Մամուլի տեսություն 14.02.2022
Միգուցե շատերը չէին հավատում, որ Իրանում գրենական պիտույքների արդյունաբերությունը կհասնի մի կետի, որ կդառնա երկրի հպարտության արդյունաբերություններից մեկը։ Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդն, անդրադառնալով իրանական արտադրանքի գերազանց որակին, գնահատել է այդ արդյունաբերության ոլորտում ներգրավված ձեռնարկատերերին:
Էթելաաթ օրաթերթ
Մոսադը լրտեսում է Իսրայելի պաշտոնյաներին
«Հաարեց» օրաթերթը բացահայտել է, որ Մոսադ լրտեսական գործակալությունը ոչ պաշտոնապես օգտագործել է Pegasus լրտեսող ծրագրերն իսրայելցի որոշ պաշտոնյաների բջջային հեռախոսները կոտրելու համար:
Մեջբերելով իսրայելական NSO-ի մի շարք աշխատակիցների խոսքերը, «Հաարեց»-ը գրել է, որ Մոսադի պաշտոնյաները բազմիցս խնդրել են ընկերությանը օգտագործելով Pegasus ծրագիրը, կոտրել մարդկանց բջջային հեռախոսները՝ սակայն չեն նշել պատճառները: Ըստ իսրայելական կիբեր ընկերության աշխատակիցների ցուցմունքների, Մոսադի աշխատակիցները մի շարք օտարերկրյա պաշտոնյաների հետ հաճախակի այցելել են ընկերության կենտրոն Հերցլիայում՝ նրանց ծանոթանալու Pegasus ծրագրին, որպեսզի ծրագիրը վաճառեն պայմանագրեր կնքել օտարերկրյա պետությունների հետ։
Խորասան օրաթերթ
Իրանական գրենական պիտույքների արտադրությունն աճել է 60 տոկոսով
Միգուցե շատերը չէին հավատում, որ Իրանում գրենական պիտույքների արդյունաբերությունը կհասնի մի կետի, որ այն կդառնա երկրի հպարտության արդյունաբերություններից մեկը։ Իրան-իսլամական գրենական պիտույքների արդյունաբերության ասոցիացիայի աշխատանքների մեկնարկից մեկ տասնամյակ անց այս ոլորտը դարձել է երկրի հույսերից մեկը արդյունաբերության և մշակույթի ոլորտում: Իրանական գրենական պիտույքները, որը մի քանի տարի առաջ ներքին շուկայի փոքր մասն էր կազմում, այժմ կարողացել են գրավել ներքին շուկայի հիմնական բաժինը։ Ինչպես անցյալում, Դեզֆուլի եղեգնյա գրիչը օգտագործվում էր ոչ միայն երկրի ներսում, այլ նաև Արևմտայն Ասիայի իսլամական աշխարհի դպիրների և գեղագիրների կողմից, այժմ որոշ իրանական գրենական պիտույքներ, այդ թվում՝ գրիչներ, արտահանվում են հարևան երկրներ։ Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդը, անդրադառնալով իրանական արտադրանքի գերազանց որակին, բարձր է գնահատել այս ոլորտում աշխատող ձեռնարկատերերին։
Քեյհան օրաթերթ
Սնանկացածների կոնֆերանս Վաշինգտոնում, առավելագույն ճնշում կամ առավելագույն ձախողում
ԱՄՆ Սենատի և ներկայացուցիչների պալատի մի շարք անդամներ հանդիպել են Վաշինգտոնում սնանկացած և Իսլամական հողափոխության դեմ ահաբեկչական խմբերի հետ: Համաժողովի բանախոսներից հանրապետական կոնգրեսական Մայքլ Վալցը համաժողովի շրջանակներում «Ամերիկայի Ձայն»-ի պարսկերեն բաժնին ասել. «Կարծում եմ, որ Իրանի նոր կառավարությունը կարծում է, որ կարող է հասնել բեկումնային կետի, բայց միևնույն ժամանակ նրանք ականատես են լինում ԱՄՆ կառավարության կողմից առավելագույն զիջողական արշավի։ Ցավոք սրտի, այս ճգնաժամը կարգավորելու համար մենք առավելագույն ճնշումից անցել ենք առավելագույն զիջումների կետի»:
Իրան օրաթերթ
Իրանի նավթի արտահանման ծավալն ամեն ամիս աճում է
Իրանի նավթի արտահանման աճի միտումը շարունակվում է, և երկիրը պետք է առավելագույնս օգտագործի շուկայում նավթի պահանջարկը։
Իրանի նավթի ազգային ընկերության գործադիր տնօրեն Մոհսեն Խոջաստե Մեհրն ասել է, որ մեկ ամսից նավթի արդյունահանման հզորությունը կհասնի օրական 4 միլիոն բարելի։
Նավթի նախարարության իրազեկ մի պաշտոնյա ասել է, որ վերջին ամիսներին Իրանի նավթի արտահանումն աճել է և նավթի արտահանման ոլորտում ռեկորդներ են գրանցվել, ինչն աննախադեպ է վերջին 3 տարում։
yerevanlur.am
Ցուցարարներն ազատել են Կանադայի եւ ԱՄՆ-ի միջեւ գցած կամուրջը
Ցուցարարները, որոնք դաշնային եւ տարածաշրջանային իշխանություններից պահանջում Էին վերացնել քովիդ-սահմանափակումները, հեռացել են Ամբասադոր կամրջից, որը միացնում Է Կանադայի Վինձորը (Օնտարիոյի նահանգ) եւ ԱՄՆ-ի Դետրոյտը (Միչիգանի նահանգ): Պետական սահմանի հատման կետը բաց Է, փետրվարի 14-ին հայտնել Է Associated Press (AP) գործակալությունը։
Փետրվարի 11-ին Օնտարիոյի նահանգի Բարձրագույն դատարանն արձակել Է հրաման հեռավար վարորդների կողմից Ամբասադոր կամուրջն ազատելու մասին: Փետրվարի 12-ին կմարջի մոտ են ժամանել ոստիկանության ուժեղացված կարգախմբեր, որոնք սկսել են աստիճանաբար դուրս մղել կորոնավիրուսային սահմանափակումների դեմ բողոքող քաղաքացիներին: 12 մարդ ձերբակալվել Է, մնացածները ցրվել են:
Բողոքի ակցիան սկսվել Է հունվարի 29-ին Օտտավայում երկրի խորհրդարանի շենքի առաջ:
Անցած հանգստյան օրերին համանման ակցիաներ են տեղի ունեցել Տորոնտոյում, Քվեբեկ Սիթիում, Վինիպեգում, Էդմոնտոնում եւ Վանկուվերում: Հունվարի վերջից կանադա-ամերիկյան սահմանը հսկիչ կետեից մեկում շրջափակված Է Ալբերտայի նահանգի եւ Մոնտանայի նահանգի միջեւ: Փետրվարի 7-ին բեռնատարների վարորդները փակել են երթեւեկությունն Ամբասադոր կամրջով, որով փոխադրվում Է ԱՄՆ-ից Կանադա բոլոր բեռների մինչեւ 25 տոկոսը: Օրական այդ կամրջով փոխադրում են շուրջ 400 միլիոն կանադական դոլար (315 միլիոն ամերիկյան դոլար) գումարի ապրանքներ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
armenpress.am
Էրդողանը հայտարարել է, որ Անկարայի և Աբու Դաբիի համագործակցությունը դրական ազդեցություն կունենա ամբողջ տարածաշրջանի վրա
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երկօրյա պաշտոնական այցով մեկնել է Արաբական Միացյալ Էմիրություններ:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հույս է հայտնել, որ Միացյալ Արաբական Էմիրությունների հետ հարաբերությունները կվերականգնվեն։
Էրդողանը ԱՄԷ երկօրյա այցով մեկնելուց առաջ կայացած ճեպազրույցում ասել է, որ Անկարայի և Աբու Դաբիի համագործակցությունը դրական ազդեցություն կունենա ամբողջ տարածաշրջանի վրա։
Թուրքիայի ղեկավարը հիշեցրել է, որ երկրների միջև ապրանքաշրջանառությունը 2021 թվականին հասել է 8 միլիարդ դոլարի։
«Իհարկե, այս ցուցանիշը չի բացահայտում երկու երկրների միջև տնտեսական կապերի ներուժը»,- ասել է նա։
Էրդողանը հիշեցրել է, որ վերջին տարիներին թուրք կապալառուները ԱՄԷ-ում ընդհանուր առմամբ իրականացրել են 13 միլիարդ դոլար արժողությամբ 141 ծրագիր։
Նա հավելել է, որ Աբու Դաբիում բանակցությունների օրակարգում ներառված է նաև տարածաշրջանային խնդիրների, այդ թվում՝ Ուկրաինայի շուրջ լարվածության հարցը։
Թուրքիայի նախագահի պաշտոնական այցի ծրագրում նախատեսված է այց Աբու Դաբի և Դուբայ։ Նախատեսվում է ստորագրել 12 փաստաթուղթ։ Նա Դուբայ Էքսպո համաշխարհային ցուցահանդեսի շրջանակներում կմասնակցի Թուրքիայի ազգային օրվա միջոցառումներին։
news.am
10 օրից հետազոտություններ կսկսվեն երկաթուղու վերականգնվող երկու հատվածներում․ Արտաշես Թումանյան
Շուրջ տասն օրից Հայաստան-Ադրբեջան երկաթուղու վերականգնվող երկու հատվածներում մասնագետները կսկսեն գործիքային հետազություններ իրականացնել, ինչի հիման վրա էլ նախագիծ կմշակվի։ Այս մասին «Ազատության» եթերում հայտարարեց երկաթուղու վերականգնման ծրագրի աշխատանքային խմբի ղեկավար Արտաշես Թումանյանը:
«Ընդ որում, այդ խմբի աշխատանքներին կմասնակցեն ոչ միայն մեր աշխատանքային խմբի անդամները, այլև ռուսական երկաթուղու մասնագետները», - ասաց Թումանյանը։
Խորհրդային միության փլուզումից հետո չգործող Երասխ-Ջուլֆա-Մեղրի-Հորադիզ երկաթուղին վերագործարկելու վերաբերյալ պայմանավորվածության մասին կողմերը հստակ հայտարարեցին նախորդ տարեվերջին Սոչիում, ապա Բրյուսելում՝ երկու երկրների ղեկավարների հանդիպումներից հետո։
Ըստ այդմ, Ադրբեջանի հետ կապը վերականգնելու համար Հայաստանը Մեղրիի հատվածում 45 կիլոմետրանոց երկաթգիծ պետք է կառուցի։ Կառավարությունը մեկ ամիս առաջ վերականգնման աշխատանքների համար 10 անձից կազմված հատուկ խումբ ստեղծեց, որն էլ ղեկավարում է վարչապետի խորհրդական, Իրանում Հայաստանի նախկին դեսպան Արտաշես Թումանյանը։
Թե հայկական կողմում, երբ կսկսվի շինարարությունը դեռ հայտնի չէ։ Վարչապետի խորհրդականի խոսքով՝ այդ աշխատանքները սկսելու համար Հայաստանի ու Ադբեջանի միջև ձեռք բերված պայամանավորվածությունները պետք է ամրագրվեն փաստթաթղով։
«Էսպիսի ծավալի աշխատանքներ սկսել հայկական կողմի համար ընդունելի է, եթե ամրագրվեն դրանք փաստաթղթային որևէ ֆորմատով։ Երկկողմանի կամ երրորդ կողմն էլ կարող է լինել, բայց առնվազն երկու կողմերը պետք է պարտավորվեն անել, որովհետև էդ ենթակառուցվածքները պետք է միանան, միասին պետք է աշխատեն։ Այսինքն՝ համատեղ աշխատանքի տիրույթներ էլ կան», - ասաց աշխատանքային խմբի ղեկավարը։
Արտաշես Թումանյանը նախնական գնահատականներ ներկայացրեց. Հայաստան- Ադրբեջան երկաթուղու Երասխի հատվածը վերակագնելու համար ամիսներ են պետք, իսկ Մեղրիի հատվածում, որտեղ 45 կիլոմետրանոց երկաթգիծ պետք է կառուցվի, անհրաժեշտ կլինի երեք տարի։ Թե որքան կարժենան այս աշխատանքները, վարչապետի խորհրդականի խոսքով, Հայաստանի համար դեռ հստակ չէ։
«Դեռ դետալիզացիայի կարիք կա։ Ես տարբեր թվեր եմ տեսել տարբեր տեղեկանքների մեջ՝ 220, 250, 278 և այլն, նույնիսկ ավելին, բայց միայն դրանով չի ավարտվում, որովհետև կան նաև հարակից կառույցներ, օրինակ, մաքսակետեր։ Դա երկաթուղին չի, բայց էդ բոլոր ենթակառուցվածքները եթե չունենանք մենք, աշխատող ենթակառուցվածք չենք ունենա», - եզրափակեց Թումանյանը։
Ավելի վաղ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը խոսել էր մոտ 200 միլիոն դոլարի մասին։
lragir.am
Ուկրաինայում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություններն աշխատում են բնականոն ռեժիմով. ԱԳՆ
ՀՀ արտաքին գործերի նախարարությունն ուշադիր հետևում է Ուկրաինայում իրավիճակի զարգացումներին, տեղեկացրել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը:
«Ուկրաինայում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունները (Կիևում դեսպանությունը և Օդեսայում գլխավոր հյուպատոսությունը) աշխատում են բնականոն ռեժիմով` մշտական կապի մեջ լինելով ՀՀ քաղաքացիների հետ, որոնց ըստ անհրաժեշտության, կտրվեն լրացուցիչ ուղղորդումներ»,- «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Վահան Հունանյանը: