Մամուլի տեսություն 04.02.2022
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i163540-Մամուլի_տեսություն_04.02.2022
Բայդենի նախագահությունը վերածվում է պատմական աղետի: ԱՄՆ-ում անցկացված հարցման արդյունքների տվյալներով, Բայդենի ու նրա կառավարության աշխատանքն աղետալի է:
(last modified 2026-04-22T14:27:35+00:00 )
Փետրվար 04, 2022 14:28 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 04.02.2022

Բայդենի նախագահությունը վերածվում է պատմական աղետի: ԱՄՆ-ում անցկացված հարցման արդյունքների տվյալներով, Բայդենի ու նրա կառավարության աշխատանքն աղետալի է:

Համշահրի օրաթերթ
ՀԳՀԾ-ի պատուհանը փակվում է և մենք հայտնվում ենք բարդ իրավիճակում 
Պետքարտուղարության խոսնակը ՀԳՀԾ-ի շուրջ ստեղծված իրավիճակի համար մեղադրել է Թրամփի վարչակազմին՝ պնդելով, որ Վիեննայում համաձայնությունը վերականգնելու հնարավորությունների պատուհանը փակվում է։
Նեդ Փրայսը  չորեքշաբթի օրը հայտարարել է, ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալու հետևանքով, Իրանը ժամանակ է շահել:
Պատասխանելով լրագրողի հարցին, որը վերաբերվում էր Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ սենատոր Բոբ Մենենդեսի հայտարարության այն մասին,  թե Իրանը երեքից չորս շաբաթ ժամանակ է շահել և որը քննադատել էր ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի՝ ՀԳՀԾ  վերադառնալու փորձը, Փրայսն  ասել է. «Դուք վերջեին օրերին լսել եք իմ գործընկերներից մեկից   մտահոգությունն  Իրանի  միջուկային ծրագրի վերաբերյալ: Դա  վերաբերվում է այն զարգացումներին, որ Իրանը կարող է ունենալ, ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի  նախորդ վարչակազմի դուրս գալու հետևանքով»:

Ջամե Ջամ օրաթերթ
Պենտագոնի խոսնակը հայտարարել է, որ Սիրիայում խաղաղ բնակիչների սպանվելու վերաբերյալ հետաքննություն չի անցկացվի
Պենտագոնը հաստատել է այն լուրերը, որ մի շարք խաղաղ բնակիչներ են սպանվել Սիրիայի հյուսիս-արևմուտքում ամերիկյան ուժերի կողմից վերջերս իրականացված գործողության ընթացքում: 
Պենտագոնի խոսնակ Ջոն Քիրբին  հայտարարել է. «Մենք դեռ որոշում չենք կայացրել այս կապակցությամբ հետաքննություն անցկացնելու վերաբերյալ»:
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հինգշաբթի օրն իր ելույթում հայտարարել է, որ սիրիական Իդլիբում գործողության ընթացքում ամերիկյան ուժերը սպանել են ԻԼԻՊ-ի  նոր առաջնորդին։

Էթեմադ օրաթերթ
Երկու ամերիկացի բուժքույր 1.5 միլիոն դոլար են վաստակել՝ կորոնավիրուսի դեմ պատվաստման եկղծ վկայականների տրամադրմամբ:
Նյու Յորքի նահանգային հիվանդանոցում աշխատած բուժքույրերը կեղծել և վաճառել են կորոնավիրուսի պատվաստման վկայականները, վաստակելով ավելի քան 1.5 միլիոն դոլար, հաղորդում է CNBC կայքը։
Նյու Յորքի Լոնգ Այլենդի հիվանդանոցի 49 և 44-ամյա բուժքույրերը ներկայուսմ  գտնվում են կալանքի տակ: 

Իրան օրաթերթ
Անկման ընթացքի մեջ
Ջո Բայդենի նախագահությունը վերածվում է պատմական աղետի:   
Ամերիկացիների մոտ Բայդենի նկատմամբ վստահությունը նվազում է:   Սոցհարցման  հարցման արդյունքներն աղետալի են եղել Բայդենի ու նրա կառավարության համար: 

armenpress.am
Հայաստանը և Մեծ Բրիտանիան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր են կնքելու առաջիկայում 
Միացյալ Թագավորության կառավարությունը ներկայում աշխատում է Հայաստանի Հանրապետության հետ՝ վերջնական տեսքի բերելու Միացյալ Թագավորություն – Հայաստանի Հանրապետություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, որն ընդգրկում է երկկողմ հարցերի ողջ շրջանակը: Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի առիթով «Արմենպրես»-ին տված հարցազրույցում ասել է Հայաստանի Հանրապետությունում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գալագերը՝ հույս հայտնելով, որ մոտ ապագայում կլինեն լրացուցիչ հայտարարություններ այդ մասին:
Դեսպան Ջոն Գալագերի հետ հարցազրույցն ամբողջությամբ կհրապարակվի փետրվարի 7-ին:

 armenpress.am
 
Բազմաթիվ հիմնավորումներ կան, թե ինչու է անհրաժեշտ փոխել Սահմանադրությունը. Մարուքյան 
  Սահմանադրական բարեփոխումների խորհրդի անդամ, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը կարևորում է սահմանադրական բարեփոխումների այնպիսի գործընթաց ունենալը, որը երկրում կբերի ոչ թե նոր բաժանումներ, այլ համերաշխություն ու համախմբում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Մարուքյանը նման տեսակետ հայտնեց Սահմանադրական բարեփոխումների խորհրդի առաջին նիստում:
«Մենք պետք է կարողանանք ունենալ այնպիսի գործընթաց, որ այն ոչ թե նոր բաժանումներ բերի մեր երկրում, այլ համերաշխություն և համախմբում: Եվ պետք է ամեն ինչ անել, որ այդ համերաշխությունն ու համախմբումը լինի մայր օրենքի՝ Սահմանադրության տեքստի շուրջ: Առանց որի ես նաև չեմ տեսնում հանրաքվեի միջոցով այդ տեքստի ընդունում, եթե չեղավ հանրային լավ կոնսոլիդացիա, մեր սահմանադրական հանրաքվեի բարիերն այնքան բարձր է, որ անհնար կլինի ուղղակի թեկուզ ամենալավ գրված տեքստը դարձնել ՀՀ սահմանադրություն»,-ասաց Մարուքյանը:
Նա նշեց՝ ինքը խորհրդում է, քանի որ այն, ինչ չի ստացվել «Լուսավոր Հայաստան» կուսակցությանը տեղ հասցնել 2014-ին, 2015-ին Սահմանադրական բարեփոխումների ժամանակ: Այն, ինչ չի ստացվել այդ առաջարկներով, լոբբինգով այնպիսի Սահմանադրություն ունենալ, որ
Մարուքյանը նշեց՝ նախորդ բարեփոխումների ընթացքում իր քաղաքական ուժին չի հաջողվել առաջարկներով, լոբբինգով այնպիսի Սահմանադրություն ունենալ, որ լինի իրական խորհրդարանական համակարգ, իրական հակակշիռների և փոխզսպումների մեխանիզմներ, անկախ ինստիտուտներ ունենանք: «Եվ ունենանք Սահմանադրություն, որտեղ հստակ նշված է, թե ով է տարածքային ամբողջականության երաշխավորը, օրինակ` այս Սահմանադրության մեջ հստակ չկա նման բան, իսկ նախկին Սահմանադրություններում կար, և էլի շատ հարցեր»,-ասաց Մարուքյանը:
Նա կարևորեց դրա համար ռեսուրս և ջանք ներդնելը: «Ակնհայտ է մի բան, որ բազմաթիվ հիմնավորումներ կան, թե ինչու է պետք փոխել Սահմանադրությունը: Սկսած հանրաքվեից, որ օրինակ գործող Սահմանադրությունը կեղծված հանրաքվեով է ընդունվել, կեղծ պառլամենտական համակարգ է ներդրվել երկրում»,-կարծիք հայտնեց նա:
Մարուքյանը հավելեց՝ վճռական կամքով են եկել խորհուրդ՝ իրենց ժամանակը, ներուժը գիտելիքը ներդնելու, փոխադարձ հարգանքի, համերաշխության մթնոլորտում քննարկելու, բանավիճելու և հասնելու այն լուծումներին, որ ՀՀ-ն ավելի կզորացնեն:

armenpress.am
Իտալիան եւ Ֆրանսիան հանդես են եկել Ուկրաինայի շուրջ Ռուսաստանի հետ երկխոսությանն աջակցելու օգտին 
Իտալիայի եւ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարներ Լուիջի դի Մայոն եւ Ժան Իվ լե Դրիանը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են «ռուս-ուկրաինական սահմանին եւ Ուկրաինայի արեւելքում իրադրության վերջին զարգացումները»:
Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Իտալիայի ԱԳ նախարարությունը: Ինչպես նշվում Է, նախարարները հավաստել են, որը պաշտպանում են Ուկրաինայի տարածքային ամբողջականությունն ու լիակատար ինքնիշխանությունը:
«Նրանք համակարծիք են Ռուսաստանի հետ երկխոսության ուղին շարունակելու հանձնառության հարցում՝ պահպանելով եվրոպական ճակատի միասնությունը ընդհանուր պատասխան որոշելիս»,-ասվում Է կոմյունիկեում»:
Դի Մայոն, մասնավորապես, «հույս Է հայտնել, որ Մոսկվան դրականորեն կպատասխանի ճգնաժամի լուծման համար լուրջ եւ կոնկրետ երկխոսություն գործարկելու դաշնակիցների պատրաստակամությանը»:
«Դրա հետ մեկտեղ նա ընդգծել Է, որ անհրաժեշտ Է աշխատել Էսկալացման գալարից խուսափելու համար, որը կնվազեցներ քաղաքական եւ դիվանագիտական նախաձեռնությունների դաշտը»,-հաղորդել Է Իտալիայի ԱԳՆ-ն:
Երկու երկրների ԱԳ նախարարների հեռախոսազրույցը եղել Է «երկարատեւ եւ արդյունավետ», ասվում Է հայտագրում: Ռուսաստանը քանիցս հերքել Է Արեւմուտքի եւ Ուկրաինայի մեղադրանքները «ագրեսիվ գործողությունների» հարցում, հայտարարելով, որ ոչ ոքի չի սպառնում եւ չի պատրաստվում ոչ ոքի վրա հարձակվել, իսկ «ՌԴ ագրեսիայի» մասին հայտարարությունները որպես պատրվակ են օգտագործում, որպեսզի ՆԱՏՕ-ի ավելի շատ ռազմական տեխնիկա տեղակայեն Ռուսաստանի սահմանների մերձակայքում:
ՌԴ ԱԳՆ-ում ավելի վաղ նշել են, որ «ռուսական ագրեսիայի» եւ դրանից պաշտպանվելու համար Կիեւին օգնելու հնարավորության մասին Արեւմուտքի հայտարարությունները ե՛ւ ծիծաղելի են, ե՛ւ վտանգավոր, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
[5:40 PM, 2/4/2022] +374 93 867261: panarmenian.net
Ռուսաստանցիներն ԱՄՆ ուսանողական և ակադեմիական վիզաներ կարող են ստանալ Երևանում 
 
Մոսկվայում ԱՄՆ դեսպանությունը, հյուպատոսական գործողությունների սահմանափկման կապակցությամբ, խորհուրդ է տվել այն ռուսաստանցիներին, որոնք ցանկանում են ուսանողական կամ ակադեմիական մուտքի արտոնագիր ստանալ, դիմել Երևանում ԱՄՆ դիվներկայացուցչություն, հայտնում է ՏԱՍՍ-ը։
Նույն նպատակով ռուսաստանցիները կարող են դիմել նաև Ղազախստանում, ինչպես նաև Սերբիայում ԱՄՆ դեսպանություններ։
«Քանի որ հյուպատոսական գործողությունները Մոսկվայում խիստ սահմանափակված են, ԱՄՆ Պետական դեպարտամենտը ՌԴ քաղաքացիների համար ոչ իմիգրացիոն վիզաների դիմումների մշակման մի քանի կետ է նշանակել»,- ասվում է հայտարարության մեջ։
2021-ի օգոստոսի 1-ից Մոսկվայում ԱՄՆ դեսպանությունն աշխատում է վերջին 5 տարվա համար նվազագույն կազմով։ ԱՄՆ կողմից սահմանված հակառուսական պատժամիջոցներին և դիվանագետներին արտաքսելուն ի պատասխան, ՌԴ-ն սահմանափակել է ԱՄՆ դեսպանության կողմից ՌԴ և այլ երկրների քաղաքացիների աշխատանքի ընդունելու հնարավորությունը։

panarmenian.net
 ԱՄՆ-ն մեղադրել է ՌԴ-ին ֆեյք տեսագրություն պատրաստելու մեջ՝ օգտագործելու որպես Ուկրաինա ներխուժման պատրվակ 
 
  ԱՄՆ Պետքարտուղարությունը հայտարարել է, որ Ռուսաստանը ֆեյք տեսագրություն է պատրաստել որպես Ուկրաինա ներխուժման պատրվակ օգտագործելու համար։ Այդ մասին հայտարարել է Պետքարտուղարության մամուլի քարտուղար Նեդ Փրայսը։
Ըստ The New York Times-ի, հետախուզական տվյալները վկայում են, որ Ռուսաստանը մտադիր է բեմականացնել և տեսագրել, թե ինչպես են ուկրաինացի զինվորականներն իբր հարձակվում ՌԴ տարածքի կամ Ուկրաինայի արևելքի ռուսալեզու բնակչության վրա։ Նշվում է, որ տեսագրության մեջ դերասանները ներկայացվելու են որպես մահացած մարդիկ, լինելու են պայթյունների հետևանքների տեսարաններ, կեղծ ուկրաինական ռազմատեխնիկա և թուրքական անօդաչուներ։ Թե ով է կանգնած տեսագրության հետևում, հայտնի չէ, սակայն, ըստ NYT-ի, ՌԴ հետախուզությունն է ներգրավված, գրում է Meduza-ն։
Պարբերականի աղբյուրների համաձայն, ՌԴ-ն մտադիր էր օգտագործել տեսանյութը Ուկրաինային ռուսալեզու բնակչության ցեղասպանության մեջ մեղադրելու և այդ երկիր ներխուժումն արդարացնելու համար։ «Այդ տեսանյութը, եթե այն հրապարակվի, կարող է Պուտինի համար անհրաժեշտ կայծը լինել՝ Ուկրաինայի դեմ ռազմական գործողություններ սկսելու և արդարացնելու համար»,-ասել է Սպիտակ տան ներկայացուցիչը, որին մեջբերում է Reuters-ը։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով ԱՄՆ իշխանությունների հայտարարությունը, ասել է, որ ԱՄՆ-ն առաջին անգամը չէ, որ խոսում է Ուկրաինա ներխուժելու ՌԴ մտադրությունների մասին, սակայն, դրան ոչինչ չի հաջորդել։
«Սա առաջին խոստումը չէ։ Նախկինում էլ են դրանք բարձրաձայնվել, բայց այդպես էլ ոչինչ չի եղել»,-ասել է Կրեմլի ներկայացուցիչը։
2021-ի աշնանից ռուսական զորքերի կուտակումներ են արձանագրվում Ուկրաինայի հետ սահմանին, ինչի պատճառով Արևմուտքը մտավախություն ունի, որ ՌԴ-ն կարող է ներխուժել Ուկրաինա։ Մոսկվան դա հերքում է։ ԱՄՆ-ն սպառնում է պատժամիջոցներ սահմանել ՌԴ դեմ, եթե դա տեղի ունենա։
[5:41 PM, 2/4/2022] +374 93 867261: panarmenian.net
 Բենզինի ու գազի թերակշռումների դեմ միջոցներ սահմանող նախագիծը կլրամշակվի 
 
 Բենզինի ու գազի թերակշռումների դեմ միջոցներ սահմանող նախագիծը, որը փետրվարի 3-ին քննարկվել է ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում, ուղարկվել է լրամշակման։
Հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանի նախագահությամբ առաջին ընթերցմամբ քննարկվել է Կառավարության հեղինակած «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» օրինագծերի փաթեթը:
Նշվել է, որ գազալցակայաններում և բենզալցակայաններում պարբերաբար անցկացված ստուգաչափումների արդյունքում համապատասխան տեսչական մարմնի կողմից բացահայտվել են տնտեսվարողների իրականացրած անթույլատրելի մ…