մեջ, ինչը միջազգային իրավունքին համապատասխան անօրինական Է մարդու իրավունքների բնագավառում:
Մինչդեռ Հունաստանի միգրացիայի նախարար Նոտիս Միտարաչին հայտարարել Է, որ «միգրանտներն այդպես Էլ սահման չեն հասել», հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
armenpress.am
Կառավարությունը փորձում է միջոցներ ձեռնարկել գնաճը զսպելու համար. Նիկոլ Փաշինյան
Հայաստանը 2021 թվականի ընթացքում ունեցել է էական գնաճ, որը 2020 թվականի դեկտեմբերի համեմատ ավել է 7.7 տոկոսով: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Կառավարության նիստի ժամանակ այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Սա ավելին է, քան նախատեսել ենք պետական բյուջեով: Դուք գիտեք, որ գնաճը գլոբալ խնդիր է, և պետք է արձանագրենք, որ Հայաստանում առանձին վերցրած գործընթաց տեղի չի ունենում: Փորձում ենք միջոցներ ձեռնարկել գնաճը զսպելու համար: Հույս ունենք, որ այս տարի մեզ կհաջողվի գնաճը բերել պլանավորված միջակայքի շրջանակներ»,- ասաց Փաշինյանը:
ՀՀ վարչապետը նաև հույս ունի, որ կկարողանան արձանագրել 7 տոկոս տնտեսական աճ:
«Հույս ունենք, որ արդեն բարեկեցության աճի ռեժիմի մեջ մտնելու հնարավորություն կունենանք: 2021 թվականի նախնական արդյունքներով 5.8 տոկոս տնտեսական աճ է արձանագրվում, որը ավելին է, քան պլանավորվում էր 2021 թվականի համար, բայց, իհարկե, պակաս է մեր ցանկություններից: Մեզնից շատ լուրջ ջանքեր են պահանջվում, որպեսզի կարողանանք մեր սահմանած նշաձողերին հասնել»,- եզրափակեց Փաշինյանը:
panarmenian.net
Picsart-ը ձեռք է բերում Code Republic կրթական հարթակը
Հայկական Picsart-ը, որն աշխարհի ամենահաճախ ներբեռնվող հավելվածներից է, հայտարարել է Code Republic կրթական հարթակը ձեռք բերելու մասին։ Գործարքի գումարը հայտնի չէ։ Նպատակն է՝ միացնել հարթակը Picsart Academy կրթական ստորաբաժանմանը։
2016-ից գործող Picsart Academy-ն տրամադրում է համաշխարհային մակարդակի ուսուցման հնարավորություն ՏՏ ոլորտի առավել մեծ որակավորում ունեցող ուսանողների համար, այդ թվում` վեբ-մշակումների, արհեստական ինտելեկտի, մեքենայական ուսուցման, ապրանքների կառավարման և այլ ոլորտներում։ Հազարավոր ուսանողներ են անցել Picsart ծրագրով, ամեն տարի հարթակը հարյուրավոր հայտարարություններ է ստանում։ Code Republic-ի գնումը թույլ կտա Picsart Academy-ին աջակցել ավելի մեծ թվով ծրագրերի և ընդլայնվել։
Գործարքի արդյունքում Code Republic-ի ավելի քան 20 աշխատակից կմիանա Picsart Academy-ի թիմին։ Code Republic-ի հիմնադիր Վարդան Գրիգորյանը նախկինում, մոտ երկու տարի, աշխատել է Picsart-ում ավագ ինժեների պաշտոնում։
2012 թվականից նա նաև կանոնավոր կերպով ծրագրավորման ուսումնական դասընթացներ է անցկացնում, որտեղ նաև տաղանդներ հայտնաբերելու և զարգացնելու ունակություն է ձեռք բերել։ Գրիգորյանը վերադառնում է Picsart որպես Picsart Academy-ի տնօրեն, որը զբաղվելու է ընկերության կրթական մասով` ուղղված նոր տաղանդների ներգրավմանը։
Picsart Academy-ի դասընթացներն այժմ ընթանում են միայն հայերեն լեզվով, և փետրվարին Երևանում առկա դասընթացներ են անցկացվելու։ Ընթացիկ տարում թիմը մտադիր է նաև անգլերեն լեզվով դասընթացներ սկսել և ընդլայնել առկա դասընթացները մյուս քաղաքներում։
