Մամուլի տեսություն 08.02.2022
Իսլամական հեղափոխությանը հաջորդած 43 տարիների ընթացքում Իրանը մեծ առաջընթաց է գրանցել պաշտպանական ոլորտում, վերացնելով կախվածությունն արտասահմանից:
Խորասան օրաթերթ
Իսլամական հեղափոխությանը հաջորդած 43 տարիների ընթացքում Իրանը մեծ առաջընթաց է գրանցել պաշտպանական ոլորտում:
Իսլամական հեղափոխությունից հետո 43 տարիների ընթացքում պաշտպանական ոլորտում Իրանի ձեռքբերումները հնարավոր չէին լինի Փահլավիների ռեժիմի օրոք, հաշվի առնելով ռեժիմի կածխվածությունն արտասահմանից և պաշտպանական ոլորտի արդյունաբերությունը զարգացնելու ցանկության բացակայությունը:
Վերջին տասնամյակների ընթացքում ակնհայտ դարձավ, որ միջազգային դաշինքների փոփոխությունները կարող են խաթարել երկրների պաշտպանական ծրագրերը և խոցելի դրության մեջ դնել դրանց բանակը, ուստի Իրանը շաժվեց այս ոլորտում ինքնաբավության ուղությամբ:
Հեղափոխությունից առաջ Իրանը կարող էր արտադրել միայն 30 անուն պաշտպանական արտադրանք, սակայն այսօր այդ թիվը հասել է 770-ի, ինչը երկրին առավելություն է տվել տարածաշրջանի երկրների համեմատ և չեզոքացրել Իրանի դեմ հարձակվելու թշնամիների առավել քան 30 տարի փափագած երազանքը:
Էթելաաթ օրաթերթ
ԵՄ. Մենք չենք կարող դիմակայել ռուսական գազի կրճատման ճգնաժամին
ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատուն հայտարարել է, որ Ռուսաստանը կարող է պատասխան քայլերի դիմել արևմտյան պատժամիջոցների դեմ, սակայն Եվրոպան չի կարող դիմակայել ռուիսական գազի նվազեցման արդյուքնում առաջացած ճգնաժամին:
Ջոզեպ Բորելն ասել է. «Իհարկե, ԵՄ-ն ԱՄՆ-ի հետ կքննարկի ռուսական գազից իր կախվածությունը նվազեցնելու ուղիները, սակայն իրականությունն այն է, որ վերջին տարիներին Ռուսաստանը խստացել է իր տնտեսական պատժամիջոցների նկատմամբ իր պատասխանք այլերը՝ մեծացնելով իր արտարժույթի պահուստները, և դա, համեմատության համար, ավելին է, քան Եվրոպայի ջանքերը՝ ռուսական գազի հնարավոր կրճատման դեպքում համապատասխանք այլերի դիմելու կապակցությամբ:
Վաթան էմռուզ
Իրանում շարունակվում է «Ֆաջր» կինոփառատոնը
«Ֆաջր» 40-րդ կինոփառատոնի ութերորդ օրը Թեհրանի փառատոնի տանը, ժյուրիի և ԶԼՄ-ների ներկայացուիցիչների համար ցուցադրվել են «Բիռոյա» և «Առանց նախնական պայմանավորվածության» ֆիլմերը:
Այս տարի, «Ֆաջր» կինոփառատոնն անց է կացվում խիստ կորոնավիրուսային սահմանափակումների փոխարեն, խելացի սահմանափակումներով:
Կինոփառատոնի ընթացքում «Սիմորղ» մրցանակի համար մրցելու է 22 աշխատանք:
Քեյհան օրաթերթ
Ընդդիմությունը շրջափակել է Կանադայի մայրաքաղաքը
Կանադայի կառավարությունն արտակարգ դրություն է հայտարարել: Բեռնատարների վարորդները կաթվածահար են արել մայրաքաղաքը՝ ի նշան բողոքի կորոնավիրուսային խիստ միջոցառումների դեմ:
Կանադացիները բողոքում են պարտադիր պատվաստման որոշման դեմ:
Օտտավայիք աղաքապետ Ջիմ Ուոթսոնը արտակարգ դրություն է հայտարարել:
armenpress.am
Ռուսաստանի ԱԳՆ-ն բողոքի նոտա է հղել ԱՄՆ դեսպանատանը
