Մամուլի տեսություն 09.02.2022
Բրիտանական վերլուծական կենտրոնը հայտարարել է, որ առանց երաշխքիների ՀԳՀծ-ն ծուղակ է Իրանի համար: Կենտրոնը հայտարարել է. «Հասկլանալի է, որ Իրանն ԱՄՆ-ից երաշխիք է պահանջում, որ համաձայնությունը կրկին չի խախտվի»:
Քեյհան օրաթերթ
Chatham House. Առանց երաշխքիների ՀԳՀԾ-ն ծուղակ է Իրանի համար
Բրիտանական վերլուծական կենտրոնը հայտարարել է, որ առանց երաշխքիների ՀԳՀծ-ն ծուղակ է Իրանի համար: Կենտրոնը հայտարարել է. «Հասկլանալի է, որ Իրանն ԱՄՆ-ից երաշխիք է պահանջում, որ համաձայնությունը կրկին չի խախտվի»:
Quincy վերլուծական կենտրոնին կապված Responsive State Craft կայքում, Դանիել Լարսոնը գրել է. «ԱՄՆ-ը չունի իր արտաքին պարտավորությունները հետևողականորեն կատարելու լավ անցյալ: Երկրները հավատում են պատժամիջոցներից ու ահաբեկչությունից օգտվելու ԱՄՆ-ի սպառնալիքներին, միևնույն ժամանակ, նրանց դժվար է համոզել, որ Վաշինգտոնին կարելի է վստահել դիվանագիտական համաձայնագրերով ստանձնած պարտավորությունները կատարելու հարցում: Մեր կառավարությունը կարող է վարկաբեկվել, քանի որ պատժամիջոցները վերացնելու և այլ զիջումներ տալու նրա խոստումներին չեն հավատում»։
Էթելլաթ օրաթերթ
Պուտին. Ռուսաստան-ՆԱՏՕ պատերազմը հաղթող չի ունենա
ՌԴ և Ֆրանսիայի նախագահները խոսել են Կրեմլում կայացած հանդիպման մասին, որն ինչպես նշել է ՌԴ նախագահը, տևել է 5 ժամ:
Վլադիմիր Պուտինը մամլո ասուլիսում հայտարարել է, որ Մոսկվան պատրաստ է անել հնարավոր ամեն բան՝ Ուկրաինայի հարցով փոխզիջման և Արևմուտքի հետ լարվածությունը թուլացնելու ուղղությամբ: Նա նշել է, որ ոչ ինքը, ոչ Էմանուել Մակրոնը, չեն ցանկանում որպեսզի տեղի ունենա ՌԴ-ՆԱՏՕ պատերազմը, որը հաղթող չի ունենալու:
Վլադիմիր Պուտինը հայտարարել; է. «Մենք կանենք հնարավոր ամեն բան, որպեսզի հասնենք այնպիսի փոխզիջման, որը կբավարարի բոլորին»:
Վաթան Էմռուզ օրաթերթ
ԵՄ-ն կարմիր գորգ է փռել ԻԼԻՊ-ի ահաբեկիչների համար
Եվրախորհրդարանի բելգիացի պատգամավոր Սասկիա Բրիկմոնը վերջին ամիսներին ջանքեր է գործադրում, որպեսզի եվրոպական երկրներն ընդունեն իրենց քաղաքացի և ԻԼԻՊ-ի անդամ հանդիսցող ահաբեկիչների ընտանիքների անդամներին:
Նար ջանքերի արդյուքնում, բելգիայի կառավարությունը թույլ է տվել, որխպեսզի Սիրիայի Ալ-Հոլւ ճամբարում գտնվող ԻԼԻՊ-ի անդամների երեխաները վերադառնան այդ երկիր:
Բելգիայի վարչապետ Ալեքսանդր Դուկրոն, իր աջակցությունը հայտնելով Եվրախորհրդարանի ծրագրին, ասել է. «Եթե այս երեխաները մեծանան այս ճամբարների աղետալի պայմաններում, վաղը նրաքն կվերածվեն ահաբեկիչների»:
Քեյհան օրաթերթ
Իսրայելի մահվան վկայականը ստորագրված է, պարզ չէ միայն ժամկետը
«Հաարեց» օրաթերթը, մի հոդվածում գրել է. «Իսրայելը ստորագրել է իր մահվան վկայականը, մնում է միայն սպասել, թե երբ կգա ժամանակը: Իսրայելն իր վերջին շունչն է քաշում»:
Այս մասին ավելի վաղ զգուշացրել են նաև մեծ թվով սիոնիստ քաղաքական ու ռազմական փորձագետներ:
Փորձագետները նշում են, որ փլուզման պատճառները ռեժիմի ներսում են: Մասնագետները հավելում են, որ ցանկացած հավանական պատերազմ աղետալի հետևանքներ կունենա ռեժիմի համար:
armenpress.am
ԱԳ նախարարը վերահաստատեց, որ Անթալիայի դիվանագիտական ֆորումին Նիկոլ Փաշինյանի մասնակցության հարց չի քննարկվում
Անթալիայի դիվանագիտական ֆորումին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցության հարց չի քննարկվել և չի քննարկվում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին վստահեցրեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարցուպատասխանին՝ անդրադառնալով ՔՊ-ից Թագուհի Ղազարյանի հարցին:
Նախարարը նկատեց, որ ակտիվորեն քննարկվել է, թե Փաշինյանի մասնակցության հարց է քննարկվում:
«Ուզում եմ մեկ անգամ ևս հավաստել, որ ՀՀ վարչապետի Անթալիայի միջոցառման մասնակցության հարցը չի քննարկվել և չի քննարկվում: Թերևս, կարող եմ ենթադրություն անել, որ որոշակի նրբերանգային սխալ թարգմանության հետևանք է սա»,-ասաց Միրզոյանը:
Ըստ նրա՝ թարգմանության այն հատվածը, որում նշվել է, որ նա կմասնակցի, «նա»-ն կարող է և երկրին վերաբերել:
Հրավեր ուղարկվել է Արարատ Միրզոյանի և Ռուբեն Ռուբինյանի անունով: «Որոշում իսկապես և չկա: Որոշումը մեծապես կախված կլինի նաև փետրվարի 24-ին կայանալիք Վիեննայի հանդիպման արդյունքներից»,-ասաց Միրզոյանը:
Նախարարն անդրադարձավ նաև հարաբերությունների կարգավորման հարցով Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների Վիեննայում նախատեսվող երկրորդ հանդիպմանը: «Ենթադրելի էր, որ առաջին հանդիպումը ճանաչողական բնույթ ունի: Հույս ունեմ, որ այս անգամ արդեն առարկայական քննարկումներ կսկսվեն երկու հատուկ ներկայացուցիչների միջև, քննարկումներ՝ ուղղված Հայաստան-Թուրքիայի սահմանի բացմանը և դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը»,-ասաց Միրզոյանը:
Ըստ նրա՝ պաշտոնական Անկարայից այս մասին եկող ազդակները, ուղերձները, ակնարկները առավելապես դրական կոնտեքստի մեջ են, և մեր ակնկալիքներն էլ այդպիսին են:
armenpress.am
Հնարավոր է Պուտինը Թուրքիա այցելի փետրվարի 14-ին
Հնարավոր է Ռուսաստանի Սաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Թուրքիա այցելի փետրվարի 14-ին:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, «Ռիա Նովոստի»-ին հայտնել է իր դիվանագիտական աղբյուրը:
«Ամսաթիվը կհրապարակվի մոտ օրերս, հնարավոր է փետրվարի 14-ին»,- խոսելով Պուտինի Թուրքիա կատարվելիք այցին ասել է «Ռիա Նովոստի»-ի զրուցակիցը։
Փետրվարի 6-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Վլադիմիր Պուտինին և Վլադիմիր Զելենսկիին հրավիրել է Թուրքիա, որպեսզի նրանք այնտեղ «լուծեն իրենց խնդիրները»։
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նախօրեին մեկնաբանել է պաշտոնական Անկարայի հայտարարությունը Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի և ուկրաինացի գործընկեր Վլադիմիր Զելենսկու միջև հանդիպում կազմակերպելու առաջարկի վերաբերյալ։
«Ինչ վերաբերում է Զելենսկու հետ հանդիպմանը, ապա ապրիորի ոչ ոք դրանից չի հրաժարվել։ Եթե այս հանդիպումը օգնի կտրել իրավիճակի այս հանգույցը երկրի հարավ-արևելքում, Պուտինը պատրաստ է հանդիպել ցանկացածի հետ»,- ասել է Կրեմլի խոսնակը։
armenpress.am
Ադրբեջանում Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը կապում են սահմանների դեմարկացիայի և դելիմիտացիայի հետ
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ ադրբեջանա-հայկական հարաբերությունների կարգավորման համար անհրաժեշտ է լուծել սահմանների սահմանազատման և սահմանագծման հարցը։