Picsart-ը ֆոտո- և տեսախմբագիր է, որը 2011 թվականին ստեղծել է Հովհաննես Ավոյանը։ Հավելվածում, բացի խմբագրման գործիքներից և ֆիլտրերից, կա նաև սոցիալական հարթակ, որտեղ կարելի է կիսվել գործերով կամ դառնալ նախընտրած օգտատիրոջ հետևորդը։ Picsart-ն ավելի քան 800 աշխատակից ունի Նյու Յորքում, Բանգալորում, Բեռլինում, Մոսկվայում, Տոկիայում և Երևանում։ Ծառայությունը 150 մլն ակտիվ օգտատեր ունի աշխրհի 180 երկրում։
2020-ի վերջում Picsart-ը գնեց D’Efekt խելացի տեսախմբագրին, որը ստեղծել են հայաստանցի մի խումբ մշակողներ։ Այն թույլ է տալիս էֆեկտներ ներդնել տեսանյութում շարժվող օբեյկտների վրա։
panarmenian.net
Ռուս փորձագետ․ «Օմիկրոնը» կորցրել է թոքերի հյուսվածք ներթափանցելու հատկությունը
Կորոնավիրուսը մուտացիայի արդյունքում կորցրել է թոքերի հյուսվածքի մեջ ներթափանցելու ունակությունը՝ «օմիկրոն» շտամը հիմնականում վերին շնչուղիներն է ախտահարում և հիվանդության ծանր ընթացք չի առաջացնում։ Այդ մասին հայտարարել է ՌԴ Ռոսպոտրեբնադզորի ղեկավար Աննա Պոպովան։
«Կորոնավիրուսը որոնում է մարդու օրգանիզմին հարմարվելու լավագույն ձևը և այդ որոնումներում կորցրել է ռեցեպտորներից մեկը, որն ապահովում էր դրա ներթափանցումը թոքի հյուսվածքի մեջ»,- ասել է նա, գրում է «Վեդոմոստին»։
Ըստ նրա, «օմիկրոնն» այժմ Covid-19-ի ծանր ընթացք չի առաջացնում, սակայն դեռևս հայտնի չէ, թե ինչ բարդություններ կարող են լինել դրանից հետո։
Հայաստանում փետրվարի 2-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 374,878-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 3956-ով: Առողջապահության փոխնախարար Արմեն Նազարյանը, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով կորոնավիրուսի նոր դեպքերի աճին, ասել է, որ դա պայմանավորված է երկրում շրջանառվող «օմիկրոն» շտամով, քանի որ այս տեսակն ունի բարձր վարակելիություն։
panarmenian.net
Վրաստանում ուզում են չեղարկել Covid-19-ի «կանաչ անձնագրերը» հանրային վայրեր այցելելու համար
Վրաստանում որոշել են չեղարկել Covid-19-ի «կանաչ անձնագրերը» հանրային վայրեր այցելելու համար։ Այդ մասին հայտնել է Վրաստանի Միջգերատեսչական համակարգող խորհրդի օպերատիվ շտաբի ղեկավար Գեորգի Գիբրաձեն։
«Հաշվի առնելով «օմիկրոն» շտամի արագ տարածումը, վարակի թույլ ընթացքը, ինչպես նաև միջազգային փորձը՝ Խորհուրդը որոշել է չեղարկել «կանաչ անձնագրի» պարտադիր պահանջը»,-ասել է նա, գրում է «Էխո Կավկազա»-ն։
Ըստ նրա, այն քաղաքացիները, որոնց «կանաչ անձնագիրն» անհրաժեշտ է արտերկիր մեկնելու համար, կարող են օգտվել դրանից։ Գիբրաձեն նշել է, որ «կանաչ անձնագրերի» համակարգն արդյունավետ չէ կորոնավիրուսով վարակման թվերի աճի ֆոնին։
«Կանաչ անձնագիրը» տրվում էր այն անձանց, որոնք ամբողջական պատվաստում էին ստացել կորոնավիրուսի դեմ, կամ ՊՇՌ թեստ հանձնել վերջին 72 ժամում կամ էքսպրես թեստ՝ վերջին 24 ժամում։
Դեկտեմբերի 1-ից Վրաստանում միայն «կանաչ անձնագրով» մարդիկ կարող էին այցելել սննդի օբյեկտներ, կինո, թատրոն, մարզասրահներ և հանրային այլ վայրեր։
Վրաստանում փետրվարի 1-ի դրությամբ գրանցվել է կորոնավիրուսի 24,201 նոր դեպք։ Դա առավելագույն ցուցանիշն է պանդեմիայի բռնկումից ի վեր։