Մամուլի տեսություն 13.02.2022
Լոնդոնում լույս տեսնող Ռայ Ալ-Յոմ օրաթերթը գրել է, որ իրանական «Խեյբարշեքան» հրթիռը կարող է հասնել մինչև Թել Ավիվի սիրտը։ Սա Իրանի ուղերձն է Իսրայելին և Միացյալ Նահանգներին։
Էթելաաթ օրաթերթ
Սիրիայի դեմ հարձակման համար Լիբանանի օդային տարածքն օգտագործելու մեղադրանքով Բեյրութը Թել Ավիվի դեմ բողոքել է ՄԱԿ-ին
Լիբանանի բանակը ՄԱԿ-ին կոչ է արել ճնշում գործադրել Սիոնիստական ռեժիմի վրա՝ դադարեցնելու իր թշնամական գործողությունները Լիբանանի դեմ և Սիրիայի վրա ամենօրյա ագրեսիայի ժամանակ Լիբանանի օդային տարածքը օգտագործել համար:
Լիբանանի բանակը Սիոնիստական ռեժիմին մեղադրել է կրկնվող և ամենօրյա ագրեսիայի, այդ թվում՝ Սիրիան ռմբակոծելու համար Լիբանանի օդային տարածքն օգտագործելու հետևանքների մեջ:
Վաթան Էմռուզ օրաթերթ
ԱՄՆ-ն պատերազմ է հրահրում Ուկրաինայում
Արդյոք Ուկրաինայում Արևմուտքի և Արևելքի քարոզչության նպատակը պատերազմն հրահրե՞լն է Եվրոպայում՝ հօգուտ ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի։ Այն բանից հետո, երբ ԱՄՆ կառավարության և հետախուզական աղբյուրները հայտարարեցին, որ երեքշաբթի կամ չորեքշաբթի օրը Ռուսաստանը հավանաբար կներխուժի Ուկրաինայի տարածք, այժմ շատ երկրներ, այդ թվում՝ Ռուսաստանը, հետ են կանչում իրենց քաղաքացիներին կամ դիվանագետներին Ուկրաինայից։ Ռուսները ԱՄՆ-ին մեղադրում են Արևելյան Եվրոպայում ամեն գնով պատերազմ հրահրելու մեջ։
Քեյհան օրաթերթ
Իրանական «Խեյբարշեքան» հրթիռը կարող է հասնել մինչև Թել Ավիվի սիրտը
Արաբական աշխարհի հանրահայտ քաղաքական վերլուծաբանն անդրադառնալով իրանական «Խեյբարշեքան» հրթիռին, ասել է.«Այս հրթիռը կարող է ահսնել մինչև Թել Ավիվի սիրտը»։ Սա Իրանի ուղերձն է Իսրայելին և Միացյալ Նահանգներին։
Լոնդոնում Ռայ Ալ-Յոմ առցանց թերթի խմբագիր Աբդուլ Բարի Աթվանն ասում է, որ տարածաշրջանը փոփոխությունների շեմին է, և հավասարումները կփոխվեն։
Իրան օրաթերթ
Թրամփի հերթական խելագարությունը. Նա փնտրում է Սպիտակ տան փաստաթղթերը
Սպիտակ տան նախկին օգնական Օմարոսա Մանիգոլտ Նյումանը պնդում է, որ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը երբեմն փնտրում է պատռված փաստաթղթեր։
Այն բանից հետո երբ The Washington Post-ը հաղորդեց, որ ազգային արխիվը վերականգնել է այն 15 տուփ փաստաթղթերը, որոնք Թրամփը սխալմամբ ուղարկել էր Ֆլորիդայի իր նստավայր, Մանիգոլտ Նյումանը MSNBC-ին ասել է. «Թրամփը սիրում էր պատռել այս փաստաթղթերը»։
Նախկին խորհրդականն ասել է. «Իհարկե, կան բաներ, որոնք հնարավոր չէ բացատրել, քանի որ Դոնալդ Թրամփը գիտակցում է, որ այս կարևոր փաստաթղթերից շատերը ինչ-որ պահի կարող են հրապարակվել»։
Ջամե Ջամ օրաթերթ
Ռուսաստանը զգուշացրել է ամերիկյան սուզանավին
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ իրենց ուժերը նախազգուշացրել են ամերիկյան սուզանավին լքել՝ Կուրիլյան կղզիների մոտ Ռուսաստանի տարածքային ջրերը։
armenpress.am
Իտալիան քաղաքացիներին կոչ է արել լքել Ուկրաինան
Իտալիայի ԱԳՆ ճգնաժամային կենտրոնը կոչ է արել Ուկրաինայում իր քաղաքացիներին լքել Ուկրաինան: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Հաշվի առնելով ներկայիս իրադրությունը, որն ավելի է վատանում, խորհուրդ ենք տալիս մեր բոլոր հայրենակիցներին կոմերցիոն տրանսպորտով լքել Ուկրաինան»,- ասվում է հայտարարության մեջ:
Ուկրաինայի շուրջ իրադրության լարման հետևանքով այս օրերին տարբեր երկրներ կոչ են արել իրենք քաղաքացիներին խուսափել այցելել այդ երկիր, իսկ արդեն ուկրաինական տարածքում գտնվողներին՝ լքել այն: Այդ երկրների շարքում են ԱՄՆ-ն, Բրիտանիան, Ֆրանսիան, Շվեյցարիան, Կանադան, Բելգիան, Նիդերլանդները, Իսպանիան, Քուվեյթը և այլն:
news.am
Ուկրաինան եւ Թուրքիան քննարկել են ռազմատեխնիկական համագործակցության զարգացումը
Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան եւ Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մեւլյութ Չավուշօղլուն հեռախոսազրույց են անցկացրել, որի ընթացքում քննարկել են Սեւ եւ Ազովի ծովերում սպառնալիքները, ինչպես նաեւ երկկողմանի ռազմատեխնիակկան համագործակցության զարգացումը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:
«Թուրք պաշտոնակից եւ ընկեր Մեւլյութ Չավուշօղլուի հետ առարկայական զրույց է տեղի ունեցել ՌԴ կողմից ստեղծված անվտանգության ճգնաժամի եւ Ազովի ու Սեւ ծովերում սպառնալիքների առնչությամբ, լարվածությունը թուլացնելու դիվանագիտական ուղիների վերաբերյալ: Ողջունում եմ Անկարայի ակտիվ ջանքերը: Քննարկել ենք Ուկրաինայի եւ Թուրքիայի ռազմատեխնիկական համագործակցությունը»,-գրել է Կուլեբան թվիթերյան իր էջում:
yerevanlur.am
Ադրբեջանը շարունակում է հանցավոր գործողությունները հայ ռազմագերիների նկատմամբ. Թագուհի Թովմասյան
44-օրյա պատերազմից անցել է ավելի քան մեկ տարի, իսկ Ադրբեջանի պատերազմական հանցագործությունների ահասարսուռ դեպքերը շարունակվում են բացահայտվել։ «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը:
«ՀՀ քննչական կոմիտեի համապատասխան վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում փաստական տվյալներ են ձեռք բերվել գերեվարված զինծառայողների խոշտանգման, նրանց նկատմամբ անմարդկային, նվաստացուցիչ վերաբերմունք դրսևորելու, դիտավորությամբ լուրջ տառապանքներ պատճառելու, վիրավոր զինծառայողին անօգնական վիճակում թողնելու և անհրաժեշտ բժշկական օգնություն չցուցաբերելու պայմաններում:
Պատգամավորի խոսքով` միջազգային իրավասու օղակների կողմից նման դեպքերը պետք է ենթարկվեն անհատական ուսումնասիրության և արժանի գնահատականի՝ իրենց իրավասություններին համահունչ ձեռնարկելով համապատասխան գործողություններ:
araratnews.am
Աշխարհի բնակչության թիվը հասնում է 8 միլիարդի. ամենախոշոր 20 երկրները
Աշխարհի բնակչության թիվը մոտենում է 8 միլիարդին: 2022 թվականի փետրվարի 12-ի դրությամբ, մոլորակի բնակչության թիվը 7 միլիարդ 926 միլիոն 737 հազար է:
Աշխարհում կա միայն երկու պետություն, որտեղ բնակչության թիվը անցնում է 1 միլիարդից՝ Չինաստանն ու Հնդկաստանը:
300 միլիոնից ավելի բնակչություն ունեցող մեկ երկիր կա՝ Միացյալ Նահանգները:
200 միլիոնից ավելի բնակչություն ունեցող երկրներն են Ինդոնեզիան, Պակիստանը, Բրազիլիան և Նիգերիան:
100 միլիոնից ավելի բնակչություն ունեն Բանգլադեշը, Ռուսաստանը, Մեքսիկան, Ճապոնիան, Եթովպիան, Ֆիլիպինները և Եգիպտոսը:
yerevanlur.am
Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնյան հայտարարել է, որ Ուկրաինան հրաժարվել է Դոնբասի հետ երկխոսությունից
Ռուսաստանի ԱԳՆ-ում հայտարարել են, որ Կիևը հրաժարվում է Դոնբասի հետ ուղիղ երկխոսությունից, շարունակում է շրջափակել տարածաշրջանը, ընդունում է օրենքներ, որոնք հակասում են Մինսկի համաձայնագրերին:
Ինչպես հայտնում է «ՌԻԱ- Նովստի»-ն, այս մասին ասել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների երկրորդ վարչության տնօրեն Ալեքսեյ Պոլիշչուկը:
«Ավելին, Կիևը շարունակում է հրետակոծությունը, հրաժարվում է Դոնբասի հետ ուղիղ երկխոսությունից, շարունակում է տարածաշրջանի շրջափակումը, ամպագորգոռ հայտարարություններ է անում և օրենքներ ընդունում, որոնք հակասում են Մինսկի համաձայնագրի դրույթներին»,- ասել է դիվանագետը։