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Ջեյհուն Բայրամովը հայտարարել է Մոլդովայի ԱԳ նախարար Նիկու Պոպեսկուի հետ համատեղ մամուլի ասուլիսում։
Նա ընդգծել է, որ Ադրբեջանը պատրաստ է անվերապահորեն սկսել Հայաստանի հետ սահմանի սահմանազատման և սահմանագծման գործընթացը։
«Այսօրվա հանդիպմանը ես այս հարցը ներկայացրել եմ իմ մոլդովացի գործընկերոջ ուշադրությանը»,- ասել է Բայրամովը:
panarmenian.net
ԱԺ-ն ընդունել է Աղվան Վարդանյանի՝ ՀՀ դրոշի կիրառման շրջանակն ընդլայնելու նախագիծը
Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանի հեղինակած նախագիծը, որով առաջարկվում է ընդլայնել ՀՀ դրոշի կիրառման շրջանակը:
Քննարկման էր ներկայացվել «Հայաստանի Հանրապետության դրոշի մասին» ՀՀ օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրինագծերի փաթեթը:
Նախագիծն ընդունվել է 84 կողմ ձայնով։
«Ես ամեն օր Դավթաշենից գալիս եմ ԱԺ, ամբողջ ճանապարհին ՀՀ որևէ դրոշ չեմ տեսել», - ասել է Վարդանյանը:
Ներկայացնելով նախագիծը Վարդանյանն ասել էր, որ օրենքում լրացումներ կատարելու հիմնական նպատակը պետականության հանդեպ քաղաքացիների, առաջին հերթին երեխաների և երիտասարդների մոտ հարգալի վերաբերմունքի ամրապնդումն է։
panarmenian.net
ԱԳ փոխնախարար․ ՀՀ-ն 2020-ին բախվել է տարածաշրջան ահաբեկիչների զանգվածային տեղափոխման հետ
Հայաստանը 2020-ի աշնանը բախվել է որպես վարձկաններ օգտագործվող օտարերկրյա ահաբեկիչների և զինյալների զանգվածային տեղափոխմանը տարածաշրջան։ Այդ մասին հայտարարել է ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Արմեն Ղևոնդյանը՝ «Վալդայ» Միջազգային բանավիճային ակումբի շրջանակներում ելույթ ունենալով «Հավաքական անվտանգությունը նոր դարաշրջանում. ՀԱՊԿ-ի փորձն ու հեռանկարները» կոնֆերանսի ընթացքում։
«Ընդունվել են քայլեր, որոնք ուղղված են ահաբեկչության դեմ պայքարում հավաքական ջանքերի ավելացմանը, այդ թվում՝ զինված հակամարտություններում որպես վարձկաններ օգտագործելու համար օտարերկրյա ահաբեկիչների և զինյալների պատրաստման, ֆինանսավորման և զինման դեմ ուղղված քայլերը: Դրան մենք բախվել ենք 2020 թվականի աշնանը մեր տարածաշրջանում»,-նշել է Ղևոնդյանը, գրում է Sputnik Արմենիան։
Նրա խոսքով՝ ՀԱՊԿ-ն իր գոյության տարիների ընթացքում դարձել է տարածաշրջանային անվտանգության պահպանման գործոն։ Աշխարհում անվտանգության մեխանիզմների հետընթացի ֆոնին կազմակերպությունը, որպես բազմաֆունկցիոնալ կառույց, ուղղված է իր անդամների անվտանգության ապահովմանը։
Ղևոնդյանն ընդգծել է, որ անդամ պետությունները ջանքեր են գործադրում Կազմակերպության ներուժի, ուժերի և միջոցների կատարելագործման ուղղությամբ, ակտիվորեն խորհրդակցություններ են անցկացնում՝ միջազգային և տարածաշրջանային խնդիրների շուրջ իրենց արտաքին քաղաքական նախաձեռնությունները համակարգելու նպատակով:
2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ Թուրքիան զանգվածաբար վարձկաններ էր տեղափոխում ռազմական գործողությունների գոտի։ 2020-ի հոկտեմբերին տեղափոխման մասին հայտարարել են Ռուսաստանի արտաքին հետախուզության ղեկավար Սերգեյ Նարիշկինը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը: