Մամուլի տեսություն 10.02.2022
Փետրվարի 11-ին ԻԻՀ հիմնադիր իմամ Խոմեյնու ղեկավարած իսլամական հեղափոխության հաղթնակի 43-րդ տարեդարձի օրն է: Իսլամական հեղափոխության հաղթանակով, Իրանում ավարտվեց Փահալավիների դինաստիայի կառավարումը և հիմնադրվեց Իրանի իսլամական հանրապետւթյունմը;
Վաթան Էմռուզ օրաթերթ
Նպատակը հայտնի է
Թեհրանում տեղի է ունեցել ԻՀՊԿ վերջին ձեռքբերման՝ «Խեյբարշեքան» հեռահար հրթիռի շնորհանդեսը
Իրանի Իսլամական հեղափոխության հաղթանակի 43-րդ տարեդարձին նվիրված միջոցառումների շրջանակում, չորեքշաբթի օրը, ԶՈՒ գլխավոր շտաբի պետ գեներալ-մայոր Մոհամմադ Բաղերիի և ԻՀՊԿ ավիատիեզերական ստորաբաժանման հրամանատար Ամիր Ալի Հաջիզադեի ներկայությամբ, տեղի է ունեցել Կորպուսի ռազմավարական վերջին ձեռքբերման՝ «Խեյբարշեքան» հեռահար հրթիռի շնորհանդեսը:
ԻՀՊԿ հեռահար հրթիռների երրորդ սերնդին պատկանող «Խեյբարշեքան» ռազմավարական հրթիռն ունի եզակի առանձնահատկություններ:
Այս հրթիռում օգտագործվող վառելիքի քաշը մեկ երրորդով կրճատվել է նմանատիպ նմուշների համեմատ, իսկ կառուցման և արձակման ժամանակը կրճատվել է մեկ վեցերորդով։
1450 կմ հեռավորության վրա գտնվող թիրախները խոցելու արտակարգ արագությունն այս հրթիռի մյուս հատկությունն է:
Ամբողջովին իրանական այս համակարգը նախագծվել և կառուցվել է ԻՀՊԿ օդատիեզերական ուժերի մասնագետների կողմից:
Քեյհան օրաթերթ
Իսլամական հեղափությունը 43 տարեկան է
Փետրվարի 11-ին ԻԻՀ հիմնադիր իմամ Խոմեյնու ղեկավարած իսլամական հեղափոխության հաղթնակի 43-րդ տարեդարձի օրն է: Իսլամական հեղափոխության հաղթանակով, Իրանում ավարտվեց Փահալավիների դինաստիայի կառավարումը և հիմնադրվեց Իրանի իսլամական հանրապետւթյունմը;
43 տարի առաջ հաղթած իսլամական հեղափոխոթունն Իրանի ժողովրդի ընդվզման արդյունքն էր, որի նպատակն էր իսլամի օրհգնությամբ վերջ դնելու ժողովրդի կախվածությանը և ձևավորելու իսլամական հասարակություն, հիմնված արդարության, ազատության, ժողովրդավարության, հոգևորության և բարոյականության համադրության վրա, և իրականացնել աստվածային պատվիրաններն ու հաստատել արդարություն:
Էթելաաթ օրաթերթ
Մոսկվան հայտարարել է, որ ԱՄՆ-ն ծրագրել է սպանել Սիրիայում գտնվող իրանցի խորհրդականներին ու ռուս զինվորականներին
ՌԴարտաքին հետախուզական ծառայությունը հայտարարել է, որ ԱՄՆ հետախուզական ծառայությունները մտադիր են Դամասկոսում և Լաթաքիայում ահաբեկիչներին ուղղորդել նպատակային գործողություններ իրականացնելու սիրիական անվտանգության ուժերի, իրանցի ռազմական խորհրդատուների և ռուս զինվորականների դեմ:
Հայտարարության մեջ ասվում է. «ԱՄՆ հետախուզական ծառայությունները նպատակ ունեն ԻԼԻՊ-ի ահաբեկիչներին ուղորդել Դամասակոսում և Լաթաքիայում ահաբեկչական գործողություններ իրականացնել Սիրիայի իրավապահների, ինչպես նաև իրանցի ռազմական խորհրդատուների և ռուս զինվորականների դեմ:
Իրան օրաթերթ
Իսրայելի դեսպանը փախել է Քեմբրիջի համալսարանի ուսանողներից