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը Մոսկվայում ԱՄՆ դեսպանատանը դեկտեմբերի 8-ին բողոքի նոտա է հանձնել: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«ԱՄՆ և ՆԱՏՕ-ի անդամ պետությունների ռազմական ակտիվությունը ռուսական սահմանների երկայնքով, այդ թվում և ռազմական ավիացիայի թռիչքներն ու ռազմածովային ուժերի վտանգավոր մանեվրները, շարունակում են թափ հավաքել: Մեր սահմանների անվտանգային համակարգի ամրությունը փորձարկելուց հետո ամերիկացի զինվորականներն ու նրանց ՆԱՏՕ-ի դաշնակիցներն անցել են սադրանքների՝ ընդդեմ քաղաքացիական ինքնաթիռների, ինչը վտանգում է օդային տարածքն ու մարդկային կյանքերը: Այս սադրիչ գործողությունների առնչությամբ դեկտեմբերի 8-ին Մոսկվայում ԱՄՆ դեսպանատանը ներկայացվել է բողոքի նոտա, որտեղ նախազգուշացվել են նման անխոհեմ քայլերի վտանգավոր հետևանքները»,- հայտնել է Զախարովան:
armenpress.am
Ադրբեջանի ՊՆ նախարարն ընդունել է Թուրքիայի ՊՆ պատվիրակությանը
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը փետրվարի 8-ին ընդունել է Թուրքիայի ազգային պաշտպանության փոխնախարար Մուհսին Դերեի գլխավորած պատվիրակությանը։
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:
Հանդիպմանը մտքերի փոխանակություն է տեղի ունեցել Բաքվում անցկացվող TEKNOFEST-2022 փառատոնին Ադրբեջանի ռազմաօդային ուժերի ավիացիոն միջոցների և ռազմական անձնակազմի մասնակցության վերաբերյալ։
Վերջում քննարկվել են Ադրբեջանի և Թուրքիայի միջև երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարները, այդ թվում՝ ռազմատեխնիկական ոլորտում համատեղ աշխատանքային խմբերի ստեղծումը և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։
panarmenian.net
Քաղաքապետ․ 12 մետրանոց ավտոբուսները ՀՀ-ում կլինեն տարեվերջին
Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն ավագանու նիստում անդրադառնալով մայրաքաղաքի տրանսպորտային խնդրին, ասել է, որ 12 մետրանոց ավտոբուսները տարեվերջին կլինեն Հայաստանում։
«Մինչև մարտի սկիզբ ԵՄ դրամական միջոցներով և կառավարության աջակցությամբ 12 մետրանոց ավտոբուսների ձեռքբերման ծրագիրն իր ավարտման փուլում կլինի և 2022 թվականի վերջին Հայաստանում կունենանք այդ ավտոբուսները։ Միևնույն ժամանակ՝ արդեն տարբեր բանակցություններ ենք իրականացնում, որպեսզի մյուս խմբաքանակը նույնպես լինի Երևանում»,-ասել է նա, հայտնում է «Առավոտը»։
Խոսելով արդեն ներկրված ավտոբուսների մասին՝ քաղաքապետն ասել է, որ նոր բերված ավտոբուսները տեխնիկական սպասարկման հետ կապված որոշ խնդիրներ ունեին, այդ պատճառով շահագործումը մի փոքր ուշացավ։
«Բայց արդեն տասնօրյա ժամկետում մենք երկու ուղեգիծ ունենք, այդ երկու ուղեգծերը սպասարկում են «Հագեր» մակնիշի ավտոբուսներով, որոնք կփոխարինվեն «Ժոգ-տունգով»։ Մենք մրցույթ ենք հայտարարելու, որպեսզի հանված «Հագերները» այլ գծերում շահագործենք»,-ասել է նա:
Քաղաքապետը վստահեցրել է, որ 12 օրից նոր ավտոբուսները դուրս կգան շահագործման։
panarmenian.net
ՊՆ․ Ադրբեջանական դիվերսիոն խմբի ներթափանցման մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը
Ադրբեջանական դիվերսիոն խմբի ներթափանցման մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը: Այդ մասին հայտնել են ՀՀ ՊՆ-ից, գրում է Aysor.am-ը։
Ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել, որ ադրբեջանական դիվերսիոն խումբը ներխուժել է Վարդենիսի Սոթքի հանքավայրի մոտ գտնվող դիրքեր։
Իրավիճակը կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈւ լիարժեք վերահսկողության ներքո, հայտնել են ՊՆ-ից։