Քեմբրիջի համալսարանում Բրիտանիայում Իսրայելի դեսպան Ցիպի Հոթլիի ելույթին զուգահեռ, հարյուրավոր պաղեստինամետ ուսանողներ բողոքի ցույց են անցկացրել:
Ուսանողներն աղմուկ են բարձրացրել և խանգարել ելույթին, դեսպանին ստիպելով անվտանգության խիստ միջոցառումների պայմաններում փախնել համալսարանից:
armenpress.am
Կալիֆոռնիայի իշխանությունները Tesla-ի նկատմամբ հայց են ներկայացրել ռասայական խտրականության պատճառով
ԱՄՆ-ի Կալիֆոռնիայի նահանգի իշխանությունները Tesla Էլեկտրամոբիլներ արտադրողի դեմ հայց են ներկայացրել ձեռնարկություններից մեկում ռասայական խտրականության պատճառով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է տեղական KTVU FOX 2 հեռուստաալիքը: Կալիֆոռնիայի արդարացի աշխատանքի տեղավորման եւ կացարանի տրամադրման դեպարտամենտը (DFEH) դիմում Է ներկայացրել Ալամիդի օկրուգի դատարան:
«Աշխատողներից հարյուրավոր գանգատներ ստանալուց հետո DFEH-ն այն բանի ապացույցներ Է հայտնաբերել, որ Ֆրիմոնտում գտնվող Tesla-ի գործարանը իրենից ներկայացնում Է ռասայական խտրականությամբ աշխատավայր, որտեղ սեւամորթ աշխատողները ռասայական հողի վրա ենթարկվում են վիրավորանքների եւ խտրականության՝ աշխատողներին առաջադրանքներ տալու, ձեռնարկությունում կարգապահության համար պատժելու, վարձատրության եւ ծառայության գծով առաջխաղացման ոլորտում, ինչն անբարենպաստ աշխատանքային միջավայր Է ստեղծում»,-ասվում Է դիմումի մեջ, որը մեջբերում Է հեռուստաալիքը:
Բողոքի ամբողջական տեքստը կհայտնվի փետրվարի 10-ին, նշում Է հեռուստաալիքը: Այնտեղ ավելի մանրամասնորեն կներկայացվի, թե ինչ ձեւով են խտրականության ենթարկվել ձեռնարկության սեւամորթ աշխատողները: Իր հերթին, նախքան հայցի մասին հաղորդագրությունների հայտնվելը, Tesla-ն թողարկել Է իր հայտարարությունը: Ընկերությունը նշել Է, որ Կալիֆոռնիայի իշխանությունները մտադիր են բողոք ներկայացնել «սիստեմատիկ ռասայական խտրականության եւ ճնշումների վերաբերյալ»:
Ինչպես պնդում են, Դեպարտամենտը երեք տարի հետաքննություն Է անցկացրել եւ այդ ժամանակաշրջանում «ոչ մի անգամ անհանգստություն չի հայտնել» աշխատավայրի իրադրության մասին: Ընկերությունը հայցը համարել Է «չհիմնավորված» եւ հայտարարել, որ հանդես Է գալիս խտրականության դեմ: Նաեւ ավտոարտադրողը կալիֆոռնիական դեպարտամենտին մեղադրել Է այն բանում, որ այն «կառուցողական համագործակցության» փոխարեն որոշել Է բողոք ներկայացնել, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
armenpress.am
44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրելու նպատակով ստեղծվել է ԱԺ քննիչ հանձնաժողով
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների նախաձեռնությամբ ՀՀ Ազգային ժողովում ստեղծվել է քննիչ հանձնաժողով՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարություն է տարածել Ազգային ժողովը:
««Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի պահանջով 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով իրավունքի ուժով ստեղծվել է Ազգային ժողովի քննիչ հանձնաժողով, որի լիազորությունները կիրականացնի Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը»,-նշված է ԱԺ նախագահի տեղակալ, ԱԺ նախագահի լիազորությունները կատարող Հակոբ Արշակյանի ստորագրած հայտարարության մեջ:
ՔՊ-ն դեռ նախորդ տարի հուլիսին էր հայտնել քննիչ հանձնաժողով ստեղծելու մտադրության մասին:
armenpress.am
Շենթոփն անդրադարձել է Էրդողանի՝ նախագահի թեկնածու առաջադրվելու սահմանադրական արգելքի մասին պնդումներին
Թուրքիայի Ազգային մեծ ժողովի նախագահ Մուսթաֆա Շենթոփը կրկին անդրադարձել է այն պնդումներին, թե Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը 2023 թվականի նախագահական ընտրություններում չի կարող առաջադրել իր թեկնածությունը։
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական Haberler -ը:
«Հինգ տարի է անցել, մեղադրանքները նորից ասպարեզ են եկել, ընկերները (խմբ. նկատի ունի ընդդիմախոսներին) կարծում են, որ նոր բան են գտել, հանձնաժողովի հաշվետվության համաձայն՝ այս հարցը այլևս քննարկման ենթակա չէ, այս հարցը պարզ է, երկու անգամ ընտրվելու իրավունքը բերվել է նոր համակարգով (խմբ. նկատի ունի նախագահական համակարգը)»,-ասել է Շենթոփը:
Թուրքիայում տարբեր ընդդիմադիր շրջանակներ պնդում են, որ երկրի սահմանադրության համաձայն՝ Էրդողանը չի կարող որպես նախագահի թեկնածու առաջադրվել երրորդ անգամ: Հակառակ տեսակետի պնդողներն էլ նշում են, որ երկրում տեղի ունեցած սահմանադրական փոփոխություններից հետո, որով երկրում անցում է կատարվել նախագահական կառավարման համակարգի, սա լինելու է Էրդողանի երկրորդ առաջադրումը, ինչը սահմանադրությամբ թույլատրվում է:
panarmenian.net
Երևանում Հայրենադարձության ինտեգրման կենտրոն կգործի. Որոշումն ընդունվել է
Երևանում Հայրենադարձության ինտեգրման կենտրոն կգործի։ Կառավարությունը որոշում է ընդունել «Մեկ անձից գնման ընթացակարգով գնման գործընթաց կազմակերպելու մասին»:
Նպատակն է հայրենադարձված ու հայրենադարձվել ցանկացող հայրենակիցներին «մեկ պատուհանի սկզբունքով» մատչելի, որակյալ և օպերատիվ ծառայություններ մատուցելու ունակ ինտեգրման կենտրոն ստեղծելն է։
Հայրենադարձության ինտեգրման կենտրոնն իր տեսակով առաջինը կլինի Հայաստանում, կգործի որպես միասնական ռեսուրս-կենտրոն հայրենադարձների ինտեգրման համար։
Համապատասխան պայմաններին բավարարող կենտրոնը կտրամադրի անհատականացված ծառայություններ սփյուռքի հայության շրջանում տարածում ունեցող գերակա լեզուներով՝ անգլերեն, ռուսերեն, և արևմտահայերեն։
Նաև խորհրդատվություն և գործնական աջակցություն կտրամադրվի հետևյալ ոլորտներում՝ փաստաթղթավորման, անձնական գույքի և բիզնեսի տեղափոխության, առողջապահական, կրթամշակութային, սոցիալ-տնտեսական, զբաղվածության և աշխատանքի, զինվորական հաշվառման և ծառայության, օրենսդրական, հարկային, բանկային գործարքների և ֆինանսների, իսկ վտանգված սփյուռքյան համայնքներից արտակարգ իրավիճակների հետևանքով զգալի ներգաղթի դեպքում առաջացած և հրատապ համարվող խնդիրների արագ լուծման հնարավորություն:
Վարչապետի աշխատակազմին կթույլատրվի մեկ անձից գնման ընթացակարգով կազմակերպությունից գնել սպասարկման ծախսերը, ինչը հնարավորություն կտա պատշաճ իրականացնել կենտրոնի տեխնիկական սպասարկման աշխատանքները և ապահովել դրանց իրականացման անընդհատությունը՝ օպերատիվ արձագանքելով հայրենադարձության գործընթացի ժամանակ առաջացած և հրատապ համարվող խնդիրներին:
panarmenian.net
ԱԱԾ-ն օտարերկրյա գործակալական ցանց է բացահայտել․ 19 ձերբակալված կա
ԱԱԾ-ն փաստական տվյալներ է ձեռք բերել օտարերկրյա հատուկ ծառայությունների կողմից ՀՀ տարածքում գործակալական ցանց հիմնելու և վարձատրության դիմաց ի վնաս Հայաստանի ինքնիշխանության, տարածքային անձեռնմխելիության և արտաքին անվտանգության թշնամական գործունեություն ծավալելու վերաբերյալ:
Լրտեսության և պետական դավաճանության հատկանիշներով հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում անհերքելի ապացույցներ են ձեռք բերվել, որ ստեղծած գործակալական ցանցի կազմում ներգրավել են ԶՈւ տարբեր ստորաբաժանումներում ծառայող անձանց:
Լրտեսություն իրականացրած անձինք սոցցանցերում ստեղծել են իգական սեռի ներկայացուցիչների տվյալներով բացված կեղծ անհատական էջեր՝ հայուհիների տվյալներով և լուսանկարներով: Դրանից հետո հայերենին ազատ տիրապետող օտարերկրյա հատուկ ծառայությունների ներկայացուցիչները ծանոթություններ են հաստատել ՀՀ ԶՈւ-ում տարբեր պաշտոններ զբաղեցնող անձանց հետ՝ հնարավորություն ունենալով համացանցային ծանոթությունները վերածել մտերիմ հարաբերությունների, իսկ հետո նաև՝ առաջարկել գումարի դիմաց համագործակցել իրենց հետ և տրամադրել ռազմական բնագավառին վերաբերող տեղեկություններ:
Նշված անձինք գործակալական ցանցում ներգրավել են մոտ 20 ՀՀ քաղաքացու, ովքեր ՀՀ զինված ուժերում զբաղեցրել են տարբեր պաշտոններ և հնարավորություն են ունեցել առնչվելու պետական ու ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունների և փաստաթղթերի հետ:
Նախաքննության ընթացքում հնարավոր է եղել բացահայտել ներգրավված ՀՀ քաղաքացիների ինքնությունները։ Նախաքննության ընթացքում կատարվել է 30-ից ավելի խուզարկություն, հայտնաբերվել և վերցվել են քրեական գործի համար էական նշանակություն ներկայացնող իրեր, փաստաթղթեր, այդ թվում՝ նաև ռազմական բնույթի տեղեկություններ պարունակող բնօրինակ փաստաթղթեր, ինչպես նաև օտարերկրյա հետախուզության առաջադրանքով հավաքագրված տեղեկությունների փոխանցման դիմաց արտարժույթի տեսքով վարձատրության հանգամանքը հաստատող անդորրագրերի օրինակներ:
Ձերբակալվել է ընդհանուր թվով 19 անձ, որոնց մի մասը տվել է խոստովանական ցուցմունքներ:
Նշվում է, որ ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված իրավակարգավորումներով պետական դավաճանություն կատարելու համար նախատեսված է ընդհուպ մինչև ցմահ ազատազրկում։